Ինչպե՞ս պլանավորել օնլայն կուրսի քոնթենթը

Հեղ. ՝ Vera Mirzoyan / Թարմացվել է .29 Մար 2024
3 րոպե կարդալու
Ինչպե՞ս պլանավորել օնլայն կուրսի քոնթենթը

Եթե Դուք նոր եք սկսում օնլայն դասընթացների Ձեր բիզնեսը, ապա մտածելու բազմաթիվ առիթներ կունենաք։ Ամենակարևորներից մեկն այն է, թե ինչպես պլանավորել Ձեր կուրսերի քոնթենթը (բովանդակությունը) և որակյալ նյութով ներկայացնել լսարանին։ Պլանավորման բացակայության դեպքում Դուք ներկայացնում եք սևագիր նյութ, ինչը դժվար թե վստահություն առաջացնի հետևորդների շրջանում։

Դասընթացի բովանդակության պլանավորումը կարող է բարդ թվալ, սակայն ես այստեղ եմ թեթևացնելու Ձեր անհանգստությունը և Ձեզ հավաստիացնելու, որ սա ավելի հեշտ է, քան Դուք կարող եք պատկերացնել։

#1 Հասկանալ լսարանին

Նախքան ամեն ինչ սկսելը Դուք պետք է հնարավորինս լավ պատկերացնեք Ձեր լսարանին։

Հասկանալ լսարանին

Կարևոր է ունենալ մի քանի հարցի պատասխան՝

  • Ո՞ւմ համար եք օնլայն կուրսեր ստեղծում։
  • Ովքե՞ր են Ձեր հետևորդները։
  • Ինչպիսի՞ նախասիրություններ ունեն նրանք։

Այս հարցերի պատասխաններից ելնելով՝ Դուք պետք է ստեղծեք այնպիսի քոնթենթ, որը կպատասխանի հավանական աշակերտների բոլոր հարցերին, մատչելի և հասկանալի կլինի նրանց համար։

#2 Որոշել քոնթենթի տեսակը

Հասկանալով Ձեր լսարանին՝ Դուք արդեն կպատկերացնեք, թե որն է քոնթենթի այն տեսակը, որի միջոցով Դուք կարող եք լիարժեք փոխանցել Ձեր նյութը, իսկ սովորել ցանկացողները հնարավորինս արագ կընկալեն ներկայացված թեման։ Կարող եք աչքի տակ ունենալ հետևյալ տարբերակները՝ տեսագրություն, ձայնագրություն, սլայդեր, նկարային և տեքստային քոնթենթ, և այլն։

Որոշել քոնթենթի տեսակը

#3 Գիտելիքի դասակարգում

Օնլայն դասընթացի պլանավորման գործում կարևոր է Ձեր գիտելիքների և հմտությունների ճիշտ դասակարգումը՝ կախված սովորողների ունակություններից։ Օրինակ Դուք չպետք է շատ բարդ նյութեր ներկայացնեք ոլորտում սկսնակների համար կամ հակառակը՝ պարզունակ նյութեր՝ միջին կամ ավելի բարձր մակարդակի ուսանողների համար։

Այդ իսկ պատճառով ամենաարդյունավետ տարբերակը համարվում է նախօրոք նյութի դասակարգումը՝ ըստ սկսնակ, միջին և բարձր մակարդակի ուսանողների պահանջների։

#4 Դասավանդման թեմայի նեղացում

Դուք հաստատ լավ պատկերացում ունեք այն մասին, թե ինչ եք պատրաստվում ուսուցանել, սակայն նախքան առաջ անցնելը եկե՛ք մի փոքր հստակեցում մտցնենք: Երևի ցանկանում եք ստեղծել ավելի մեծ ծավալի, առավել հետաքրքիր և ամբողջական դասընթաց Ձեր ընտրած թեմայով, բայց մի մոռացեք հաշվի առնել, թե արդյոք այդ թեմաները համապատասխանում են Ձեր լսարանի պահանջներին։

Վերցրե՛ք կոնկրետ թեմաներ, նեղացրեք լայն թեմաները գոնե առանձին տեսագրություններով և այնպես արեք, որ թեմայի վերնագիրը որևէ կարևոր հարցի պատասխանի։ Խորհրդակցե՛ք սովորել ցանկացողների հետ և բացահայտե՛ք, թե ինչը կարող է օգտակար լինել նրանց համար։

#5 Հավելյալ նյութերի պատրաստում

Երբեմն օնլայն դասընթացներում պետք է ներառել որոշ սլայդներ, պատկերներ, դիագրամներ կամ նմանատիպ այլ նյութեր, որոնք ավելի պատկերավոր են դարձնում Ձեր փոխանցած գիտելիքը և օգնում սովորողներին հեշտությամբ հիշել։

Հավելյալ նյութերի պատրաստում

Համացանցում կարելի է գտնել գեղեցիկ սլայդների կաղապարներ, որոնք շունչ կտան Ձեր նյութին: Կարող եք ընտրել այնպիսի կաղապարներ, որոնք արտացոլում են Ձեր ոլորտը և կապված են Ձեր փոխանցած նյութի հետ։ Պլանավորման գործընթացում պատրաստե՛ք նմանատիպ բոլոր նյութերը, այնպես որ տեսագրության նկարահանման ժամանակ ավելորդ խնդիրներ չառաջանան։

#6 Կազմակերպել աշխատանքը

Դուք պետք է հստակ իմանաք Ձեր բոլոր անելիքները։ Խորհուրդ է տրվում դասակարգել դրանք ըստ կարևորության․ ամենակարևորները պետք է լինեն առաջնային ցանկում։ Որպեսզի չշփոթվեք կամ աշխատանքի կազմակերպման գործում որևէ կետ բաց չթողնեք, կարծում եմ՝ նշումներ կատարելը լավ գաղափար է։ Դուք կարող եք կազմակերպել այս գործընթացը նաև տարբեր գործիքների և նորարարական ծրագրերի միջոցով, օրինակ՝ Trello-ն։

Կազմակերպել աշխատանքը

Այս գործիքի օգնությամբ Դուք կարող եք տարբեր փուլերի բաժանել աշխատանքային գործընթացը, ինչպես օրինակ՝ կատարվելիք առաջադրանքներ, առաջնային առաջադրանքներ, կատարված առաջադրանքներ, հաստատված առաջադրանքներ և այլն։ Նման դասակարգման շնորհիվ Ձեր կողմից իրականացվող աշխատանքն ավելի կազմակերպված կլինի և արդյունավետ։

Ամբողջությամբ պլանավորելով գործընթացը՝ Դուք ավելի լավ արդյունքի կհասնեք և սովորել ցանկացողներին կգոհացնեք Ձեր մասնագիտական մոտեցմամբ։ Այնպես որ, պատրաստեք Ձեր դասընթացի ամբողջ նյութը և

 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):