Սոցիալական մեդիայի կարևորությունն առցանց կրթության մեջ

Հեղ. ՝ Vera Mirzoyan / Թարմացվել է .31 Օգոս 2023
5 րոպե կարդալու
Սոցիալական մեդիայի կարևորությունն առցանց կրթության մեջ

Ժամանակակից աշխարհում այնքան մեծ դեր են խաղում սոցիալական ցանցերը` կազմելով մեր օրվա անբաժանելի մասը, ու դրանցից քիչ օգտվել կամ, որ ավելի վատ է, հրաժարվել, պրակտիկորեն անհնար է։ 

Ինչու՞ խուսափել մի բանից, որը բավականին օգտակար ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա։

Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ կախվածությունը լավ բան չէ և պետք չէ ժամեր անցկացնել՝ անիմաստ թերթելով սոցցանցերի նորությունները։ Փոխարենը, նման հարթակները կարելի է օգտագործել ի օգուտ սեփական շահերի։

Նոր ժամանակների ուսուցիչը

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ մասնագիտություն ձեռք բերելու, ինչպես նաև ունեցած մասնագիտության մեջ կայանալու հարցում, օնլայն կրթությունն իր առավելություններով առաջատար դիրքում է։ Եվ քանի որ ուսանողներն արդեն ծանոթ են սոցիալական մեդիայի օգտագործմանը և առցանց տեղեկատվության սպառմանը, բնականաբար հեռավար ուսուցումն իրենց կարիերայի հիմնաքարը դնելու առաջնային քայլն է: 

Օր օրի ավելի շատ հաստատություններ և նույնիսկ անհատ դասավանդողներ են սկսում գնահատել սոցիալական մեդիայի դերը դասավանդման և ուսուցման գործընթացներում: 

Երկարաշունչ տեքստեր ու հաստափոր գրքեր կարդալու փոխարեն ուսանողները կարող են սովորել տեսանյութերի միջոցով և այլ ժամանակակից եղանակներով: 

Նոր ժամանակների ուսուցիչը

Սա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք, ովքեր նախընտրում են մասնագիտական գիտելիքներ ստանալ դասական տարբերակով, սխալ են, կամ այդ տարբերակն արդեն արդյունավետ չէ։ Այստեղ կարևորվում է այն ճկունությունը, որը օնլայն ուսուցումն է տալիս, և որը փոխարինել այլ տարբերակով մինչ օրս չի ստացվում։ 

Իսկ ինչպե՞ս օգտագործել սոցցանցներն օնլայն կրթության մեջ:

Այս հոդվածում խոսելու ենք հենց դրա մասին։ Այնպես որ, կարդացեք և անպայման կիրառեք։  

Գնացի՜նք։ 

Ստեղծե՛ք բլոգ՝ տարատեսակ քննարկումների համար

Կան բազմաթիվ հարթակներ՝ WordPress, SquareSpace, Wix, Blogger, Tumblr կամ Medium, որտեղ ուսուցիչները կարող են ունենալ սեփական բլոգ, իսկ ուսանողները, ստեղծելով իրենց սեփական օգտահաշիվները, քննարկել, գրառումներ կատարել, տարբեր մեկնաբանություններ ավելացնել: Իսկ դասընթացի ծրագիրը կամ ցանկացած այլ առաջադրանք, թարմացում և ռեսուրս կարող է հրապարակվել այդ բլոգում: Իհարկե, կարևոր է չմոռանալ այդ ամենով կիսվել սոց ցանցերի Ձեր էջերում ու խմբերում։ 

Հաճախ live հանդիպումներ անցկացրե՛ք սոցիալական տարբեր հարթակներում

Կազմակերպե՛ք ֆեյսբուքյան, ինստագրամյան ուղիղ եթերներ կամ Twitter-ի առցանց քննարկումներ` Ձեր ուսանողների հետ անմիջականորեն շփվելու համար:     Սա նաև հնարավորություն կտա ուսանողներին հարցեր ստանալ ձեր «ծառայությունների» վերաբերյալ և ավելին իմանալ ձեր գործունեության մասին: Փորձելով կանոնավոր կերպով իրականացնել live հանդիպումներ՝ կնպաստեք Ձեր անձնական բիզնեսի աճին և դասապրոցեսն ավելի կհեշտացնեք:

Հաճախ փոքրիկ մրցույթներ կազմակերպեք

Նվերներ խաղարկե՛ք Ձեր նախընտրած մեդիա հարթակում և հետևորդներին խնդրեք կիսվել այդ նորությամբ իրենց ընկերների հետ: Մրցանակը կարող է լինել ինչ ասես՝ անվճար էլեկտրոնային ուսուցման դասընթացից մինչև էլեկտրոնային գրքեր, որոնք պարունակում են արժեքավոր խորհուրդներ և տեղեկություններ Ձեր առարկայի մասին: 

Հաճախ փոքրիկ մրցույթներ կազմակերպեք

- էլեկտրոնային գրքեր

Ստեղծեք անվճար էլեկտրոնային գիրք, որը պարունակում է օգտակար հրահանգներ կամ խորհուրդներ, որոնք Ձեր ուսանողներն ուրիշ ոչ մի տեղ չեն գտնի: 

- Ուղեցույցներ/հոդվածներ

Առաջարկե՛ք առցանց ուղեցույցներ կամ էլեկտրոնային ուսուցման հոդվածներ՝ հղումներով, որպեսզի կարողանաք խթանել էլեկտրոնային ուսուցման ծառայությունները՝ միաժամանակ ցուցադրելով Ձեր էլեկտրոնային ուսուցման հմտություններն ու գիտելիքները: 

Օգտագործե՛ք սոցիալական մեդիան մարքեթինգի համար

Կարող եք բիզնես էջեր բացել և միացնել գովազդներ։ Հենց այսպես են վաճառքներ իրականացնում ընկերությունները։ Այսինքն, սա տարբերակներից միայն մեկն է։

Ամենակարևորը, ներկայացրեք Ձեր հետևորդներին հետաքրքիր կոնտենտ։ Մի փորձեք ցանկացած գրառումով վաճառք իրականացնել։ 

Ի դեպ, կոնտենտ պլանի և սոց ցանցերի մասին ունենք տեսանյութեր։ 

Ինչպես կազմել քոնթենթ պլան

Ինչպես օպտիմալացնել կայքը - SMM

Ունեցե՛ք սեփական կայք՝ ձեր անձնական վիդեոդասերը հրապարակելու և վաճառելու համար

Այսքան շեշտելով առցանց կրթության առավելությունների և սոցցանցերի ունեցած դրական ազդեցության մասին՝ չպետք է նաև մոռանանք, որ անձնական կայք ունենալն ու այնտեղ վիդեոդասեր հրապարակելը, թերևս, լավագույն տարբերակն է սեփական օնլայն դպրոցն ունենալու համար: 

Եվ որքան էլ տարբեր սոցիալական հարթակների՝ Facebook-ի, Instagram-ի, Pinterest-ի կամ Twitter-ի միջոցով ուսանող-դասավանդող փոխադարձ կապն ավելի է ամրանում, կիսվում են հետաքրքիր նյութերով և մեկնաբանություններով, միևնույնն է, սա ավելի հարմար տարբերակ է ուսուցիչների համար՝ կայուն եկամուտ ստանալու և այն ուսանողների համար, ովքեր սոցիալական հարթակներից չեն օգտվում կամ գոնե քիչ են օգտվում:

Ունեցե՛ք սեփական կայք՝ ձեր անձնական վիդեոդասերը հրապարակելու և վաճառելու համար

Բացի դա, կայք ունենալը հիանալի հնարավորություն է հայտնվել Google-ի առաջին էջում, որտեղ Ձեզ կգտնեն հազարավոր մարդիկ։

Օնլայն դասավանդման առավելությունները

Եվ այսպես, որո՞նք են այն առավելությունները, որոնք ավելի մրցունակ են դարձնում օնլայն կրթական համակարգը։ 

Հնարավորություն ամենուր կրթություն ստանալու կամ կրթելու 

Մի կողմ դնենք ամեն ինչ ու պատկերացնենք. ընդամենը 10 կամ 20 տարի առաջ կարո՞ղ էինք արդյոք ենթադրել, որ մոտ ապագայում, վերցնելով համակարգիչ ու հարմար տեղավորվելով բակի նստարաններից մեկին կամ պառկելով մոտակա այգում՝ հնարավորություն կունենաք բիզնես մարքեթինգի դաս կամ նոր ապուրի բաղադրատոմս սովորել, կամ էլ, եթե ինքդ էս դասավանդում, սովորեցնել աշխարհի մյուս ծայրում գտնվող մեկին։

 Այս մեթոդը ոչ միայն առանձնանում է իր ճկունությամբ, որ մարդիկ անկախ իրենց գտնվելու վայրից կրթություն ստանալու հնարավորություն են ունենում, այլև պրոդուկտիվությունը դասապրոցեսին ներգրավված լինելու և ակտիվ մասնակցություն ունենալու աճում է, քանզի ինքդ ընտրելով քո դասի անցկացման վայրը` քեզ չես սահմանափակում չորս պատի մեջ դրված աթոռ սեղանով և պահարանում անհամաչափ դասավորված գրքերի մեծ շարքով։  

Հնարավորություն ամենուր կրթություն ստանալու կամ կրթելու 

Գումարի խնայում

Ոչ պակաս կարևոր մի առավելություն։ Դասականի դեպքում անհրաժեշտ է վարձակալությամբ տարածք, գույք, կոմունալ հարմարություններ, ժամանակ և գումար այնտեղ հասնելու և այլն։ Իսկ օնլայնի դեպքում միայն համակարգիչ, ինտերնետ և ցանկություն։ Ծախսերը տասնապատիկ կրճատվում են։

Ժամանակի խնայում

Հաստատ նկատած կլինեք, որ ուսումնական կենտրոնները, ու, ինչու չէ, նաև անհատ դասավանդողները վաղուց գովազդում են օնլայն վեբինարներ, դասեր։ Չէ որ այս մեթոդը ոչ միայն գումար է խնայում, այլ նաև ժամանակ։ Չնայած՝ ինչպես ասում են՝ ժամանակը գումար արժե։        
Եթե դասը սկսվում է ժամը 19։00-ին, օֆլայնի դեպքում պետք է դուրս գալ 18։00-ին՝ ժամանակին տեղում լինելու համար։ Օնլայնի դեպքում կարելի է ընդամենը 2 րոպե առաջ վերցնել համակարգիչն ու վերջ։

Կա ավելի լավ տարբերակ՝ վիդեոդասեր։ Եթե Դուք նկարահանել եք մասնագիտական վիդեոդասեր, ապա ոչ Ձեզ է պետք ինչ-որ տեղ գնալ ու կախված լինել ժամերից, ոչ էլ ուսանողներին։       
Ի՞նչը կարող է ավելի լավ լինել։

Հասանելի կրթություն բոլորի համար

Կրթության մեջ սոցիալական մեդիայի մեկ այլ մեծ առավելությունը հեռակա ուսուցման հնարավորություններն են հաշմանդամություն ունեցող ուսանողների համար։        
Շատ հաճախ հասարակության մեջ ոչ լիարժեք ընդգրկված լինելու հանգամանքը ստիպում է շատերին հրաժարվել իրենց նպատակից, չայցելել դպրոց կամ համալսարան, չստանալ երազանքերի մասնագիտությունը և այլն:

Հասանելի կրթություն բոլորի համար

Իսկ սոցիալական մեդիայի հետ միասին տարբեր առցանց գործիքների օգնությամբ ժամանակակից մանկավարժները կարող են ներգրավել ուսանողներին հեռավար ուսուցմանը` բազում ծրագրերի միջոցով: 

Շուտով (եթե արդեն այդպես չէ) սա կդառնա մեր ժամանակակից կրթական համակարգի անբաժանելի մասը: 

Եվ վերջում… 

Իհարկե, կարելի է անվերջ բանավիճել՝ արդյոք սոցիալական ցանցերը համաշխարհային չարիք են, թե «փրկություն», բայց մի բան հստակ է։ Մենք ինքներս պետք է «չարիքը դարձնենք փրկություն»։        
Օգտագործեք Ձեզ տրված բոլոր հնարավորությունները՝ ստեղծելով ու զարգացնելով Ձեր օնլայն դասավանդման հարթակը։

Սկսեք ԱՆՎՃԱՐ

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):