Օնլայն ուսուցման առավելությունները

Հեղ. ՝ Shushanik Shahbazyan / Թարմացվել է .28 Մար 2024
5 րոպե կարդալու
Օնլայն ուսուցման առավելությունները

Մենք ապրում ենք 21-րդ դարում ու խոսել այն մասին, թե ինչ առավելություններ ունի օնլայն ուսուցումը, և, թե ինչքան եք Դուք հետ մնացել Ձեր հնարավորությունները լիարժեք օգտագործելուց, եթե դեռ չեք անցել օնլայն ուսուցման, գուցե չարժե, բայց մենք միևնույնն է կփորձենք դա անել։

Մարդկությունն ապրում է գերարագ տեմպերով զարգացող աշխարհում։ Մենք փորձում ենք հասցնել ամեն բան՝ աշխատել, սովորել, ժամանակ տրամադրել ընտանիքին ու մեզ։ Եվ այս ամենը հաշվի առնելով` հնարավորության սահմաններում ամեն բան հարմարեցնում ենք մեզ։ Նոր գիտելիքներ, մասնագիտություն ստանալը ևս բացառություն չէ։ 

Ստեղծիր դասընթաց հիմա

Ի՞նչ եք կարծում, ես, լինելով զբաղված անձնավորություն, ով ունի ընտանիք, երեխաներ, աշխատում է, բայց միևնույն ժամանակ ուզում է նոր գիտելիքներ ստանալ՝

  1. Կգրանցվեմ դասընթացների
  2. Կմասնակցեմ դասընթացների skype-ով
  3. Կգնեմ վիդեոդասեր

Այո, ճիշտ եք, իհարկե պատասխան 3։ Ես պարզապես ժամանակ չունեմ մյուս տարբերակների համար։ 1-ինի դեպքում պետք է ժամանակ և գումար ծախսեմ ճանապարհի վրա։ Շատ հաճախ դասերը կազմակերպվում են աշխատանքային ժամերից հետո։ Այսինքն ես խլելու եմ այդ 2-3 ժամն իմ ընտանիքից։ Ուստի չեմ ընտրի այս տարբերակը։

2-ի դեպքում ես չեմ կարող համատեղել դասն ու ընտանիքս մի տան մեջ։ Մաման տանն է վերջապես, երեխաները խաղալ են ուզում, ինչպե՞ս նստել համակարգչի առաջ ու կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ են խոսում հակառակ կողմում։

3-րդ տարբերակն այս դեպքում փրկություն է։ Ես կգնեմ վիդեոդասեր, կնայեմ դրանք աշխատանքիս ընդմիջման ընթացքում, երբ երեխաներս կքնեն կամ աշխատանքի գնալիս։ Մի խոսքով, երբ ինձ հարմար է։

Ավելի քան վստահ եմ, որ ինձ հետ համամիտ են շատ շատերը։ Ուստի խոսել այն մասին, թե ինչ մեծ պահանջարկ են վայելում վիդեոդասերն այսօր, ավելորդ եմ համարում։ 

Հիմա գնանք առաջ։

Այս հոդվածը կցանկանայի կիսել 2 մասի՝

  1. նրանց համար, ովքեր արդեն դասավանդում են
  2. և նրանց, ովքեր կցանկանային, բայց մտածում են, որ դա իրենցը չէ։
Մի կին օնլայն դասեր է անցկացնում

Եթե Դուք դասավանդում եք

Այսօր շատերն են դասավանդում, անգամ երբ ունեն հիմնական աշխատանք։ Դա հավելյալ եկամուտ ստանալու հիանալի միջոց է։ Եթե Դուք ևս այդ մարդկանցից եք, ուրեմն եկել է պահը քայլելու ժամանակին համահունչ։  

Վիդեոդասերը վաղուց են մտել մեր առօրյա։ Հայաստանում դրանք առանձնապես մեծ տարածում դեռ չունեն։ Նման կերպ գիտելիքներ ստանալ ցանկացողները գնում են անգլերենով դասընթացներ։ Նախ շուկան մեծ է ու կարելի է ընտություն կատարել և 2-րդը՝ հայերենով գրեթե ոչինչ չկա։

Օնլայն ուսուցման պահանջարկն օր օրի ավելի է մեծանում։ Դա պարզ դարձավ նաև այն ժամանակ, երբ կորոնավիրուս կոչվող համաշխարհային վարակը ստիպեց բոլորին անխտիր նստել տանը։ Փակվեցին ուսումնական հաստատությունները, դադարեցվեցին նաև մասնավորների աշխատանքները։ 

Ոմանք անցան Skype/Zoom-ի միջոցով աշխատանքի։ Դա, իհարկե, ավելի լավ է, քան անգործ նստելը, բայց սա ևս ունի իր մինուսները։ 

Նախ կապը շատ ժամանակ կտրտվում է գծի գերծանրաբեռնվածության պատճառով, 2-րդը, երբ մարդիկ ստիպված են լինում տնից միանալ դասերի, գալիս է մի մեծ խնդիր՝ ի՞նչ անել տան աղմուկի հետ, երեխաների ձայներ, հեռուստացույց, հարևան։ Ոչ բոլորն են ապրում մենակ։ Եվ բացի այդ, նման դեպքերում, նամանավանդ երբ մասնակիցները շատ են, առաջանում է հարց-պատասխանի խնդիր։ Միանգամից կարող են հարց ուղղել 1-ից ավելի մասնակից, իրար չլսել, չհասկանալ։ Այս ամենը բերում է դիսկոմֆորտի։ 

Ի՞նչ անել

Ձայնագրեք վիդեոդասեր։ Դա կանեք մեկ անգամ, բայց կվաճառեք ամբողջ կյանքում։ Լավ է, չէ՞։ Վստահ եմ՝ շատերիդ մոտ առաջացավ վախ՝ ինչպես դա անել, չէ՞ որ երբեք տեսախցիկի առաջ չեք խոսել։

Տեսնել կայքի դեմո տարբերակը

Բայց մի պահ մտածեք ու կհասկանաք, որ դա այդպես չէ։ Հաստատ գոնե մեկ անգամ վիդեոկապի միջոցով խոսել եք ընկերոջ կամ բարեկամի հետ։ Դա իհարկե ամբողջությամբ նույնը չէ, բայց հաստատ մոտ է։ 

Ասեմ ավելին, երբ այդպես խոսելիս որևէ բան այնպես չեք ասում, ուղղել հնարավոր չէ, իսկ վիդեոդասի դեպքում պատկերն այլ է․ կարող եք փորձել այնքան, մինչև Դուք և Ձեր խոսքը Ձեզ լիարժեք գոհացնեն։ Գուցե թերահավատությամբ մոտենաք նաև կրթության որակին՝ մտածելով, որ չի կարող իրական շփումն ու վիդեոտարբերակը նույնը լինել։ Դա կախված է Ձեզնից։

Կինը նոթբուքը ձեռքին

Եթե Դուք մատուցեք որակյալ ուսուցում, նկարահանեք որակով վիդեոդասեր, որտեղ կկիսվեք արժեքավոր գիտելիքներով, դա ոչինչով չի զիջի իրականին։ Իսկ հարցե՞րը։ Հարցեր կարող են տալ վիդեդասի մեկնաբանության դաշտում, կամ անձնական նամակով, կամ էլ նշանակել օնլայն հանդիպում։ Դա խնդիր չէ։

Տեսնու՞մ եք՝ ինչքան պարզ է ամեն բան։

Դեռ մտածու՞մ եք սկսել, թե ոչ։ Սկսեք հենց հիմա։ Վերցրեք թուղթն ու գրիչը կամ համակարգիչը, պլանավորեք դասերի ընթացքը, բաժանեք դրանք մասերի։ Հավաքեք նյութերը և սկսեք։ Կան դեպքեր, որ Դուք կարող եք ընդհանրապես չերևալ էկրանին, այլ նկարել համակարգչի էկրանը։ 

Դե, Ձեզ տեսնենք։

Մտածում եք, որ դաս տալը Ձեզ համար չէ

Գուցե։ Ինչպես ասում են “մանկավարժ ծնվում են, ոչ թե դառնում”։ Այստեղ, իհարկե, կա ճշմարտության մի մեծ բաժին։ Բայց վիդեոդասերով ուսուցումը լուծում է նաև այս խնդիրը։ 

Օրինակ, ենթադրենք մարքեթինգի կամ վաճառքի մասնագետ եք, ունեք լավ աշխատանք, կամ գուցե Ձեր սեփական բիզնեսը։ Դուք ևս կարող եք դասավանդել։ Կիսվել Ձեր գիտելիքներով ու փորձով մյուսների հետ ու հավելյալ գումար աշխատել։ Այդպես անում են արտասահմանյան շատ մասնագետներ և դա հիանալի մեթոդ է։ Դա այդքան էլ մանկավարժություն չէ, պետք չէ ամեն օր շփվել աշակերտների, ուսանողների հետ, որոնք ունեն բնավորության տարբեր գծեր, դաստիարակություն և որոնց Դուք կարող եք չհամակրել ինչ-ինչ պատճառներով։ 

Ձեզնից պահանջվում է ընդամենը նկարահանել վիդեոդասեր ու կիսվել Ձեր գիտելիքներով, վարել բլոգ և երբեմն պատասխանել այն մարդկանց հարցերին, ովքեր գնել են այդ դասերը և ում մոտ հարց է առաջացել։ Այս ամենը օնլայն իրականությունում, ոչ մի անձնական շփում։

Սկսեք Ձեր նոր բիզնեսը հենց հիմա։ Սա առավել քան լավ առաջարկ է հրաժարվելու համար։ 

 

FacebookTwitterLinkedinReddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):