Ինչու՞ է Ձեր օնլայն դպրոցին հարկավոր բջջային հավելված

Հեղ. ՝ Sona Hoveyan / Թարմացվել է .28 Հունվ 2024
9 րոպե կարդալու
Ինչու՞ է Ձեր օնլայն դպրոցին հարկավոր բջջային հավելված
Սեղմագրել   ChatGPT Perplexity
Google

Առցանց դասավանդման բիզնեսի համար բջջային հավելված ունենալն այլևս դարձել է անհրաժեշտություն: Այսօր սմարթֆոն օգտագործողների 89%-ը ներբեռնում են բջջային հավելվածներ, որից 50%-ը հենց ուսուցողական հավելվածներն են: Սա նշանակում է, որ առցանց ուսուցում նախընտրող սովորողների մեծ մասը նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար դիմում են հենց բջջային հավելվածների օգնությանը: 

Իսկ Դուք կարող եք այս փաստն օգտագործել որպես ևս մեկ հրաշալի հնարավորություն նոր ուսանողներ ձեռք բերելու և Ձեր առցանց դպրոցի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ: 

Եկեք տեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ է ընձեռում բջջային Ձեր բրենդով հավելվածը առցանց դասավանդման բիզնեսն ընդլայնելու և խոշոր արդյունքներ գրանցելու համար: Իսկ եթե փնտրում ենք բջջային հավելված, որի ստեղծումը Ձեզանից չի պահանջի մեծ գումար և ժամանակ, միասին կբացահայտենք նաև լավագույն տարբերակը Ձեր առցանց դպրոցի համար:

Ինչ է իրենից ներկայացնում Ձեր բրենդով բջջային հավելվածը 

“Բրենդավորված” հավելվածն իրենից ներկայացնում է բջջային հավելված, որը նախատեսված է հենց Ձեր բրենդը ներկայացնելու համար: Այն հիմնականում ներառում է Ձեր տարբերանշանը (լոգոն), դիզայնի տարրերը, ոճը, կարգախոսը և ներկայացված է այն գույներով, որոնք Դուք ընտրել եք բրենդի համար: 

Մի շարք համաշխարհային բիզնեսներ և ձեռնարկություններ, ինչպիսիք են օրինակ ՄաքԴոնալդսը, ԻԿԵԱ-ն,  օգտագործում են բջջային բրենդավորված հավելվածը իրենց բիզնես առաջարկները լավագույնս ներկայացնելու և հաճախորդներին անհատականացված մոտեցում ցուցաբերելու համար: Օնլայն կրթության և առցանց դասընթացների ոլորտը ևս բացառություն չէ: Վստահաբար հանդիպել եք նմանատիպ բջջային հավելվածներ, ինչպիսին է օրինակ հայկական Sololearn-ը, որի շնորհիվ սովորողներն ուսուսումնասիրում և սովորում են ծրագրավորման հմտություններ: 

բջջային հավելվածի օրինակներ

Դուք նույնպես կարող եք ունենալ Ձեր բրենդով բջջային հավելվածը, որը տարածված կլինի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Սակայն մինչ այդ, եկեք հասկանանք նման բջջային հավելվածի դերն ու կարևորությունը առցանց դասավանդման բիզնեսում:  

Գերազանցեք մրցակիցներին և ներգրավեք ավելի շատ ուսանողներ

Խոշոր բրենդների և ընկերությունների, այդ թվում ճանաչված օնլայն դպրոցների հաջողության պատմություններին անդրադառնալիս՝ կարելի է նկատել մեկ ընդհանուր գիծ, այն է՝ լինել առաջինը նորամուծությունների հարցում: 

Որպես բիզնես Ձեր նպատակներից մեկը պետք  է լինի՝ կանխամտածել սպասվելիք նորույթները և համապատասխանեցնել դրանք Ձեր գործունեությանն ու կիրառվող մեթոդներին՝ հետևելով ժամանակի պահանջներին: Իսկ ինչպե՞ս կարող եք հասնել դրան բրենդավորված բջջային հավելվածի միջոցով: 

Ինչպես արդեն նշել էինք, բջջային հավելվածի միջոցով դասավանդումը հանդիսանում է մեր ժամանակների ամենապահանջված տարբերակը: Սմարթֆոնը Ձեր ուսանողների հետ է ամենուր և ամեն ժամ, ինչը Ձեր դասընթացները դարձնում է ավելի հասանելի: Այլևս պարտադիր չէ միացնել համակարգիչն ամեն անգամ՝ դասերին հասանելիություն ստանալու համար: Դասերին մասնակցել Ձեր ուսանողները կարողանում են նույնիսկ, երբ ճանապարհին են: 

Այսպիսով Դուք թիրախավորում եք նրանց, ովքեր նախընտրում են ուսուցման այս տարբերակը: Իսկ այս տարբերակը նախընտրում է ներկայիս սերունդը, որն էլ կազմում է Ձեր թիրախային լսարանի մեծամասնությունը: 

Բջջային հավելվածի միջոցով Դուք կարող եք ուղարկել ավտոմատ ծանուցումներ նոր դասըթնացների վերաբերյալ՝ օգնելով ուսանողներին, ովքեր դժվարանում են  կողմնորոշվել դասընթացի ընտրության հարցում, գտնել հենց այն, ինչ նրանք փնտրում են:

Այս ամենը բարձրացնում է ուսանողների կողմից դասընթացն ավարտելու հավանականությունը 45%-ով, իսկ Դուք առաջ եք անցնում մրցակիցներից, քանի որ կարողանում եք ապահովել այն հարմարավետությունը, որին Ձեր ուսանողները ձգտում են:  

Բարձրացրեք բրենդի ճանաչելիությունը  

Ձեր առցանց դպրոցի բջջային հավելվածը մեծ ազդեցություն ունի ուսանողների՝ վաճառքի մարքեթինգային ձագարով անցնելու բոլոր փուլերի վրա՝ սկսած Ձեր առցանց դպրոցի բրենդին ծանոթանալուց մինչև Ձեզանից պարբերաբար դասընթացներ և պրոդուկտներ գնելը: Ահա, թե ինչպես է դա տեղի ունենում: 

Ձեր բրենդով  հավելվածը ծառայում է որպես փողոցում տեղադրված արտաքին գովազդի հսկա ցուցանակ, որը Ձեր թիրախային լսարանը տեսնում է ամեն օր՝ առանց դրա վրա հատուկ ֆիքսվելու:

 Պատկերացնենք, որ տվյալ դեպքում այդ հսկա ցուցանակը Ձեր ուսանողների սմաթրֆոնում է տեղակայված, որը նրանք նույնպես տեսնում են ամեն օր: Նկատելով և ներբեռնելով Ձեր հավելվածը App Store կամ Google Play հարթակներից՝ ուսանողները ևս մեկ քայլ առաջ են անցնում Ձեր կողմից սահմանված վաճառքի ձագարով: Այսպես, Ձեր դպրոցի բջջային հավելվածը ծառայում է որպես ուղիղ մարքեթինգի և բրենդինգի միջոց: Իսկ ի՞նչ է դա ներառում:

  1. Ձեր տարբերանշանը և բրենդինգի բոլոր տարրերը ներառված են հավելվածում, ինչը նպաստում է առցանց դպրոցի բրենդի ճանաչելիության բարձրացմանը: Ամեն անգամ Ձեր հավելվածը բացելիս, կամ նույնիսկ պարզապես ներբեռնված հավելվածները թերթելիս Ձեր բրենդը տպավորվում է ուսանողների հիշողությունում: Սա էլ իր հերթին մեծացնում է վստահությունը Ձեր առցանց դպրոցի նկատմամբ: 
  2. Այս առումով բջջային հավելվածի դիզայնն ու կառուցվածքը նույնպես մեծ նշանակություն ունեն: Երբ բջջային հավելվածի ներսում ամեն ինչ հասկանալի է, և ուսանողները հեշտությամբ են կարողանում գտնել այն, ինչ փնտրում են, ապա ձևավորվում է Ձեր առցանց դպրոցի հետ այսպես կոչված «դրական փորձառություն»: Սովորաբար, երբ մեզ դուր է գալիս մինչև բուն գնման գործողությունը տվյալ վաճառողի, բրենդի հետ ունեցած փոխազդեցությունը, ապա ավելի հավանական է, որ մենք կկրկնենք գնումը նույն բրենդից: Ահա այսպես էլ Դուք կարողանում եք մեծացնել առցանց դպրոցի վաճառքները: 
  3. Բացի այդ, Դուք ունենում եք ավելի շատ ուղիներ կապ հաստատելու և հաղորդակցվելու ուսանողների հետ: Հավելվածում Դուք ներկայացնում եք ուսանողների համար միայն լավագույնն ու օգտակարը, իսկ ուսանողները դառնում են ավելի ակտիվ և դրականորեն են արձագանքում այս ամենին: Ակտիվ և բավարաված ուսանողները բերանացի մարքեթինգի կարևորագույն օղակներն են: Նրանք ինքնաբերաբար պատմում են Ձեր առցանց դպրոցի մասին իրենց ընկերներին, որոնք էլ Ձեր պոտենցիալ ուսանողներն են: Ահա այսպես Դուք կարողանում եք ընդլայնել Ձեր ուսանողների ցանկը:
բջջային հավելվածի ստեղծում և օգտագործում

Ունեցեք ավելի շատ հավատարիմ ուսանողներ 

Մեր օրերում օնլայն գնումներ կատարում են գրեթե բոլորը: Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ ինչն է մեզ ստիպում նախընտրել մեկ ապրանքանիշը մյուսից, երբ դեռևս ծանոթ չենք գնվող ապրանքի կամ ծառայության որակային հատկանիշներին: Դե իհարկե, տվյալ ընկերության կամ ապրանքանիշի հետ ունեցած մեր նախկին փորձառությունը հուշող դերում է, անգամ եթե այդ փորձառությունը գնում կատարելը չէր: 

Հենց նույնպիսի  իրավիճակում են հայտնվում Ձեր ուսանողները, երբ փորձում են հասկանալ՝ ո՞ր առցանց դպրոցի դասընթացը գնել: Այս պարագայում կրկին Ձեզ օգնության է գալիս բջջային բրենդավորված հավելվածը: Այն ուսանողների հետ կապ ապահովելու ևս մի ուղի է ապահովում, որտեղ Դուք հնարավորություն ենք ստանում ավելի խորը հաղորդակցվել ուսանողների հետ, հասկանալ նրանց կարիքներն ու շահել վստահությունը: 

Օրինակ՝ կարող եք հնարավորինս անհատականացնել Ձեր բջջային հավելվածը՝ համապատասխանեցնելով այն յուրաքանչյուր ուսանողի նախընտրություններին ու նպատակներին: Ենթադրենք Դուք առաջարկում եք օտար լեզուների դասընթացներ, իսկ ուսանողի նպատակն է բարձրացնել  լեզվին տիրապետելու մակարդակը: Այս դեպքում հնարավոր է ուղարկել ծանուցումներ հենց բջջային հավելվածի ներսում, որոնք ուսանողի համար կծառայեն որպես հիշեցում դասընթացի հաջորդ էպիզոդը բաց չթողնելու, իրենց առաջ դրված նպատակի մասին չմոռանալու և հաջորդ քայլերը ձեռնարկել խրախուսելու նպատակով: 

Բացի ծանուցումներից, բրենդավորված  բջջային հավելվածը օգնում է ձևավորել վստահություն հենց բրենդի նկատմամբ: Առնչվելով Ձեր բրենդի հետ տարբեր աղբյուրներում (սոցիալական ցանցեր, էլեկտրոնային նամակներ, դասավանդման կայք, բլոգ, բջջային հավելված և այլն)՝ ուսանողները նկատում են բրենդի կայունություն և սկսում են դիտարկել Ձեզ որպես տվյալ ոլորտում հեղինակություն: Բջջային հավելվածը նաև ապահովում է ընդհանրական միջավայր, որտեղ Ձեր համայնքի ուսանողները կարողանում են կապ հաստատել միմյանց հետ, իսկ Դուք ունենում եք ուսանողների ամուր համայնք, որոնք պատրաստակամ են ստանալու Ձեզանից ավելին: 

Գրանցեք ավելի շատ վաճառքներ 

Մեր օրերում բիզնեսներն ամեն ժամ և ամեն րոպե պայքարում են իրենց հաճախորդների ուշադրությունը գրավելու համար: Անգամ ծախսում են օրեր մշակելու այնպիսի ռազմավարություն, որը կխրախուսի հաճախորդին որքան հնարավոր է շատ առնչություն ունենալ իրենց բրենդի հետ և օգտագործել հենց իրենց բիզնեսի առաջարկած լուծումը: 

Ինչ վերաբերում է առցանց դպրոցին՝ բրենդային հավելվածը դառնում է այն խթանը, որը նպաստում է հաճախորդների պահպանմանը: Նոր ուսանողներ ձեռք բերելն իհարկե դժվար է: Սակայն շատ ավելի բարդ և կարևոր է հաճախորդներին պահելը, որը Ձեր բիզնեսի հաջողության բանալին է: Դե իսկ բջջային հավելվածն օգնում է պահպանել ուսանողներին արտաքին (push) ավտոմատացված ծանուցումների միջոցով: Ի՞նչ է տեղի ունենում: 

Օրինակ, համակարգն ուղարկում է հիշեցումներ «շարունակի՜ր պարապմունքներդ» համատեքստով: Այդպես՝ Ձեր դասընթացը կարծես շարունակաբար հայտնվում է սովորողների սմարթֆոնների էկրաններին: Մենք սովորաբար ստուգում ենք հեռախոսը օրվա մեջ միջինում 96 անգամ, ինչը նշանակում է, որ Ձեր դասընթացն հաստատ աննկատ չի մնա: Այդ պատճառով բջջային հավելվածի միջոցով ուսանողներն ավելի շուտ են ավարտում դասընթացը, քան եթե նույն դասընթացը դիտեին Ձեր դասավանդման կայքի, կամ որևէ այլ հաթակում կամ մեսենջերներում տեղադրված նյութերի տեսքով:  Սա էլ, իհարկե, իր հերթին նպաստում է, որպեսզի Դուք վաճառեք ավելի շատ դասընթացներ կամ պրոդուկտներ: 

Միևնույն ժամանակ Ձեզ հաջողվում է լավագույնս պահել Ձեր օնլայն դպրոցի բրենդի հետ ունեցած փոխազդեցությունը և խրախուսել ուսանողներին օգտագործել Ձեր բջջային հավելվածը: Ինչպե՞ս կարող եք դա անել: 

Ինչ ռազմավարություն էլ որ ընտրեք ուսանողներին Ձեր բջջային հավելվածի ներսում պահելու, Ձեր բրենդը տարածելու և դասընթացներին ծանոթանալու համար՝ կկարողանաք ապահովել լավագույն փորձառությունն ուսանողների համար, որն էլ ավելի շատ վաճառքներ ունենալու հիմքն է: 

բջջային հավելվածով վաճառք

Ստեղծեք եկամուտ ստանալու նոր աղբյուր 

Բացի նրանից, որ բրենդավորված բջջային հավելվածը հնարավորություն է տալիս շուկայում լինել մրցունակ, ունենալ բրենդի բարձր ճանաչելիություն, ձեռք բերել հավատարիմ ուսանողներ ու ապահովել ավելի շատ վաճառքներ, այն նաև հանդիսանում է եկամտի նոր աղբյուր: Այդ ինչպե՞ս: 

Բջջային հավելվածը տալիս է բուն հավելվածից իրականացվող վաճառքների հնարավորություն: Այսպես, եթե ունեք լրացուցիչ ուսումնական նյութեր, աշխատանքային թերթիկներ, ձեռնարկներ և այլ օգտակար նյութեր, ապա դրանք կարող եք վաճառել անմիջապես Ձեր հավելվածում:  

Ինչպես կօգնի այս հարցում Ձեր լավագույն ընկեր Uteach-ը 

Ձեր բրենդով բջջային հավելված ունենալը Ձեր բիզնեսին տալիս է մի շարք առավելություններ: Սակայն մյուս կողմից պահանջում է ֆինանսական և ժամանակային լուրջ ներդրումներ: Հենց այդ պատճառով Uteach-ը Ձեզ համար առաջարկում է լավագույն լուծումը, ինչի շնորհիվ հնարավորինս կարճ ժամանակահատվածում և փոքր բյուջեով թե՛ սկսնակ, և թե՛ փորձառու մասնագետներն ունենում են իրենց բրենդին հատուկ բջջային հավելված: 

  • Դուք վստահում եք տեխնիկական և հավելվածի ստեղծման բոլոր հարցերը մեր փորձառու թիմին, և մի քանի շաբաթում ստանում յուրօրինակ հավելված՝ Ձեր առցանց դպրոցի բրենդային տարրերով և նախասիրություններով: 
  • Մեր մասնագետները հոգ են տանում, որպեսզի Ձեր հավելվածը տեղ գտնի App Store և Google Play հարթակներում: Իսկ Դուք ստիպված չեք լինում հոգալ տեխնիկական խնդիրների և այլ նրբությունների մասին: 
  • Հնարավորություն եք ստանում ներկայացնել և առաջխաղացնել Ձեր բրենդը ամբողջ աշխարհում:
  • Ուսանողների համար Ձեր դասընթացները դառնում եք մշտապես և արագ հասանելի:

Uteach-ն արդեն օգնել է հարյուրավոր ընկերությունների, առցանց դպրոցների և դասընթացն ստեղծողների ունենալ իրենց ցանկալի բջջային հավելվածը: Այդպիսի հաջողված ընկերությունների թվում է և հայկական Ստամինա ընկերությունը: Ստամինան բոլոր ուսումնական նյութերն ու դասընթացները արդեն հասանելի է դարձրել նաև բջջային հավելվածի միջոցով: Ցանկանալով օգնել մարդկանց բարելավել իրենց վաճառքի հմտութունները՝ ընկերությունն իր առաջ նպատակ էր դրել ապահովել լավագույն կրթական միջավայրն ուսանողների համար: Uteach-ի առաջարկած բջջային հավելվածն օգնեց հասնել այս նպատակին: Ընդամենը մեկ տարում դասընթացներին գրանցվեց 1500 մասնակից, իսկ վաճառքներն աճեցին 400%-ով:  

Uteach բջջային հավելված

Ո՞րն է հաջորդ կարևոր քայլը Ձեր բիզնեսի համար 

Ինչպես նկատեցիք՝ բջջային հավելվածը լավագույն օգնականն է մարքեթինգային, ուսումնական և բիզնես նպատակներին հասնելու հարցում: Դրա շնորհիվ Դուք միշտ մեկ քայլ առաջ եք լինում մրցակիցներից, ունենում եք հավատարիմ ուսանողներ, ձևավորում ուժեղ բրենդ և, իհարկե, բազմապատկում վաճառքները: 

Պատրա՞ստ եք կատարել հաջորդ կարևորագույն քայլը՝ ուղղված առցանց դասավանդման Ձեր բիզնեսի ընդլայմանը: Uteach-ի առաջարկած բջջային հավելվածը կօգնի Ձեզ այդ հարցում: 

Ամրագրե՛ք demo մեր մասնագետի հետ, և իմացեք՝ ինչպես կարող եք ներդնել բրենդավորված բջջային հավելվածն ու ապահովել լավագույն միջավայրը Ձեր ուսանողների համար:

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):