Uteach-ի միջոցով Դուք կարող եք հասանելի դարձնել Ձեր դասընթացները հավելվածում։
Հավելված ունենալը շատ առավելություններ ունի: Այն ուսանողներին տալիս է սովորելու ճկունություն, ներգրավվածություն և հարմարավետություն:
Հավելվածներն առաջարկում են ուսուցման նոր հնարավորություններ՝ թույլ տալով ուսանողներին օգտվել ուսումնական նյութերից ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:
Ահա , թե ինչպես ակտիվացնել հավելվածը։
Մուտք գործեք Ձեր կառավարման վահանակ հետո «Հավելված» ենթաբաժին
Ակտիվացրեք կոճակը: Այնուհետև սեղմեք ներքևում գտնվող Հաստատել կոճակը:
Աշակերտները կարող են գտնել և միանալ Ձեզ՝ Uteach հավելվածում մուտքագրելով Ձեր դպրոցի անունը որոնման տողում:
Արդյո՞ք հավելվածը white-label է
Ոչ, Uteach հավելվածը white-label չէ: Uteach հավելվածը ներբեռնելուց հետո ուսանողները պետք է որոնեն Ձեր դպրոցը և մուտք գործեն իրենց պրոֆիլ: Դուք կարող եք տեսնել հավելվածը ինչպես Google Play-ում, այնպես էլ App Store-ում
Ես օգտագործում եմ հիմնական պլանը, որը չի ներառում հավելվածը։Ինչպե՞ս կարող եմ այն ակտիվացնել:
Դուք կարող եք ակտիվացնել հավելվածը նույնիսկ եթե հիմնական պլանի օգտատեր եք: Բաժանորդագրվեք հավելումներին՝ մուտք գործելով Վճարումներ և վաճառքներ բաժնից ընտրելով Վճարման կարգավորումներ ենթաբաժինը։ Ընտրե բաժանորդագրության տարբերակը, օրինակ՝ Ամսական կամ Տարեկան, և սեղմեք Բաժանորդագրվել կոճակը:
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար
©2025 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են