
FastDrive-ն իր գործունեությունը սկսել է դեռևս 2015 թվականից։ Այն առաջարկում է դասընթացներ՝ պատրաստվելու վարորդական տեսական և գործնական քննություններին։
Նպատակ ունենալով 10+ տարվա փորձը կիսել հնարավորինս շատ մարդկանց հետ, FastDrive-ը ստեղծեց հայկական շուկայում դեռ նմանը չունեցող օնլայն ակադեմիա, որն առաջարկում է տեսական մասի ամբողջական օնլայն ուսուցում վիդեոդասերի և թեստերի միջոցով, որոնք ամբողջովին վիդեոբացատրություններով են:
“Այս ամենը չէր լինի, եթե չլիներ Uteach-ը։ Այն մեր սպասվածից ավելի հարուստ գործիքակազմով հարթակ է և մեծ փորձ ունեցող թիմով ընկերություն , որը մեր յուրաքանչյուր պատկերացում իրականություն է դարձնում”։

Սահմանափակ լսարան և ժամային հստակ գրաֆիկ, զբաղվածության պատճառով պոտենցիալ ուսանողների կորուստ
Դասընթացներին հասանելիություն տրամադրելու դժվարություններ
Գիտելիքների մեխանիկական ստուգում և ոչ արդյունավետ թեստավորում՝ անգիր անելու հիմքով
Անհատական կապի ծանրաբեռնվածություն
Ուսուցման ճկուն և որակապես չզիջող ձևաչափ նախապես ձայնագրված դասերի և live հարց ու պատասխանի տեսքով
Բջջային հավելված ցանկացած վայրից և պահի սովորելու համար
Թեստերի անցկացման հետաքրքիր ձևաչափեր, բացատրություններ և առաջադիմության հստակ պատկեր
Մեկ միասնական պրոֆեսիոնալ հարթակ՝ վճարումների, կապի և նյութերի կառավարման համար:
“Մոբայլ հավելվածը բիզնեսը դարձրեց մրցակցային և հնարավորություն տվեց մեզ հանդես գալ որպես նորարար լուծում։ Այն նաև հեշտացրեց ուսուցման ողջ գործընթացը, քանի որ ուսանողները կարող են ցանկացած պահի և վայրից դիտել դասընթացներն ու անցնել թեստերը”։


Տեղափոխեք գիտելիքներն օնլայն հարթակ և դարձեք մեր հաջորդ հաջողակ պատմությունը։
Սկսեք հիմա©2026 Uteach Բոլոր իրավունքները պաշտպանված են