Ինչպե՞ս զարգացնել և պահել լավագույն աշխատակիցներին

Հեղ. ՝ Sona Hoveyan / Թարմացվել է .29 Հոկ 2025
8 րոպե կարդալու
Ինչպե՞ս զարգացնել և պահել լավագույն աշխատակիցներին
Սեղմագրել   ChatGPT Perplexity

Լավ աշխատակից գտնելը դժվար է, իսկ նրանց պահելը՝ էլ ավելի։ Շատերը լքում են իրենց ցածր աշխատավարձի, կարիերայի աճի բացակայության պատճառով, աշխատանք-կյանք հավասարակշռության բացակայության և այլ պատճառներով։

Իհարկե, մրցակցային աշխատավարձը կամ հարմարավետ գրասենյակը կարևոր են, բայց դրանք միայնակ բավարար չեն աշխատակիցներին երկարաժամկետ պահելու համար։

Այս հոդվածում կքննարկենք, թե ինչպես կարելի է գտնել, զարգացնել և պահել լավագույն աշխատակիցներին՝ գործնական խորհուրդներով և իրական օրինակներով, որոնք կարող եք կիրառել ձեր թիմում։

#1 Ապահովեք մասնագիտական զարգացման հնարավորություններով 

Լավագույն աշխատակիցների համար ամենամեծ մարտահրավերից մեկը լճացումը և զարգացման պակասի զգացողությունն է։ Եթե միշտ ավելիին ձգտող աշխատակիցների համար որես այդպիսին մարտահրավերներ չկա, նրանց մոտ առաջանում է հիասթափություն ու նվազում է հետաքրքրությունը։ Այդ պատճառով էլ շատերը սկսում են փնտրել նոր աշխատանք, ինչը հնարավորություն կտա նրանց կրկին լիարժեք զգալ։

Որպեսզի աշխատակիցները չհասնեն դեմոտիբացիայի, անհրաժեշտ է ունենալ մասնագիտական զարգացման հստակ պլան։ 

  • Առաջարկեք մենթորության կամ քոուչինգի հնարավորություն
  • Օգնեք նրանց փորձառություն ձեռք բերել հարակից կամ ավելի նեղ մասնագիտական ոլորտներում՝ հանձնարարելով նոր պարտականություններ որոնք փոքրիկ մարտահրավեր կծառայեն։
  • Ստեղծեք ուսումնական պլաններ ըստ նրանց ուսումնական կարիքների։ Համաձայն պլանի՝ կազմեք ուսուցման քարտեզը` ներառելով այն բոլոր դասընթացների և վերապատրաստումների հերթականությունը, որն աշխատակիցը պետք է անցնի սահմանված արդյունքին հասնելու համար։ Այդպիսով՝ աշխատակցի համար ևս պարզ է լինում ինչ հմտություններ են նրանից պահանջվում և ինչպես կարող է հասնել դրանց։ 

Այս ամենը ավելի հեշտ և արդյունավետ է դառնում LMS հարթակի շնորհիվ, ինչպիսին Uteach-ն է։ Հարթակը թույլ է տալիս կենտրոնացնել ուսուցողական նյութերը մեկ վայրում, հետևել աշխատակիցների առաջընթացին և ստեղծել անհատական ուսուցողական պլաններ: Կարող եք նաև անցկացնել հավաստագրման դասընթացներ, ինչը ոչ միայն խթանում է զարգացումը, այլև մեծացնում ներգրավվածությունը և մոտիվացիան:

#2 Շեշտը դրեք փափուկ հմտությունների վրա 

Շատ հաճախ, նոր աշխատակիցներ ընդունելու գործընթացում գործատուները նախ ուշադրություն են դարձնում CV-ին և տեխնիկական հմտություններին։ 

Սակայն այս հմտությունները կարելի է սովորել ժամանակի ընթացքում, և դրանք սովորաբար չեն ապահովում երկարաժամկետ հաջողություն ձեր կազմակերպության համար։ Կոշտ հմտությունները աշխատակիցները կարող են բարելավել ժամանակի ընթացքում՝ ձեր կողմից իրականացված վերապատրաստումների և դասընթացների շնորհիվ։ 

Շատ ավելի կարևոր է աշխատակիցների մոտ գնահատել այն հատկանիշները, որոնք դժվար է սովորել, օրինակ՝ նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը, սովորելու և ավելիին ձգտելու ցանկությունը, թիմային գործելու կարողությունը և աշխատելիս պրոֆեսիոնալ մոտեցումը:

Այս դեպքում վստահաբար թիմում կներգրավեք մարդկանց, ովքեր համապատասխանում են ձեր կազմակերպության երկարաժամկետ տեսլականին և մշակույթին, և ովքեր ավելի հավանական է, որ կմնան և կաճեն թիմի հետ միասին։

#3 Բարելավեք օնբորդինգի գործընթացը 

Օնբորդինգը նոր աշխատակցի ինտեգրման ամենակարևոր փուլերից մեկն է։ Այն ոչ միայն որոշում է, թե որքան արագ նոր աշխատակիցը կհարմարվի միջավայրին, այլ նաև ազդում է նրա մոտիվացիայի և ընդհանուր ներգրավվածության վրա։ 

Շատերը սխալմամբ մտածում են, թե օնբորդինգը սահմանափակվում է գրասենյակը ցույց տալով կամ թիմակիցների հետ ծանոթացնելով։Հարցումները ցույց են տվել, որ մոտ 81 տոկոս աշխատակիցների կարծում է՝ օնբորդինգի ընթացքում ինֆորմացիայի հոսքը չափազանց մեծ է, բայց միևնույն ժամանակ այդ գործընթացը չի պատրաստում նրանց իրական աշխատանքային պարտականությունները արդյունավետ կատարելու համար։

Փոխարենը՝ օնբորդինգը պետք է լինի հստակ պլանավորված և նպատակային։ 

  • Կազմեք 90-օրյա պլան, որի շրջանակներում աշխատակիցն առաջին 30 օրվա ընթացքում աշխատակիցը լիովին կպատկերացնի իր աշխատանքային պարտականությունները և գաղափար կկազմի կազմակերպության արժեքների և մշակույթի մասին։ Հաջորդ 30 օրվա ընթացքում մեծ ներդրում կունենա թիմի պրոյեկտներում, իսկ մյուս 30 օրերի ընթացքում լիովին ինտեգրված կլինի։
  • Նոր աշխատակիցներին կցեք մենթոր, ով կօգնի նոր աշխատակցին սովորել իրական քեյսերի հիման վրա և անցկացրեք գործնական դասընթացներ։
  • Կազմակերպեք պարբերական հետադարձ կապ։ 

Օնբորդինգ ծրագրի լավագույն օրինակներից մեկը բոլորիս հայտնի Google-ինն է իր Noogler ծրագրով։ Թիմին միանալու առաջին օրը նորեկներն ստանում են Noogler-ի գլխարկը և ստանում առաջիկա մեկ շաբաթվա անելիքների ցանկը։ Առաջիկա վեց ամիսների ընթացքում ակտիվ հանդիպումներ են կազմակերպվում մենեջերների հետ, ովքեր օգնում են նորեկներին հաղթահարել դժվարությունները և օգնում նրանց առաջընթաց գրանցել։ 

#4 Վերապատրաստեք մենեջերներին 

Մենեջերները առանցքային դեր ունեն աշխատակիցների պահպանման, ներգրավվածության և ընդհանուր աշխատանքային միջավայրի ձևավորման մեջ։ Նրանք են այն անձինք, ովքեր ամենօրյա շփման մեջ են թիմակիցների հետ և ուղղորդում են վերջիններիս դեպի սահմանված նպատակները։

Տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ աշխատակիցների մոտ 50-75 տոկոսը լքում են աշխատանքը ոչ թե ընկերության, այլ մենեջերի պատճառով։ Միևնույն ժամանակ, աշխատակցի ներգրավված լինելու 70 տոկոսը պայմանավորված է հենց մենեջերի գործելաոճով։ Ուստի լավ մենեջեր ունենալը գրեթե նույնն է, ինչ դրական աշխատանքային միջավայր ստեղծելը։ 

Մենեջերների վերապատրաստման ժամանակ անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել կազմակերպչական հմտությունները, այլ նաև ուշադրություն դարձնել փափուկ հմտություններին։ Հատկապես կարևոր են՝ 

  • Լսելու և հաղորդակցվելու կարողությունը, որպեսզի մենեջերը հասկանա թիմի խնդիրներն ու տրամադրությունը
  • Էմպատիան և հուզական ինտելեկտը, որոնք օգնում են ճիշտ արձագանքել մարդկանց տարբեր իրավիճակներին
  • Խնդիրների լուծման և կոնֆլիկտի կառավարման հմտությունները, որոնք օգնում են թիմում առողջ մթնոլորտ պահպանել
  • Հետադարձ կապ տրամադրելու և ընդունելու  հմտությունները, որոնք խթանում են մասնագիտական աճն ու ազատ հաղորդակցությունը։

#5 Ստեղծեք թափանցիկ հաղորդակցության միջավայր 

Կոնֆլիկտներ ստեղծվում են ցանկացած թիմում։ Սակայն ամբողջ հարցը նրանում է, թե ինչպես եք վերաբերում կոնֆլիկների լուծմանը։

Թափանցիկ հաղորդակցության բացակայությունը բերում է բերում է անհարկի մեկնաբանությունների և միմյան նկատմամբ անվստահության։ Բականաբար այսպիսի միջավայրում չենք կարող ակնկալել, որ աշխատակիցները ազատ կկիսվեն նոր գաղափարներով, նախաձեռնություններով ու կլինեն մոտիվացված։

Հենց դրա համար էլ բազմաթիվ հարցումների տվյալներով՝ մոտ 80 տոկոս աշխատակիցների կուզենային աշխատել կազմակերպությունում, որտեղ կա անկեղծ հաղորդակցություն, քան այն կազմակերպությունում որն առաջարկում է մի շարք բենեֆիթներ, օրինակ՝ առողջական ապահովագրություն կամ հավելյալ բոնուսներ։

Ազատ հաղորդակցության հիմքում ընկած են մի քանի կարևոր բաղադրիչներ՝

  • Էգոյի բացակայություն
  • Վստահությունը
  • Հաղորդակցման հմտությունների զարգացումը 
  • Ներքին հաղորդակցության գործիքների ճիշտ կիրառումը 

Թափանցիկ հաղորդակցությունը խթանելու համար կարող եք

  • Ստեղծել հետադարձ կապի մշակույթ թե՛ մենեջերների, թե՛ թիմակիցների միջև
  • Հաճախ կազմակերպել հարցումներ և քննարկումներ՝ հասկանալու թիմի տրամադրությունը և կարիքները
  • Ձևավորել այնպիսի մշակույթ, որտեղ սխալները դիտարկվում են որպես սովորելու հնարավորություն, ոչ թե պատժի պատճառ։

#6 Տվեք կարիերայի աճի հնարավորություն 

Լավագույն մթնոլորտն ու անհրաժեշտ բենեֆիթներն առաջարկելը ցավոք բավարար չեն աշխատակիցներին պահելու համար։ Եթե չկա կարիերայի հստակ տեսլական, որքան էլ թիմը ընկերական լինի, աշխատակիցը վաղ թե ուշ կսկսի փնտրել նոր հնարավորություններ այլ վայրերում։

Դե իհարկե խոսքը միայն պաշտոնի բարձրացման մասին չէ։ Կարիերայի աչը հնարավորությունն իրենից ենթադրում է նաև հնարավորություն տալ աշխատակիցներին նոր դերե ստանձնել թիմի ներսում և բացահայտել իր ուժեղ կողմերը։ Շատ դեպքերում, նոր աշխատակից ընդունելու փոխարեն հնարավոր է գտնել անհրաժեշտ թեկնածու հենց թիմի ներսում՝ ճանաչելով և ուղղորդելով նրանց նոր պարտականությունների կատարման հարցում։

Ահա մի քանի քայլ, որոնք կօգնեն խրախուսել աճի հնարավորությունները՝

  • Պարբերաբար գնահատեք աշխատակիցների հմտությունները և բացահայտեք նրանց ուժեղ կողմերը։
  • Խթանեք թիմի ներսում տարբեր դերերում փորձելու և նոր նախագծերի մեջ ներգրավվելու հնարավորությունները։
  • Ստեղծեք միջավայր, որտեղ սովորելը և նոր բան փորձելը խրախուսվում է։ 

#7 Ձևավորեք հետադարձ կապի մշակույթ 

Ինչպես արդեն նշեցինք նախորդ կետերում, հետադարձ կապը առանցքային դեր ունի թե՛ հաղորդակցության, թե՛ աշխատակիցների զարգացման և պահպանման գործում։

Ընդ որում, հետադարձ կապը պետք է լինի պարբերական և կառուցողական։ Այն չպետք է դիտվի որպես քննադատություն, այլ որպես հնարավորություն՝ սովորելու, բարելավվելու և միասին աճելու։ Այդ պատճառով պետք է ստեղծել այնպիսի միջավար, որտեղ չի դիտվում որպես քննադատություն, այլ որպես համագործակցության ձև։

#8 Մտածեք աշխատակիցների առողջության և բարեկեցության մասին 

Երբ աշխատակիցը մշտապես ծանրաբեռնված է, հաճախ դա բերում է հուզական այրման և նույնիսկ աշխատանքի հանդեպ անտարբերության։ Հենց այդ պատճառով էլ առողջության և բարեկեցության մասին հոգալը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն՝ աշխատակիցներին պահպանելու և նրանց արդյունավետությունը բարձր պահելու համար։

Այս առումով, կարող եք՝

  • Առաջարկել հեռավար աշխատանքի կամ ճկուն գրաֆիկի հնարավորություն՝ աշխատանք-կյանք հավասարակշռությունը պահպանելու համար
  • Կազմակերպել թիմբիլդինգային միջոցառումներ, որոնք օգնում են վերականգնել ամրապնդել թիմային կապերը
  • Ստեղծել հարմարավետ աշխատանքային միջավայր
  • Տրամադրել մարզասրահի փաթեթներ կամ առողջական ապահովագրություն, 
  • Կազմակերպել քոուչինգ կամ հոգեբանական աջակցություն, երբ աշխատակիցները դրա կարիքը ունեն։

#9 Ներդրեք աշխատակիցների ճանաչման ծրագիր 

Աշխատակիցների ջանքերը և նվիրումը նկատելն ու գնահատելը նույնքան կարևոր է, որքան նրանց լավ վարձատրությունը։ Ճանաչման ծրագրերը հնարավորություն են տալիս ցույց տալ, որ յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը կարևոր է, անկախ նրանից՝ դա մեծ հաջողություն է, թե փոքր առաջընթաց։

Նման ծրագրերի լավ օրինակ է Apple-ը, որը յուրաքանչյուր աշխատակցի, ով ընկերությունում աշխատել է 5 տարի, 10 տարի, նվիրում է հատուկ սիմվոլիկ նվերներ՝ օրինակ ալյումինից պատրաստված հուշասալիկ։ Սա ոչ միայն հարգանքի նշան է, այլև գեղեցիկ ժեստ՝ կազմակերպության և աշխատակցի միջև երկարաժամկետ կապը խորհրդանշող։

Ճանաչման ծրագիրը պարտադիր չէ լինի դրամական կամ որևէ նվերի տեսքով։ Կարելի է նաև՝

  • Բաց շնորհակալություն հայտնել թիմային հանդիպման ժամանակ
  • Գնահատել աշխատակցի ջանքերը ներքին հաղորդակցության հարթակներում

#10 Ստեղծեք աշխատակիցների գործընկերային ծրագիր  

Աշխատակիցների գործընկերային կամ ռեֆերալ ծրագիրը համակարգ է, որի միջոցով գործող աշխատակիցները նոր թեկնածուներ են առաջարկում ընկերությունում բացվող հաստիքների համար։ Այս մեթոդը ոչ միայն օգնում է արագ գտնել հուսալի աշխատակիցների, այլև ամրապնդում է թիմի ներսում վստահությունն ու պատասխանատվությունը։ 

Հետաքրքիր օրինակ է Fiverr-ի գործընկերային ծրագիրը, որը ձևավորվել էր խաղային մոտեցմամբ։ Fiverr-ը ներդրել էր հատուկ համակարգ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից, ով ներգրավում էր նոր աշխատող կամ նպաստում էր թեկնածուի գտնելուն, ստանում էր միավորներ։ Այդ միավորները կուտակվում էին տարվա ընթացքում, և տարվա վերջում աշխատակիցները, ըստ հավաքած միավորների, ստանում էին նվերներ։ 

Դարձրեք աշխատակիցների ուսուցումը համակարգված Uteach-ի հետ 

Լավագույն աշխատակիցներին գտնելը, զարգացնելը և պահելը պահանջում է շարունակական ջանքեր։

Լավ թիմը չի ձևավորվում միայն մրցակցային աշխատավարձով կամ բենեֆիթներով։ Աշխատակիցները նախընտրում են մնալ այնպիսի միջավայրում, որտեղ իրենց նկատում են, լսում և գնահատում։ Իսկ երբ ստեղծում եք վստահության և շարունակական աճի մշակույթ, ձեր թիմն ինքն է դառնում ձեր ամենամեծ մրցակցային առավելությունը։

Իսկ եթե ուզում եք աշխատակիցների զարգացումը դարձնել համակարգված և արդյունավետ, Uteach-ը կօգնի ձեզ այդ հարցում։

Այն հարթակ է, որը թույլ է տալիս ընկերություններին կազմակերպել աշխատակիցների ուսուցումն ու օնբորդինգը մեկ տեղում։ Uteach-ի միջոցով կարող եք`

  • Ստեղծել ուսուցման ծրագրեր նոր աշխատակիցների համար,
  • Կիսվել գիտելիքներով թիմի ներսում,
  • Հետևել առաջընթացին իրական ժամանակում,
  • Եվ համոզված լինել, որ յուրաքանչյուրը աճում է իր դերում։

Ամրագրեք անվճար հանդիպում ձեր թիմի ուսուցման կարիքները քննարկելու համար։

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):