Excelist

Ինչպես Excelist Training Center-ը մեծացրեց վաճառքները՝ տվյալները մեկ հարթակում ամբողջացնելով

Ստանալով ավելի ֆունկցիոնալ կայք, համակարգելով ուսանողների տվյալները մեկ վայրում և ավտոմատացնելով մի շարք ադմինիստրատիվ գործընթացներ՝ Excelist training center-ին հաջողվեց ներգրավել ավելի շատ ուսանողներ։

excelistplaymayis video

Կրթական համայնքից մինչև ավտոմատացված ուսումնական կենտրոն

excelist

Excelist Training Center-ը ուսումնական կենտրոն է, որն օգնում է տարբեր ոլորտների մասնագետներին խորացնել MS Office-ի, թվային, տվյալների վերլուծության, մենեջմենթի և մի շարք այլ հմտություններ, որոնք կարևոր են ներկայիս շուկայում մասնագիտական առաջընթաց գրանցելու համար։

Գաղափարը Մայիս Մարգարյանինն էր, ով սկզբում ֆեյսբուքյան խմբում պարզապես կիսվում էր տվյալների վերլուծության վերաբերյալ օգտակար նյութերով և դասընթաց էր անցկացնում։

Սակայն, երբ առցանց համայնքը մեծանում է, իսկ թիմը՝ ընդլայնվում, կազմակերպչական աշխատանքները սկսում են ավելի շատ ժամանակ տանել, քան դասընթացի նյութեր պատրաստելը։ Դասընթացներն ավելի համակարգված ներկայացնելու և ժամանակ խնայելու հարցում օգնեց Uteach-ը։ Հարթակում դասընթացներն անցկացվում են առցանց և հիբրիդային ձևաչափերով։

Ստացված արդյունքը

12.000+

Ուսանող

+60%

Վաճառքներ

90+

Live դասեր

Uteach-ը դարձավ մեր լավագույն թիմակիցը։ Այն գործընթացները, որոնց համար մեզ անհրաժեշտ կլինեին լրացուցիչ թիմակիցներ, ինչպես օրինակ վճարումները համակարգող, live դասերը կարգավորող, այժմ կազմակերպում ենք հարթակի ավտոմատացման գործիքների միջոցով։

Աննա Առաքելյան

Աննա Առաքելյան

Excelist Training Center-ի մենեջեր

Excelist center-ի մարտահրավերները

Uteach-ի լուծումները

Live դասերի կազմակերպչական դժվարություններ (յուրաքանչյուր դասի համար առանձին հղումների ստեղծում, տարածում և ուսանողների կողմից դասերը բաց թողնելու ռիսկ)

Live դասերի լիարժեք ավտոմատացում՝ օրացույցից մինչև հանձնարարություններ, հաճախում, հիշեցումներ և ձայնագրություններ

Ցրված հաղորդակցություն և կախվածություն ֆեյսբուքյան կամ այլ փակ խմբերից, որտեղ նյութերը հաճախ կորչում են

Դասընթացին կից ներքին համայնք, որտեղ բոլոր քննարկումներն համակարգված են, ավտոմատ ծանուցումների և նամակների հնարավորություն

Ուսանողների տվյալների համակարգման դժվարություն

CRM համակարգ, որն արտացոլում է անհրաժեշտ բոլոր տվյալները և սինխրոնիզացիա Google Sheets-ի հետ

Դասընթացներին հասանելիությունը և վճարումները ձեռքով կառավարելու ժամանակատար գործընթաց

Դասընթացին հասանելիություն ստանալու հնարավորություն անմիջապես վճարումից հետո

Տեսնել կայքը excelist.am

Մեր վաճառքները զգալիորեն աճել են շնորհիվ հարթակում տվյալների համակարգման։ Հարթակը նաև կրճատել է հաղորդակցման մի շարք օղակներ, ավտոմատացրել գործընթացները, ինչն իր հերթին նվազագույնի է հասցնում սխալների ռիսկը։

Մայիս Մարգարյան

Excelist Training Center-ի հիմնադիր, ՄԵՄ ՀԿ-ի համահիմնադիր

Ցանկանո՞ւմ եք բացել պրոֆեսիոնալ օնլայն ակադեմիա

Փորձել անվճար

Տեղափոխեք ձեր հմտությունները առցանց և դարձեք մեր հաջորդ հաջողության պատմությունը

Սկսել հիմա