Աշխատակիցների վերապատրաստման ծրագիր: Ինչպես կազմել

Հեղ. ՝ Sona Hoveyan / Reviewed by Shushanik Shahbazyan / Թարմացվել է .07 Հոկ 2025
6 րոպե կարդալու
Աշխատակիցների վերապատրաստման ծրագիր: Ինչպես կազմել
Սեղմագրել   ChatGPT Perplexity
Google

“Միակ դեպքը, որն ավելի վատ է աշխատակիցներին կրթելուց հետո նրանց կորցնելուց այն է, երբ չեն սովորեցնում աշխատակիցներին, բայց նրանք մնում են”։

Հենրի Ֆորդ

Աշխատակիցների վերապատրաստումն այսօր առաջնահերթ խնդիր է մի շարք կազմակերպությունների համար։ Սակայն ամեն ինչ սկսվում է վերապատրաստման ճիշտ պլան ունենալուց։ 

Եկեք պարզենք՝ ինչպես կարող եք կազմել արդյունավետ կրթական ծրագիր Ձեր աշխատակիցների համար, որը կօգնի հասնել բիզնեսի նպատակներին։

Աշխատակիցների վերապատրաստման ծրագրի ձևաչափ

Աշխատակիցների վերապատրաստման ծրագրի ձևաչափը կարող է տարբեր լինել կախված ձեր կազմակերպության ուսումնական կարիքներից, թիմից և նպատակներից։ Ուստի այս ձևաչափը ծառայում է միայն օրինակ, որի հիման վրա կարող եք կառուցել ձեր պլանը։

Իսկ ի՞նչ տեղեկությունը պետք է ներառի վերապատրաստման ծրագիրը։ Հիմնականում այն ընդգրկում է հետևյալ կետերը՝

  • Աշխատակցի տվյալներ՝ անուն, պաշտոն, ղեկավար
  • Ուսուցման նպատակներ և խնդիրներ
  • Ժամանակացույց և վերջնաժամկետ
  • Յուրաքանչյուր դասընթացի ձևաչափ
  • Ամեն դասի համար նախատեսված բյուջե
  • Հիմնական առաջադրանքներ, նյութեր կամ ռեսուրսներ 

7 քայլ արդյունավետ աշխատակիցների վերապատրաստման ծրագիր ստեղծելու համար

Որպեսզի կրթական ծրագիրը ծառայի նպատակին, անհրաժեշտ է նախ որոշել՝

  • Ում համար է դասընթացը։
  • Որն է բիզնեսի նպատակը։
  • Ինչպես եք հետևելու ուսումնական գործընթացին։
  • Ինչպես եք չափելու արդյունքները։

Այժմ, ավելի մանրամասն յուրաքանչյուր քայլի մասին։

Պարզեք վերապատրաստման թիրախ խումբը

Վերապատրաստումների թիրախ խմբերն ընտրելու համար նախ դիտարկենք կազմակերպության կառուցվածքը և բաժինները։ 

Կախված թե ինչպիսի վերապատրաստման ծրագիր եք նախատեսում՝ օրինակ տեխնիկական վերապատրասոտւմ բոլոր աշխատակիցների համար կամ մասնագիտական հմտությունների բարելավման դասընթաց, կարող եք խմբավորել հետևյալ եղանակներով՝

  • Ըստ թիմի՝  օրինակ, գրի առնել մարքեթինգային բաժնի թիմակիցների անունները
  • Ըստ հաստիքի, եթե անհրաժեշտ է վերապատրաստել նոր ընդունված աշխատակիցներին կամ թիմերի ղեկավարներին։
  • Ըստ հիմնական հմտություններով, եթե օրինակ կազմակերպել եք հարցում, և կարծում եք որ տվյալ թիմը պետք է բարելավի կոնկրետ հմտություն։

Գնահատեք աշխատակիցների հմտությունների մակարդակը 

Եթե չգիտեք, թե աշխատակիցներն ինչ մակարդակից են սկսում, հետագայում առաջընթացը չափելը դժվարանում է։

Այդպիսով, հմտությունները գնահատելու համար կարող եք կիրառել մի քանի մոտեցում, ինչպես օրինակ՝

  • Ինքնագնահատման հարցումներ, որի ընթացքում աշխատակիցները բալային սադղակով կգնահատեն սեփական հմտություները կոնկրետ ոլորտում
  • Հետադարձ կապ մենեջերի կողմից, որը հնարավորություն կտա պարզել այն 2-3 հմտությունները որը տվյալ աշխատակիցը պետք է բարելավի
  • Կատարողականի վերանայումներ, որտեղ աշխատակիցները սովորաբար նշում են նպատակները և թե ինչպիսի դասընթացների կարիք ունեն։

Յուրաքանչյուր աշխատակցի վերապատրաստման կարիքները բացահայտելուց հետո խմբավորեք այդ կարիքները յուրաքանչյուր խմբի ուսուցման պլանը կազմելու համար։ 

Օրինակ, Google Cloud-ը վերապատրաստումներն իրականացնում է ըստ հաստիքների։ Ուստի ծրագրերը ևս կազմված են յուրաքանչյուր պաշտոնի համար՝ ներառելով օնլայն դասընթացներ, գործնական առաջադրանքներ և լաբորատորիաներ։ 

Կապ ստեղծեք ուսուցման և բիզնեսի նպատակների միջև 

Մինչ այժմ, աշխատակիցները վերապատրաստման պլանը միայն ներառում էր դասընթացների ընդհանուր նպատակը։ Պլանի մյուս մասն է կազմում սահմանել վերջնարդյունք յուրաքանչյուր դասընթացի համար, որոնք պլանավորում եք իրականացնել։

Այս վերջնարդյունքը պետք է բխի բիզնեսի ռազմավարական ծրագրից։ Ուստի ևս մեկ անգամ անդրադարձ կատարեք բիզնեսի նպատակներին։ Օրինակ՝

  • Բարելավել հաճախորդների գոհունակությունը
  • Բարձրացնել աշխատակիցների պրոդուկտիվությունը
  • Հարստացնել տեխնիկական հնարավորությունները, և այլն

Իսկ ինչպե՞ս այս ամենը կապել ուսուցման արդյունքներին։ Դասընթացի վերջնարդյունքը պետք է պատասխանի «Ի՞նչ մենք պետք է ունենանք տվյալ նպատակին հասնելու համար» հարցին։

Ընդ որում, անհրաժեշտ է այս վերջնարդյունքը որքան հնարավոր է հստակ ձևակերպել։ Օրինակ, եթե նախատեսում եք ներդնել նոր տեխնիկական սարքավորումներ, կամ ծրագրային նոր ապահովվածությամբ հագեցնել, անհրաժեշտ է աշխատակիցներին վերապատրաստել տվյալ սարքավորումներից կամ ծրագրերից օգտվելու համար։ 

Սակայն նշումն այն մասին, որ դասընթացի արդյունքում «Սովորողն հստակ տիրապետում է նոր CRM համակարգին»,  դասընթացի բավարար վերջանարդյունք չէ։ Վերջնարդյունքները պետք է լինեն կոնկրետ, չափելի, համապատասխան, և ինչ որ վերջնաժամկետի ընթացքում իրագործելի։ 

Ընտրեք դասընթացների ձևաչափը

Աշխատակիցների ուսուցումը կազմակերպելն իրենից նաև ենթադրում է հստակեցնել ձևաչափը։ Իսկ թե որ ձևաչափն ընտրել՝ կախված է կազմակեպության մշակույթից, սովորողների կարիքներից և բիզնեսի նպատակներից։ 

Հիմնական ձևափափերը ներառում են՝

  • Հրավիրյալ վերապատրաստողի կողմից իրականացվող օնլայն կամ օֆլայն ուսուցում, որն ամենատարածված և ավանդական տարբերակն է։ Այն նաև արդյունավետ է, քանի որ հետադարձ կապն ավելի անմիջական է։ Աշխարհում կազմակերպությունների 66%-ն հենց այս մոդելով են առաջնորդվում։
  • Օնլայն դասընթացներ, որոնք աշխատակիցների ուսուցման առավել ճկուն ֆորմատ են հանդիսանում։ Այս դեպքում, աշխատակիցը հնարավորություն է ստանում անցել հանձնարարված դասընթացները իրեն հարմար ժամի և վայրից։ 
  • Հիբրիդային ձևաչափով դասընթացներ, քանի որ բոլորովին պարտադիր չէ ընտրել ուսուցման միայն օնլայն կամ միայն օֆլայն տարբերակը։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս երկուսի առավելություններից էլ օգտվել։

Անկախ թե որ ձևաչափը կընտրեք աշխատակիցների ուսուցումը կազմակերպելու համար, կարևոր է որ այն հասանելի լինի բջջային հավելվածից ևս։ Այդպես ուսուցումը ոչ միայն առավել հասանելի է դառնում աշխատակիցների համար, այլև բիզնեսի առաջընթացն աճում է (համաձայն մի շարք հետազոտությունների մինչև 55%-ով)։

Սահմանեք վերջնաժամկետ

Աշխատակիցների ուսուցման ծրագիր ներդնելու հիմնական մարտահրավերներից մեկը այն աշխատանքային գրաֆիկում ճիշտ բաշխելն է։ Նախապես սահմանված ժամանակացույցը աշխատակիցներին հնարավորություն է տալիս կարգավորել աշխատանքային մյուս պարտավորությունները։

Պլանավորման փուլում սահմանված վերջնաժամկետները միանգամայն կարող են տարբերվել իրական ժամկետներից, ուստի կարող եք առանձին սյունակում հետևել նաև իրական ժամկետներին։

Առանձնացրեք յուրաքանչյուրի պարտավորությունները 

Հիմնական դերերը և պարտավորությունները, որոնք հարկավոր է դիտարկել, ներառում են՝

  • Դասընթացի համակարգող, ով կհետևի անցկացման աշխատանքներին և հանդես կգա նաև կազմակերչի դերում։
  • Թեմայի մասնագետ, ով պատասխանատու է դասընթացի բովանդակության համար։ Ի դեպ մասնագետ կարող եք ընտրել հենց Ձեր թիմից։
  • Խմբի կամ բաժնի ղեկավարներ, ում սովորողները հաշվետու կլինեն ստացված արդյունքներով
  • Ուսուցման և զարգացման թիմը
  • Աշխատակիցները, որոնք ներգրավված են ուսուցման գործընթացում

Գործընթացն հնարավորինս սահուն կազմակերպելու համար կարող եք ծրագրերի կառավարման Ձեր համակարգում թվել հանձնարարություններն ու նշել պատասխանատու անձանց։

Պլանավորեք դասընթացների իմպլիմենտացումը 

Ինչ վերաբերում է դասընթացը ներդնելու փուլին, հարկավոր է համոզված լինել որ՝

  • Աշխատակիցները ունեն բավարար ժամանակ դասընթացին մասնակցելու
  • Աշխատակիցները հստակ կարող են օգտվել բոլոր գործիքներից, ծրագրերից և LMS, հարթակից, որն օգտագործում եք ուսուցումն ավտոմատացնելու համար։

Երկրորդ նախապայմանն ապահովելու համար կարող եք նախապես ստեղծել ռեսուրսներ, ինչպես օրինակ՝ ուղեցույցներ և տեսանյութեր, որոնք կօգնեն սովորողներին ծանոթանալ համակարգերին և գործիքներին մինչև դասընթացին անցնելը։

Եթե այս դասընթացները լինելու են աշխատակիցների ուսուցման առաջին փորձը ձեր կազմակերպությունում, նախ և առաջ ներդրեք ուսուցման պլանը միայն մեկ խմբի կամ բաժնի համար։ Սա հնարավորություն կտա փորձ ձեռք բերել և հետադարձ կապի հիման վրա ստեղծել վերապատրաստման այնպիսի գործընթաց, որը շարունակաբար կարող եք կիրառել կազմակերպության սովորելու մշակույթի շրջանակներում։

Կազմեք արդյունքները չափելու համակարգ 

Ինչքանո՞վ էր աշխատակիցների ուսուցումն արդյունավետ և արդյոք կազմակերպությունը կարողացավ հասնել նպատակներին։ Այս արդյունքները չափելու համար անհարժեշտ է նախ սահմանել կատարողականի հիմնական ցուցանիշները։ 

Այնուհետև հարկավոր է կապել այդ ցուցանիշները դասընթացի արդյուքներին։ Օրինակ, եթե անցկացրել եք դասընթացներ հաճախոչդների սպասարկման թիմի համար, արդյոք նպատակ ունեիք ավելի արագ պատասխանել հարցումներին, կամ բարձրացնել հաճախորդների գոհունակության ցուցանիշը։ 

Յուրաքանչյուր աշխատակցի համար նմանատիպ ցուցանիշ սահմանելու համար կարող եք հետևել՝

  • Դասընթացի ավարտելու ցուցանիշին
  • Թեստերի արդյունքներին
  • Լայվ դասերին մասնակցությանը
  • Առաջադրանքների արդյունքներին

Այս ամենին հնարավոր է հետևել ձեր LMS հարթակից, ինչպիսին օրինակ Uteach-ն է։  Uteach-ը հնարավորություն է տալիս հետևել ընդհանուր դասընթացների արդյունքներին ևս, ինչպես օրինակ սովորելու միջին ցուցանիշը, հավաստագրված աշխատակիցների թիվը, դասընթացների ավարտելու միջին ցուցանիշը, և այլն։

Աշխատակիցների վերապատրաստումն ավելի է արդյունավետ է Uteach-ի հետ

Ունենալ աշխատակիցների ուսուցման և վերապատրաստման պլան նշանակում է կառուցել ամուր համակարգ, որը կնպաստի կազմակերպության աճին։

Վերապատրաստման պլան կազմելու համար անհրաժեշտ է գնահատել աշխատակիցների հմտությունները, կապ ստեղծել ուսուցման և բիզնեսի նպատակների միջև, ընտրել ձևաչափը, սահմանել վերջնաժամկետներ և սահմանել պարտավորությունները։

Իսկ գործընթացն ավտոմատացնելու համար լավագույն տարբերակը LMS հարթակից օգտվելն է, ինչպիսին Յութիչն է։ Հարթակը հնարավորություն է տալիս ավտոմատացնել աշխատակիցների օնբորդինգի և ուսուցման գործընթացը։ Արդյունքում դուք կարողանում եք՝

  • Ստեղծել դասընթացներ արագ և հեշտ
  • Աշխատակիցներին ավելացնել հարթակում
  • Սահմանել դասընթացների հասանելիությունը
  • Հետևել աշխատակիցների առաջադիմությանը
  • Ստեղծել օնլայն ակադեմիա Ձեր կազմակերպության բրենդով
  • Ուսուցումը դարձնել հասանելի ձեր իսկ բջջային հավելվածի միջոցով, և ավելին։

Համակարգեք անհրաժեշտ բոլոր գործիքները մեկ հարկի տակ՝ HR, CRM համակարգեր, մարքեթինգային և անալիտիկ գործիքներ։ Կառավարեք ողջ գործընթացը մեկ համակարգից, առանց տարբեր գործիքներ օգտագործելու անհրաժեշտության։

Ամրագրեք հանդիպում մեր մասնագետի հետ՝ իմանալու՝ ինչպես Յութիչը կօգնի ձեզ հասնել կազմակերպության նպատակներին շատ ավելի արագ։ 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):