Հետևյալ հոդվածը ներառում է`
Ցածր մոտիվացիայի և կատարողականի 4 հիմնական պատճառներ
Ինչպես օգնել աշխատակիցներին ունենալ կատարողականի բարձր ցուցանիշներ
Աշխատակիցների ուսուցումը ավելի արդյունավետ է Uteach-ի միջոցով
Արդյունավետ և մոտիվացված աշխատակիցները կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար կարևորագույն գործոն են։ Սակայն ոչ միշտ է հաջողվում ապահովել պրոդուկտիվություն և մոտիվացիա աշխատանքային գործընթացում։
Այնուամենայնիվ, որպես կազմակերպություն կարող եք կիրառել մի շարք նախաձեռնություններ խնդրին լուծում տալու համար։ Եկեք դիտարկենք ցածր արդյուանվետության և մոտիվացիայի հիմնական պատճառները և քննարկենք օրինակներ, որոնք կօգնեն ձեր աշխատակիցներին լինել ավելի պրոդուկտիվ, մոտիվացված, և բարձրացնել աշխատանքի որակը։
Ցածր մոտիվացիայի և կատարողականի 4 հիմնական պատճառներ
Ցածր կատարողականի և մոտիվացիայի համար կազմակերպություններն առաջին հերթին մեղադրում են հենց աշխատակցին։ Սակայն քչերին է հայտնի, որ 90% դեպքերում դրանում մեղավոր է հենց կազմակերպությունը։
Մոտիվացիայի պակասի և սպասվածից ցածր կատարողականի հիմնական 4 պատճառ կա, որից 3-ը հենց կազմակեպությունից է կախված։
1․ Աշխատակիցներին տրված ոչ հստակ ցուցումները
Եթե աշխատակիցը սպասվածի պես չի կատարում աշխատանքը, ամենայն հավանականությամբ տեղյակ չէ ինչպիսին պետք է լինի այն։ Այսպիսի դեպքերում դժվար է ակնկալել լավագույն արդյունքը, քանի դեռ աշխատակցի համար պարզ չէ՝ որն է հաջողված արդյունքը տվյալ պարագայում։
Իսկ առանց հարցերի և քննարկումների չեք կարող բացահայտել, որ նման խնդիր է առկա։ Թեև չի նշանակում, որ նրանց յուրաքանչյուր քայլի միկրոմենեջմենթի մոդելով պետք է հետևել։ Ավելի շուտ, անհրաժեշտ է հստակ վերջնարդյունք սահմանել։
- Մեծ առաջադրանքները ավելի փոքր առաջադրանքների բաժանել, և յուրաքանչյուրի համար վերջնաժամկետ սահմանել։
- Քննարկել՝ ինչպիսի վերջնարդյունք եք ակնկալում, ո՞րն է նպատակը։
- Նշել, որ հարցերի դեպքում աշխատակիցները ազատորեն կարող են դիմել, քանի որ հաճախ պատահում է, որ աշխատակիցն ինքնորույն է փորձում գլուխ հանել՝ չիմացողի տպավորություն չստեղծելու համար, իսկ հաղորդակցության պակասով պայմանավորված չեք ստանում այն արդյունքն ինչ ակնկալում էիք։
2․ Վերապատրաստումների և դասընթացների պակասը
Պատահում է, որ աշխատակիցների չեն դրսևորում նախաձեռնողականություն ոչ թե այն պատճառով որ պատրաստակամ չեն, այլ ուղղակի չունեն բավարար գիտելիքներ և հմտություններ առաջադրանքը կատարելու համար։
Հաշվի առնելով, որ կան ոլորտներ, որտեղ ամեն ինչ վայրկյանների ընթացքում կարող է փոխվել, շատ կարևոր է որ աշխատակիցները ևս տիրապետեն անհրաժեշտ նոր հմտություններին կամ ինֆորմացիային։
Այս դեպքում լուծումն իհարկե աշխատակիցներին ուսուցանելն է և որոշակի դասընթացների նրանց մասնակից դարձնելը։
- Կարող եք կցել նրանց ավելի փորձառու աշխատակիցներին, ովքեր և նրանց կսովորեցնեն
- Ինչպես նաև կարող եք անցկացնել հարցում, որի միջոցով պարզ կդառնա՝ ինչ դասընթացների կարիք ունեն աշխատակիցները։
Այս ամենը լավագույս կազմակերպելու համար ձեզ անհրաժեշտ է LMS հարթակ, ինչպիսին Uteach-ն է։ Uteach-ի օգնությամբ կարող եք՝
- Աշխատակիցներին ավելացնել հարթակում
- Ստեղծել խմբեր և կցել ղեկավար
- Ստեղծել դասերն ըստ թեմաների
- Կցել միջանկյալ և ավարտական թեստեր
- Ավելացնել տարբեր ֆորմատի նյութեր
- Հետևել աշխատակիցների առաջադիմությանը պարզ անալիտիկաների միջոցով, և ավելին։
3. Աշխատանքը լիարժեք իրականացնելու համար ռեսուրսների պակասը
Սպասել, որ աշխատակիցը կլինի ինքնամոտիվացված, այն դեպքում եթե նրա տրամադրության տակ չկան բոլոր գործիքները, ծրագրերը և ռեսուրսներն աշխատանքն իրականացնելու համար իհարկե լավագույն մոտեցումը չէ։
Ուստի ավելի նախընտրելի է
- Հարցնել աշխատակիցներին՝ ինչ գործիքների ու տեխնոլոգիաների կարիք ունեն
- Բյուջե հատկացնել այն բոլոր գործիքների և ծրագրերի համար, որոնք կօգնեն խնայել ժամանակ և ապահովել ավելի ճշգրիտ արդյունքներ։
- Ուսումնասիրել՝ ինչպիսի աշխատանքայի գործընթացներ կարող եք ավտոմատացնել
4․ Աշխատակիցի ոչ պատրաստակամ տրամադրվածությունը
Պարզից էլ պարզ է, որ ոչ պատրաստակամ աշխատակցին չի կարող օգնել լավագույն դասընթացը, գործընթացը հեշտացնող ամենաարդյունավետ գործիքը, և նույնիսկ ճիշտ ուղղորդումը մենեջերի կողմից։
Եթե նկատում եք անտարբերության վերաբերմունք, այս դեպքում ավելի ճիշտ է
- Զրուցել աշխատակցի հետ, նշել խնդրի մասին, փորձել հասկանալ պատճառը
- Կրկին նշել սպասելիքները, և թե ինչ արդյունքներ եք ակնկալում
- Հետևել՝ ինչքանով զրույցը ազդեցություն թողեց, քանի որ պատահում է, որ անձնական խնդիրները ժամանակավոր ազդում են կատարողականի և մոտիվացիայի վրա։
Ինչպես օգնել աշխատակիցներին ունենալ կատարողականի բարձր ցուցանիշներ
Այժմ, քննարկենք տասը եղանակ և խորհուրդ աշխատակիցների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։
#1 Հստակեցրեք սպասելիքները յուրաքանչյուր աշխատակցից
Բացի աշխատակիցներին հիմնական պահանջներն ու պարտականությունները ներկայացնելուց, անհրաժեշտ է նաև քննարկել՝ ինչպես է նրանց ամենօրյա աշխատանքն օգնում հասնել կազմակերպության հիմնական նպատակներին։
Ավելի կոնկրետ՝ օգնել աշխատակիցներին հասկանալ՝ ինչպես իրենց ներդրումը կնպաստի թիմի հաջողությանը։
Այսպիսով՝ կարող եք նպատակային հանդիպումներ նշանակել յուրաքանչյուր աշխատակցի հետ և սահմանել SMART նպատակներ։ Հանդիպումը պետք է վեր հանի նշված երեք հարցերի պատասխանները՝
- Աշխատակիցների կիսամյակային նպատակները
- Հիմնական ակնկալվող արդյունքները
- Ընկերության ռազմավարական նպատակների հետ կապը
Բացի բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելուց, պահպանեք այս ամենը նաև ընդհանուր ֆայլում, որին անդրադարձ կարող եք կատարել կատարողականի վերանայման շրջանում։
#2 Ճիշտ գնահատեք ջանքերն ու ներդրումները
Երբեմն պատահում է, որ ամբողջ թիմի աշխատանքի դիմաց աշխատակիցներից միայն մեկն է ուշադրության արժանանում։ Իհարկե, անտեսվածության այս զգացումը բացասաբար է ազդում մյուս թիմակիացների մոտիվացիայի և արդյունավետության վրա։
Որպեսզի հնարավորինս խուսափեք կոնֆլիկտային նմանատիպ իրավիճակներից, և դեռ ավելին, թիմային մթնոլորտ ձևավորեք, ստեղծեք հնարովորինս շատ հնարավորություններ, որտեղ աշխատակիցներ կկարողանան ներկայացնել իրենց և թիմակիցների ձեռքբերումները։
Այլ կերպ ասած՝ ունեցեք հարթակ, որտեղ աշխատակիցները կներկայացնեն իրենց կամ գործընկերոջ ջանքերը, կամ անգամ կկիսվեն շնորհակալական խոսքերով։ Այսպիսի հարթակ կարող է ծառայել թե՛ ներքին հաղորդակցման ձեր նախընտրելի մեսենջերը, թե՛ համապատասխան HR համակարգերը։
Իսկ արդեն աշխատակիցների ինքնագնահատման կամ թիմակիցների գնահատման գործընթացներն առավել արդյունավետ կլինեն, քանի որ ընթացքում հստակ օրինակներ կարող եք հավաքել։
Միջազգային պրակտիկայում սա բավականին տարածված մոտեցում է։
Օրինակ՝ ամերիկյան հայտնի թվային տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Cisco-ն, ներդրել է այսպես կոչված աշխատակիցների ջանքների ճանաչման ծրագիր։
Այս ծրագրի շրջանակներում աշխատակիցները միմյանց շնորհակալական նամակներ կարող են գրել, որոնք իրենցից միավորներ են ենթադրում։ Իսկ միավորներ կուտակելուց հետո աշխատակիցներին համապատասխան բոնուսներն են տրվում։
Այսպես, նրանց հաջողվում է և՛ թիմային փոխադարձ հարգանքի միջավայր ձևավորել, և՛ մոտիվացնել աշխատակիցներին։
#3 Տրամադրեք մշտական հետադարձ կապ
Ձեր կազմակերպություններում ամենայն հավանականությամբ անցկացնում եք աշխատակիցների կատարողականի վերանայումներ, կամ կիրառում 360 աստիճան հետադարձ կապի պրակտիկա։ Սակայն կհամաձայնեք, որ նմանատիպ գործընթացներն անցկացվում են տարեկան 1-2 անգամ։ Մինչդեռ հետադարձ կապ անհրաժեշտ է ապահովել աշխատանքային գործունեության ողջ ընթացքում։
Gallup-ի մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ աշխատակիցների 80% -ը կառուցողական հետադարձ կապի արդյունքում ավելի են ներգրավվում աշխատանքային գործընթացներում և թիմային միջոցառումներում։
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի կառուցողական հետադարձ կապը։
- Նշի և գնահատի կոնկրետ ձեռքբերումները։
- Հայացք նետի աշխատանքայի ծանրաբեռնվածության և հնարավոր խոչընդոտներին։
- Առաջարկի բարելավման ուղղություններ։
Միջազգային շուկայում հետադարձ կապի իր մշակույթով հայտնի ընկերություններից է Նեթֆլիքսը։ Ամենօրյա հետադարձ կապը նրանց սովորելու և աշխատակիցների զարգացման մշակույթի հիմնաքարերից մեկն է։
Նախկին տնօրեն Ռիդ Հեսթինգսը նշել է, որ Նեթֆլիքսում յուրաքանչյուր աշխատակից հետադարձ կապ է տրամադրում ամենաքիչը տասը թիմակցի։ Հարցազրույցներից մեկում նա նշել է՝
«Նեթֆլիքսը ինտերնետ հեռուստատեսությունը հեղափոխելու մասին է։ Իսկ դա կատարողականի մեծ արդյունքներ է պահանջում։ Այսպիսով, հետադարձ կապ տրամադրելիս մենք պետք է առավելագույնս անկեղծ լինենք, որպեսզի կարողանանք սովորել և դառնալ լավագույնը»։
#4 Ստեղծեք դրական աշխատանքային միջավայր
Հետադարձ կապ ներդնելն ինքնին դրական աշխատանքային միջավայր ունենալու հիմնակա գործոններից մեկն է։ Իսկ ի՞նչ է ասել դրական աշխատանքային միջավայր։
Սա այնպիսի մթնոլորտ է, որտեղ աշխատակիցներն զգում են ապահով, գնահատված և մոտիվացված։ Իսկ այն ապահովելու համար միայն մի քանի բենեֆիթ առաջարկելը բավարար չէ։
Նաև համոզված եղեք, որ
- Աշխատակիցները չեն վախենում ազատորեն կիսվել նոր մտքերով, ոչ ստանդարտ գաղափարներով, և արտահայտում են իրենց կարծիքը առանց սխալի կամ մեղքի զգացողության։
- Աշխատակիցներն զգում են, որ իրենց յուրաքանչյուր լրացուցիչ ջանք արդարացված է։
- Մենեջերներն ու ղեկավարները լսում են թիմի կարծիքն ու ճիշտ են ուղղորդում այն։
- Աշխատակիցների ծանրաբեռնվածությունը ողջամտության սահմաններում է։
#5 Աշխատակիցների ուսուցումը դարձրեք շարունակական
Կազմակերպությունները շատ հաճախ բախվում են կադրեր կորցնելու խնդրին։ Իսկ շարունակական ուսուցումը և աշխատակիցների շրջանում սովորելու մշակույթի ձևավորումը ոչ միայն օգնում է պահել աշխատակիցներին ձեր կազմակերխությունում, այլև նպաստում է վերջիններիս՝ կատարողականի բարձր ցուցանիշների ապահովմանը։
Իսկ շարունանական ուսուցումը չի ենթադրում միայն ժամանակ առ ժամանակ վերապատրաստումներ կազմակերպել։ Այլ նաև, թե ինչպես են աշխատակիցները վերաբերում իրենց ուսուցման գործընթացին։
Նմանատիպ մշակույթ ձևավորելու համար առաջարկում ենք՝
- Ներդնել LMS համակարգ, ինչպիսին օրինակ Uteach-ն է, և առաջարկել մասնագիտական և փափուկ հմտությունների օնլայն դասընթացներ
- Կազմակերպել հանդիպումներ, որտեղ թիմակիցները կկիսվեն ինչ են սովորել նոր պրոյեկտից, կամ սխալներ, որոնց հիման վրա սովորել են
- Խրախուսել այն աշխատակիցներին, ովքեր նախաձեռնող են
#6 Բացահայտեք խնդիրները որքան հնարավոր է շուտ
Աշխատակիցների մոտիվացիայի և կատարողականի անկման հիմնական պատճառներից մեկն այն է, երբ ճիշտ ժամանակին խնդիրների մասին հայտնի չի դառնում։
Իսկ նմանատիպ իրավիճակում իհարկե բարդ է խոսել մոտիվացիայի բարձրացման որևէ եղանակի մասին։ Ահա թե ինչպես կարող եք վարվել՝
- Առաջին հերթին քննարկեք խնդրի պատճառը։ Միգուցե ղեկավարների կողմից ցուցումները պարզ չեն, կամ աշխատակիցը չունի բավարար կարողություններ իր հանդեպ դրված նոր պատասխանատվության համար, կամ չկան բավարար ռեսուրսներ ու գործիքներ աշխատանքը լիովին իրականացնելու համար, կամ նույնիսկ աշխատակիցը պարզապես չի դրսևորում պատրաստակամություն։
- Անկացրեք բաց և ազատ քննարկում աշխատակցի հետ՝ հասկանալու խնդրի պատճառահետևանքային կապը։
- Նրա հետ միասին կազմեք գործողությունների պլան, որի շնորհիվ կխուսափեք նմանատիպ իրավիճակների հետ ապագայում բախվելուց։
#7 Խրախուսեք աշխատակիցներին ըստ կատարողականի արդյունքների
Հայաստանում շատ հաճախ կիրառվում է պատժամիջոցների սկզբունքը՝ բացատրականների, տուգանքի, կամ նույնիսկ աշխատանքից հեռացման տեսքով։ Միևնույն ժամանակ, շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում լավ կատարած աշխատանքի դիմաց, կամ պարզապես աշխատակիցներին խրախուսելուն։
Կախված թե ինչ համակարգ է գործում ձեր կազմակերպությունում, խրախուսելը կարող է լինել բոնուսների, խաղարկությունների, կամ սիմվոլիկ նվերների միջոցով։
Օրինակ, Salesforce ընկերությունը տարեկան վճարում է աշխատավարձի 10-15%- չափով բոնուսներ լավագույն արդյունքներ ցուցաբերած աշխատակիցներին։ Մեկ այլ միջազգային ընկերություն՝ Zappos-ը մենեջերներին 50 դոլլարի քարտեր է տրամադրում, իսկ մենեջերները ցանկացած պահի կարող են դրանք աշխատակիցներին տրամադրել գերազանց աշխատանքի դիմաց։
#8 Առաջարկեք աշխատանքային ճկուն մոդել
Հեռավար աշխատանքի մասին կարծիքները տարբեր են։ Սակայն, հետազոտություններն ու հարցումներ մեկ անգամ չէ որ պարզել են, որ հեռավար աշխատանքի հնարավորություն ունեցող աշխատակիցները 39%-ով ավելի պրոդուկտիվ են։
Ուստի, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս, կարող եք ներդնել հետևյալ մոդելներից համապատասխանը՝
- Հեռավար աշխատանքի հնարավորություն
- Աշխատանքային ճկուն գրաֆիկ
- 4-օրյա աշխատանքային շաբաթի մոդել
- Արդյունքի վրա հիմնված աշխատանքային միջավայր (ROWE)
#9 Ապահովեք աշխատակիցներին անհրաժեշտ ծրագրերով և գործիքներով
Ցածր արդյունավետության և մոտիվացիայի և արդյունավետության մյուս պատճառը անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունը կամ սակավությունն է։ Դա կարող է լինել հասարակ անհատական համակարգիչը կամ լափթոփը, և նույնիսկ այն ծրագրերը, որոնք աշխատակիցներն օգտագործելու են ամենօրյա աշխատանքում։
Հատկապես նորանոր AI գործիքների հայտնվելով պայմանավորված՝ հնարավոր է աշխատակիցներն ինքներն ընտրեն անհրաժեշտ ծրագրեր, որը կավտոմատացնի գործընթացը, և հնարավորություն կտա նրանց կենտրոնանալ ավելի կարևոր առաջադրանքների վրա։
Ուստի կարող եք պարզապես կարիքների բացահայտման հարցումներ կազմակերպել ըստ բաժինների և ապահոել աշխատակիցներին համապատասխան գործիքակազմով։
#10 Խթանեք բաժինների միջև համագործակցությունը
Հաճախ միմյանց չհասկանալու հիմնական պատճառը հենց թիմերի և բաժինների միջև հաղորդակցության պակասն է։ Երբ մի բաժինը տեղյակ չէ մյուսի առաջնահերթություններից, հաջողություններից և նորություններից։ Հաղորդակցության բացակայությունը միանշանակ արգելք է հանդիսանում արդյունավետ համագործակցության համար։
Ուստի անհրաժեշտ է՝
- Միջթիմային քննարկումներ կազմակերպել առաջնահերթությունները հստակեցնելու կամ պարզապես գաղափարներ քննարկելու համար։
- Ունենալ նորությունների միասնական հարթակ և հաճախ բարձրաձայնել դրանց մասին։
Կազմակերպությունները երբեմն նաև ընտրում են որոշակի ժամանակաշրջան, սովորաբար մի քանի օր, երբ թիմում աշխատակիցները փոխվում են դերերով և պարտականություններով, ինչը հնարավորություն է տալիս նրանց ավելի լավ պատկերացնել ամբողջական գործընթացը, ուստի և լինել ավելի արդյունավտ իրենց աշխատանքային գործընթացում։
Աշխատակիցների ուսուցումը ավելի արդյունավետ է Uteach-ի միջոցով
Աշխատակիցների ուսուցման գործընթացն ավտոմատացնելու համար լավագույն տարբերակը LMS հարթակից օգտվելն է, ինչպիսին Յութիչն է։ Հարթակը հնարավորություն է տալիս ավտոմատացնել աշխատակիցների օնբորդինգի և ուսուցման գործընթացը։ Արդյունքում դուք կարողանում եք՝
- Ստեղծել դասընթացներ արագ և հեշտ
- Աշխատակիցներին ավելացնել հարթակում
- Սահմանել դասընթացների հասանելիությունը
- Հետևել աշխատակիցների առաջադիմությանը
- Ստեղծել օնլայն ակադեմիա Ձեր կազմակերպության բրենդով
- Ուսուցումը դարձնել հասանելի ձեր իսկ բջջային հավելվածի միջոցով, և ավելին։
Համակարգեք անհրաժեշտ բոլոր գործիքները մեկ հարկի տակ՝ HR, CRM համակարգեր, մարքեթինգային և անալիտիկ գործիքներ։ Կառավարեք ողջ գործընթացը մեկ համակարգից, առանց տարբեր գործիքներ օգտագործելու անհրաժեշտության։
Ամրագրեք հանդիպում մեր մասնագետի հետ՝ իմանալու՝ ինչպես Յութիչը կօգնի ձեզ հասնել կազմակերպության նպատակներին շատ ավելի արագ։