Ինչպես ստեղծել պահանջված և եկամտաբեր օնլայն կուրսերի գաղափարներ

Հեղ. ՝ Vera Mirzoyan / Թարմացվել է .29 Մար 2024
3 րոպե կարդալու
Ինչպես ստեղծել  պահանջված և եկամտաբեր օնլայն կուրսերի գաղափարներ

Մեծ տարբերություն կա օնլայն կուրսի գաղափար ունենալու և պահանջված օնլայն կուրսի գաղափար ունենալու միջև։ Առցանց դասընթացները գումար վաստակելու մեծ աղբյուր են, սակայն Դուք հաջողության կհասնեք միայն այն դեպքում, երբ առաջարկեք դասընթաց, որն իսկապես պահանջված է Ձեր լսարանի կողմից, և նրանք ցանկանում են գնել այն: Օնլայն կուրսի լավ գաղափարը պետք է համապատասխանի որոշ չափանիշների, օրինակ՝

  • Կա մարդկանց զգալի մի քանակ, ովքեր կհավանեն այս դասընթացը և կօգտվեն 
  • Օնլայն կուրսի շրջանակը բավականին նեղ է, և Դուք կարող եք ամբողջական նյութ փոխանցել և արդյունք ստանալ
  • Դուք հեղինակություն եք այս ոլորտում
  • Նույնիսկ վերանայելուց հետո Դուք հաստատում եք դասընթացի այս գաղափարը

Այսպիսով, մենք հասկացանք որ եկամտաբեր են այն կուրսերը, որոնք պահանջված են լսարանի կողմից։ Իսկ ինչպե՞ս գտնել պահանջված կուրսերի գաղափարներ, որոնց մեկանգամյա ստեղծումը շարունակական եկամուտ կապահովի։

Համապատասխան լսարան գտնել

Ինչ-որ պահանջված բան ստեղծելու առաջին նախապայմանը սպառողին հասկանալն է։ Եթե Դուք հստակ պատկերացնեք, թե ինչ կարիքներ կամ ձգտումներ կան շուկայում, Դուք միանգամից կհասկանաք Ձեր անելիքները՝ այս բացը լրացնելու հարցում։ Իսկ ինչպե՞ս հասկանալ թիրախային լսարանի պահանջները։

Համապատասխան լսարան գտնել

Առաջին հերթին պետք է գտնել համապատասխան լսարանին։ Մեր օրերում դա այդքան էլ բարդ խնդիր չէ։ Մարդկանց հեշտությամբ կարելի է գտնել օնլայն ոլորտի տարբեր հարթակներում․ փորձե՛ք հարցեր ներկայացնել սոցիալական տարբեր խմբերում, որոնք բազմաթիվ անդամներ ունեն։ Կարող եք սկսել օրինակ ֆեյսբուքյան խմբերից։

Մեծ լսարանի կարելի է գտնել նաև տարբեր սոցիալական հարթակներում հեշթեգերի միջոցով։ Օրինակ կարող եք որոնել տարբեր հեշթեգեր, ինչպիսիք են՝ #սովորումենքանգլերեն, #մարզվենքմիասին, #օնլայնծրագրավորում կամ ցանկացած այլ բան՝ կապված Ձեր ոլորտի հետ։ Որոնման առաջարկներում հայտված հրապարակումներից Դուք կգտնեք մի շարք մարդկանց, ովքեր հետաքրքրված են Ձեր ոլորտով։

Հարցումներ իրականացնել

Օնլայն հարթակներում կատարվում են նմանատիպ բազմաթիվ հարցումներ, որոնք նպատակաուղղված են բացահայտելու հասարակության կողմից պահանջված ծառայությունները։

Հարցումներ իրականացնել

Օրինակի համար՝ եթե Դուք տիրապետում եք տարբեր լեզուների, կարող եք այսպիսի մի հարցում կատարել՝ «Ի՞նչ լեզու կցանկանայիք սովորել»։ Պատասխաններից կախված՝ Դուք արդեն կհասկանաք, թե որ լեզվի դասավանդման կուրսերն են ավելի պահանջված։

Օնլայն դասընթացների գաղափարներ, որոնց Դուք տիրապետում եք

Երբեմն Դուք կարող եք գտնել օնլայն դասընթացների պահանջված գաղաջարներ, որոնք հաստատ մեծ եկամուտներ կբերեին Ձեզ։ Սակայն, կա մի բայց․ ամեն ինչ չէ, որ Ձեր ուժերը կարող են ներել։ Օրինակի համար՝ շուկայում կարող է ծրագրավորման դասընթացների մեծ պահանջարկ լինել։ Դա չի նշանակում, որ Դուք՝ լինելով օրինակ լեզուների մասնագետ, կարող եք ծրագրավորման կուրսեր ներկայացնել, միայն որովհետև դրանք պահանջված են։

Օնլայն դասընթացների գաղափարներ, որոնց Դուք տիրապետում եք

Ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ «Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի»։ Այնպես որ, Դուք պետք է լիարժեք տիրապետեք այն ոլորտում, որտեղ ներկայանում եք։ Ձեր լսարանը չպետք է անգամ կասկածի, որ Դուք իրական մասնագետ եք, ով մեծ գիտելիքի է տիրապետում և կկիսվի իր մասնագիտական փորձով։

Դառնալ առաջնորդ Ձեր իսկ ոլորտում

Սա ամենակարևոր կետերից մեկն է, որոնց մարդիկ հետևում են։ Այն պահից սկսած, երբ Դուք հեղինակություն եք դառնում Ձեր ոլորտում, ում մարդիկ վստահում ու դիմում են ոլորտի ցանկացած հարցի հետ կապված, անհնար է դառնում կանխատեսել, թե որքան մեծ կլինեն Ձեր հաջողությունները։

Դառնալ առաջնորդ Ձեր իսկ ոլորտում

Այսօր համացանցը լի է տարբեր ոլորտների ինֆորմացիայի անթիվ անհամար աղբյուրներով, իսկ օգտատերերը խճճվում են այս բազմազանության մեջ՝ չհասկանալով, թե ում կարելի է վստահել։ Հավաստի տեղեկություն ներկայացնելով և հստակ գիտելիքներ փոխանցելով՝ Դուք արժանանում եք այս լսարանի վստահությանը։ Այսպիսով, նրանք հավատում են այն ամենին, ինչ Դուք եք ասում։

Ստացվում է այնպես, որ թեմաները, որոնք Դուք եք առաջարկում, արդեն իսկ դառնում են պահանջված։ Իսկ Ձեզնից կախված մնում է Ձեր գիտելիքը ներկայացնել օնլայն դասընթացների միջոցով այնպես, որ դրանք միշտ մնան հետաքրքրաշարժ և օգտակար։
 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):