Վաճառել դասընթացները

Սկսեք աշխատել Uteach-ի հետ

Բարի Գալուստ Uteach -ի Օգնության էջ

Uteach-ի օգնությամբ ցանկացած մարդ կարող է ընդամենը մի քանի քայլով ստեղծել ուսուցման սեփական կայքը, ներբեռնել օնլայն կուրսեր և վաճառել դրանք, կազմել հարցաշարեր, վարել բլոգ, ստեղծել live դասեր, կազմել դասացուցակ և այլն։ Այս ամենն անելու համար Ձեզնից չի պահանջվում ոչ մի տեխնիկական գիտելիք։ 

Ձեզ ենք ներկայացնում առաջարկվող քայլերի ուղեցույցը

  1. Գրանցվել կայքում
  2. Գրել ենթադոմենի անվանումը
  3. Ընտրել փաթեթը վճարային պլաններ բաժնում

1. Ինչպե՞ս գրանցվել կայքում

Մուտք գործեք https://uteach.io/ կայք և սեղմեք «Գրանցվել»։

Ինչպես գրանցվել Uteach կայքում

Մուտքագրեք Ձեր տվյալները՝ լրացնելով բոլոր դաշտերը։

Գրանցվել Uteach կայքում

Էլ․հասցեն և գաղտնաբառը օգտագործվելու են Ձեր կայքում մուտք գործելու ժամանակ

Ենթադոմենը Ձեր կայքի անվանումն է։ Այն պետք է լինի մեկ բառ և գրված լինի լատինատառ։

Ենթադոմեն

Ձեր տվյալները լրացնելուց և հայտը ուղարկելուց հետո, Ձեզ ուղարկվում է էլ․նամակ, որը կարող է լինել «Promotion» բաժնում։

 Ձեր էլ․հասցեն հաստատելու համար անհրաժեշտ է անցնել նշված հղմամբ։

Մի քանի վարկյանից հետո կհայտնվի այս պատուհանը

Ձեր կայք մուտք գործելու համար սեղմեք «Սկիզբ» կոճակին։ Եվ ահա հայտնվում եք Ձեր կայքում, այստեղ արդեն անհրաժեշտ է մուտքագրել էլ․հասցեն և գաղտնաբառը,որոնք նշել էիք գրանցման ժամանակ։

Մուտքագրելով անձնական տվյալները, կհայտնվեք Ձեր կայքի կառավարման վահանակում։

2․ Գրել Ենթադոմենի անվանումը

Մենք առաջարկում ենք custom դոմեններ փաթեթներ ունեցող բոլոր ինստրուկտորներին։ 

Uteach - Ինչպե՞ս ընտրել սեփական կայքի դոմեն

Եթե Ձեր դոմենն իր մեջ պարունակի uteach.io (օրինակ՝ english.uteach.io), ապա այն կներառվի փաթեթի գնի մեջ։ Եթե ցանկանաք առանց դրա (օրինակ՝ english.am), ապա Դուք պետք է գնեք այդ դոմենը և կատարեք տարեկան վճարումներն ինքներդ։

3․ Ընտրեք փաթեթը

Գրանցումից հետո Դուք ունեք 35 օր անվճար փորձարկման հնարավորություն։ Իսկ արդեն 35 օր անց պետք է ընտրել առաջարկվող փաթեթներից մեկը։ Ցանկացած նոր սկսվող ամսվանից կարելի փոխել փաթեթը։

Uteach - Վճարային փաթեթներ

 

 

Կառավարման վահանակ

Այս մասում կբացահայտենք ադմինի տիրույթը կամ կառավարման վահանակը: Առաջինը, որ պետք է անենք, դա ադմինի տիրույթ մուտք գործելն է ։

Մուտք գործել ադմինի կառավարման վահանակ

Անհրաժեշտ է մուտքագրել Էլ․հասցեն և գաղտնաբառը, որոնք նշել էիք գրանցման ժամանակ։

Մուտք գործել Uteach

Մուտք գործելուց հետո մենյուի աջ հատվածում կհայտնվի Ձեր պրոֆիլի նկարը։ 

Սկսենք առաջին հատվածից։ Սեղմելով «Կառավարման վահանակ» կոճակին՝ կհայտնվեք հետևյալ էջում։

Uteach - Իմ պրոֆիլը

Ահա այսպիսի տեսք ունի Ձեր կառավարման վահանակը։

Uteach - Իմ պրոֆիլը

Uteach-ի կառավարման վահանակը(dashboard) բաղկացած է հետևյալ բաժիններից և ենթաբաժիններից՝

  1. Կառավարման վահանակ
  2. Օգտատերեր - > Խումբ / Ուսանողներ / Ադմին / Հեղինակներ
  3. Դասեր - > Live դասեր / Վիդեոդասեր / Վեբինարներ / Թեստեր / Դասացուցակ
  4. Կայք  - > Ոճ / Դոմեն / Մենյուի կառավարիչ / էջեր / FAQ
  5. Բլոգ - > Հոդվածներ
  6. Ֆայլերի կառավարիչ
  7. Ծանուցումներ
  8. Կարգավորումներ -> Ընդհանուր / Ինտերգրումներ / Նամակներ
  9. Գնառաջարկ
  10. Վաճառքներ

 

Գլխավոր էջ

Սա գլխավոր էջն է, 1-ին հատվածից կարող եք արագ մուտք գործել հետևյալ բաժինները։

Uteach-կառավարման վահանակի սկիզբ

2-րդ հատվածում կարող եք տեսնել հրապարակված հոդվածները, ծանուցումները և նոր օգտատերերին։

Uteach- կառավարման վահանակի ծանուցումների հատված

Օգտատերերի մասին կարող եք տեղեկանալ մյուս ենթաբաժնում։

Օգտատերեր

Օգտատերեր բաժինը իր մեջ ներառում է ՝

Խումբ

Խումբ բաժնում հնարավորություն ունեք ստեղծել նոր խմբեր, ինչպես նաև խմբագրել հները։ Նոր խումբ ստեղծելու համար անհրաժեշտ է սեղմել «Ստեղծել նոր խումբ» կոճակին։

Պարզապես գրեք խմբի անվանումը և պահպանել և ներառեք այն ուսանողներին, որոնք արդեն  ունեն պրոֆիլ Ձեր կայքում։

Ուսանողներ

Ուսանողներ բաժնում հայտնվում են այն մարդիկ, ովքեր գրանցվում են Ձեր կայքում։ Այստեղ հավաքվում են նրանց անձնական տվյալները։ Դուք կարող եք ջնջել, ինչպես նաև ավելացնել նոր ուսանողների:

Ինչպես ավելացնել նոր ուսանող

Uteach-Օգտատերերի բաժին

Ունեք 2 տարբերակ, կամ ավելացնել նրանց՝ մուտքագրելով տվյալներն անհատապես, կամ վերբեռնել արդեն պատրաստված CSV ֆայլը։

Uteach-Օգտատերերի բաժին

Ֆայլը պետք է պարունակի հետևյալ վերնագրերը՝ First Name, Last Name, Email, Phone. 


Ադմին

Այս բաժնում Ձեր կայքի ադմինի անձնական տվյալներն են։

Uteach-Օգտատերերի բաժին

Հեղինակներ

Այս բաժնում ավելացնում եք հեղինակներին, ում մասին ինֆորմացիան հայտնվելու է հոդվածի վերջում նկարի, անվան և մասնագիտության տեսքով, ինչպես նաև դասընթացի էջում՝ նկարի, անվան, մասնագիտության և հեղինակի մասին պատմող մի քանի տողի տեսքով։ 

Կառավարման վահանական - հեղինակներ

Հիմա փորձենք ավելացնել նոր հեղինակ։

Uteach - Ստեղծել նոր հեղինակ

Նոր հեղինակ ստեղծել կոճակին սեղմելուց հետո հայտնվում եք այս էջում։ 

Մաս 1-ին

  • Անուն - Հեղինակի անունը
  • Մասնագիտություն - Հեղինակի մասին կարճ տեղեկություն, ներկայացված մի քանի բառով

Uteach-Օգտատերերի բաժին

  • Նկար – Հեղինակի նկարը

Ընտրել ֆայլը սեղմելուց հետո, բացվելու է հետևյալ պատուհանը։ Նկարը վերբեռնելու համար անհրաժեշտ է սեղմել պլյուս նշանին:

Օգտատերեր․հեղինակներ-ինչպես ավելացնել նկար

Դրանից հետո հայտնվում ենք այս պատուհանում։

Uteach-Օգտատերերի բաժին

Ունեք 2 հնարավորություն, կա՛մ վերբեռնել ֆայլը Ձեր համակարգչից կամ ընտրված ֆայլը համակարգչից գցել համապատասխան հատված (2-ի տարածքում):

Uteach-Օգտատերերի բաժին

Հուշում աշխատեք նկարներին տալ անուններ՝ հետագայում հեշտ կողմնորոշվելու համար։

Նկարը վերբեռնելուց հետո սպասեք մինչև վերբեռնվելու նշանի անհետանալը, այնուհետև փնտրեք նկարը ցուցակում, սեղմեք նրա վրա։

Uteach-Օգտատերերի բաժին

Համոզվելուց հետո, որ Ձեր նկարն է, հաստատեք։

Uteach-Օգտատերերի բաժին

Անցնում ենք հաջորդ կետին

Uteach-Օգտատերերի բաժին

Գրում ենք մի քանի տող հեղինակի մասին

Uteach-Օգտատերերի բաժին
Ձեզ անհրաժեշտ է մի քանի նախադասությամբ պատմել Ձեր մասին։ Ներքևում կարող եք տեսնել, թե ինչպիսի տեսք ունի հեղինակի պրոֆիլը՝ համապատասխան դաշտերը լրացնելուց հետո։

Uteach-Օգտատերերի բաժին

Հուշում․ տեքստը գրեք համապատասխան դաշտում, իսկ եթե copy-paste եք անում ինչ-որ ֆայլից, անպայման տեղադրեք այն սովորական տեքստային ֆայլում, այնուհետև նոր տեղադրեք նկարագրության հատվածում (հակառակ դեպքում տեքստի գույնը մգեցված է լինում)։

 

Ստեղծել կայք

Կայք բաժինը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝

  1. Ոճ
  2. Դոմեն
  3. Մենյուի կառավարիչ
  4. Էջեր
  5. FAQ

 

1․ Ոճ

Այս բաժնում հնարավորություն ունեք ընտրելու Ձեր կայքի ոճը, գույները և այլն։

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

2․ Դոմեն

Այս հատվածը դեռ ակտիվ չէ։ Մոտ ապագայում հնարավոր կլինի Ձեր գնած դոմենին կցել Uteach-ի օգնությամբ պատրաստված կայքը։

3․ Մենյուի Կառավարիչ

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Մենյուն կարող եք հավաքել ինքներդ։

Ընտրեք վայրը՝ Գլխավոր մենյու` կայքի ամենավերևում գտնվող մենյուն է ֆիքսված:

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Ներքևի մենյու` կայքի ներքևի հատվածում է։ Դրանք կարող են տարբերվել իրարից։

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Մենյույում նոր մասնիկ ավելացնելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել էջը, ուր հայտնվելու է մարդը, երբ սեղմի այդ մասնիկի վրա։ 

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Ավելացնել մենյուի մասնիկը սեղմելուց հետո «Մասնիկ» դաշտում պետք է գրեք այն բառը, որը պետք է լինի մենյույում։ «url»-ում գրվում է հղումը թեք գծիկով։ Օրինակ, եթե Ձեր նոր ստեղծած էջը «Գրքեր»  է, url-ն գրեք /grqer կամ /book: Գրեք լատինատառ։ Էջի և մենյույի մասնիկի url-ները պետք է լինեն նույնը։

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Տեղադրեք մենյուի յուրաքանչյուր մասնիկ Ձեր նախընտրած հերթականությամբ պարզապես մկնիկի մեկ շարժումով։ Այսքանը մենյուի մասին։

4. Էջեր 

Այս բաժնում կարող եք ստեղծել Ձեր կայքի համար ֆիքսված էջեր։ 

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Էջ ստեղծելու համար Ձեզ անհրաժեշտ է սեղմել «Նոր էջ ստեղծել» կոճակին։

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Լրացնելով համապատասխան դաշտերը՝ ( նայել ներքևի նկարին) սեղմում եք պահպանել այն։

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Դուք հնարավորություն ունեք ջնջելու կամ խմբագրելու էջերը։

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

5․  Հաճախ Տրվող Հարցեր

Այստեղ կարող եք ավելացնել հաճախ տրվող հարցերը, որոնք կհետաքրքրեն Ձեր ուսանողներին։

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Նոր հարց ավելացնելու համար սեղմեք «Նոր հարց ավելացնել» 

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք


Կհայտնվեք այս էջում


Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Գրեք Հարցը և նրա պատասխանը, այնուհետև պահպանեք։  Դուք նորից հնարավորություն ունեք խմբագրելու կամ ջնջելու հարցերը։

Ձեր հարցերը կայքում կունենան հետևյալ տեսքը։

Uteach - Ինչպես ստեղծել և խմբագրել կայք

Բլոգ

Հաջորդ, ամենաբարդ թվացող բաժիններից մեկը հոդված ստեղծելն է, որն ավելի հեշտ է քան թվում է։ 

Uteach - Ինչպե՞ս ստեղծել բլոգ

Հոդված ստեղծելու համար մեզ անհրաժեշտ է սեղմել «Նոր հոդված ստեղծել» կոճակին։

Ինչպե՞ս ստեղծել բլոգ

 Լրացնելով ներկայացված  դաշտերը՝ կստեղծվի հոդվածը։

Ինչպե՞ս ստեղծել բլոգ

Վերնագիր

Հեղինակի անունը - դաշտում ընտրում եք հոդվածի հեղինակին, որը պետք է ստեղծեիք նախքան հոդված ստեղծելը։

Հրապարակման ամսաթիվ  

Կարգավիճակ - Կարող եք ստեղծել հոդվածը, բայց այն չակտիվացնել։ Այդ դեպքում այն չի երևա կայքում։ Սա հաճախ պետք է գալիս այն դեպքում, երբ կիսատ է մնում գործը։ 

Օպտիմալացված URL - սա հղումն է, որը տանում է այս կամ այն էջ։ Այն պետք է գրվի լատինատառ և գծիկով, անգամ եթե էջը հայերեն կամ ռուսերեն է։ Օրինակ՝ “kap-mez-het” կամ contact-us:

Հուշում․ եթե կայքը բազմալեզու է, ուրեմն url-ները գրեք անգլերեն լեզվով։

 Ավելացնել նկար - Նկարի դաշտում պետք է տեղադրեք Ձեր հոդվածի գլխավոր նկարը։ Կատարում եք նույն գործողությունները, ինչ որ կատարել էիք հեղինակի նկարն ընտրելիս։ Նկարի նախընտրելի չափսերն են ՝ 884 x 306 px

Կարճ նկարագրության բաժնում մի քանի նախադասությամբ ներկայացնում եք ինչի մասին է լինելու հոդվածը։ Կարող եք տեքստից մի փոքր հատված պատճենել և տեղադրել։

Բովանդակություն բաժինը, ինչպես նշվել է նախկինում, կայքի տեքստերի մշակման գործիքաշարն է, որի հետ կծանոթանանք հիմա։ Եթե ծանոթ եք word-ի գործիքներին, Ձեզ համար այն դժվար չի լինի։


Սկսենք սկզբից

Source - Տեսնել կոդերը
Save - Պահպանել տեքստում արված փոփոխությունները, այն սեղմելուց թարմացվում է ամբողջ էջը
New Page - Սկսել նոր էջից
Preview - Տեքստի նախադիտում
Print - Տպել
Templates - Պատրաստի օրինակներ
Сut – (Ctrl +X)  - Կտրել 
Copy - (Ctrl +C) - Պատճենել
Paste (Ctrl +V) - Տեղադրել
Paste as plain text (Ctrl + Shift +V) - տեղադրել դատարկ տեքստ
Paste from Word - Տեղադրել Word ֆայլից
Undo - Հետ քայլ
Redo - Առաջ քայլ
Replace - Փնտրել և փոխարինել
Select all - Ընտրել բոլորը
Spell Checker - Ուղղագրության ստուգիչ
Form - ֆորմայի տեղադրում
Check box - Նշվող վանդակների տեղադրում
Radio Button - Կլոր կոճակի տեղադրում
Text Field - Տեքստերի հետ աշխատելու գործիքներ
Text area - Տեքստերի հետ աշխատելու գործիքներ
Selection field - Տեքստերի հետ աշխատելու գործիքներ
Button - Կոճակի տեղադրում
Image button - Տեքստերի հետ աշխատելու գործիքներ
Hidden field - Տեքստերի հետ աշխատելու գործիքներ


Ներքևի հատվածի գործիքները՝

Bold (CTRL+B) - Տեքստ բոլդ սարքել
Italic (CTRL+I) - Տեքստ սարքել իտալիք
Strikethrough- Տեքստը ջնջել
Subscript - Տեքստի ներքևից գրել
Superscript - Տեքստի վերևից գրել
Copy Formatting (Ctrl+ Shift+C)
Remove Format – հանել ֆորմատը 
Insert/remove numbered list - Տեղադրել / Հանել համարակալված ցուցակը
Insert/remove bulleted list - Տեղադրել / Հանել կետավորված ցուցակը
Decrease indent - էջի լուսանցք տեղադրել
Increase indent - էջի լուսանցքը հանել
Block quote - Տեքստում մեջբերումներ տեղադրելու համար
Create Div Container - Div Container-ի տեղադրում
Align left - Տեքստը տանել ձախ
Center - Տեքստը բերել մեջտեղ
Align right - Տեքստը տանել աջ
Justify - Տեքստը հավասարեցնել
Text direction from left to right - Տեքստի ուղղությունը  ձախից աջ
Text direction from right to left - Տեքստի ուղղությունը  աջից ձախ
Set language - Կարգավորել լեզուն
Link (Ctrl +L) - Հղում
Unlink - Հղումը հանել
Anchor -Արտահայտվում է հղման տեսքով, և ուղղորդում է տեքստի որևէ հատված
Image - Նկարի տեղադրում
Table - Աղյուսակի տեղադրում
Insert horizontal line - Տեղադրել հորիզոնական գիծ
Smiley - Սմայլերի տեղադրում
Insert special character - Տեղադրել հատուկ բնույթ
Insert Page Break for Printing - Տեղադրել էջի ընդհատում տպելու համար
Iframe - Տեսանյութի տեղադրում


Այնուհետև լրացնելով հետևյալ դաշտերը՝ անցնում ենք առաջ։

SEO մանրամասների մասին խոսել ենք սկզբում։

Այս հատվածը բաղկացած է 3 մասից՝

Ինչպե՞ս ստեղծել բլոգ

Մետա վերնագիր – Ձեր էջի վերնագիրն է։ Օրինակ, “Բլոգ”-ի էջը կարող է ունենալ “Մարքեթինգային բլոգ” կամ “Ամեն ինչ մարքեթինգի մասին” վերնագիրը, եթե Ձեր կայքը մարքեթինգի մասին է

Մետա նկարագրություն - Սա Ձեր էջի կարճ նկարագրությունն է մեկ-երկու նախադասությամբ։ Օգտագործեք հիմնաբառեր։ Մի անտեսեք այս հատվածը, քանի որ դրանց օգնությամբ է Ձեր կայքը հայտնվում որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն)։ 

Մետա բանալի բառեր - հիմնաբառերն այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում և այլ որոնողական համակարգերում։ Օրինակ կարող են փնտրել “անգլերենի դասընթացներ, ինչպես սովորել անգլերեն մեկ ամսում” և այլն։ Այս հատվածում պետք է գրել հենց այդ բառերը։ 

Բոլոր դաշտերը լրացնելուց հետո պահպանում եք հոդվածը։

Վերջինս ստեղծելուց հետո Դուք կարող եք խմբագրել կամ ջնջել այն, երբ ցանկանաք։

Ինչպե՞ս ստեղծել բլոգ

Ֆայլերի կառավարիչ և Ծանուցումներ

Հաջորդ բաժինը ֆայլերի կառավարիչն է, որը  նախատեսված է ֆայլերի կառավարման համար և որտեղ կարող եք տեսնել Ձեր վերբեռնած նկարները և տեսանյութերը։

Uteach-ֆայլերի կառավարիչ

Նկարները վերբեռնելուց հետո, այստեղ ունեք մի շարք գործիքներ ՝

Rename - Փոփոխել անունը
Download - Ներբեռնել
Move - Տեղափոխել
Resize -Չափսերը փոփոխել
Crop - Կտրել
Delete - Ջնջել

Uteach-ֆայլերի կառավարիչ

Ինչպես նաև ունեք հնարավորություն ավելացնելու նոր ֆայլեր կամ նոր թղթապանակ։

Uteach-ֆայլերի կառավարիչ

Ծանուցումներ բաժնում կարող եք տեսնել հրապարակված հոդվածները, ծանուցումները և նոր օգտատերերին։

Uteach-ֆայլերի կառավարիչ

Կայքի կարգավորումներ

Կարգավորումներ բաժինը ներառում է հետևյալ ենթաբաժինները 

  1. Ընդհանուր
  2. Ինտերգրումներ
  3. Նամակներ

1․ Ընդհանուր 

Այս ենթաբաժինը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝

1․1 Կայքի լեզուն

1․2 Գլխավոր էջ

1.3 Էջի տեքստեր

1.4 Լոգո և անուն

1.5 Կոնտակտային տվյալներ

1.6 SEO

1.7 Google Tag Manager


1․1 Կայքի լեզուն

Այստեղ հնարավորություն ունեք ընտրելու Ձեր կայքի լեզուն:

Uteach - Կայքի կարգավորումներ


1․2 Գլխավոր էջ

Այս դաշտում գրվում է գլխավոր էջի տեքստը,կոճակի տեքստը:


1․3 Էջի տեքստեր

Այս հատվածում կարող եք գրել կամ խմբագրել գլխավոր էջի տեքստերը։

Uteach - Կայքի կարգավորումներ


1.4 Լոգո և անուն

Այս հատվածում տեղադրում եք կայքի լոգոն, favicon-ը, SEO նկարը և ստորագրությունը, որը օգտագործվելու է Ձեր ուսանողներին հավաստագրեր տրամադրելու համար։

Uteach - Կայքի կարգավորումներ

Լոգոն-ցանկալի է լինի png (թափանցիկ)

Favicon- Բրաուզերում բացվող էջի վերևի փոքրիկ նկարն է

Uteach - Կայքի կարգավորումներ

Նախընտրելի նկարների չափսերը ՝

Լոգո (400 x 400 px)

Favicon (32x32 px)

SEO նկար (1200 x 628px)


1.5 Կոնտակտային տվյալներ

Uteach - Կայքի կարգավորումներ


1.6 SEO

Այս դաշտում գրվում է Ձեր կայքի SEO տվյալները։

Uteach - Կայքի կարգավորումներ

Այս հատվածը բաղկացած է 3 մասից՝

Մետա վերնագիր – Ձեր կայքի վերնագիրն է։ Օրինակ, “Բլոգ”-ի էջը կարող է ունենալ “Մարքեթինգային բլոգ” կամ “Ամեն ինչ մարքեթինգի մասին” վերնագիրը, եթե Ձեր կայքը մարքեթինգի մասին է

Մետա նկարագրություն - սա Ձեր կայքի կարճ նկարագրությունն է մեկ-երկու նախադասությամբ։ Օգտագործեք հիմնաբառեր։ Մի անտեսեք այս հատվածը, քանի որ դրանց օգնությամբ է Ձեր կայքը հայտնվում որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն)։ 

Մետա բանալի բառեր - հիմնաբառերն այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում և այլ որոնողական համակարգերում։ Օրինակ կարող են փնտրել “անգլերենի դասընթացներ, ինչպես սովորել անգլերեն մեկ ամսում” և այլն։ Այս հատվածում պետք է գրել հենց այդ բառերը։ 


1.7 Google Tag Manager

Եթե օգտագործում եք Google Tag Manager ՝ թեգերի կառավարման ծրագիր, որը հնարավորություն է տալիս արագ և հեշտ կերպով տեղադրել կոդեր և կոդերի մասնիկներ(թեգեր) Ձեր կայքում կամ հավելվածում, ապա կարող եք այն կցել Ձեր կայքին առանց տեխնիկական գիտելիքների և ծրագրավորողի օգնության։

Ձեզ ընդամենը անհրաժեշտ է պատճենել Ձեր Container ID-ն,տեղադրել նշված դաշտում և պահպանել։

2.Ինտեգրումներ

Շուտով

3.Նամակներ

Այս բաժնում կարող եք տեսնել Ձեր կայքում գրանցվողների նամակները։

Uteach - Կայքի կարգավորումներ

Ստեղծել և խմբագրել Live դասեր

«Դասեր» բաժին ունի հետևյալ ենթաբաժինները ՝ 

  • Live դասեր
  • Վիդեոդասեր
  • Տեսազանգեր
  • Թեստեր
  • Դասացուցակ

Սկսենք առաջին ենթաբաժնի՝  Live դասերից։

Այս բաժնում սովորելու ենք, թե ինչպես ստեղծել և խմբագրել Live դասերը։ Անհրաժեշտ է մուտք գործել կառավարման վահանակը, ձախ կողմից ընտրել «Live դասեր» ենթաբաժինը։


Այնուհետև, սեղմել «Ստեղծել նոր live դաս», որտեղ կա 3 քայլերի հերթականություն։



Քայլ 1-ին - ավելացնել live դասընթացի բովանդակությունը

Քայլ 2-րդ - ավելացնել live դասընթացի ժամանակացույցը

Քայլ 3-րդ - ավելացնել մասնակիցների

Սկսենք քայլ 1-ից


Խոսնակ -  Դասընթացի հեղինակ / խոսնակին, ինչպես այլ բաժիններում, այնպես էլ այստեղ, անհրաժեշտ է ստեղծել նախօրոք, քանի որ այստեղ պարզապես պետք է ընտրել արդեն իսկ ստեղծած հեղինակի պրոֆիլ։

Այստեղ տեղադրում եք դասընթացի բովանդակությունը նշելով առավելությունները և այլն։

«»



Դասընթացի համար ունենք հաճախականության հետևյալ տարբերակները՝


Մեկ օր



Ամեն օր



Շաբաթական


Անհատական


Քայլ 2 ՝ ավելացնել ժամանակացույց

Այս մասում հնարավորություն ունեք ՝

  • խմբագրելու դասընթացի անվանումը, նկարագրությունը, մեկնարկը և ավարտը
  • կցել նոր ֆայլեր և տեսնել արդեն իսկ կցված ֆայլեր
  • ընտրել թեստ, որը պետք է պատրաստվի նախօրոք

Քայլ 3 ՝ ավելացնել մասնակիցներ

3-րդ մասում ընտրում ենք և հրավիրում դասընթացի մասնակիցներին։

Այստեղ ունենք 3 տարբերակ՝

  1. Ընտրել ուսանողներին՝ ընտրելով Ձեր կայքի ցուցակից
  2. Ընտրել խումբ, որը պետք է պատրաստված լինի նույնպես նախօրոք կամ կարող եք ստեղծել նորը ՝ դասընթացի անվամբ
  3. Հրավիրել ուսանողներին էլ․ հասցեի միջոցով

 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր

Հաջորդ ամենակարևոր բաժիններից մեկը դա կուրսերի ստեղծման բաժինն է։ Դե ինչ, եկեք միասին ստեղծենք վիդեոդասընթաց և Դուք կհամոզվեք, թե ինչ հեշտ է դա։ 

Սեղմեք «Ստեղծել նոր դասընթաց» կոճակին։

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

Կհայտնվեք այսպիսի մի էջում:

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

1․ Ձեր կուրսի վերնագիրը

2․ Օպտիմալացված URL - Ձեր դասընթացի հղումն է։

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

Հիշեցում․Անհրաժեշտ է գրել լատինատառ, առանց բացատի։ Կարող եք օգտագործել միայն մեջտեղի գծիկ՝ ներքևի օրինակով /inche-seon

3․ Արժեք - Ձեր կուրսի արժեքը

4․ Հին արժեքը (Սա պետք կգա, եթե որոշեք զեղչ անել) - 

Եթե ցանկանում եք Ձեր դասընթացը զեղչել, պարզապես Հին գին դաշտում նշեք իրական արժեքը, իսկ մյուսում՝ զեղչվածը։

Եթե ցանկանում եք Ձեր դասընթացը զեղչել, պարզապես Հին գին դաշտում նշեք իրական արժեքը, իսկ մյուսում՝ զեղչվածը։

5․ Ձեր կուրսի կարգավիճակը (կարող են դրանք ակտիվ չլինել, եթե կիսատ գործեր կան վրան)

6․ Տեսանելի գլխավոր էջում

Եթե ցանկանում եք, որ Ձեր վիդեոդասընթացը հայտնվի գլխավոր էջում, ուրեմն նշեք «այո»։

7․ Ցուցակից ընտրում եք կուրսի հեղինակին (hեղինակին պետք է ստեղծել նախօրոք)

8․Ավելացնել նկար

Ընտրում եք վիդեոդասի էջի նկարը՝ ցանկալի է 1423 x 442px չափսերով

9․  Կուրսի կարճ նկարագրություն

Այս հատվածում գրված տեքստը երևալու է նկարի վրա

10․Կուրսի նկարագրությունը։

Այստեղ գրեք տեքստ, որը նկարագրում է Ձեր վիդեոկուրսը։ Կարող եք գրել 1 կամ 100 նախադասություն։ Դա Ձեր ընտրությունն է։ Աշխատեք գրել ոչ շատ կարճ։

11․ Մետա նկարագրություններ

SEO մանրամասներ

Այս հատվածը բաղկացած է 3 մասից՝

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներՄետա վերնագիր – Ձեր էջի վերնագիրն է։ Օրինակ, «Բլոգ»-ի էջը կարող է ունենալ «Մարքեթինգային բլոգ» կամ «Ամեն ինչ մարքեթինգի մասին» վերնագիրը, եթե Ձեր կայքը մարքեթինգի մասին է

Մետա նկարագրություն - Սա Ձեր էջի կարճ նկարագրությունն է մեկ-երկու նախադասությամբ։ Օգտագործեք հիմնաբառեր։ Մի անտեսեք այս հատվածը, քանի որ դրանց օգնությամբ է Ձեր կայքը հայտնվում որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն)։ 

Մետա բանալի բառեր - հիմնաբառերն այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում և այլ որոնողական համակարգերում։ Օրինակ կարող են փնտրել «անգլերենի դասընթացներ, ինչպես սովորել անգլերեն մեկ ամսում»  և այլն։ Այս հատվածում պետք է գրել հենց այդ բառերը։ 

Հիշեցում․Հեղինակի պրոֆիլը պետք է ստեղծել նախօրոք, որպեսզի հոդված կամ դասընթաց ստեղծելիս ընտրեք արդեն իսկ պատրաստած հեղինակի անունը։

Այնուհետև սեղմեք պահպանել կոճակը և դասընթացի  1- ին մասը պատրաստ է։ Այն ունի այսպիսի տեսք։

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

 

Դասընթացի 1-ին մասը ստեղծելուց հետո անցնում ենք ամենակարևոր փուլին։ Ստեղծում ենք դասընթացի բաժինները, որտեղ կարող եք մուտք գործել վիդեոդասեր բաժնից սեղմելով հետևյալ նշանին՝

Այնուհետև հայտնվում եք այստեղ։ Նոր բաժին ստեղծելու համար սեղմեք «Ստեղծել նոր բաժին» կոճակին։

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

Ստեղծում ենք կուրսի ենթաբաժինները, գրեք Ձեր առաջին ենթաբաժնի անունը և սեղմեք «Հաստատել»:

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

Ենթաբաժնում վիդեոներն ավելացնելու համար սեղմել «Ստեղծել» կոճակին 

 Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

Հնարավորություն ունեք ներբեռնելու տեսանյութ, կցել ֆայլեր և ավելացնել թեստ։ Տեսանյութը ներբեռնելու համար անհրաժեշտ է գրել վերնագիրը, նկարագրությունը, ընտրել ֆայլը համակարգչից, նշել անվճար է թե ոչ, ապա սեղմել Հաստատել կոճակին

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

Այնուհետև համոզվեք, որ վիդեոն ներբեռնվել է:


Նույն եղանակով ավելացնում եք նույն ենթաբաժնի մնացած վիդեոները։

Իսկ եթե ցանկանում եք կցել ֆայլ, սեղմում եք կցել ֆայլեր կոճակին, ընտրում ֆայլի անունը, ֆայլը և պահպանում։

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

Հաջորդ ենթաբաժին ստեղծելու համար անհրաժեշտ է սեղմել Ստեղծել նոր բաժին կոճակին։ Եվ այսպես շարունակ մինչև չվերջացնեք Ձեր վիդեոները։

Դասընթացին կարող եք կցել նաև թեստ, որը պետք է ստեղծեք նախօրոք։

Դասընթացը պահպանելուց հետո համոզվեք որ ամեն ինչ կարգին է և վերջ, Ձեր դասընթացը պատրաստ է։

Uteach - Ինչպես ստեղծել դասընթացներ

Ստեղծել և խմբագրել տեսազանգեր

Ստեղծել և խմբագրել թեստեր

Այս բաժնում, խոսելու ենք,թե ինչպես ստեղծել և խմբագրել թեստերը։ 

Նոր թեստ ստեղծելու համար Ձեզ անհրաժեշտ է մուտք գործել կառավարման վահանակ,ձախ հատվածից ընտրել թեստեր ենթաբաժինը։ Հետո սեղմեք «Ստեղծել նոր թեստ» կոճակը։

Հայտնվելով այս էջում, լրացնում ենք հետևյալ դաշտերը, որից հետո սեղմեք «Պահպանել» կոճակը։ 


Վերնագիրը և նկարագրությունը կարող եք խմբագրել սեղմելով տվյալ նշանին։ Թեստը կարող եք դարձնել տեսանելի կայքում կամ հակառակը։

 


Թեստի 1-ին հատվածը ստեղծված է, անցնում ենք հարցերի ստեղծմանը։ Կարող եք ավելացնել այնքան հարցեր,ինչքան ցանկանաք։


1-ին հատվածում մուտքագրում եք հարցը, որտեղ նաև հնարավորություն ունեք ավելացնելու տեսանյութ կամ նկար։ Նկար ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել տվյալ նշանին։

Նշանը սեղմելիս կբացվի պատուհան, որտեղից կարող եք ընտրել ֆայլը,ներբեռնել այն, այնուհետև պահպանել։

Նույնը կատարում ենք տեսանյութն ընտրելիս։



Տեսանյութն ավելացնելու համար Ձեզ անհրաժեշտ է պատճենել տեսանյութի հղումը, տեղադրել համապատասխան դաշտում և պահպանել այն։


Նոր հարցը մուտքագրելուց հետո անհրաժեշտ է ընտրել պատասխանի տեսակը,որը ընտրում եք արդեն ձախ մասից։

Այստեղ ունենք, հետևյալ տարբերակները՝

  1. Ընտրովի
  2. Բացվող
  3. Նկարի ընտրություն
  4. Այո/Ոչ
  5. Կարճ պատասխան
  6. Երկար պատասխան

1․ Ընտրովի պատասխաններով հարցերն ունեն հետևյալ տեսքը։ Այստեղ հնարավորություն ունեք նշելու ճիշտ պատասխան, ավելացնել նորը, և ջնջել պատասխաններից մեկը։


Կայքում հարցը երևալու է այսպես։


2․Բացվող պատասխաններով հարցըը կառավարման վահանակում ունի լրացման նույն ձևը ,սակայն կայքում այլ։

3․Նկարի ընտրությունով հարցի պատասխանը ստեղծում ենք նույն կարգով։


Կայքում երևալու է այսպես։


4․Այո/Ոչ պատասխանով հարցն ունի հետևյալ տեսքը։


Կայքում երևալու է այսպես։


 

5.Կարճ և երկար պատասխանով հարցերն ունեն այսպիսի տեսք կառավարման վահանակում՝



իսկ կայքում այսպիսի ՝ 

Թեստի հարցերն տեղադրելուց և ճիշտ պատասխանները նշելուց հետո կարող եք տեսնել Ձեր ստեղծած թեստը կայքում։


Ուսանողը թեստը տեսնելու է այս ձևաչափով։

Ուսանողը հարցերը պատասխանում է, սեղմում  հաստատել կոճակը և ուղարկում պատասխանները Ձեզ։ Թեստերի պատասխանները կարող եք ստուգել կառավարման վահանակում թեստեր բաժնից ընտրելով տվյալ նշանը։

Հետո արդեն կարող եք ստուգել յուրաքանչյուր ուսանողի անհատական արդյունքները։


Ահա,այսքանը հուսով ենք թեստեր բաժինը այդքան էլ դժվար չէ։

Դասացուցակ

Իմ պրոֆիլը

Այ մասում կուսումնասիրենք «Իմ պրոֆիլը»  բաժինը

Uteach -Իմ պրոֆիլը

Բաժինը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝

  • Պրոֆիլ

Uteach -Իմ պրոֆիլը

  • Իմ դասընթացները

Uteach -Իմ պրոֆիլը

  • Փոխել գաղտնաբառը

Uteach -Իմ պրոֆիլը

  • Վճարման պատմություն

Uteach -Իմ պրոֆիլը

Վճարումներ

Շուտով

Մարքեթինգ

Կայքը ստեղծելուց և վիդեոդասերը նկարելուց հետո առաջ է գալիս դրանք գովազդելու և վաճառելու հարցը։ Հետևեք մեր խորհուրդներին,  որոշեք, թե Ձեր բնագավառում որ քայլերը կաշխատեն և անցեք գործի։ 

SMM- Սոց. մեդիա մարքեթինգ

SEO- Որոնողական համակարգերի Օպտիմալացում

Email մարքեթինգ

Վաճառք

Google ads

Սկսեցինք։

1․ Ուսումնասիրեք շուկան  

Սա պետք է անել մինչ այն պահը, երբ սկսում եք նկարահանել վիդեոդասերը։ Հասկանալը, թե ինչ են առաջարկում մյուսները Ձեր ասպարեզում, Ձեզ թույլ կտա ավելի ճիշտ քայլեր անել և մտածել մի բան, որը կդառնա Ձեր այցեքարտը։ Բացի այդ, դուք կհասկանաք, թե գնային ինչ առաջարկ են անում շուկայում, աշխատում է այն, թե ոչ, առաջարկում են արդյոք զեղչեր, թե ոչ։ Վերջիվերջո, մրցակիցների ուսումնասիրությունը Ձեզ նոր գաղափարներ կարող է տալ, որոնք Դուք կարող եք հաջողությամբ կյանքի կոչել։

2․ Գտեք Ձեր գնորդին

Եվս շատ կարևոր հարց, որի պատասխանը Դուք պետք է հստակ ունենաք։ Կարևոր է շատ պարզ  պատկերացնել, թե ովքեր են լինելու Ձեր գնորդները։ Տարիք, սեռ, մասնագիտություն, հետաքրքրություններ, աշխատանք և այլն։ Միայն այս հարցերի պատասխաններն ունենալով՝ Դուք կկարողանաք մինիմալ սխալներով հասնել հաջողության։ Բացի այդ, գնորդի մասին հստակ ինֆորմացիան ունենալու դեպքում, հնարավոր կլինի ճիշտ թիրախավորում կատարել նաև սոց ցանցերում։ 

SMM - Սոց. մեդիա մարքեթինգ

3․ Օպտիմալացրեք Սոց ցանցերը

Սոցիալական ցանցերի մարքեթինգը բաց թողնելը հավասար է հանցանքի, որովհետև այն ճիշտ ու թիրախավորված անելու դեպքում պոտենցիալ հաճախորդների հոսքը երաշխավորվում է։ Ընտրեք Ձեր պրոդուկտին առավել հարմար հարթակը։ Հայաստանում միանշանակ պետք է շեշտը դնել ֆեյսբուքի և ինստագրամի վրա։ Ստեղծեք բիզես էջ, մատուցեք մարդկանց հետաքրքիր կոնտենտ, տարբերվեք գեղեցիկ նկարներով, լրացրեք ինֆորմացիայի բաժինը՝ նշելով կայքը։ Ձեր անձնական էջում ևս նշեք կայքի հղումը։

4․Բացեք խումբ Facebook-ում

Բացի բիզնես-էջից բացեք նաև խումբ։ Կիսվեք հետաքրքիր ու ուսուցողական նյութերով, կազմակերպեք քննարկումներ, ներգրավեք խմբի անդամներին։ Մարդիկ հեշտությամբ են միանում խմբերին, եթե դրանք հետաքրքիր են վերջիններիս։ Պետք չէ անընդհատ գովազդել Ձեր վճարովի վիդեոդասերը։ Արեք դա երբեմն, իսկ հիմնական ժամանակը նվիրեք մարդկանց ուսուցմանը և քննարկումներին։

5․ Միացեք Facebook-յան խմբերի

Բացի Ձեր խումբը ստեղծելուց, միացեք նաև Ձեր ասպարեզի այլ խմբերին։ Եղեք ակտիվ, մասնակցեք քննարկումների, կիսվեք Ձեր հոդվածներով և գովազդեք վիդեոդասերը։ Բայց մինչ այդ ուշադիր կարդացեք խմբի կանոնները։ Լինում է նաև այնպես, որ դրանցում արգելվում է գովազդը, որի պատճառով կարող եք հեռացվել խմբից։

6․Ստեղծեք խումբ LinkedIn-ում

LinkedIn-ը պրոֆեսիոնալների գործնական հարթակ է։ Կախված այն բանից, թե ինչ մասնագիտություն եք սովորեցնում, կարող եք օգտագործել նաև այս պլատֆորմը։ Հիանալի կլինի մարքեթինգի բոլոր ճյուղերի, վաճառքների համար, ծրագրավորման և այլն։

7․ Բացեք YouTube ալիք

YouTube-ը 2-րդ ամենամեծ որոնողական համակարգն է Google-ից հետո, ու ակտիվությունն այստեղ Ձեզ, անշուշտ կօգնի։ Դուք կարող եք այստեղից հաճախորդին ուղղորդել դեպի կայք՝ գնելու վիդեոդասեր։ Նկարահանեք “օգնող” վիդեոներ՝ խորհուրդների տեսքով, անպայման տեղադրեք հղումը դեպի կայք և ասեք այդ մասին ինքներդ։

Ենթադրենք դիմահարդարման դասընթացներ եք վաճառում։ Յութուբյան ալիքում կարող եք “թեթև դիմահարդարում” թեմայով մի քանի խորհուրդ նկարել և տեղեկացնել, որ հղումով կարող են գտնել ամբողջական կուրսը։

8․ Կիսվեք ինֆոգրաֆիկներով Pinterest-ում

Ինֆոգրաֆիկները շատ տարածված են Pinterest-ում։ Պատրաստեք որևէ հետաքրքիր  բան՝ ներառելով պետքական և որակյալ ինֆորմացիա և հղում տեղադրեք Ձեր բլոգ կամ հենց վիդեոկուրսերի էջ։ Կարող եք օգտագործել piktochart-ը՝ դրանք պատրաստելու համար։

9․ Արեք live թողարկումներ սոց ցանցերում

Ֆեյսբուքը, Ինստագրամն ու Յութուբը հիանալի հարթակներ են լայվ թողարկումների համար։ Արեք ամեն ինչ այնպես, ինչպես վեբինարի դեպքում։ Կիսվեք Ձեր հետևորդների հետ մտքերով, որևէ թեմայով ուսուցողական դաս անցկացրեք, հնարավորություն տվեք նրանց հարցեր ուղղելու և այլն։ Թողեք լայվ թողարկման հղումը, որպեսզի մարդիկ ցանկացած պահի կարողանան դիտել այն։

10․ Միացրեք գովազդ Facebook-ում

Հիմնվելով “Գտեք Ձեր գնորդին” կետի վրա՝ միացրեք թիրախավորված գովազդներ։ Facebook-ն այս առումով լայն հնարավորություններ է բացում յուրաքանչյուրի դիմաց։ Կարող եք տարբեր նպատակներ ընտրել, ինչից կախված ծախսված գումարի չափը կտատանվի։ Ամեն դեպքում, մինչ այս քայլը լավ ուսումնասիրեք Ads Manager-ը։

11․ Տեղադրեք գովազդ Յութուբում

Ինչպես արդեն նշել եմ, Յութուբը Գուգլից հետո ամենամեծ որոնողական հարթակն է։ Օգտվելով այս փաստից՝ Դուք կարող եք գովազդ տեղադրել նաև այս հարթակում։ Իսկ թե ինչպես դա անել, կիմանաք այստեղ։

Կարող եք գտնել նաև Յութուբյան ալիքներ Ձեր նիշայում մեծ թվով հետևորդներով, կապվել ալիքի սեփականատիրոջ հետ, պայմանավորվել, որպեսզի վերջինս տեղադրի Ձեր վիդեոդասերի հղումը վիդեոների նկարագրության մեջ, կամ հիշատակի Ձեր մասին վիդեոյի ընթացքում։ Դրա փոխարեն կվճարեք գումար կամ կառաջարկեք մեկ այլ բան՝ կախված Ձեր պայմանավորվածությունից։

SEO 

12․ Առաջխաղացրեք կայքը

Ցանկացած կայք պետք է առաջխաղացնել որոնողական համակարգերի համար (Google, Yandex, Yahoo, Bing և այլն)։ Դա նշանակում է, որ երբ մարդիկ, օրինակ Գուգլում փնտրեն այն, ինչ առաջարկում եք Դուք, հայտնվի նաև Ձեր կայքը ու թոփ 10-ում։ Ենթադրենք, վաճառում եք “հաշվապահության դասընթացներ”։ Ես բացում եմ Գուգլը ու գրում այդպես։ Եթե Ձեր կայքը չգտնվեց, Դուք կկորցնեք պոտենցիալ գնորդի։ Ուստի մի անտեսեք սա։ Այս մասին ավելի մանրամասն կարդացեք SEO առաջխաղացում հոդվածում։

13․ Մասնակցեք ֆորումների քննարկումներին

Բացեք Google-ը, գրեք Ձեր հիմնաբառը և ֆորում, օրինակ՝ “անգլերեն ֆորում”։ Կհայտնվեն ֆորումներ, որտեղ դուք կարող եք մասնակցել քննարկումների, պատասխանել մարդկանց  հարցերին ու, ինչու չէ, գովազդել լավ Ձեր վիդեոդասերը։ Բայց, առաջին հերթին փորձեք լինել օգտակար մարդկանց մինչ որևէ բան վաճառելը։ Եղեք “խորամանկ”։

14․ Գովազդեք վիդեոդասերը բլոգում

Բլոգը, որի հնարավորությունը տալիս է Uteach-ը, ճիշտ օգտագործելու դեպքում կարող է օգնել Ձեզ բարձրացնել վաճառքի թվերը։ Եթե Դուք Ձեր բլոգում գրում եք մի բանի մասին, որը սովորեցնում եք նաև վիդեոդասերում, կարդացողը միանշանակ Ձեր պոտենցիալ գնորդը կարող է դառնալ։ Կարող եք կիսատ ինֆորմացիա տալ՝ նշելով, որ ավելի մանրամասն ինֆորմացիա կարող են ստանալ վիդեոդասում։

Email մարքեթինգ

15․  Իրականացրեք Email marketing-ի արշավներ

Կարծում եմ՝ գիտեք, թե ինչ է իրենից ներկայացնում E-mail մարքեթինգը։ Վստահ եմ, որ, երբ բացում եք Ձեր էլ․ փոստը, այնտեղ գտնում եք գովազդային նամակներ։

Եվ մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ նույնպես օգտվել այս մեթոդից։ Ստեղծեք Ձեզ համար էլ․ փոստերի բազա։ Կայքում կարող եք ավելացնել “Բաժանորդագրվել” հնարավորություն, որն էլ կօգնի Ձեզ մեյլեր հավաքելու գործում։ Ժամանակ առ ժամանակ հիշեցրեք Ձեր մասին, տեղեկացրեք նորությունների ու նոր առաջարկներ մասին, զեղչերի և այլն։ Բայց պարզապես ինֆորմացիան բավարար չէ։ Ստեղծեք որակյալ կոնտենտ, գրեք հետաքրքիր վերնագիր, որ մարդիկ նամակը ջնջելու փոխարեն բացեն այն և կարդան։

16․ Անվճար կուրսեր ուղարկեք Էլ․ փոստով

Ձեր դասընթացներից մի թեմա ընտրեք, բաժանեք մի քանի մասի և ամսվա կտրվածքով նամակներ ուղարկեք մարդկանց անվճար վիդեոդասով։ Հիանալի հնարավորություն է հետաքրքրությունը Ձեր գործունեության հանդեպ մեծացնելու։ Իսկ վերջին նամակում արդեն տեղեկացրեք Ձեր ամբողջական կուրսի մասին՝ ուղորդելով նրանց Ձեր կայք։

Վաճառք

17․ Ստեղծեք մի քանի վիդեոկուրս 

Կարևոր է բավարարել Ձեր բոլոր հաճախորդների պահանջները, ուստի ունեցեք մի քանի վիդեոկուրս։ Ենթադրենք՝ Դուք անգլերենի մասնագետ եք: Ունեցեք “Անգլերեն սկսնակների համար”, “Միջին մակարդակի”, “Տուրիստական անգլրերեն”, “Տեխնիկական անգլերեն”, “Խոսակցական անգլերեն” և այլն, ու դրանք վաճառեք առանձին-առանձին։

Եվ գովազդելիս ոչ թե հիշատակեք բոլորի մասին, այլ առանձին-առանձին, որովհետև թիրախավորելիս էլ Ձեր պոտենցիալ հաճախորդները տարբեր կուրսերի համար տարբեր են լինելու։ 

18․ Ձևավորեք լոքալ Meetup խումբ

Գուցե երբեք չեք լսել վերջինիս մասին, բայց այս պլատֆորմի օգնությամբ Դուք կարող եք Ձեր շուրջ հավաքել Ձեզ գաղափարակից մարդկանց։ Ուսումնասիրեք, փորձեք։ Այն ճիշտ օգտագործելու դեպքում հաջողությունը երկար սպասեցնել չի տա։

19․ Առաջարկեք անվճար մինի դասընթաց

Երբ մարդիկ Ձեզ չեն ճանաչում, դժվար է կարծիք կազմել և, առավել ևս, վստահել։ Առաջարկեք նրանց անվճար մինի դասընթաց, կամ ամբողջ դասընթացի մի փոքր հատված։ Դա կտա հնարավորություն մարդուն հասկանալ՝ ցանկանում է նա շարունակել հետևել Ձեզ, գնել ամբողջական կուրսը, թե՝ ոչ։ Դուք կարող եք ամեն ինչ իդելական անել, բայց “ուսանողին” գուցե դուր չգա Ձեր ձայնը, խոսելու տեմպը և այլն։ 

Տվեք մարդուն հնարավորություն ճանաչել Ձեզ։

20․ Անցկացրեք live վեբինար

Live վեբինարները հիանալի միջոց են շփվելու հետևորդների հետ, պատասխանելու նրանց հարցերին և տալու հնարավորություն տեսնելու, թե ով է այն մարդը, ում վիդեոդասերը նրանք գուցե գնեն։

Վեբինարի ընթացքում որևէ թեմայի շուրջ լիարժեք խոսեք, բացատրեք։ Թեմա, որը կարող է լինել Ձեր վիդեոդասերից որևէ մեկը։ Մի մտածեք, որ Դուք մարդկանց անվճար ինֆորմացիա եք տրամադրում։ Դա Ձեզ կօգնի, որպեսզի մարդիկ վստահեն Ձեզ, Ձեր գիտելիքներին ու վստահորեն գնեն մնացած կուրսը։

21․ Համագործակցեք այլ դասավանդողների հետ 

Գտեք Ձեր նիշայում այլ դասավանդողի ու փորձեք գտնել համագործակցության եզրեր։ Սա կոչվում է աֆիլատ (գործընկերային) մարքեթինգ: Դուք կարող եք լինել նույն ասպարեզում, բայց առաջարկել տարբեր բաներ, ուստի գովազդեք միմյանց վիդեոդասերը։

22․ Գտեք բլոգերների, ովքեր կգնահատեն Ձեր վիդեոկուրսը

Գտեք Ձեր ասպարեզից հայտնի բլոգերների՝ խնդրելով գնահատական տալ Ձեր աշխատանքին, իհարկե՝ դիմացն առաջարկելով ինչ-որ բան։ Ենթադրենք, կարող եք իրենց անվճար տրամադրել Ձեր վիդեոդասերը, կամ օգտագործեք աֆիլատ հղումը։ Եթե մարդիկ գնեն Ձեր ծառայությունն իրենց բլոգում, սեղմեն հղմանը և գնեն, նրանք վաճառքից հղում կստանան։

23․ Գովազդեք վեբինարը

Այն բանից հետո, երբ անցկացրեցիք վեբինարը, գովազդեք այն։ Նախ, նամակ ուղարկեք՝ նշելով հղումը բոլոր նրանց, ովքեր գրանցվել, բայց չէին կարողացել միանալ։ Այնուհետև թիրախավորված գովազդ միացրեք սոցցանցերում։ Անվճար գիտելիքներ, այն էլ լավ, սիրում են բոլորը, ու եթե ոչ այդ պահին, ապա հետագայում, երբ նրանց պետք գան Ձեր ծառայությունները, նրանք անպայման Ձեզ կհիշեն։

24․ Առաջարկեք զեղչեր

Երբեմն առաջարկեք զեղչեր։ Ասենք, որևէ տոնին ընդառաջ՝ կապված Ձեր մասնագիտության հետ։ Անգլախոսների միջազգային օր, ենթադրենք (վստահ չեմ նման տոն կա, թե ոչ)։ Տոնին ընդառաջ առաջարկեք գնել վիդեոդասերը զեղչով, թե որքան, որոշեք ինքներդ։ 

Կարող եք նաև հետաքրքիր մի բան անել, եթե ունեք մի քանի վիդեոկուրս։ Ենթադրենք դրանք 3-ն են՝ յուրաքանչյուրը 19․000 դրամ արժողությամբ։ Ակցիայի շրջանակներում հորդորեք Ձեր հետևորդներին 3 միասին գնել 42․000 դրամով նախկին 57․000 փոխարեն։

25․ Խնդրեք Ձեր ուսանողներին թողնել մեկնաբանություն

Խնդրեք բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն գնել են Ձեր վիդեոդասերը, գնահատեն և թողնեն մեկնաբանություն։ Դա կօգնի մյուսներին կարծիք կազմել Ձեր մասին։ Եթե լինեն բացասական կարծիքներ, անպայման աշխատեք բարելավել, զարգացնել այն հատվածը, որի շուրջ դժգոհություն է եղել՝ հետագայում բացասականից զերծ մնալու համար։ Եվս մեկ խորհուրդ ՝ երբեք անպատասխան մի թողեք ոչ մի մեկնաբանություն։

Google ads

26․ Օգտագործեք Google Adwords

Դուք կարող եք գովազդ միացնել Գուգլում Google Adwords - ի միջոցով։ Եթե Դուք արդեն ուսումնասիրել եք շուկան ու հասկացել, թե ինչ հիմնաբառեր են փնտրում Ձեր պոտենցիալ հաճախորդները, ապա կարող եք հեշտությամբ գովազդ միացնել՝ դրանք թիրախավորելով ու հնարավորություն տալ մարդկանց Ձեզ հեշտությամբ գտնել։

27․ Տեղադրեք բաներային գովազդներ

Գտեք այնպիսի կայքեր, որտեղ կարող է “լինել” Ձեր լսարանը։ Հետաքրքրվեք՝ ամսական քանի այցելություն է ունենում կայքը, և եթե այն կհամապատասխանի Ձեր սպասումներին, տեղադրեք բաներային գովազդ։ Խնդրեք առաջին ամիսը օգտվել անվճար կամ գոնե զեղչված գնով՝ հասկանալու համար՝ արդյոք այդ կայքը բերում է ցանկալի արդյուքն, թե ոչ։

Փորձեք նաև intent.ai-ին․ այն ավելի մատչելի տարբերակ է։

Ահա այսքանը։ Հետևեք մեր խորհուրդներին և հիշեք, որ եթե Դուք Ձեր մասին չխոսեք, մարդիկ Ձեզ չեն բացահայտի։

Մաղթում ենք հաջողություն։