7 պատճառ՝ ինչու՞ գնել վիդեոդասեր և ոչ թե սովորել skype/zoom-ով

7 պատճառ՝ ինչու՞ գնել վիդեոդասեր և ոչ թե սովորել skype/zoom-ով

Ամերիկա հայտնագործած չենք լինի, եթե ասենք, թե որքան են մեզ օգնում տեսազանգ ապահովող ծրագրերը՝ skype-ը, zoom-ը և մյուսները։ Դրանց օգնությամբ այսօր մարդիկ կարողանում են շփվել հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, անցկացնել գործնական հանդիպումներ, հարցազրույցներ, դասապատրաստում և այլն։ Ավելին, շատ ընկերություններ այսօր առաջարկում են օնլայն դասընթացներ հենց նման ծրագրերի միջոցով։
Բայց մեկ այլ բան է օնլայն դասընթացներ ասվածը Հայաստանում, մեկ այլ բան վերջինիս սահմաններից դուրս։
 Այս հոդվածում քննարկելու ենք վիդեոդասերի առավելությունը տեսազանգերով դասընթացների նկատմամբ։

1․ Ինքներս ենք որոշում  սովորելու ժամը


Վիդեոդասերի, երևի թե, ամենակարևոր դրական կողմը՝ սովորել, երբ հարմար է։ Երբ մենք մասնակցում ենք օնլայն դասերի, միևնույնն  է, հարմարվում ենք ինչ-որ բաների։ Պետք է համակարգչի մոտ լինել հստակ ժամի, եթե տեսազանգով է դասը, ուրեմն ունենալ քիչ թե շատ ներկայանալի տեսք։ 
Սա չի գործում վիդեոդասերով ուսուցման դեպքում։ 21-րդ դարում մարդիկ շատ զբաղված են, և այն փաստը, որ իրենք են կարգավորում ժամանակն ու որոշում` երբ նոր բան սովորել, բավականին հեշտացնում է այդ գործընթացը։ Հարմար է առավոտյան 7-ի՞ն, խնդրեմ, գիշերը 1-ի՞ն, ոչ մի խնդիր։ Մենք ինքներս ենք մեր ժամանակի տերը։

2․ Սովորում ենք մեզ հարմար վայրից


Ոչ պակաս կարևոր է նաև այն փաստը, որ մենք կարող ենք սովորել մեզ հարմար վայրում։ Տեսազանգի միջոցով կազմակերպված դասերը “պահանջում” են պատրաստվածություն՝ նստել համակարգչի առաջ սեղանի մոտ։ Իսկ վիդեոդասերի դեպքում ամեն ինչ ավելի պարզ է՝ կանգնած, նստած, թե պառկած, որոշում եք Դուք։ Տանը, այգում, թե ինքնաթիռի մեջ, ևս Ձեր որոշելիքն է։ 

3․ Նույն թեման կարող ենք մի քանի անգամ կրկնել


Երբ մենք մասնկացում ենք օնլայն դասի ուսուցչի հետ, մեր ժամանակը սահմանափակ է, պարապմունքն ունի հստակ տևողություն, որի ընթացքում բացատրվում է թեման։ Հաջորդ դասն արդեն այլ թեմայով է լինելու։ Այս դեպքում մենք չունենք հնարավորություն պահանջել դասի կրկնություն։ Իսկ երբ մենք գնում ենք վիդեոդասեր, ստանում ենք հնարավորություն նույն բանը կրկին դիտելու անսահմանափակ հնարավորություն։ Չհասկացա՞նք։ Ոչ մի խնդիր, կարելի է նորից դիտել։ Կամ էլ, ինչպես սիրելի գիրքը, որ կարդում ենք տարիներ անց, այնպես էլ վիդեոդասերը, կարող ենք նորից դիտել օրեր, ամիսներ ու տարիներ անց։

4․ Վճարում ենք ավելի քիչ


Սովորաբար վիդեոդասերն արժեն ավելի քիչ, քան օնլայն պարապմունքները։ Բայց սա բնավ չի նշանակում, որ ցածր գինը վատ որակի ցուցանիշ է։ Պարզապես, երբ մարդիկ վաճառում են վիդեոդասեր, նրանք խնայում են իրենց ժամանակն ու այլ ծախսեր։ Այսինքն մեկ անգամ նկարահանում են, հետո անընդհատ վաճառում։ Ինչպես վեպն է գրվում մեկ անգամ ու անընդհատ տպագրվում։ 
Մարդիկ վաճառում են իրենց նույն գիտելիքները։ Երբ դա անում են skype-ի միջոցով, ամեն անգամ ծախսում են իրենց ժամանակն ու նյարդերը, անընդհատ խոսում նույն բանի մասին տարբեր մարդկանց համար։ Վիդեոդասերի դեպքում նրանք մեկ անգամ խոսում են, դա ձայնագրում և վերջ։ Սա էլ բերում է ավելի ցածր գնին, որն, իհարկե, ավելի ձեռնտու է նաև գնորդներին։

5․ Վիդեոդասերը դառնում են սեփականություն


Երբ Դուք գնում եք վիդեոդասեր, դրանք դառնում են Ձեր սեփականությունը։ Դուք կարող եք դրանք կրկին նայել տարիներ անց կամ կիսվել ընկերների հետ։ Սա ևս շատ կարևոր կետ կետ է։ Ամեն սովորած չէ, որ մնում է մեր ուղեղում և շատ հաճախ մենք կարիք ենք ունենում նորից վերհիշել սովորածը։ Հենց այս դեպքում էլ մեզ օգնության են հասնում մեր գնած վիդեոդասերը։

6․ Չկա կապի խնդիր


Երբ վիդեոդասերի եք մասնակցում տեսազանգերի միջոցով, կապը կարող է անընդհատ խափանվել, ինչն էլ կբերի ինֆորմացիայի ոչ լիարժեք ընկալմանը։ Եթե դա խմբակային դաս է, խնդիրներն ավելի շատ են։ Մեկը լսում է, մյուսը ոչ, հարցեր են տալիս, ուսուցիչը ստիպված ասում է նույն բանը։ Ստեղծվում է խառնաշփոթ իրավիճակ, որը կողմերից և ոչ մեկին հաճելի չէ։
Այս խնդիրը չկա վիդեոդասերի դեպքում։ Միայն Դուք և Ձեր վիդեոները։ Եվ ոչինչ չի կարող խանգարել։  

7․ Վիդեոդասերն ապահով են

Երբ մարդիկ համատարած սկսեցին օգտվել տեսազանգերից, մասնավորապես zoom-ից, դրանք դարձան անապահով։ Շատերի խոսակցությունները դարձան հանրային։ Ոչ մեկս ապահովագրված չենք այս ամենից և հենց մեր խոսակցությունը մի օր կարող է հասանելի դառնալ մարդկանց։
Վիդեոդասերն այս խնդիրը չունեն։ Մենք այստեղ չենք խոսում և ոչինչ չենք քննարկում, ուստի վախենալու ոչինչ չունենք։

Ահա այսքանը։ Իսկ Դուք ունեցե՞լ եք փորձ որևէ բան սովորել հենց վիդեոդասերի միջոցով։ 


 

Շուշանիկ Շահբազյան

Հեղինակ՝ Շուշանիկ Շահբազյան

SEO expert

Հրապարակվել է ՝ Ապրիլ 24, 2020
Facebook
tw
linkedin
reddit