Որտե՞ղ կարող եմ տեսնել իմ վաճառքները

 

Ձեր ընթացիկ վաճառքի մասին պատկերացում կազմելու համար հետևեք այս պարզ քայլերին։

 

  • Մուտք գործեք կառավարման վահանակ > Վճարումներ և վաճառքներ
  • Անցեք Վաճառքներ

Որտե՞ղ կարող եմ տեսնել իմ վաճառքները

Այստեղից Դուք կարող եք կառավարել այն ամենը, ինչ կապված է վաճառքի հետ:


Որտե՞ղ կարող եմ տեսնել իմ վաճառքները

Կարգավիճակ բաժնից կարող եք ֆիլտրել վճարումները։


Որտե՞ղ կարող եմ տեսնել իմ վաճառքները

Բոլորը՝ Կայքում կատարված բոլոր վաճառքները՝ անկախ կարգավիճակից

Վաճառված՝ հաջողությամբ կատարված գնումները

Ընթացքի մեջ է՝ գնում, որի համար վճարման գործընթացը սկսվել, բայց չի ավարտվել

Սպասում է մուտքի ՝ գնում, որը ուսանողը կատարել է առանց կայքում գրանցվելու

Ձախողված՝ այն դասընթացները,որոնց վճարման գործընթացը ձախողվել է

Վերադարձված՝ այն գնումները, որոնց գումարն արդեն վերադարձվել է հետ ուսանողին

 

Եթե փնտրում եք կոնկրետ անուն, կամ դասընթացի վերնագիր, օգտվեք որոնման հնարավորությունից"

 

Որտե՞ղ կարող եմ տեսնել իմ վաճառքները

 

 

FAQ

Ինչու ես չեմ կարող տեսնել, թե ով է գնել դասընթացը:

 

Ձեր կառավարման վահանակի «Ընդհանուր կարգավորումներ» բաժնում անջատեք այն հնարավորությունը,որը թույլ է տալիս գնումներ կատարել առանց գրանցվելու: 

 

Երբ այդ կոճակը ակտիվ է, ուսումնական նյութին հասանելիություն ունեցող յուրաքանչյուր այցելու կարող է գնել այն առանց կայքում գրանցման:

 

Առանց գրանցվելու գնում կատարելու դեպքում, այցելուն ուղղորդվում է գրանցման էջ: Եթե այցելուն փակում է տվյալ էջը՝ բաց թողնելով գրանցումը, վճարումը փաստացի կատարվում է, սակայն նա կորցնում է տվյալ նյութի հասանելիությունը։ Իսկ այդ կերպ հնարավոր չի լինի նույնականացնել գնորդին:

 

Այսպիսով, եթե ցանկանում եք տեսնել ուսումնական նյութերի բոլոր գնորդներին, համոզվեք, որ «Վճարում առանց մուտքի/գրանցման» կոճակը դրված է որպես Ոչ ակտիվ:


Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար