Ինչպե՞ս օգտվել Uteach հարթակից

Հեղ. ՝ Vera Mirzoyan / Թարմացվել է .31 Օգոս 2023
4 րոպե կարդալու
Ինչպե՞ս օգտվել Uteach հարթակից

Ինչպես արդեն գիտենք, Uteach-ը նորություն է հայկական իրականության մեջ՝ առաջին հայալեզու հարթակը օնլայն դասավանդման ոլորտում։ Երևի մինչ այս շատերն էին ցանկանում կիսվել իրենց գիտելիքներով, լսարանին ներկայացնել իրենց հմտությունները և փոխարենը ստանալ որոշակի եկամուտ։ Բայց․․․ Դա պահանջում էր նաև զգալի ներդրումներ, որը, ցավոք սրտի, ոչ բոլորն էին կարող իրենց թույլ տալ։

Այսօր պատկերն այլ է։ Առցանց ուսուցման Uteach հարթակը մեծ հնարավորություններ է բացում բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են կարիերայի աճով և առանց սահմանների կրթության զարգացմամբ։ Այս անգամ մենք կքննարկենք, թե ինչպես օգտվել Uteach հարթակից, այնպես որ Դուք անհանգստանալու կարիք ընդհանրապես չեք ունենա։

Պարզապես պետք է հետևել մի քանի պարզ քայլի, իսկ արդյունքում Դուք կօգտվեք հարթակի մի շարք առանձնահատկություններից։ Դե ինչ, անցնենք առաջ։

Քայլ #1 Գրանցվե՛ք Uteach կայքում

Ձեր հաշիվը ստեղծելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել անհրաժեշտ տվյալները՝ անուն, ազգանուն, էլ․ փոստի հասցե, հեռախոսահամար և գաղտնաբառ։ Մուտք գործելուց հետո անհրաժեշտ է ընտրել Uteach-ից օգտվելու պլաններից մեկը՝ ամսական կամ տարեկան։

Քայլ #2 Ստեղծե՛ք Ձեր կայքը

Uteach-ը հնարավորություն է տալիս ունենալու սեփական հարթակ՝ Ձեր իսկ մտածած դոմեն անունով։ Այս պլատֆորմը դառնում է Ձեր գիտելիքի շտեմարանը, իսկ Ձեր աշակերտների կամ հետևորդների համար գիտելիքի աղբյուր է հանդիսանում։

Ստեղծե՛ք Ձեր կայքը

Քայլ #3 Վիդեոդասեր նկարահանեք

Ձեզնից պահանջվում է պարզապես միացնել տեսախցիկը և կիսվել Ձեր գիտելիքներով ու հմտություններով։ Դե իհարկե, խորհուրդ է տրվում նախօրոք պլանավորել վիդեոդասերը ըստ թեմաների և նյութը դասակարգել ըստ հետևորդների հիմնային գիտելիքի մակարդակի։ 

Միշտ հիշե՛ք, որ վիդեոդասերն ու օնլայն կուրսերը դարձել են ինչ-որ նոր բան սովորել ցանկացողների ամենահարմար ընտրությունը։ Դրանք օգնում են ժամանակ, էներգիա և նույնիսկ գումար խնայել՝ մնալով նույնքան արդյունավետ, որքան ավանդական ուսուցման տարբերակներն են։

Քայլ #4 Կիսվե՛ք գիտելիքներով 

Եթե արդեն իսկ ունեք պատրաստ նկարահանված ուսուցողական տեսագրությունները, ապա վերբեռնե՛ք դրանք Uteach-ի Ձեր հարթակում, և դրանք տեսանելի կլինեն Ձեր լսարանին ու ոչ միայն։ Ձեր կոնկրետ ոլորտի դասավանդման տարբերակներ փնտրելով՝ սովորել ցանկացողները կհայտնվեն Ձեր հարթակում, և եթե Ձեր ուսուցողական տեսագրությունները նրանց հետաքրքրեցին, հաստատ կգնեն։ Անհրաժեշտության դեպքում օնլայն դասավանդան կուրսերում կարող եք կցել նաև աղյուսակներ ինչպես նաև տարբեր ձևաչափերի ֆայլեր։

Քայլ #5 Բլո՛գ վարեք 

21-րդ դարում բլոգը դարձել է մարդկանց գրավելու և նրանց հետաքրքրությունը շարժելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը։ Դուք կարող եք որոշ խորհուրդներով կիսվել բլոգում, այնպես որ Ձեր հետևորդները պատկերացում կազմեն, թե ինչ կարելի է սպասել վիդեոդասերում, և թե որքանով են դրանք անհրաժեշտ իրենց։

Բլո՛գ վարեք

Բացի այդ, բլոգն օգտատերերին Ձեր հարթակ բերելու և կայքի այցելուների թիվը մեծացնելու բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում։ Բլոգի յուրաքանչյուր հոդված բանալի բառերի համար հատկացված հատուկ տիրույթ ունի։ Այստեղ Դուք լրացնում եք բառեր կամ արտահայտություններ, որոնք կապված են Ձեր հոդվածի հետ, և մեծ հավանականությամբ օգտատերերը կորոնեն նման բառեր։

Ավելի պարզ հասկանանք օրինակի միջոցով։ Պատկերացնենք, որ Դուք նոր հոդված եք հրապարակում, որտեղ ներկայացնում եք այն բոլոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են ծրագրավորում սովորելու համար։ Այս թեմայով բանալի բառ կարելի է ընտրել օրինակ «Ինչպե՞ս սովորել ծրագրավորում» արտահայտությունը։

Մեծ հավանականությամբ ծրագրավորում սովորել ցանկացողները որոնողական համակարգերում (օրինակ` Google-ում) կորոնեն այս արտահայտությունը։ Որոնելով Ձեր ընտրած այս բառերը՝ օգտատերերին հասանելի կդառնա Ձեր հոդվածը։ Իսկ եթե հոդվածը պատասխանեց նրանց հարցերին, ապա մեծ հավանականությամբ նրանք կդառնան Ձեր հավատարիմ հետևորդները և ինչու ոչ նաև կօգտվեն Ձեր վիդեոդասերից։

Ձեր հոդվածներով կարող եք կիսվել նաև տարբեր սոցիալական հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, LinkedIn-ը, և այլն։

Քայլ #6 Հավատարիմ լսարա՛ն ստեղծեք

Եթե Դուք տեղադրում եք հետաքրքիր և պահանջված նյութեր, որոնց կարիքը մեծ է շուկայում, ապա Դուք կգրավեք մեծ լսարանի։

Հավատարիմ լսարա՛ն ստեղծեք

Բոլոր Ձեր հոդվածները և ուսուցողական տեսագրությունները պետք է պատասխանեն օգտատերերի հարցերին և նոր բացահայտման աղբյուր դառնան։ Այսպիսով Դուք կկարողանաք պահել հետաքրքրությունը և ժամանակի ընթացքում Ձեր լսարանն ավելի ու ավելի մեծ թվով նոր ու հավատարիմ հետևորդներ կընդգրկի։

Քայլ #7 Եկամո՛ւտ ձեռք բերեք

✔️ Դուք ունեք օնլայն դասավանդման Ձեր սեփական հարթակը։   
✔️ Ձեր գիտելիքներն ու հմտությունները՝ վիդեոդասերի և հոդվածների տեսքով ներկայացված են Ձեր կայքում։   
✔️ Դուք ձեռք եք բերել հավատարիմ հետևորդների մեծ բանակ, ովքեր հետաքրքրված են Ձեզնից ավելին սովորելով։

Եկամո՛ւտ ձեռք բերեք

Իսկ ո՞րն է հաջորդ քայլը։

Դուք վաճառում եք Ձեր վիդեոդասերն ու օնլայն կուրսերը։ Դե, հաշվի՛ առեք, որ պետք է խելամիտ արժեք առաջարկել, ու Ձեր հետևորդները հաստատ չեն խնայի այդ գումարը նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Արդյունքում բոլորը գոհ կմնան․ Ձեր լսարանը կհարստացնի իր գիտելիքի պաշարը ու ավելի կհմտանա մասնագիտական ոլորտում, իսկ Դուք կկիսվեք Ձեր տաղանդով ու գումար կվաստակեք։

Դե ինչ։ Տեսե՛ք՝ ինչ լավ հնարավորություններ է ստեղծում Uteach-ը։

Սկսեք ԱՆՎՃԱՐ

FacebookTwitterLinkedinReddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):