uteach

Uteach-ը եկել է փոխելու կրթության որակը, հնարավորություններն
ու դերը հայկական իրականության մեջ և ոչ միայն։

Օնլայն ուսուցման պահանջարկն օր օրի ավելի է մեծանում։ Պատճա՞ռը։ Դրանք շատ են։ Նախ մարդիկ խնայում են իրենց ժամանակը։ Մեր օրերում ապրող մարդը չափից դուրս զբաղված է աշխատանքից հետո դասընթացների վազելու համար։ Ոմանց մոտ ստացվում է, մյուսները պարզապես չեն հասցնում։ Դա նաև ծախսատար է։ Փոխարենը նրանք իրենց կրթության ծարավը հագեցնում են օնլայն կուրսերով, որոնք ոչնչով չեն զիջում սովորական դասընթացներին։ Հաշվի առնելով մեծ պահանջարկն ու վիթի արագությամբ աճող տեմպերը՝ ստեղծվեց Uteach-ը։

Uteach-ի դերը

Uteach-ն առաջին հարթակն է Հայաստանում, որը տալիս է հնարավորություն օնլայն տիրույթում կիսել սեփական գիտելիքները մյուսների հետ ու վաստակել գումար։
Վերջինիս օգնությամբ ցանկացած մարդ կարող է ընդամենը մի քանի քայլով ստեղծել ուսուցման սեփական կայքը։

Uteach-ի ստեղծած հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում, դոմենի համար մտածել անուն, շատ պարզ եռալեզու կառավարման համակարգում լրացնել տվյալները, ներբեռնել նախապես նկարահանված վիդեոդասերը, սահմանել գին դրանց համար և վերջ։ Կայքը պատրաստ է։

Հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում։ Կարող ես ունենալ բլոգ, որի օգնությամբ կհամեմես տված ինֆորմացիան, ինչպես նաև կկարողանաս օպտիմալացնել այն որոնողական համակարգերի համար։ Կկարողանաս ներբեռնել ֆայլեր և ոչ միայն։
Դեռ մտածու՞մ ես։ Ժամանակ չկա։ Մինչ դու երկմտանքի մեջ ես, մյուսներն արդեն նկարահանում են իրենց վիդեոդասերը։

Թույլ տուր Uteach-ին ստեղծել քո հաջողակ ապագան։

Գիտելիքդ վերածիր բիզնեսի
Հիմա՛ է դրա ժամանակը

Փորձիր անվճար