Ինչպե՞ս ստեղծել և վաճառել օնլայն դասընթացներ 2023թ․-ին

Հեղ. ՝ Vera Mirzoyan / Թարմացվել է .31 Օգոս 2023
3 րոպե կարդալու
Ինչպե՞ս ստեղծել և վաճառել օնլայն դասընթացներ 2023թ․-ին

Ներկայումս, երբ ամբողջ աշխարհի բնականոն կյանքը խաթարվել է, մարդիկ տարբեր մոտեցումներ են առաջարկում՝ կյանքի ընթացքից հետ չմնալու և տարբեր ոլորտներում առաջընթաց ապահովելու համար՝ իհարկե, հետևելով բոլոր իրավունքներին և սահմանափակումներին։ Ամենակարևոր ուղղություններից մեկը կրթությունն է, և հրաշալի է այն փաստը, որ սա հավանաբար այն քիչ ոլորտներից է, որ հնարավոր է լիարժեք զարգացնել օնլայն միջավայրում։Այս հեդվածում էլ մենք կհասկանանք, թե ինչպես։ 

Հաստատ լսած կլինեք, որ այսօր մարդիկ տարբեր ոլորտների գիտելիք են ձեռք բերում օնլայն դասընթացների միջոցով։ Ուրեմն ինչո՞ւ Դուք էլ չսկսեք նման դասընթացներ ստեղծել և վաճառել․ սովորել ցանկացողները գոհ կլինեն իրենց ստացած վստահելի ու որակյալ արդյունքից, իսկ Դուք՝ հրաշալի արդյունք ապահովելուց և փոխարենը գումար վաստակելուց։ Իսկ թե ինչպե՞ս սկսել դասընթացների ստեղծման գործընթացը և հաջողության հասնել դրանց վաճառքից, կքննարկենք քայլ առ քայլ ուղեցույցի միջոցով։

Քայլ 1՝ Որոշել դասընթացի թեման

Սա ամեանակարևոր հարցերից մեկն է։ Միշտ հիշեք, որ պետք չէ օնլայն կուրսեր ստեղծել Ձեր մտքով անցած ցանկացած թեմայով։ Կուրսի թեման ընտրելիս պետք է հետազոտել շուկան և պարզել՝ արդյո՞ք այդ թեման պահանջված է լսարանի կողմից, և կա մարդկանց համապատասխան քանակ, ովքեր կցանկանան գնել Ձեր դասընթացը։ Եթե պահանջարկը չի համապատասխանում Ձեր սպասելիքներին, ապա իմաստ չկա ժամանակ և էներգիա ծախսել աշխատանքի վրա, որի արդյունավետությունը քիչ հավանական է։

Որոշել դասընթացի թեման

Թեմայի ընտրության հարցում կարևոր է հաշվի առնել մի հարց՝ «ինչո՞ւ»․ ինչո՞ւ եք ստեղծում այդ դասընթացը։ Ընդգծելով նպատակը՝ Դուք պարզաբանում եք Ձեր հետագա անելիքները։ Նախքան վերջնական որոշում կայացնելը անպայման պատասխանե՛ք այս հարցերին՝

  • Ո՞ւմ համար եք ստեղծում դասընթացը։
  • Ինչպիսի՞ կուրսեր կհետաքրքրի այդ լսարանին։
  • Արդյո՞ք Դուք կարող եք ապահովել նրանց ցանկալի արդյունքը։

Այս հարցերի պատասխաններն ունենալուց հետո Դուք վստահ կլինեք նաև թեմայի ընտրության հարցում։

Քայլ 2՝ Ձեր գիտելիքներն ու փորձը ներկայացրեք վիդեո տարբերակով

Թեման որոշելուց հետո Դուք պետք է հավաքագրեք այն ամբողջ նյութը, որը պատրաստվում եք փոխանցել։ Քանի որ արդեն որոշել եք, թե ովքեր են ներառված թիրախային լսարանում, սա հեշտ կլինի, որպեսզի փոխանցեք Ձեր լսարանի գիտական մակարդակին համապատասխան քոնթենթ։ Առանձին տեսագրություններով նախօրոք դասակարգե՛ք ամբողջ դասընթացը։ Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր տեսագրության այնպիսի վերնագիր տալ, որը կհամապատասխանի լսարանին անհանգստացնող ինչ-որ հարցի։

Ձեր գիտելիքներն ու փորձը ներկայացրեք վիդեո տարբերակով

Նյութը պլանավորելուց հետո սկսեք տեսագրության նկարահանումը։ Եթե նույնիսկ պրոֆեսիոնալ տեսախցիկ չկա, ապա համակարգչի կամ հեռախոսի տեսախցիկները նույնպես լավ տարբերակ կարող են լինել։ Ապահովե՛ք ձայնի լսելիությունը, այնպես որ կողքից ոչ մի աղմուկ չխանգարի Ձեզ և ներկայացրեք Ձեր նյութն այնպես, ինչպես արդեն պլանավորել էիք։ Ավարտելուց հետո ստուգեք, որ որևէ բացթողում կամ սխալ թույլ չեք տվել։

Քայլ 3՝ Հասանելի դարձրե՛ք օնլայն դասընթացները

Վիդեո դասընթացները նկարահանելուց հետո Դուք պետք է դրանք տեղադրեք օնլայն հարթակներում։ Այս դեպքում Uteach-ը հրաշալի հնարավորություն է տալիս։ Դուք վերբեռնում եք Ձեր դասընթացը Ձեր իսկ օնլայն հարթակում, ներկայացնում կուրսի արժեքը, և այն հասանելի է դառնում հանրությանը։ Ձեր հավանական աշակերտները կարող են գնել այն և սկսել օնլայն ուսուցումը։

Հասանելի դարձրե՛ք օնլայն դասընթացները

Uteach-ից օգտվելու առավելությունների շարքում հրաշալին այն է, որ հարթակն օպիմալացվում է որոնողական համակարգերի համար։ Սա նշանակում է, որ սովորել ցանկացողները կարող են գտնել Ձեր կուրսերը օրինակ՝ Google-ում որոնման արդյունքում։

Քայլ 4՝ Մարդկանց տեղեկացրե՛ք Ձեր հարթակի մասին

Որքան էլ կարևոր է Google-ի որոնման արրդյունքներում հայտնվելը, խորհուրդ է տրվում նաև տարածել Ձեր վիդեոդասերը սոցիալական տարբեր հարթակներում և տեղեկացնել մարդկանց Ձեր կատարած գնահատելի աշխատանքի մասին։ Այստեղ կարող եք ներկայացնել նաև կուրսի բովանդակությունը, կամ խոսել որևէ կարևոր թեմայից, որի մասին գաղտնիքներ եք բացահայտում դասընթացի բովանդակության մեջ։

Քայլ 5՝ Բլո՛գ վարեք

Երևի գիտեք, որ այսօր բլոգը շատ արդյունավետ գործիք է բրենդի առաջխաղացման համար։ Դե, Ձեր հարթակն էլ հենց Ձեր բրենդն է։ Դուք կարող եք ունենալ Ձեր բլոգը, ի դեպ  Uteach-ը տալիս է նաև այդ հնարավորությունը։ Այստեղ Դուք կներկայացնեք հոդվածներ, որտեղ կարող եք խոսել կուրսերի մասին, ոլորտի հետ կապված որոշ գաղտնիքներ բացել։

Բլո՛գ վարեք

Եթե Դուք հետաքրքրություն առաջացրիք թիրախային լսարանի շրջանակներում, ապա վստա՛հ եղեք՝ մեծ հավանականությամբ նրանք կգնեն Ձեր վիդեոդասերը։ Պարզապես այնպես արեք, որ մարդիկ վստահեն Ձեզ և Ձեր փոխանցած գիտելիքին։

Դե ինչ, եթե ցանկանոււմ եք ստեղծել և վաճառել Ձեր օնլայն դասընթացները, ապա արդեն գիտեք Ձեր անելիքները։

Իսկ մենք կսպասենք Ձեր օգտակար քոնթենթի հրապարակմանը։

Սկսեք ԱՆՎՃԱՐ

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):