Uteach-ը գործարկելու համար ձեզ պետք չեն ծրագրավորողներ կամ ներքին IT թիմ։ Կորպորատիվ հաճախորդների մեծ մասը կարողանում է 48 ժամից էլ քիչ ժամանակում ստեղծել ուսումնական միջավայրը, ավելացնել առաջին դասընթացները և հրավիրել աշխատակիցներին։
Այո՛։ Uteach-ը հնարավորություն է տալիս ամբողջությամբ բրենդավորել հարթակը ձեր ընկերության ոճով։ Կարող եք օգտագործել ձեր դոմեյնը, ավելացնել լոգոն, ընտրել բրենդային գույները, հարմարեցնել ավտոմատ նամակների տեսքy և ինտեգրել Ձեր HR, CRM և այլ բիզնես գործիքների հետ։
Այո՛։ Դուք կարող եք թարգմանել ակադեմիան տարբեր լեզուներով և կազմակերպել ուսուցում միջազգային թիմերի համար՝ ապահովելով հարմար և հասկանալի ուսումնական փորձ բոլոր աշխատակիցների համար։
Uteach-ը աջակցում է ուսուցման տարբեր ձևաչափերի։ Կարող եք տեղադրել վիդեոդասեր, անցկացնել live հանդիպումներ, վորքշոփներ և քոուչինգ սեսիաներ, ստեղծել տեքստային դասեր, ավելացնել ֆայլեր ու թեստեր։ Հարթակը տրամադրում է նաև SCORM հնարավորություն։
Այո՛։ Երբ աշխատակիցը ավարտում է ուսումնական ծրագիրը կամ հաջողությամբ հանձնում է թեստը, Uteach-ը ավտոմատ ձևավորում և տրամադրում է բրենդավորված հավաստագիր։
Ներկայումս մեկ Uteach հաշիվը նախատեսված է մեկ կայքի համար։ Եթե Ձեր կազմակերպությանը անհրաժեշտ են մի քանի առանձին պորտալներ, կարող ենք առաջարկել անհատական լուծում՝ Ձեր պահանջներին համապատասխան։
Տվյալների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Uteach-ը օգտագործում է պաշտպանված ամպային ենթակառուցվածք և տվյալների գաղտնագրում։ Ադմին վահանակում կարող եք սահմանել տարբեր հասանելիություններ ղեկավարների, դասավանդողների և աշխատակիցների համար։
Գնառաջարկը կախված է Ձեր կազմակերպության կարիքներից և ուսուցման ծավալից։ Կապվեք մեզ հետ այստեղ, և մենք կուղարկենք Ձեր պահանջներին համապատասխան գնային առաջարկը մի քանի ժամվա ընթացքում։
©2026 Uteach Բոլոր իրավունքները պաշտպանված են