Ինչպես ընդամենը մեկ շաբաթում Your TikTok Guide դասընթացն ունեցավ պրոֆեսինալ կայք և դարձավ հասանելի ողջ աշխարհում

Your TikTik Guide-ը Էվելինա Խանոյանի հեղինակային դասընթացն է, որն օգնում է տարբեր մասնագետների, բիզնես էջերի, բլոգերների և պարզապես ոլորտի սիրահարների հասնել իրենց երազած արդյունքին, ձեռք բերել նոր հետևորդներ, հաճախորդներ և բազմապատկել եկամուտը։

home image
hero image

Բժիշկ, ով հեղինակեց TikTok-ի օնլայն դասընթաց

Էվելինան մասնագիտությամբ բժիշկ է, ով 2021 թվականից զբաղվում է բլոգինգով։ 2022թ. ապրիլից մեկնարկել է իր հեղինակային դասընթացները, որտեղ կիսվում է ձեռք բերած գիտելիքներով, օգնում մարդկանց ներկայանալ որակյալ կոնտենտով ու գրանցել իրական արդյունքեր։ 

Առաջին դասընթացին ունեցել է 8 մասնակից, իսկ հիմա նրանք շատ-շատ են ու երբեմն անհրաժեշտություն է լինում փակել գրանցումները։ 

Դասընթացների անցկացման ողջ գործընթացը տեղի է ունենում Uteach-ի միջոցով ստեղծված պրոֆեսիոնալ կայքում՝ պարզ ու հարմար թե Էվելինայի, թե մասնակիցների համար։

Տելեգրամից անցում Uteach-ին

Մինչև Uteach-ն Էվելինան դասընթացները կազմակերպում էր Տելեգրամով, ինչը գործընթացը դարձնում էր ժամանակատար, անհարմար, ծախսատար ու երբեմն էլ խճճեցնող։

Հետաքրքրություն ցուցաբերած մասնակցին անհրաժեշտ էր ուղարկել հաշվեհամարը, որին գումարը փոխանցելուց հետո մասնակիցը պետք է նկարեր կտրոնն ու ուղարկեր։ Ստուգելուց ու հաստատելուց հետո ավելացվեր տելեգրամյան փակ խումբ, հետո արդեն յուրաքանչյուր դասընթաց ձեռքով ավելացնել խմբում տարբեր օրերի, որպեսզի մասնակիցները դիտեն տեսանյութերը։

Այժմ դասընթացները տեղադրվում են Uteach-ով պատրաստված պրոֆեսիոնալ կայքում, որտեղ կատարվում է օնլայն վճարում և դասընթացներն ավտոմատ հասանելի են դառնում նախապես պլանավորված օրերին ու ժամերին։

home image
quot image

Երբ տելեգրամից անցում կատարեցինք Uteach-ին, 2 աշխատակից կրճատեցինք, որովհետև կտրոններ ստուգելու ու կազմակերպչական շատ հարցեր դուրս եկան😀: Այսինքն ֆինանսապես դա դարձավ ինձ համար ավելի շահավետ։  Էվելինա Խանոյան

quot image

Էվելինայի չելենջները

Uteach-ի լուծումները

Ժամանակի մեծ կորուստ մասնակիցների վճարման կտրոնները ստուգելու և տելեգրամյան ալիք ավելացնելու պատճառով։ Ժամանակի 100 տոկոս խնայում կայքի միջոցով վճարումներ կազմակերպելու և դասընթացին ավտոմատ կերպով հասանելիություն տալու շնորհիվ
Մի քանի աշխատակից՝ ամբողջ գործընթացը ճիշտ և ժամանակին կազմակերպելու համար Գումարի խնայում՝ գործընթացն ավտոմատացված գործիքակազմով կազմակերպելու և հավելյալ աշխատանկիցների կարիք չունենալու շնորհիվ
Հայաստանից դուրս վճարումներ ընդունելու խնդիր Ամբողջ աշխարհից քարտային և իդրամի վճարումներ ընդունելու հնարավորություն
Ժամանակի ահռելի կորուստ դասընթացի նյութերն ըստ ամսաթվերի ձեռքով ուսանողներին  ուղարկելու պատճառով Drip պլանավորման շնորհիվ դասընթացների հասանելիությունն ավտոմատ բացվելու հնարավորություն և ժամանակի 100%-անոց խնայում

Uteach-ի թիմին շատ եմ հավանում, ՄԻՇՏ գերարագ արձագանքում են։ Վեբկայքս շատ ներկայանալի է, հարմար օգտագործելու համար, իսկ վճարման համակարգը դրսի գրանցումների համար պարզապես փրկություն է: Բոլորին խորհուրդ եմ տալիս վստահել թիմի պրոֆեսիոնալիզմին և կայքի հարմարավետությանն ու հարուստ գործիքակազմին։   Էվելինա Խանոյան

Ստեղծիր մասնագիտական դասընթացներ և վաճառիր ողջ աշխարհով։

Սկսիր հենց այսօր
preview image

Տեսնել հաջողության այլ պատմություններ

card image

Ինչպես Alliance Training & Testing-ը մեկ ամսում աշխատեց $28.000 Uteach-ի օգնությամբ

owner image

Անխել Ռոդրիգես

Հիմնադիր
card image

Ինչպես է Uteach-ն օգնել Ստամինային մեծացնել եկամուտները

owner image

Վահագն Ղազարյան

Հիմնադիր
card image

Ինչպես է Custom Decorators-ը կազմակերպում աշխատակիցների ուսուցումն ու զարգացումը Uteach-ի օգնությամբ

owner image

Ռիք Շենինգեր

Աշխատակիցների վերապատրաստման ղեկավար
card image

Ինչպես Network-ը բացեց անգլերեն սովորեցնող առաջին կայքը Հայաստանում Uteach-ի օգնությամբ

owner image

Լինա Շահինյան

Համահիմնադիր
card image

Հոգեբանական օնլայն դպրոցի ստեղծումը որպես մասնակիցների անխուսափելի աճի լուծում

owner image

Գրիգոր Բադալյան

Հիմնադիր տնօրեն
card image

Ինչպես EasyDMARC-ը10 օրում բացեց կիբերանվտանգության օնլայն ակադեմիա Uteach-ի օգնությամբ

owner image

Ալիկ Աբրահամյան

Մարքեթինգի բաժնի ղեկավար

Տեղափոխեք գիտելիքներն օնլայն հարթակ և դարձեք մեր հաջորդ հաջողակ պատմությունը։

Սկսեք հիմա