Ուսանողները՝ Ձեր դասընթացների/լայվ դասերի գնորդներն են, ովքեր Ձեր կայքում հաշիվ ունեն:
Քայլ 1.
Նոր ուսանող ստեղծելու համար անհրաժեշտ է՝
Այստեղ Դուք կտեսնեք ուսանողի անունն ու ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն:
Քայլ 2.Սեղմեք «Ավելացնել նոր ուսանող» կոճակը։
Ուսանողի նոր պրոֆիլ ավելացնելու երկու տարբերակ ունեք՝ ձեռքով կամ ներմուծելով կոնտակտային տվյալները CSV ֆայլի միջոցով:
Քայլ 3. Լրացրեք պահանջվող տեղեկատվությունը
Եթե ցանկանում եք ձեռքով ավելացնել նոր ուսանող, լրացրեք նրանց անունները, էլ.փոստը և գաղտնաբառը:
Այժմ, երբ օգտատեր է ավելացվել, կարող եք շարունակել հաջորդը՝ սեղմելով «Ավելացնել ևս մեկ պրոֆիլ» կոճակը: Երբ ամեն ինչ պատրաստ է, մի մոռացեք սեղմել ներքևում գտնվող «Պահպանել փոփոխությունները» կոճակը:
Ուսանողներին ձեռքով ավելացնելիս կարող եք միանգամից ընդգրկել նրանց նախօրոք ստեղծված խմբերում:
Ձեռքով ավելացնելու դեպքում Դուք ինքներդ եք գրում գաղտնաբառը, որն ուղարկվում է ուսանողի էլ․ հասցեին։Իսկ ֆայլ վերբեռնելու դեպքում համակարգն ինքն է ավտոմատ գեներացնում գաղտնաբառեր բոլոր ուսանողների համար։ Նրանք կարող են փոխել գաղտնաբառը “իմ պրոֆիլը” բաժնում։
Արդեն եղած CSV ֆայլը Ձեր կայք ներմուծելու համար ընտրեք 2-րդ տարբերակը և վերբեռնեք ֆայլը։ CSV ֆայլը ներառում է բոլոր CRM դաշտերը
Եվ վերջ! Ուսանողի տվյալները հաջողությամբ ներմուծվել են:
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։
©2024 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են