Ովքե՞ր կարող են ստեղծել օնլայն դասընթացներ

Հեղ. ՝ Vera Mirzoyan / Թարմացվել է .31 Օգոս 2023
4 րոպե կարդալու
Ովքե՞ր կարող են ստեղծել օնլայն դասընթացներ

Այսօր շատերն են իրենց հույսը դնում օնլայն դասընթացների վրա, որովհետև դրանք օգնում են խնայել ժամանակն ու էներգիան, արդյունավետ են և առավել մատչելի։ Հետևաբար, գնալով մեծանում է այն մարդկանց քանակը, ովքեր փոխանցում են իրենց գիտելիքներն օնլայն դասընթացների միջոցով։ Հնարավոր է՝ Դուք նույնպես ցանկանում եք սկսել օնլայն կուրսերի դասավանդման Ձեր բիզնեսը, սակայն վստահ չեք՝ արդյո՞ք Դուք համապատասխանում եք տվյալ մասնագետի համար պարտադիր պահանջներին։ Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ովքեր կարող են ստեղծել օնլայն դասընթացներ։

Նախ և առաջ Դուք պետք է վստահ լինեք, որ բավարար գիտելիք, հմտություն կամ տաղանդ ունեք ուրիշներին սովորեցնելու համար։ Եթե նույնիսկ Դուք բավական որակավորումներ չունեք դպրոցի ուսուցիչ լինելու համար, դա դեռ չի նշանակում, որ Դուք չեք կարող Ձեր գիտելիքը փոխանցել առցանց։ Սա հասկանալը Ձեր առաջին քայլն է, քանի որ շատերը թույլ են տալիս, որ անհամապատասխանության զգացումը խանգարի իրենց՝ առցանց դասընթացներ անցկացնելու ցանկության իրականացմանը: 

Ձեր հաջորդ քայլը հետաքրքիր և պահանջված թեմաներ գտնելն է։ Նման թեմաների շնորհիվ Դուք մուտք եք գործում Ձեզ հետաքրքրող տարածք, որտեղ էլ սկսում եք դասավանդել: Մեր հոդվածներից մեկում կարող եք  որոշ խորհուրդներ գտնել պահանջված և եկամտաբեր կուսեր ստեղծելու մասին։ Իսկ հիմա կներկայացնեմ մարդկանց մի քանի տեսակ, ովքեր հաստատ կարող են ստեղծել օնլայն դասընթացներ։

#1 Ուսուցիչներ

Իհարկե, սա բոլորի համար ամենապարզ տարբերակն է։ Տարբեր ոլորտների ուսուցիչների համար շատ հեշտ է իրականացնել գիտելիքի փոխանցումն օնլայն հարթակում։

Ուսուցիչներ

Նրանք անում են իրենց անելիքը պարզապես տեսախցիկի առաջ։ Ուսուցիչների համար առավել հեշտ է օնլայն դասընթացի քոնթենթի պլանավորման ու դասակարգման գործընթացը, քանի որ նրանք ավելի լավ են պատկերացնում հավանական աշակերտների մտածելակերպը:

#2 Բլոգերներ

Բլոգերների համար ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ նրանք հետևորդների մեծ բանակ ունեն, ովքեր վստահում և նորությունների են սպասում։ Քոնթենթի ստեղծումը բլոգերների համար խնդիր չէ, իսկ կուրսերի միջոցով բովանդակության փոխանցումը ավելի հետաքրքիր փոփոխություն է դառնում նրանց համար։ Դասընթացի գաղափարի մասին երկար մտածել պետք չէ։ Եթե Դուք նույնպես բլոգեր եք, ապա կարող եք պարզապես թերթել Ձեր պորտֆոլիոն և ընտրել համապատասխան թեմաներ։

Բլոգերներ

Թեմայի ընտրությանը կարող է օգնել նաև Google Analytics գործիքը, որի միջոցով Դուք կարող եք ուսումնասիրել, թե որ հոդվածն է ավելի շատ կարդացվել և արժանացել հետևորդների հետաքրքրությանը ու սկսել հենց դրանից։ Կամ ընտրեք այնպիսի հոդված, որն արժանացել է օրինակ Google-ի բարձր վարկանիշին և ցուցադրվում է առաջին էջում։ Օնլայն կուրսեր ստեղծեք հենց այդ հոդվածի թեմայով, իսկ հենց հոդվածում մի փոքր ներկայացրեք (գովազդեք) այդ կուրսը։ Դե իհարկե, հաշվի առեք նաև այն, որ թեման հնարավոր լինի ներկայացնել վիդեոդասի միջոցով այնպես, որ մնա և՛ հետաքրքիր, և՛ օգտակար։

#3 YouTube-յան վլոգերներ

Առցանց դասընթացները լավ գաղափար են YouTube-յան վլոգերների՝ այսպես կոչված յություբերների համար մի քանի պատճառներով՝ 

  • նրանք արդեն մեծ լսարան ունեն 
  • նրանք հմուտ են վիդեո քոնթենթ ստեղծելու գործում
  • նրանք մարքեթինգային հարթակ ունեն 

YouTube-յան վլոգերներ

Եվ դեռ ավելին, օնլայն դասընթացները նյութեր են, որը Դուք ստեղծում եք մեկ անգամ և կարող եք կրկին ու կրկին վաճառել: Թե ինչպիսի կուրսեր կնկարեք Դուք՝ որպես յություբեր, կախված է Ձեր ոլորտից։ Օրինակ, եթե beauty վլոգերները հայտնի են բարդ դասընթացներով, ապա նրանք կարող են ստեղծել յություբյան վիդեոներ, որտեղ բացատրում են ինչ-որ արտահայտություններ կամ ներկայացնում պարագաները։ Խորհուրդ է տրվում հենց յություբի վիդեոներից էլ այցելուներին ուղղորդել դեպի օնլայն դասընթացները։

#4 Influencer-ներ

Influencer-ները մարդիկ են, ովքեր որոշակի ազդեցություն ունեն լսարանի վրա և բիզնեսի ներկայացուցիչները ներդրում են անում նրանց աշխատանքում։ Ստացվում է, որ նրանց վստահում են։ Այսօր Influencer-ներն ամենուր են օնլայն հարթակներում։ Քոնթենթի ստեղծումը նրանց համար նույնպես խնդիր չէ։ Իսկ քանի որ հետևորդները վստահում են նման ազդեցիկ մարդկանց, նրանց ոչինչ հետ չի պահում օնլայն դասընթացներով հաջողության հասնելու գործում։

Influencer-ներ

Պետք է նկատի ունենալ, որ մարդիկ ավելի շատ վստահում են Influencer-ներին, քան մարքեթինգի ցանկացած մասնագետի, ովքեր կենտրոնացած են ուղիղ գովազդի վրա։ Այնպես որ, եթե Դուք նույնպես Ձեզ տեսնում եք այս ցանկում, օգտագործեք օնլայն դասընթացներ ստեղծելու հնարավորությունը։ Ներկայումս մարդիկ օգտվում են օնլայն կուրսերից՝ հաշվի առնելով ոչ միայն նյութի կարևորությունը, այլ նաև հեղինակի ազդեցիկ լինելու փաստը։

Ամփոփում

Օնլայն դասընթացները կարիերայում ավելի խորանալու ու մասնագիտական աճ ունենալու հրաշալի հնարավորություն են։ Այստեղ պարտադիր չի լինել որակավորված մասնագետ, բավարար է Ձեր գիտելիքը և վերջինիս ճիշտ մատուցումը։

Եթե Ձեզ գտաք վերոնշյալ կետերում կամ կարծում եք, որ կարող եք կիսվել Ձեր գիտելիքներով և գումար վաստակել, ապա գրանցվեք անվճար և սկսեք օնլայն դասավանդման Ձեր բիզնեսը

 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):