Գումարի վերադարձի քաղաքականություն

Պարզապես կապվե՛ք մեր թիմի հետ [email protected] էլ․ հասցեով և  տեղեկացրե՛ք, որ ցանկանում եք ետ ստանալ գումարը։ 

Ամսական պլան

Ամսական պլանից օգտվող հաճախորդները / հեղինակները լիարժեք փոխհատուցման իրավունք ունեն վճարովի պլանով առաջին գրանցումից կամ պլանը թարմացնելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում։

Պարզապես գրավոր տեղեկացրեք մեզ, որ գրանցման պահից երեսուն (30) օրվա ընթացքում Դուք չեղյալ եք համարում ծառայությունը։

Տարեկան պլան

Տարեկան պլանի հաճախորդները / հեղինակները լիարժեք փոխհատուցման իրավունք ունեն տարեկան պլանով առաջին գրանցումից հետո երեսուն (30) օրվա ընթացքում։ Պարզապես մեզ գրավոր տեղեկացրեք, որ գրանցման պահից երեսուն (30) օրվա ընթացքում Դուք չեղյալ եք համարում ծառայությունը։

Uteach-ի վերադարձի քաղաքականությունը չի գործում հաճախորդների / հեղինակների կողմից ուսանողներին տրամադրված միջոցների վերադարձման քաղաքականության վրա: 

Գրանցումից (ամսական պլանի դեպքում նաև պլանի թարմացումից) 30 օր հետո ոչ մի վճարում վերադարձման ենթակա չէ, և հաճախորդը պատասխանատու է վճարների ամբողջական մարման համար՝ անկախ անդամագրման պլանի տեսակից: Բոլոր վճարումները պետք է կատարվեն ժամանակին:

Եթե դեռ անպատասխան մնացած հարցեր ունեք, կապվե՛ք մեր թիմի հետ [email protected] էլ․ հասցեով։