Տելեգրա՞մ, թե Դասավանդման Հարթակ Առցանց Դասընթացների Համար

Հեղ. ՝ Sona Hoveyan / Թարմացվել է .31 Օգոս 2023
10 րոպե կարդալու
Տելեգրա՞մ, թե Դասավանդման Հարթակ Առցանց Դասընթացների Համար

«Արդյո՞ք բացել Տելեգրամ ալիք դասընթացներ վաճառելու համար, թե՞ գրանցվել առցանց դասավանդման հարթակում»: Այս հարցը նվազագույնը մեկ անգամ իրենց տվել են թե՛ սկսնակ, և թե՛ փորձառու ձեռնարկատերերը: 

Օնլայն ուսուցման պահանջարկի բարձրացումը ստիպում է ևս մեկ անգամ վերանայել՝ ինչպես և որտեղ անցկացնել դասընթացներն ավելի շատ ուսանողներ ներգրավելու և առցանց դասավանդման բիզնեսն ընդլայնելու համար, քանի որ առցանց ոսուցման հնարավորություններից օգտվող ուսանողների թիվը 2022 թվականին ամբողջ աշխարհում անցել է քսան միլիոնը: 

Մինչ Տելեգրամը շարունակում է մեծ ճանաչելիություն ձեռք բերել առցանց դասավանդողների շրջանում, միևնույնն է այդ հնարավորությունները բավարար չեն դասավանդման բիզնեսն ընդլայնելու և դասավանդողի պրոֆեսիոնալ իմիջ ձևավորելու համար: Ահա թե ինչու: 

Տելեգրամի հնարավորություններն ու ռիսկերը

Տելեգրամը հիմանդրվել է 2013 թվականին և դասվում է ամենշատ օգտագործվող մեսենջերների շարքին: Այն արդեն ունի մեկ միլիարդից ավել օգտատեր: Այս հարթակի հիմնական նպատակն է կապի մեջ մնալ հաղորդագրությունների միջոցով: Հետևաբար Տելեգրամի հիմնական հնարավորությունները ներառում են  մեդիա ֆայլերով և ձայնային հաղորդագրություններով կիսվելը, և, իհարկե, տեսազանգերը: Այնուամենայնիվ, միայն Տելեգրամին ապավինելը և բիզնես գործունեությունն այս հարթակում ծավալելը լի է ռիսկերով:      

Ռիսկ առաջին - Տելեգրամ ալիքի անսպասելի կորուստ

Վերջերս մի շարք օգտատերեր հաղորդել են տելեգրամյան ալիքը հանկարծակի կորցնելու մասին: Ի դեպ, նույնը կարելի է ասել ինստագրամի, ֆեյսբուքի բիզնես էջերի մասին։  Բիզնեսի համար, որն ամբողջությամբ հիմնված է նման հարթակների հնարավորությունների վրա, կորցնել ալիքը կամ էջը նշանակում է կորցնել բաժանորդներին և հավաքագրված ամբողջ տվյալները: Ավելորդ ռիսկերից խուսափելու համար լավ կլինի ունենալ ավելի ապահով տարբերակ, ինչպիսին, օրինակ, կարող է հանդիսանալ կայքը: 

Ռիսկ երկրորդ - Չխմբավորված  հաղորդագրություններ     
Տելեգրամում թե՛ ուսանողների հետ կապը, թե՛ ուսումնական նյութերի տեղադրումը տեղի է ունենում միևնույն հարթակում: Ուստի չկան առանձնացված բաժիններ, որտեղ կարող եք հետևել հաղորդագրություններին: Օրական ստացված հարցերի և մեկնաբանությունների քանակը հաճախ գերազանցում է երեսունը և հնարավոր է դրանք կորչեն ալիքում կամ խմբում ուղարկված այլ հաղորդագրությունների շարքում և մնան անպատասխան, կամ նույնիսկ ջնջվեն: Իսկ ըստ կատեգորիաների դասակարգված հաղորդագրություններին շատ ավելի հեշտ կլիներ պատասխանել: 

Ռիսկ երրորդ - Կախվածություն Տելեգրամի կանոնակարգերից 

Հույսն ամբողջովին դնել այս հարթակի վրա, կնշանակի համաձայնվել Տելեգրամի քաղաքականության փոփոխություններին և սահմանափակումներին: Արտաքին դրությամբ պայմանավորված՝ նմանատիպ հարթակները հաճախ դադարեցնում են ծառայությունների մատուցումը կոնկրետ տարածաշրջաններում: Սա մեծ ազդեցություն կունենա բիզնեսի հետագա գործունեության վրա և կխափանի շարունակականությունը:      
Ռիսկ չորրորդ - Ալիքի՝ տեսանելիություն չապահովելը 

Տելեգրամում Դուք միակը չեք, ով ունի ալիք և ցանկանում է ներգրավել հնարավորինս շատ բաժանորդների: Գոյություն ունեն հազարավոր այլ ալիքներ թե՛ առցանց կրթության, և թե՛ այլ ոլորտներին վերաբերող: Սա նշանակում է, որ միևնույն հարթակում գործում են նաև մրցակից ալիքներ, և հավանականությունը, որ որոնման արդյունքում մասնակիցները կգտնեն հենց Ձեզ, քչանում է: 

Ռիսկ հինգերորդ - Աջակցության կենտրոնի հետ ոչ ուղիղ կապ

Առցանց դասավանդման բիզնես գործունեությունը վտանգի տակ դնող այս և մի շարք այլ մարտահրավերների հանդիպելու դեպքում քայլերից մեկն է դիմել հարթակի աջակցության կենտրոնին: Սակայն այնպիսի հաղորդակցման հարթակների դեպքում, ինչպիսին Տելեգրամն է, աջակցության կենտրոնից բավարար պատասխան ստանալը կարող է տևել շաբաթներ, իսկ առաջադրված խնդիրն այդպես էլ չստանա լուծում: 

Հնարավորությունների և ռիսկերի հաշվարկում

10 պատճառ դասավանդման սեփական հարթակ ունենալու համար 

Հաշվի առնելով այս ռիսկերը, շատ ավելի արդյունավետ է բիզնես գործունեությունը շարունակել դասավանդման հարթակում: Դրա համար կան մի շարք պատճառներ՝

  1. Ունենում եք ապահով և վստահելի հարթակ, որի կառավարումն ամբողջությամբ Ձեր ձեռքերում է:
  2. Ստեղծում եք դասավանդման սեփական կայք րոպեների ընթացքում:
  3. Դասակարգում եք դասընթացներն ու այլ ուսումնական նյութերը՝ դրանք դարձնելով ավելի հասանելի:
  4. Ստանում եք վճարումներն ավտոմատ՝ Ձեր նախընտրած միասնական վճարման համակարգի միջոցով: 
  5. Ներգրավում եք ավելի շատ ուսանողների:
  6. Կարողանում եք  ձևավորել կայուն բրենդ:
  7. Տեսնում եք կատարված վաճառքների, ուսանողների, ստացված եկամտի և այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ վերլուծական տեղեկատվություն հետագա գործընթացը բարելավելու համար:
  8. Ավտոմատացնում եք կազմակերպչական բնույթ կրող մի շարք հարցեր և խնայում ժամանակ: 
  9. Ընդլայնում եք առցանց դասավանդման բիզնեսը հարուստ գործիքակազմի շնորհիվ:
  10. Կառավարում եք բիզնեսին և դասավանդմանն առնչվող ցանկացած գործընթաց մեկ կառավարման վահանակից՝ առանց լրացուցիչ գործիքների և հարթակների միջամտության: 

Դասավանդման հարթակի տրամադրած գործիքակազմը հատուկ մշակված է և՛ Ձեզ, և՛ Ձեր ուսանողներին լավագույն հնարավորություններով ապահովելու համար: 

Ինչպե՞ս ընտրել արդյունավետ հարթակ առցանց դասավանդման համար

Պարզելու համար, թե երկուսից որ տարբերակն է առավել հուսալի և արդյունավետ, մենք կհամեմատենք Տելեգրամի և առցանց դասավանդման հարթակի առաջարկած հնարավորություններն  ուսանողների հետ կապ պահպանելու, ուսումնական նյութերը համակարգելու, բրենդի ձևավորման, ստացված արդյունքների վերլուծության և բիզնեսի կառավարման ու առաջխաղացման տեսանկյուններից: 

#1 Բրենդի ձևավորում և կայուն բրենդ չունենալու ռիսկը

Կայուն բրենդի ձևավորումը յուրաքանչյուր հաջողված բիզնես գործունեության կարևորագույն գործոններից է: Առցանց դասընթացների վաճառքի մրցակցային շուկայում առաջատարներից մեկը լինելու և մրցակիցներից տարբերվելու հարցում օգնության է գալիս Ձեր բրենդը: Արդյունավետ բրենդինգի շնորհիվ Դուք ձեռք կբերեք վստահություն և հավատարիմ հաճախորդներ: Ուստի, առցանց դասընթացների անցկացման հարթակ ընտրելիս կարևոր է դիտարկել՝ ինչ հնարավորույթուններ կան կայուն բրենդի զարգացման համար: 

Տելեգրամ հարթակում առցանց դպրոցի բրենդի դիրքն ամրապնդելու համար անհրաժեշտ է հնարավորինս շատ բաժանորդներ և մասնակիցներ ձեռք բերել: Իսկ ուսանողներին Ձեր Տելեգրամ խումբ հնարավոր է ուղղորդել արտաքին գործիքների՝ հատկապես սոցիալական մեդիայի միջոցով: Այնուհետև մասնակիցների վստահությունը շահելու և ուսանողներին պահելու հիմնական միջոցը պարբերաբար հետաքրիր նյութերով կիսվելն է: 

Այնինչ բրենդի ուղերձը լավագույնս փոխանցելու և տպավորիչ լինելուն խթանում են տարբերանշանը (լոգոն), կարգախոսը, բնորոշ գունապնակը, տիպոգրաֆիկան, և դիզայնն ընդհանրապես, որոնք Տելեգրամ հարթակում տեղայնացնել հնարավոր չէ: 

Նշված բոլոր տարրերը մեկ միասնական համակարգում կարելի է տեսնել առցանց դասավանդման կայքում: Եթե փնտրում եք գործընկերների և ներդրողների, բավական է ուղարկել Ձեր կայքի հղումը, և վերջիններս տպավորություն կստանան Ձեր առցանց դպրոցի մասին որպես բրենդ: Մինչդեռ տելեգրամյան խումբը դժվար թե ապահովի նման ինֆորմացիա: 

Բացի այդ, կայքի առանձին բաժնում կարող եք տեղադրել առցանց դպրոցի վկայագրերը, ուսանողների կարծիքները, որը նույնպես կկողմնորոշի կայքի այցելուներին գնել հենց Ձեր առաջարկած առցանց դասընթացը կամ պրոդուկտը: 

#2 Կապն ուսանողների հետ և հաղորդագրությունը բաց թողնելու ռիսկը

Ուսանողների հետ կապ պահպանելու և առցանց դասընթացներ վաճառելու համար այս անվճար հարթակում կարող եք բացել սեփական ալիք և խմբեր: Ալիքները կամ խմբերը (մինչև 200.000 բաժանորդներով) հանդիսանում են միակ միջոցը, որտեղ հնարավոր է կիսվել ուսումնական նյութերով, առաջադրանքներով, թեստերով և կազմակերպել փակ կամ բաց քննարկումներ: Ի դեպ, հաշվի առեք, որ այս ամենը կատարվում է ձեռքով, ու ոչ թե ավտոմատ, ինչպես հատուկ հարթակներում։ Ձեռքով ստուգելու եք վճարումները, ավելացնեք ուսանողներին ալիքում, հետո ամեն անգամ ուղարկեք դասերը։ Թեստերի դեպքում ժամանակ եք վատնելու ստուգելու վրա, հետո արդյունքերն ուղարկելու։ Դա ահռելի ժամանակի կորուստ է, իսկ երբեմն նաև ծախսատար, որովհեև Դուք օգնականի կարիք կունենաք, ում պետք է վճարել։ 

Սա պատճառներից միայն մեկն է, որով պայմանավորված բլոգեր Էվելինա Խանոյանը Տելեգրամից անցավ Uteach-ին

Կարծիք Uteach-ի մասին

Հաճախ անհրաժեշտ է ուսանողներին տեղյակ պահել թարմացումների, նորույթների կամ փոփոխությունների մասին: Օրինակ՝ առցանց դասընթացը չեղարկելու դեպքում այն ամենն, ինչ կարող եք անել՝ խմբում սովորական հաղորդագրություն ուղարկելն է: Սակայն, հաշվի առնելով, որ տելեգրամն ուսանողների կողմից ընկալվում է առաջին հերթին ոչ թե ուսուցողական, այլ ժամանցն անցկացնելու հարթակ՝ Ձեր նոր հաղորդագրությունը կարող է պարզապես կորչել մյուս ալիքներում կամ խմբերում տարածված հաղորդագրությունների հորձանուտում: Արդյունքում՝ հաղորդագրությունը հազիվ թե ապահովի անհրաժեշտ դիտելիություն և ծառայի իր նպատակին: 

Թեև կապ պահպանելը տելեգրամի հիմնական գործառույթն է, սակայն այնպիսի ոլորտի համար, ինչպիսին է առցանց դասընթացերի վաճառքը, այն այդքան էլ արդյունավետ չէ: 

Միևնույն ժամանակ, դասավանդման հարթակն առաջարկում է ավելի լայն հնարավորություններ: Դուք կարող եք թարմացումներն ուղարկել էլեկտրոնային փոստի կամ առցանց դպրոցի բջջային հավելվածի ծանուցումների միջոցով, որտեղ այն կառանձնանա մյուս ծրագրերից ուղարկված նամակներից և կլինի ավելի հեշտ տարբերակելի: Տելեգրամում և՛ հաղորդագրությունները, և՛ ուսումնական նյութերն ուղարկվում են միևնույն խմբում, մինչդեռ դասավանդման հարթակում դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին բաժինը:   

Եթե թարմացումներ հաճախակի եք ունենում, ապա դասավանդման հարթակը կարող է ավտոմատացնել հաղորդագրություններ ուղարկելու գործընթացը: Ուստի Դուք կարող եք պլանավորել նամակները և խնայել ժամանակ: 

#3 Ուսումնական ռեսուրսների տեղադրումն ու դրանք կորցնելու ռիսկը

Տելեգրամի միջոցով ուսումնական նյութեր ուղարկելը բավականին հեշտ է. տեղադրում ես դասընթացը խմբում և վերջ: Սակայն, միթե՞ նույնքան հեշտ է կառավարել այդ ռեսուրսները: Հնարավոր է՝ Դուք արդեն ստեղծել եք մի քանի դասընթաց, պրոդուկտ, կամ այլ ուսումնական նյութ և տեղադրել խմբում: Սակայն Տելեգրամի խմբի ներսում հնարավոր չէ առանձնացնել և դասակարգել առցանց դասընթացներն ու ծառայությունները ըստ բաժինների կամ որոշակի կատեգորիաների

Բիզնես տեսանկյունից  առաջարկվող դասընթացների և պրոդուկտների ճիշտ և համակարգված մատուցումը էական նշանակություն ունի վաճառք ապահովելու հարցում: Չէ՞ որ ինչքան հասանելի և ընկալելի ներկայացված լինեն դասընթացները, այդքան ավելի շատ ուսանողները տեղեկացված կլինեն Ձեր գործունեության մասին և կգնեն առցանց դասընթացը: 

Գրանցվելով դասավանդման հարթակում՝ Դուք ինքնաբերաբար ձեռք եք բերում մասնագիտական կայք: Իսկ կայքում կարող եք ստեղծել լենդինգ էջեր, որտեղ տեղադրվում և ներկայացվում են առաջարկվող բոլոր առցանց դասընթացներն ու ծառայությունները: Այսպես՝ ընդամենը կայքի կոնստրուկտորի առաջարկած համապատասխան դաշտը լրացնելով՝ կարող եք ստեղծել Ձեր մասնագիտական գործունեության վիզուալ պորտֆոլիոն, իսկ ուսանողները  կկարողանան ցանկացած պահի գտնել այն, ինչ իրենց անհրաժեշտ է: 

Ուսումնական ռեսուրսները դասակարգելուց զատ անհրաժեշտ է ապահովել վերջիններիս հեղինակային իրավունքների պաշտպանությունը: Համաձայն տելեգրամյան կարգավորումների՝ փակ խմբերում ապաակտիվացված են էկրանը նկարելու և մեդիա ռեսուրսները ներբեռնելու հնարավորությունները: Սակայն միամտություն կլինի կարծել, որ այդ գործառույթի շնորհիվ Ձեր հեղինակային իրավունքները լիովին պաշտպանված են: Էկրանը միևնույն է հնարավոր է ձայնագրել այլ սարքի օգնությամբ, կամ ներբեռնել և օգտագործել երրորդ կողմի գործիքներ: Դասավանդման հարթակը նույնպես օգնում է նվազեցնել գրագողության ռիսկերը և կանխել ռեսուրսների տարածումը: Այդ նպատակով կարող եք.

  • կիրառել տարբերանշան բոլոր դասընթացների և պրոդուկտների վրա, 
  • կառավարել դասընթացների հասանելիությունը,
  • միացնել բազմակի մուտքի կառավարման հնարավորությունը, 
  • կայքում տեղադրել օգտագործման պայմաններն ու քաղաքականությունը:

# 4 Արդյունքների վերլուծություն և կարևոր տեղեկատվությունը բաց թողնելու ռիսկը

Առցանց դասընթացների վաճառքը մեծացնելու համար անհրաժեշտ է հասկանալ ինչքանո՞վ են արդյունավետ արդեն իսկ տեղադրված դասընթացները, քանի որ ստացված արդյունքների հիման վրա կայացրած որոշումները կխթանեն արագ առաջընթացին և նոր ուսանողներ ձեռք բերելուն: 

Տելեգրամ մեսենջերում արդյունքների վերլուծության համար նախատեսված ներքին գործիքներ չկան: Իհարկե, ուսումնական նյութերն ուղարկելիս Դուք կարող եք հետևել՝ քանիսն են դիտել հաղորդագրությունը, սակայն իմանալ դասընթացն ավարտած մասնակիցների թիվը և դասընթացների դիտման տոկոսայնությունը միայն Տելեգրամի միջոցով հնարավոր չէ: Վաճառքների, շահույթի, ուսանողների և դասընթացի արդյունքների վերբերյալ տեղեկատվություն տելեգրամում կարող եք ստանալ՝ ստեղծելով Տելեգրամ բոտեր: Սակայն հավելյալ գործիքակազմ ապահովող այս բոտերը ոչ միշտ են անվճար: 

Միևնույն ժամանակ, առցանց դասավանդման կայք ունենալով, այլ գործիքների հետ զուգընթաց ունենում եք տվյալների մեծ և համակարգված բազա: Ստացված տեղեկատվությունը հաշվետվության ձևով ներկայացվում է պարզ գրաֆիկների տեսքով, ինչն էլ ավելի է հեշտացնում Ձեր կողմից արդյունքների վերլուծությունը: Ուստի, այս տեսանկյունից ևս դասավանդման հարթակի միջոցով սեփական կայք ունենալն ավելի արդյունավետ է: 

# 5 Բիզնես գործընթացի կառավարման արդյունավետությունը

Հաջորդ կարևորագույն գործոնն առցանց դասընթացներ անցկացնելու համար հարթակ ընտրելիս բիզնեսի կառավարման հնարավորություններն են: Հարթակը պետք է առավելագույնս ապահովի դասավանդման բոլոր գործընթացների արդյունավետությունը: Այդ գործընթացները ներառում են մուտքային հաճախորդների ձեռք բերումը, նրանց ուղղորդումը և պահպանումը: Ե՛վ Տելեգրամ խմբի, և սեփական կայքի միջոցով գործունեություն ծավալելու դեպքում մուտքային հաճախորդներ ձեռք եք բերում արտաքին հարթակների շնորհիվ: 

Եթե կայքը հնարավոր է օպտիմիզացնել և նոր ուսանողներ ներգրավել նաև որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն) տեսանելիություն ապահովելու շնորհիվ, ապա ուսանողներին տելեգրամյան խումբ ուղղորդելու հիմնական միջոցը սոցիալական ցանցերն ու այդտեղ տեղադրվող գովազդներն են: Մուտքային հաճախորդեների տվյալները կարող եք պահպանել CRM համակարգի միջոցով, ինչը տելեգրամյան խմբի դեպքում առկա չէ (եթե չեք օգտվում վճարովի տելեգրամյան բոտերից): 

Իսկ երբ մուտքային հաճախորդները փոխակերպվում են հաճախորդների, այս ամենին գումարվում է ֆինանսական գործոնը: Որպեսզի համոզված լինեք, որ ուսանողն իրականում գնել է դասընթացը և կատարել վճարում՝ ստիպված եք ամեն անգամ հաղորդագրությունով պահանջել վճարման կտրոնը: Մինչդեռ դասավադնման հարթակում գործունեություն ծավալելու դեպքում վճարները ընդունվում են միասնական վճարման համակարգի միջոցով: Տելեգրամում այսպիսի համակարգ ունենալու համար անհրաժեշտ է ինքնուրույն ինտեգրել վճարման եղանակը, որն, իհարկե, հեշտ գործընթաց չէ: 

Կարող եք համաձայնել, որ հաճախորդների և  ֆինանսական միջոցների կենտրոնացման տեսանկյունից դասավանդման հարթակն ավելի շահեկան դիրքում է:  

# 6 Բիզնեսի ընդլայնման և առաջխաղացման համար անհրաժեշտ պակասող գործիքակազմը

Ուսանողների հետ կապի պահպանումը, ուսումնական ռեսուրսների ճիշտ «փաթեթավորումը», կայուն բրենդն ու գործընթացի արդյունավետ կառավարումն ի վերջո հանգեցնում են բիզնեսի ընդլայմանը: Եվ այս փուլերից յուրաքանչյուրում հաջողություն գրանցելու գործում մեծ նշանակություն ունեն մարքեթինգային գործիքները: Դժվար չէ նկատել, որ Տելեգրամում դրանք պարզապես բացակայում են: Ուստի անհրաժեշտություն է առաջանում օգտագործել լրացուցիչ ծրագրեր ու գործիքներ: 

Արդյունքում, առաջին հայացքից անվճար թվացող Տելեգրամ հարթակը պահանջում է լրացուցիչ վճարովի գործիքներ բիզնեսի առաջխաղացման համար:

Մինչդեռ այսպիսի բազմաթիվ ծրագրերի հնարավոր է հասանելիություն ստանալ հենց դասավանդման հարթակի ներսում: Դրանք ներառում են՝ կայքի SEO առաջխաղացման գործիքներ, ինտեգրացիոն գործիքներ էլփոստային մարքեթինգի արշավներ իրականացնելու համար, լենդինգ էջերի կոնստրուկտոր, պրոմոկոդերի և զեղչային համակարգի կիրառում և այլն: Բացի այդ, ունենալով կայք, կարող եք ստեղծել ռեֆերալ ծրագրեր և գործի դնել բերնեբերան մարքեթինգի ուժը: 

Առցանց դասավանդման բիզնեսի կազմակերկումը համակարգչով

Ցանկանում եմ շարունակել շահավետ տարբերակով 

Տելեգրամը և առցանց դասավանդման հարթակն առաջարկում են առցանց դասավանդման բիզնեսի բոլորովին տարբեր և եզակի հնարավորություններ:

Թեև Տելեգրամն ավելի պարզ է և հարմար հաղորդագրություններ ուղարկելու հարցում, այն թերանում է ապահովել անհրաժեշտ վիրտուալ ուսումնական միջավայր ուսանողների և դասավանդողի համար: Մյուս կողմից՝ առցանց դասավանդման հարթակը միավորում է հաջողված դասավանդման բիզնեսին անհրաժեշտ բոլոր գործիքները մեկ տանիքի տակ: 

Եթե ցանկանում եք ամբողջովին կառավարել Ձեր բիզնեսի ղեկը և կախված չլինել լրացուցիչ հարթակներից, ապա սեփական կայք ունենալը լավագույն տարբերակն է: Իսկ դասավանդման մասնագիտական կայք հնարավոր է ունենալ Uteach-ի շնորհիվ՝ հաշված րոպեների ընթացքում: Փորձե՛ք Uteach-ն անվճար, և ինքներդ բացահայտեք անկախ ձեռնարկատեր լինելու բոլոր հնարավորությունները:   

Սկսեք ԱՆՎՃԱՐ

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):