Uteach-ի վերապատրաստման ծրագրերն ու ծառայությունները

Հաջողված դասընթացներ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ: Այդ իսկ պատճառով Uteach-ն առաջարկում է լրացուցիչ վերապատրաստման ծառայություններ և բազմաբնույթ դասընթացներ, որոնք կօգնեն ձեզ առավելագույնս օգտագործել մեր հարթակի բոլոր հնարավորությունները:

Մեր թիմը պատրաստ է աջակցել ձեզ ցանկացած փուլում` սկսած կայքի պատրաստման նախնական փուլից մինչև Uteach-ի գործիքներին լիարժեք տիրապետում:

home image

Անհատականացված դասընթացներ

Մենք առաջարկում ենք անհատականացված դասընթացներ, որոնք ստեղծված են բավարարելու Ձեր յուրահատուկ պահանջները:
Մեր փորձառու մասնագետները կներկայացնեն Ձեզ՝ ինչպես լավագույնս օգտվել Uteach-ի բազմաթիվ գործիքներից: Արդյունքում Դուք հստակ պատկերացում կունենաք՝ ինչպես օգտագործել հարթակը ավելի շատ եկամուտ ստանալու համար:

Առցանց դասավանդման հիմունքներ

Իմացեք, թե ինչպես կիրառել Uteach- ի առաջարկած լուծումները Ձեր բիզնեսի զարգացման համար: Երեքօրյա դասընթացների արդյունքում Դուք կտիրապետեք գրավիչ դասավանդման կայք ստեղծելու բոլոր գաղտնիքներին: Կծանոթանաք ավելի շատ սովորողներ ներգրավելու և ուսանողների պահպանման լավագույն մեթոդներին:

3 օր | Օրական 3 ժամ
350.000 Դրամ/оգտահաշվի համար

Անհատական դասընթացներ մեր գրասենյակում

Անցկացրեք Ձեր թիմի գործնական դասընթացները հարմարավետ միջավայրում: Այցելեք Uteach-ի գրասենյակ Ձեզ հարմար օր, որտեղ կարող եք ընտրել առցանց դասավանդման բիզնեսին առնչվող Ձեր ցանկալի դասընթացի թեման:

5 ժամ
service blog image

Առցանց դասընթացների պատրաստման ծառայություններ

Հետաքրքիր դասընթաց ստեղծելը առցանց դասավանդման գործում Ձեր հաջողության գրավականն է: Մեր դասընթացները կապահովեն գործնական գիտելիքներով և Uteach հարթակում դասընթացներ ստեղծելու լավագույն օրինակներով: Արդյունքում Դուք կտիրապետեք գրավիչ ուսումնական նյութեր ստեղծելու հմտություններին, կկարողանաք Ձեր դասընթացները հարստացնել մուլտիմեդիա տարրերորվ և օպտիմիզացնել դրանք՝ ավելի շատ ուսանողների ներգրավելու համար:

սկսած24.000 Դրամ/ժամ
service blog image

Բրենդային դիզայնի ծառայություններ

Ունեք հատուկ պատկերացումներ Ձեր դասավանդման կայքի վերաբերյալ, սակայն չե՞ք ցանկանում ժամանակ վատնել դիզայներներ փնտրելու և երկարատև աշխատանքի վրա: Պարզապես ներկայացրեք մեզ կայքի Ձեր տեսլականը, իսկ մենք կանենք ամեն ինչ կարճ ժամանակում ցանկալի արդյունքն ապահովելու համար:

սկսած8000 Դրամ/ժամ
service blog image

Օգտահաշվի ստեղծման և քոնթենթի տեղափոխման ծառայություններ

Ունեք շատ դասընթացներ, live դասեր, թեստեր և այլ ուսումնական նյութեր, սակայն չունե՞ք ժամանակ դասավանդման կայքի պատրաստման համար: Մեր մասնագիտացված թիմը կհոգա բոլոր հարցերի մասին:

273.000 Դրամ/оգտահաշվի համար