Website, Branded App, Coaching,
Setup & Personal Consulting

$1490 (Save $2410)

annual

Learn more

Ինչպե՞ս մեծացնել վիդեոդասերի վաճառքը

Հեղ. ՝ Vera Mirzoyan / Թարմացվել է .31 Օգոս 2023
11 րոպե կարդալու
Ինչպե՞ս մեծացնել վիդեոդասերի վաճառքը

Յուրաքանչյուր ոք ունի գիտելիքի և փորձի մի յուրահատուկ պաշար, որը, անկասկած, օգուտ կբերի ուրիշներին։ Այսպիսով,  ինչու չօգտագործել այդ գիտելիքը և ստեղծել առցանց ուսուցման սեփական հարթակ ու ունենալ լրացուցիչ եկամուտ։ 

Օնլայն դասընթացները հնարավորություն են տալիս Ձեզ կիսվել ձեր գիտելիքներով լսարանի հետ՝ անկախ աշակերտների գտնվելու վայրից։ Ստացվում է, որ Դուք ուսուցանում եք ամբողջ աշխարհում սփռված լսարանին, ինչի համար գումար եք վաստակում։

Սակայն, երբեմն դասավանդողները չգիտեն, թե որտեղից պետք է սկսել ու ինչպես պետք է խթանել առցանց վաճառքը վիդեոդասեր ստեղծելուց հետո: 

Սա այնքան էլ բարդ գործընթաց չէ, հատկապես եթե Դուք ճիշտ գործիքներ եք օգտագործում և գիտեք, թե ինչպես կիրառել Ձեր մարքեթինգային հմտությունները։ Այս ուղեցույց հոդվածում Դուք կծանոթանաք, թե ինչպես պետք է խթանել Ձեր առցանց ներկայությունը, ինչպես նաև, բարձրացնել օնլայն վիդեոդասերի վաճառքը։

Նախքան վաճառքի հմտություններին ծանոթանալը՝ առաջարկում եմ ուսումնասիրել այն քայլերը, որոնք պետք է իրականացնել օնլայն վիդեոդասերը թողարկելուց առաջ։

 

Նախքան վիդեոդասեր վաճառելը

 

Նախքան առցանց դասընթացների վաճառքի առանձնահատկությունների մեջ խորանալը, Դուք պետք է հաշվի առնեք մի քանի կետ, որպեսզի համոզվեք, որ Ձեր մտահղացումը միտված է հաջողության: Սկզբի համար անհրաժեշտ է ստեղծել արժեքավոր դասընթաց, որը մի նոր փոփոխություն կբերի:

Երբ վստահ կլինեք, որ Ձեր դասընթացը պատրաստ է լսարանին ներկայացնելու համար, կատարեք այս երեք լրացուցիչ քայլերը և լիովին պատրաստ կլինեք Ձեր մարքեթինգային արշավին:

 

Քայլ 1․ Եղեք հեղինակություն և փորձագետ Ձեր ոլորտում

 

Այսօր մարդիկ նախընտրում են սովորել ճանաչված մասնագետներից։ Նույն կերպ օրինակ, մագիստրոսական և դոկտորական աստիճանով դասախոսները հաճախ են հրավիրում դասախոսություններ կարդալու։ Ամեն դեպքում, հեղինակություն դառնալու համար մասնագիտական բարձրագույն կրթությունը պարտադիր չէ:

Եղեք հեղինակություն և փորձագետ Ձեր ոլորտում

Ոլորտում լավագույններից լինելու համար բավական է փորձառությունը և նախկին հաջողությունները, հատկապես  այնպիսինները, որոնք տարածվում են լսարանի շրջանակներում և դրական ազդեցություն ունենում Ձեր մասին կարծիք ձևավորելու հարցում։

Նախքան ձեր առցանց դասընթացը գովազդելն այնպես արեք, որ մարդիկ սկսեն խոսել դրա մասին։ Այս նպատակով կարող եք

  • Կազմեք Ձեր ձեռքբերումների ցանկը 

Հավանաբար Դուք մի շարք մրցանակներ եք ստացել։ Գուցե, ունեք գիտական աստիճաններ կամ հավաստագրեր, իրականացրել եք անհատական հետազոտություններ կամ ստեղծել եք բիզնես։ Հավաքագրեք Ձեր բոլոր նվաճումների ցանկը և այն հրապարակեք որևէ նշանավոր էջում (Oրինակ, լենդինգ էջեր, գլխավոր էջ, սոցիալական ցանցերի պրոֆիլներ: Պաշտոնական մակարդակում նշանավոր է հատկապես  LinkedIn-ը):

  • Ուսումնասիրեք ոլորտը և ստեղծեք հնարավորինս շատ բովանդակություն

Նույնիսկ եթե Դուք արդեն փորձ ունեք ինչ-որ ոլորտում, անընդհատ թարմացրեք Ձեր գիտելիքները: Աչքի անցկացրեք ոլորտի այլ մասնագետների կողմից ստեղծված բովանդակությունը: Փորձեք գտնել որևէ բաց, որը կարող եք լրացնել Ձեր փորձի և գիտելիքի պաշարի շնորհիվ։

Այս ձևով Դուք ավելի լավ կհասկանաք Ձեր մրցակիցներին, ինչը կօգնի հետագայում հաջողություններ գրանցելու հարցում:

Այնուհետև եզրակացրեք և ստեղծեք որակյալ քոնթենթ՝ կապված դասընթացի առաջարկի հետ: Հրապարակեք այն Ձեր կայքում կամ այլ հարթակներում և հասանելի դարձրեք լայն լսարանին։ Գուցե, մարդիկ փնտրում են այն, ինչ Դուք եք առաջարկում։ Իսկ օնլայն հարթակներում Ձեր մասին ընդունված կարծիքները կօգնեն հաստատել Ձեզ որպես հեղինակություն Ձեր ոլորտում:

Ուսումնասիրեք ոլորտը և ստեղծեք հնարավորինս շատ բովանդակություն

  • Մասնակցեք օնլայն քննարկումների

Այսօր մի շարք օնլայն հարթակներում իրականացվում են տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու հարցումներ։ Գլոբալ առումով նման հարթակներ են Quora-ն,  Reddit-ը և այլն։ Այս հարթակներում քննարկումներն ու հարցադրումները հիմնականում կատարվում են անգլերենով։

Եթե Դուք ավելի կենտրոնացած եք հայկական լսարանի վրա, ապա ամենահարմար տարբերակը, հավանաբար, ֆեյսբուքյան խմբերն են։ Այստեղ մարդիկ տալիս են իրենց հուզող հարցերը և գոհացնող պատասխան ակընկալում։ Վստահ եմ՝ Դուք կարող եք պատասխանել նրանց կամ կիսվել խորհրդով։

Ձեր խորհուրդը կամ հիմնավոր կարծիքը կարող է հիմք ծառայել Ձեր հեղինակության բարձրացման համար։ Մարդիկ իմանում են Ձեր արժեքավոր գիտելիքի, փորձի ու հմտությունների մասին և անհրաժեշտության դեպքում կօգտվեն հենց Ձեր ծառայություններից։

Սկսեք օնլայն դասընթացի նախնական վաճառքի գործընթացը հենց հիմա։ Նման ձևով Դուք կվայելեք լսարանի վստահությունը, երբ սկսեք վաճառել Ձեր առցանց դասընթացը։

 

Քայլ 2․ Ճանաչեք Ձեր թիրախային լսարանին

 

Գրեթե անհնար է հասկանալ, թե ինչպես պետք է հաջողության հասնել օնլայն դասավանդման գործում, երբ Դուք չգիտեք, թե ովքեր են Ձեր թիրախային լսարանի անդամները։ Յուրաքանչյուր գործողություն իրականացվում է թիրախային լսարանին գրավելու համար։ Այսինքն, եթե Դուք մտադիր եք օնլայն դասընթացներ վաճառել, ապա պետք է հստակ պատկերացնեք, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել Ձեր վիդեոդասերի համար և դառնալ Ձեր ուսանողները։

Մտածեք Ձեր թիրախային լսարանի մասին, որպես մարդկանց, ովքեր կարող են վճարել Ձեր դասընթացներին մասնակցելու համար։ Նրանք պետք է հետաքրքրված լինեն Ձեր ոլորտով և ցանկանան իմանալ ավելին։ Ներկայացված վիդեոդասերով Դուք առաջարկում եք փորձի վրա հիմնված գիտելիքի և հմտությունների պաշար, որը կօգնի լուծել նրանց խնդիրները։

Ճանաչեք Ձեր թիրախային լսարանին

Թիրախային լսարանին ճանաչելու ամենահուսալի միջոցներից մեկը լսարանի կերպար որոշելն է։ Այս տերմինը հայտնի է նաև գնորդի կերպար (buyer persona) անվամբ։ Գնորդի կերպար ստեղծելու համար սկսեք պատասխանել Ձեր թիրախային լսարանի մասին տվյալ հարցերին՝

  • Ի՞նչ օնլայն հարթակներում են նրանք սիրում անց կացնել ժամանակը։
  • Քանի՞ տարեկան են։
  • Ի՞նչը կարող է ազդել գնում կատարելու նրանց որոշման վրա։
  • Ինչո՞ւ է նրանց հետաքրքրում Ձեր թեման։
  • Ո՞րն է նրանց խնդիրը կամ ցավոտ կետը։
  • Որքա՞ն գումար են նրանք վաստակում։
  • Որտե՞ղ են նրանք ապրում։

Պատասխանելով այս բոլոր հարցերին և ամբողջացնելով հատկանիշները՝ Դուք կստանաք հավաքական մի կերպար, ով էլ կլինի Ձեր թիրախային լսարանի դեմքը։

 

Քայլ 3․ Առաջարկեք կոնկրետ լուծումներ

 

Ճանաչելով լսարանին, Դուք հստակ պատկերացնում եք, թե ինչ հարցերում կարող եք օգնել նրանց։ Հաջորդ քայլը կոնկրետ լուծում առաջարկելն է։ Օնլայն դասընթացը չի վաճառվի միայն իր գրավիչ վերնագրի համար։ Դուք պետք է ուսանողներին ներկայացնեք, թե ինչ առավելություն կստանան՝ մասնակցելով դասընթացին։

Պատրաստեք վիդեոդասի նկարագրություն, որտեղ պարզ կներկայացնեք, թե կոնկրետ որ թեմաներն են քննարկվում դասընթացում, և իր որ խնդիրները կլուծի ուսանողը՝ մասնակցելով կուրսին։

 

10 քայլ այն մասին, թե ինչպես մեծացնել վիդեոդասերի վաճառքը

 

Ձեր առցանց դասընթացները խթանելու և վաճառքի աճն աստիճանաբար մեծացնելու համար Դուք պետք է բավարար ջանք գործադրեք և որ ամենակարևորն է, աշխատեք թիրախային լսարանին գոհացնելու վրա: Այս անգամ մենք կազմել ենք խորհուրդների ամբողջական ցուցակ, որոնք Ձեզ կօգնեն վաճառել օնլայն դասընթացները։

Որպես կանոն, չենք մոռանում մեր կոնկրետ նպատակների մասին։ Անիմաստ ժամանակ վատնելու փոխարեն կենտրոնանում ենք մարտավարության վրա և կատարում հետևյալ քայլերը։

 

#1 Ստեղծեք Ձեր կայքը և օպտիմալացրեք այն

 

Այսօր կայքի առկայությունը կարևոր է գրեթե բոլոր տեսակի բիզնեսների համար, հատկապես նրանց, որոնց ծառայությունները կամ ապրանքներն օնլայն են։ Կայքի շնորհիվ Դուք հասանելի եք դարձնում վիդեոդասերը և հետաքրքրված մարդիկ գտնում են դասընթացի վերաբերյալ իրենց հետաքրքրող ինֆորմացիան։ Ձեր կայքը դառնում է Ձեր բրենդը։

Ստեղծեք Ձեր կայքը

Օնլայն դասավանդման անհատական կայք ստեղծելու համար բավական գումար է հարկավոր, ինչը խանգարում է մի շարք մասնագետների՝ կիսվելու իրենց փորձով ու գիտելիքով։ Մատչելի տարբերակ գտնելու հույսով դասավանդողները օգտվում են տարբեր հարթակներից, ինչը ոչ պրոֆեսիոնալ է։ Այս խնդրից խուսափելու համար ստեղծվել է Uteach հարթակը։ Այն իր ոլորտում առաջինն է հայկական իրականության մեջ։ Այստեղ Դուք հնարավորություն եք ստանում ստեղծելու դասավանդման Ձեր հարթակը և օգտվելու կայքի մի շարք հատկություններից։ Եթե ցանկանում եք ծանոթանալ Uteach-ի առանձնահատկություններին ապա կարող եք ուսումնասիրել վճարային համակարգը։ Իսկ Ձեր հարթակը ստեղծելու կամ անվճար խորհրդատվության գրանցվելու համար սեղմեք համապատասխան կոճակը՝

        


Օնլայն դասավանդման հարթակի համար կարևոր էջեր են՝

  • Գլխավոր էջը

Սա Ձեր կայքի հիմնական էջն է, որտեղ միանգամից պարզ են դառնում Ձեր ծառայությունները և ուսանողների անելիքները դրանցից օգտվելու համար։

  • Մեր մասին

Այստեղ Դուք կարող եք ներկայացնել, թե որտեղից եկավ օնլայն դասավանդման գաղափարը, ներկայացնեք Ձեր պատմությունը։ Մարդիկ սիրում են լսել հետաքրքիր պատմություններ։

  • Կապ

Ցանկացած կայքի համար կարևոր է ունենալ մի էջ, որտեղ կլինեն այն բոլոր կոնտակտային տվյալները, որոնց միջոցով այցելուները կապ հաստատելու հնարավորություն են ստանում։

  • Դասընթացներ

Սա ամենակարևոր էջերից է օնլայն դասավանդման հարթակի համար։ Այստեղ հրապարակվում են Ձեր բոլոր դասընթացները և ուսանողները կարողանում են ծանոթանալ և գնել դրանք։

  • Live դասեր

Եթե բացի օնլայն վիդեոդասերից ցանկանում եք անց կացնել նաև ուղիղ միացմամբ դասեր, ապա այս էջը նույնպես անհրաժեշտ կլինի Ձեզ։ Այստեղ տեսանելի կդառնան Ձեր կազմակերպած դասերը, և ուսանողները կկարողանան ամրագրել իրենց ցանկացած դասը։ Իսկ դասը ստեղծելիս՝ Դուք կարող եք հրավիրել ուսանողների, ովքեր պետք է մասնակցեն դասին։

  • Թեստեր

Մասնակցելով որևէ դասընթացի, ուսանողները ցանկանում են թեստ անցնել և ստուգել իրենց գիտելիքները։ Թեստերի էջում Դուք կկազմեք ոլորտի վերաբերյալ տարբեր թեստեր։

 

#2 Բլոգ վարեք

 

Սոցիալական մեդիայի ներկայիս դարաշրջանում շատ դասավանդողներ անտեսում են դասընթացների զարգացման ապացուցված և արդյունավետ միջոցներից մեկը՝ բլոգային հոդվածները: Բլոգը համարվում է վճարովի քոնթենթի դարպասը։ Այն կարող է օգտագործվել որպես ցուցափեղկ, որտեղ տեսանելի են Ձեր փորձը, հմտությունները և այլն։

Բլոգ վարեք

Եթե Դուք հետևում եք որոնողական համակարգերի օպտիմալացման կանոններին և պարբերաբար հոդվածներ եք հրապարակում, ապա կարող եք ստեղծել հավատարիմ հետևորդների բանակ։ Նույնիսկ եթե սկզբնական շրջանում չունեք ընթերցողներ, պարբերաբար հրապարակեք հոդվածներ։ Եթե ոչ այսօր, ապա վաղը մարդիկ կսկսեն կարդալ դրանք։

Հոդվածներ պետք է ներկայացնեք Ձեր ոլորտի վերաբերյալ և օգնեք լսարանին ինչ-որ հարցում։ Հոդվածներ գրելիս՝ ուշադրություն դարձրեք օպտիմալացված քոնթենթ ասվածին։ Օգտագործեք հիմնաբառեր, որոնք մարդիկ փնտրում են օրինակ՝ Google որոնողական համակարգում։ Ամենակարևորը կրկին թիրախային լսարանն է, իսկ Ձեր հիմնական նպատակը՝ նրանց գոհունակությունն ապահովելը։ 

 

#3 Վաճառքի ձագար կազմեք

 

Վաճառքի ձագարի նպատակը կայքի այցելուներին ուղղորդելն է՝ կատարելու գնումներ։ 
Այն պատկերվում է իրական ձագարի տեսքով, որի գագաթը ներկայացնում է այն մարդկանց, ովքեր երբեք չեն առընչվել Ձեր ծառայություններին: Դուք նրանց ներգրավում եք սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարքեթինգի, հոդվածների և այլ առցանց գործունեության միջոցով։

Արդեն հետաքրքրված լսարանն անցնում է ձագարով։ Հաջորդ փուլում արդեն պետք է խորացնել նրանց հետաքրքությունը և փորձել նրանց մոտ արմատավորել այն կարծիքը, որ իրենց խնդիրներին լուծում կա։

Երբ հավանական ուսանողները հասկանան, որ Ձեր դասընթացին մասնակցելով՝ կստանան արժեքավոր գիտելիքներ, ինչը մեծ առավելություն կլինի նրանց ապագա հաջողությունների համար, վստա՛հ եղեք, նրանք գումար չեն խնայի։ Ավելի խելացի ու պահանջված մասնագետ լինեելու ցանկությունը գրավում է սովորել ցանկացողներին։

 

#4 Ժամանակ տրամադրեք սոց․ մեդիա հարթակներին

 

Այսօր մարդկանց հնարավոր է գտնել սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում։ Սա հրաշալի միջոց է թիրախային լսարանին հասնելու համար։ Ստեղծեք բիզնես էջեր սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում։ Հաշվի առեք, թե որ հարթակում են միտված լինել Ձեր հավանական ուսանողները և ավելի շատ ժամանակ ծախսեք հենց այդ հարթակների վրա։

Ժամանակ տրամադրեք սոց․ մեդիա հարթակներին

Ներկայացրեք հետաքրքրություն շարժող և մարդկանց ներգրավող բովանդակություն։ Այս հարթակներում կարող եք ներկայացնել հետաքրքիր փաստեր դասընթացում քննարկած Ձեր թեմաների վերաբերյալ, կամ պարզապես տեղեկացնել սպասվող դասընթացների, զեղչերի, հատուկ առաջարկների մասին։ Եթե կենտրոնանում եք հայկական լսարանի վրա, ապա կարող եք սկսել Ֆեյսբուք, ինստագրամ և թվիթթեր սոց ցանցերից։ Ցանկության և ոլորտի համապատասխանության դեպքում տիկ տոկը նույնպես արժե դիտարկել։

 

#5 Կազմեք անելիքների պլան

 

Հստակ պատկերացրեք Ձեր անելիքները և դասակարգեք ըստ կարևորության ու ամսաթվերի։ Հետևեք այս օրացույցային պլանին և ամեն օր կատարեք նախօրոք որոշված անելիքները։

Առանձին դաշտերով ներկայացրեք անելիքների տեսակները, օրինակ՝ սոց ցանցերի հրապարակումներ, բլոգի հոդվածներ, վիդեոդասերի նկարահանում կամ հրապարակում, մարքեթինգային ռազմավարության մշակում և այսպես շարունակ։

Այս ձևով Դուք կխուսափեք որևէ անհարմար դրության մեջ հայտնվելու հավանականությունից։ Բոլոր առաջադրանքները կկատարվեն ըստ որոշված պլանի։

 

#6 Հավաքեք էլ․ փոստի հասցեների բազա

 

Իմեյլ մարքեթինգը լսարանին հասնելու և ինֆորմացնելու լավագույն միջոցներից է։ Ունենալով հավանական ուսանողների էլեկտրոնային փոստի հասցեները՝ ժամանակ առ ժամանակ Դուք կարող եք նրանց ուղարկել հետաքրքրաշարժ և ինֆորմացիոն նյութեր, տեղեկացնել Ձեր հրապարակած հոդվածների կամ գալիք վիդեոդասերի մասին։

Էլ․ փոստի հասցեներ հավաքելու համար լավ տարբերակ է գրանցման դաշտը։ Կայքում գրանցված յուրաքանչյուր մարդ տրամադրում է իր էլ․ փոստի հասցեն։ Մեկ այլ տարբերակ է բաժանորդագրությունը։

Հավաքեք էլ․ փոստի հասցեների բազա

Դուք ստեղծում եք հատուկ ֆորմա, որի միջոցով Ձեր կայքի այցելուներին առաջարկում եք տրամադրել էլ․ փոստի հասցեն, որին կուղարկվի որևէ արժեքավոր ֆայլ․ օրինակ՝ դասավանդման Ձեր ոլորտի վերաբերյալ որևէ PDF ֆայլ։

 

#7 Կարծիքների դաշտ

 

Մարդիկ սիրում են լսել ուրիշներին։ Երբ Ձեր դասընթացին մասնակցած ուսանողը հայտնում է իր կարծիքը, բոլոր հավանական ուսանողները կկարդան այն, որպեսզի որոշում կայացնեն՝ արդյո՞ք արժե գնել Ձեր դասընթացը, թե ոչ։

Ձեր տեղադրած վիդեոդասերը պետք է ունենան մեկնաբանությունների դաշտ, որտեղ էլ կլինեն ուսանողների կարծիքները։

Իսկ ամենակարևորն, իհարկե, այն է, որ ուսանողները գոհ մնան Ձեր դասընթացից և հակառակ ազդեցությունը չլինի։ Հիշեք, որ նման դաշտերում երբեմն լինում են նաև քննադատական կարծիքներ․ սա նույնպես բնական է։ Կարևորն այն է, որ Դուք ներկայացնեք արժեքավոր նյութեր և ստեղծեք Ձեր հավատարիմ հետևորդների բանակը։

 

#8 Վեբինար կազմակերպեք

 

Կազմակերպեք վեբինար ուղիղ միացմամբ հենց Ձեր կայքից կամ սոցիալական մեդիայի Ձեր հարթակներից։ Նախապես որոշեք թեման, որի շուրջ պետք է խոսեք։ Այնուհետև կարող եք կարդալ ուղիղ միացմամբ մասնակիցների հարցերն ու կարծիքները և իրականացնել օնլայն քննարկում։

Վեբինարի թեման կարող եք որոշել՝ իրականացնելով հարցում և պարզելով լսարանի շրջանակներում առկա հարցերն ու անհասկանալի կետերը։

Վեբինարները հնարավորություն են տալիս անմիջական կապ հաստատել հավանական ուսանողների հետ, իմանալ նրանց անհանգստացնող հարցերը, վախերը և այլն։ Ձեր վեբինարները պետք է լինեն մոտիվացնող։ Դուք պետք է հնարավոր ամենապարզ ձևով ներկայացնեք ոլորտը, այնպես որ ոչ մի ուսանող երկմտելու կարիք չտեսնի։ 

 

#9 Հետաքրքրիր առաջարկներ ներկայացեք

 

Տոների կամ ոլորտի վերաբերյալ որևէ իրադարձության ժամանակ կարող եք զեղչեր հայտարարել։ Մարդիկ սիրում են ինչ-որ բան գնել ինքնարժեքից ցածր գնով։ Սա հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում և գոհունակություն ապահովում։

Կարող եք առաջարկել նույնիսկ փաթեթ։ Օրինակ՝ զեղչը կարող է գործել 2 կամ ավելի վիդեոդաս գնելու դեպքում։ Մեկ այլ տարբերակ է մեծացնել զեղչի տոկոսադրույքը գնվող դասընթացների քանակի աճին զուգընթաց։

Հետաքրքրիր առաջարկներ ներկայացեք

Այլ հետաքրքիր առաջարկ կարող է լինել մրցույթը։ Կարող եք հրապարակել որևէ թեստ, որի առաջին մասնակիցը, ով անսխալ կպատասխանի բոլոր հարցերին կստանա դասընթացն անվճար։ Կամ այն մասնակիցները, ովքեր կհաղթահարեն և կստանան դրական արդյունք, կօգտվեն զեղչից։ Այստեղ նույնպես տոկոսադրույքը կարող է տատանվել՝ կախված ուսանողի հավաքած միավորներից։

Այս կերպ Դուք մեծացնում եք հետաքրքրությունը Ձեր դասընթացների հանդեպ։ Ուսանողները ցանկանում են ներգրավվել նմանատիպ իրադարձություններում, ցույց տալ իրենց գիտելիքը և արժանանալ պարգևների։

 

#10 Գովազդային արշավներ իրականացրեք 

 

Հատկապես սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում գովազդներ տեղադրել, որպեսզի հասնեք թիրախային լսարանին ավելի արագ և ավելի շատ մարդիկ իմանան Ձեր և Ձեր գործունեության մասին։ Այս հարցում կարող եք վստահել և՛ սոց ցանցերին, և՛ որոնողական համակարգերին՝ հաշվի առնելով Ձեր լսարանի նախասիրությունները։

Մի մտածեք, որ գովազդները գումար են պահանջում։ Ցանկացած հաջողության հիմքում որևէ ներդրում կա։ Վստահ եղեք, որ եթե ներկայացնեք պահանջված և արժեքավոր նյութեր, ապա Ձեր ներդրումն առնվազն կկրկնապատկվի և ետ կգա եկամտի տեսքով։

Դե ինչ․ սկսեք Ձեր վիդեոդասերն այսօր, կիսվեք գիտելիքով և լրացրեք Ձեր ոլորտի բացը։
 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):