Moodle հարթակին կփոխարինի հայկական Uteach-ը

Հեղ. ՝ Shushanik Shahbazyan / Թարմացվել է .31 Օգոս 2023
5 րոպե կարդալու
Moodle հարթակին կփոխարինի հայկական Uteach-ը

Moodle-ի մասին գիտի գրեթե յուրաքանչյուրը, ով առընչվել է օնլայն դասավանդման հետ։ Այդ մարդկանց թիվը կտրուկ ավելացավ COVID-19-ի ի հայտ գալուց հետո, երբ մարդիկ ստիպված եղան կրթական պրոցեսը տեղափոխել առցանց։

Moodle-ը հարթակ է, որտեղ հնարավոր է ստեղծել հաշիվ, վերբեռնել ֆայլեր, տեղադրել նյութեր, կազմել դասացուցակ, ունենալ ուսանողների բազա և այլն։ Ասել, որ կարելի է շատ արագ գլուխ հանել այս ամենից, սխալ կլինի։ Դա վկայում են բավականին երկար տևողություն ունեցող “Moodle-ի օգտագործման” դասընթացները։

Բայց այլևս կարիք չկա փորփրել և երկար ժամանակ անցկացնել Moodle-ի ճանաչման ճանապարհին, որովհետև արդեն կա Uteach-ը, որն առավել հարմար է, ունի օնլայն կրթության համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, հնարավորություն նաև գումար աշխատելու և, ինչը ոչ պակաս կարևոր է, մեզ բոլորիս հարազատ հայերեն լեզվով է։

Ի՞նչ է պետք դասավանդողին որակյալ օնլայն կրթություն ապահովելու համար։ Հնարավորինս մատչելի ձևով ներկայացնել նյութերը սովորողներին, ապահովել աշակերտ,ուսանող /դասավանդող ամուր կապը և սովորելու պրոցեսը հնարավորինս դարձնել մատչելի ու կողմերի համար չհոգնեցնող։

Հիմա հասկանանք, թե ինչու Moodle-ը փոխարինել հայկական արտադրության հարթակով՝ որն ունի բոլոր ֆունկցիները՝ անհրաժեշտ առցանց կրթությունը բարձր մակարդակով անցկացնելու համար։

1․ Uteach-ի օգնությամբ կունենաք սեփական պրոֆեսիոնալ կայքը

Moodle-ի դեպքում Դուք օգտագործում եք հենց այդ հարթակը ու չեք կարող դա վերածել բիզնեսի։ Իսկ Uteach-ի օգնությամբ ընդամենը րոպեների ընթացքում կարող եք Ձեր ձեռքով հավաքել օնլայն ուսուցման Ձեր կայքը, ունենալ անուն, լոգո, ստեղծել բրենդ ու առաջխաղացնել այն։ 
Մեր օրերում կարևոր է դարձել օնլայն աշխարհում պատշաճ կերպով ներկայանալը։ Այլևս բավարար չէ ունենալ միայն էջ ֆեյսբուքում ու դասեր անցկացնել zoom-ով կամ օգտագործել Moodle: 
Ինչու՞ անել այն, ինչ անում են գրեթե բոլորը։ Հիշեք կարևոր մի բան՝ շահում են նրանք, ովքեր առաջինն են սկսում, որովհետև ժամանակն աշխատում է իրենց օգտին։ 

Uteach-ի օգնությամբ կունենաք սեփական պրոֆեսիոնալ կայքը

Պատկերացրեք՝ Դուք դասավանդում եք ֆիզիկա կամ, ենթադրենք, շախմատ։ Ձեր շրջապատում դասերն անցկացնում են այլ հարթակներով, իսկ Դուք արդեն ունեք Ձեր սեփական կայքը, օրինակ՝ fizika.am, որտեղ ավելի ներկայանալի եք, տեղադրում եք հետաքրքիր նյութեր, որոնք կարդում են ոչ միայն Ձեր աշակերտներն, այլև ով ցանկանա, և մարդիկ, ովքեր գտել են Ձեր կայքը Google-ում։ 

Բացի այդ, Դուք կարող եք տեղադրել վիդեոդասեր ու դրանք օնլայն վաճառել։ Հավատացեք՝ կստացվի։ Ինչու՞։ Որովհետև հազարների է հասնում այն մարդկանց թիվը, ովքեր Google-ում փնտրում են “ֆիզիկա բառը”։ Սրա համար պատասխանատու է SEO-ն, որի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

2․ Կանցկացնեք տեսազանգեր հենց սեփական կայքում

Moodle-ը չունի տեսազանգերի ֆունկցիա։ Նման հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ինտեգրել հավելյալ պլագին, որն, իհարկե, ամեն մարդու խելքի բանը չէ։ Սովորաբար մարդիկ օգտվում են zoom-ից կամ skype-ից։ 

տեսազանգեր հենց սեփական կայքում

Բայց Uteach-ն ունի նաև այս հարցի լուծումը։ Տեսազանգերն այլևս կարելի է անցկացնել սեփական կայքում՝ օրինակ fizika.am-ում։ Ասեք, որ շատ հաճելի է ունենալ սեփականը։ 

Ինչպես է դա ստացվում։ Կայքը, որը Դուք հավաքել եք Uteach-ի օգնությամբ, ունի Live դասեր ստեղծելու հնարավորություն՝ մեկօրյա, շաբաթական, ամսական և անհատական։ Այսինք` Դուք կարող եք, օրինակ հոկտեմբերի 1-ից մինչև 30-նն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր չորեքշաբթի անցկացնել դաս։ Ընտրում եք օրերը,  նշում ժամերը, գրում դասերի նկարագրությունը, կցում ֆայլեր, նկարներ, ընտրում աշակերտներին, որոնք պետք է մասնակցեն դասին և ընդամենը “պահպանել” կոճակին սեղմելով՝ ստեղծում եք դասը։

3․ Ավտոմատ կերպով կստեղծեք դասացուցակ

Դասացուցակ կարելի է ստեղծել նաև Moodle-ում։ Բայց այն չունի ամենակարևոր ֆունկցիան, որը կարող եք ունենալ Դուք Uteach-ի օգնությամբ։ 

Ավտոմատ կերպով կստեղծեք դասացուցակ

Երբ Դուք ստեղծում եք Live դասը, “պահպանել” կոճակը սեղմելուց անմիջապես հետո ավտոմատ կերպով Ձեր “դասացուցակ” բաժնում ավելանում է այդ դասը, որտեղ երևում է վերջինիս վերնագիրը, նկարագրությունը և հղումը, որի վրա սեղմելով  Դուք միանալու եք տեսազանգին։ Ի դեպ, այդ նույն հղումն անմիջապես դասը ստեղծելուց հետո ուղարկվելու է Ձեր ուսանողների էլ․ հասցեներին՝ դասի մանրամասների նկարագրությամբ։

4․ Կվաճառեք վիդեոդասեր և վեբինարներ օնլայն

Moodle-ում կարելի է տեղադրել վիդեոներ, բայց դրանք վաճառել, անհնարին է։ Իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ օնլայն բիզնես անել, ինչը մեր օրերում շատ ակտուալ է։ 
Uteach-ի օգնությամբ պատրաստված Ձեր կայքում Դուք կարող եք ստեղծել վիդեոդասերի էջ, վերբեռնել դրանք, դրանց համար որոշել գին և վաճառել։
Այն կունենա նման տեսք․․․

Կվաճառեք վիդեոդասեր և վեբինարներ օնլայն

Վիդեոդասեր բաժնում կարելի է վերբեռնել տարբեր ֆայլեր, որոնք կարող են ներբեռնել ուսանողները՝ ուսուցման պրոցեսն ավելի լիարժեք դարձնելու համար։

5․ Կավելացնեք էջեր Ձեր կայքում

Uteach-ի օգնությամբ Դուք կարող եք ավելացնել էջեր Ձեր կայքում։ Ենթադրենք՝ ցանկանում եք մի փոքր պատմել Ձեր մասին, որպեսզի կայքում հայտնված մարդիկ պատկերացում կազմեն՝ ով եք Դուք, ինչով եք զբաղվում, քանի տարվա մասնագետ եք և այլն։ Դուք կարող եք ավելացնել  “Մեր մասին” էջ, գրել գեղեցիկ տեքստ, ավելացնել նկարներ, վիդեոներ և այլն։

6․ Կվարեք բլոգ

Moodle-ում Դուք տեղադրում եք նյութեր, որոնք կարողանում են կարդալ միայն մարդիկ, ովքեր ունեն հարթակ մուտք գործելու հնարավորություն։

Կվարեք բլոգ

Իսկ ահա Ձեր կայքում Դուք կարող եք վարել անձնական բլոգ, գրել հետաքրքիր հոդվածներ, որոնք կկարդան բոլորը։ Դրանց շնորհիվ Ձեր կայքը կհայտնվի Google-ի որոնման արդյունքում, կավելանան Ձեր կայքի այցելությունները, մարդիկ կսկսեն ճանաչել Ձեզ, կցանկանան ծանոթանալ Ձեր գործունեությանը։ Իսկ դա կնպաստի նոր ուսանողների ձեռք բերմանը։

7․ Ինքներդ կլինեք Ձեր կայքի տեսքի հեղինակը

Uteach-ը տալիս է հնարավորություն ինքնուրույն “հավաքել կայքը”, ընտրել նկարները,կայքի դիզայնը, նրա գույները։ Դա նշանակում է, որ ամեն ինչ կլինի Ձեր ճաշակով։ Այստեղ պետք է հիշել կարևոր մի բան՝ ընտրել ներդաշնակ նկարներ, որոնք համապատասխանում են գույներով և, իհարկե, որակյալ, չափսերով մեծ նկարներ։ Որովհետև, եթե դրանք եղան չափսով փոքր ու տեղադրվեցին կայքում, որտեղ պահանջվում են ավելի մեծ նկարներ, կաղավաղվեն և կփչացնեն կայքի տեսքը։ 
Նկարների մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար առաջարկում եմ դիտել տեսանյութը։

 

Այս հոդվածում այսքանը։ Խորհուրդ եմ տալիս անպայման փորձարկել Uteach-ը՝ հայկական արտադրանքը։

Ստեղծեք Ձեր սեփական կայքը, որտեղ կան բոլոր հնարավորությունները որակյալ օնլայն կրթություն անցկացնելու համար։

Իսկ դեմո տարբերակը տեսնելու համար սեղմեք

 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):