Ժամանակակից բիզնեսում կոմպետենտ աշխատակիցներ և բարձր սպասարկում ունենալը մրցակցային առավելությունն է։ Uteach-ն օգնում է պահել սպասարկման ստանդարտները բոլոր խանութներում և մասնաճյուղերում և դարձնել աշխատակիցների ուսուցումն ավելի հարմար բջջային հավելվածի միջոցով։
Push ուղարկված է՝ "Արտադրանքի թարմացում — Ամառային հավաքածու 2025"՝ 312 սովորողի














Մանրածախ առևտրի ոլորտում կադրերի փոփոխությունն ամենահաճախն է տեղի ունենում։ Սակայն ուսուցման հստակ համակարգի դեպքում այն չի խանգարում կատարված աշխատանքի որակին։
Կադրերի հոսունության պատճառով անհրաժեշտ է անընդհատ վերապատրաստել աշխատակիցներին, ինչը մեծ ժամանակ է պահանջում։
Համակարգված ուսուցման շնորհիվ անհրաժեշտություն չկա նոր աշխատակիցներին բացատրել նույն գործընթացները։
Աշխատակիցների՝ վերապատրաստում չանցնելն ուղիղ անդրադառնում է սպասարկման որակի վրա։
Հարթակի միջոցով կարողանում եք ավտոմատացնել ուսուցման գործընթացը և բարելավել աշխատակիցների հմտությունները։
Սպասարկման որակը տարբեր մասնաճյուղերում տարբերվում է, ինչը նկատում են հաճախորդները։
Ուսուցման միասնական համակարգը երաշխավորում է կայուն բարձր սպասարկում բոլոր մասնաճյուղերում։
Հնարավորություն տվեք թիմին սովորելու այնտեղ, որտեղ հարմար է բջջային հավելվածի շնորհիվ։ Բոլոր նյութերը հեշտ հասանելի են, իսկ համակարգչի առկայությունը պարտադիր չէ։
Ձեր կազմակերպությունը՝ ներկայացված մարքեթփլեյս հարթակներում։
Աշխատակիցները կարող են դիտել դասընթացները ցանկացած պահի։
Կիսվեք թարմացումներով՝ առանց էլ․ հաղորդագրությունների անհրաժեշտության։
Դուք ստանում եք պատրաստի հավելվածն ըստ հրապարակած նյութերի:
“Մոբայլ հավելվածը բիզնեսը դարձրեց մրցակցային և հնարավորություն տվեց մեզ հանդես գալ որպես նորարար լուծում։ Այն նաև հեշտացրեց ուսուցման ողջ գործընթացը, քանի որ ուսանողները կարող են ցանկացած պահի և վայրից դիտել դասընթացներն ու անցնել թեստերը”։
Մեզ համար շատ կարևոր են white-label-ի կարգավորումները։ Իսկ բրենդային բջջային հավելվածի շնորհիվ ավելի շատ աշխատակիցներ են ներգրավվել ուսուցման գործընթացում։
Անցկացրեք օնբորդինգն ու վերապատրաստումը ինֆոգրաֆիկաների, փոդքաստերի, թեստերի, հարցումներ կամ մինի-դասընթացների միջոցով, առանց թիմին ծանրաբեռնելու։
Հրապարակեք դասերն ըստ ժամանակացույցի և ավտոմատ տեղեկացրեք թիմին, երբ ավելանում են նոր նյութեր կամ փոփոխվում է դասի բովանդակությունը։
Մենեջերները կարող են նշել իրենց ազատ ժամերը, որպեսզի աշխատակիցները գրանցվեն անհատական քոուչինգ հանդիպումների։
Ստեղծեք համայնքներ հարթակի ներսում, որտեղ աշխատակիցները կկիսվեն խորհուրդներով և կքննարկեն դասընթացի նյութերը առանց ֆեյսբուքյան և տելեգրամյան հարթակներից կախվածության։
Մանրամասն անալիտիկան ցույց է տալիս յուրաքանչյուր աշխատակցի և բաժնի աճը։ Վերլուծեք ուսուցման արդյունքները, ֆիլտրեք տվյալներն ու ներբեռնեք հաշվետվությունները։
Ստեղծեք դասերի թեմաները, դասընթացի կառուցվածքն ու նկարագրությունները վայրկյանների ընթացքում։ Կարող եք նաև խմբագրել արդյունքը։
"Սկզբում կարծում էինք, որ աշխատակիցների համար դժվար է լինելու հարմարվել հարթակին։ Սակայն բջջային հավելվածն ուսուցումն ավելի հաճելի է դարձնում, ինչի շնորհիվ լրացուցիչ մոտիվացնելու կարիք չկա։
Uteach-ն առաջարկում է պարզ և հասանելի բջջային հավելված։ Աշխատակիցները կարող են անցնել ուսուցումը նույնիսկ ճանապարհին։
Մենք օգտագործում ենք հուսալի ամպային պահոցներ և դերերի բաշխման ճկուն համակարգ։ Դուք եք որոշում՝ ով և ինչ տեղեկատվության հասանելիություն ունի։
Մենք կօգնենք տեղափոխել դասընթացներն ու օգտատերերի տվյալները նոր հարթակ՝ առանձին ծառայությամբ։
Այո՝ HRIS-ի անհատական ինտեգրումներ ըստ պահանջի, Single Sign-On (SSO),ամբողջական REST API, Zapier 5,000+ հավելվածների համար և հաղորդակցման գործիքները, որոնք ձեր թիմն արդեն օգտագործում է։
Կադրերի հոսունությունը և անկայուն սպասարկումը լուծելի խնդիրներ են։ Դարձրեք ուսուցումն ավելի համակարգված և պրոֆեսիոնալ մեկ հարթակի միջոցով։
Կքննարկենք Ձեր անհատական կարիքները 30 րոպեում
©2026 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են