Հետևյալ հոդվածը ներառում է`
Հեռավար աշխատակիցերին ուսուցանելու մարտահրավերները
Ինչ հաշվի առնել հեռավար աշխատակիցներին վերապատրաստելիս
Աշխատակիցների ուսուցումն ավելի հեշտ է Uteach-ի հետ
Հեռավար աշխատանքի անցած աշխատողների թիվը գնալով ավելի է մեծանում։ Մեծ մասը պնդում է, որ սա Covid-ի հետևանքով է տեղի ունեցել։ Փաստն այն է, որ այսօր երեք անգամ ավելի շատ հեռավար հաստիք կա քան 2020-ին։
Հեռավար աշխատանքի ուսուցումն ու վերապատրաստումն ունի մի շարք առանձնահատկություններ և պահանջում է լրացուցիչ ջանքեր ներգրավվածություն ապահովելու համար։
Եկեք դիտարկենք՝ որոնք են հիմնական մարտահրավերները, ինչպե՞ս հաղթահարել դրանք, և ինչպե՞ս դարձնել հեռավար աշխատակիցների ուսուցումն առավել արդյունավետ։
Հեռավար աշխատակիցերին ուսուցանելու մարտահրավերները
Այն մոտեցումները, որոնք կիրառվում են լսարանային պայմաններում աշխատակիցներին ուսուցանելու և վերապատրաստելու համար, միշտ չէ որ աշխատում հեռավար աշխատակիցներին առցանց ձևաչափով վերապատրաստելու դեպքում։ Բանն այն է, որ հեռավար աշխատակիցներն ունեն այլ կրթական կարիքներ, իսկ դասընթացների միջավայրն ու ձևաչափը տարբերվում են ավանդականից։
Օրինակ՝ շատ ավելի դժվար է կազմակերպել էքսթերնշիփ, երբ աշխատակիցը կցվում է ավելի պրոֆեսիոնալ մեկ այլ աշխատակցի՝ գործնականում պատկերացնելու աշխատանքային նոր պարտականությունները։
Դժվարությունների մեծ մասը կապված են հետևյալ մարտահրավերների հետ՝
- Հեռավար աշխատակիցների մոտ առաջանում է սոցիալական մեկուսացման զգացողություն
Հեռավար աշխատակիցներին պակասում է դեմ առ դեմ շփումը, ինչը հաճախ բերում է սոցիալական մեկուսացման ու անհանգստության զգացողությունների։ Հատկապես այն դեպքերում, երբ նրանց ուսուցումը կազմակերպվում է անհատական կերպով՝ դասընթացավարների հետ։
Ուստի եթե չեք ապահովում այնպիսի ուսուցում, որտեղ հեռավար աշխատակիցը հնարավորություն ունի հաճախ հաղորդակցվելու և քննարկումներ ուննալու գործընկերների հետ, ապա ներգրավվածության աստիճանը կտրուկ նվազում է։
- Գործընկերների հետ անմիջական շփման ավելի քիչ հնարավորություններ կան
Պարզից էլ պարզ է, որ լսարանային դասընթացների պայմաններում աշխատակիցներն ավելի շատ հնարավորություններ ունեն միմյանց աջակցելու ու հարցեր տալու նույնիսկ ընդիմիջումների ժամանակ։ Մինչդեռ հեռավար վդասընթացների դեպքում անհրաժեշտ է ստեղծել այդ անմիջական միջավայրը, որպեսզի հեռավար աշխատակիցները ևս հնարավորություն ունենան ներգրավված լինել ոչ ֆորմալ քննարկումներում։
Սյսպիսի փորձառություն կարող եք ապահովել ձեր LMS հարթակում տարբեր թեմաների շուրջ համայնքներ ստեղծելով։ Արդյունքում յուրաքանչյուրը հնարավորություն կունենա անմիջական քննարկումներ ծավալել, պատասխանել միմյանց հարցերի, ինչպես դա անում ենք օրինակ սոցիալական հարթակների խմբերում։
- Առկա է ժամային գոտիների տարբերություն
Հատկապես եթե թիմը միջազգային է, դժվար է աշխատակիցների ուսուցումը կազմակերպել բոլորին հարմար որևէ հստակ ժամի։ Այս դեպքում հաշվի առեք, որ եթե դասընթացները live ձևաչափով եք նախատեսում անցկացնել, ապա գոնե ձայնագրությունը պետք է հասանելի լինի դասընթացում ներգրավված բոլոր աշխատակիցներին։
Ինչ հաշվի առնել հեռավար աշխատակիցներին վերապատրաստելիս
Իսկ ինչպե՞ս վարվել նման մարտահրավերների դեպքում։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք պետք է հաշվի առնել մինչ հեռավար աշխատակիցների համար ուսուցում կազմակերպելը։
Սահմանեք հաղորդակցության ալիքները
Արդյունավետ հաղորդակցությունը հեռավար աշխատակիցների ուսուցման ամենամարտահրավերային, սակայն և կարևորագույն կետերից է։ Գործընթացը հնարավորինս հեշտացնելու համար, ունեցեք հաղորդակցության ձևերի և միջոցների կանոնակարգեր։
Այն իրենից ենթադրում է սահմանել հիմնական ծրագրերն ու ներքին հաղորդակցության ալիքները, որոնք աշխատակիցները կօտագործեն թե՛ դասընթացի շրջանակներում, թե՛ դրա սահմաններից դուրս։
Դրանցից են օրինակ Slack-ը, էլեկտրոնային փոստը, տեսաձայնագրման հարթակների չատի հնարավորությունը, և այլն։ Աշխատակիցներին պետք է պարզ լինի՝ ինչպիսի դեպքերում ինչպես կապ հաստատել։
Ինչպես նաև պատահում է, որ վերապատրաստում անցնող հեռավար աշխատակիցների հարցերը երբեմն երկար ժամանակ անպատասխան են մնում։ Ուստի հարկավոր է նաև հստակեցնել՝ ինչպիսի ժամկետներում նրանք կարող են լուծում ակնկալել։
Նմանատիպ դեպքերի համար առավել հարմար է նախապես որպես ռեսուրս ունենալ գոնե ամենահաճախ տրվող հարցերը, որին աշխատակիցները կարող են անդրադառնալ ցանկացած պահի։
Կիրառեք ուսուցման մի քանի ձևաչափեր
Հեռավար բոլոր թիմերն ունեն իրենց առաջնահերթություններն ու զբաղվածությունը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ներառել ուսուցման մի շարք ձևաչափեր ճկունություն ապահովելու համար։
Օրինակ, իրականացնել՝
- Live դասեր, որոնք ավելի արդյունավետ են հատկապես երբ աշխատակցին պետք է գործնականում ցույց տալ՝ ինչպես է գործընթացն ընթանում։ Հաճախ նմանատիպ մոտեցում կիրառվում է օրինակ հաճախորդների հետ զանգերի դեպքում, որտեղ հեռավար աշխատակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ հաճախորդների սպասարկման գործընթացին՝ իրական քեյսում։ Իսկ հետաքրքիր և բովանդակալից հանդիպումները կարող եք ձայնագրել և պահպանել որպես ռեսուրս հետագա վերապատրաստումների համար։
- Նախապես ձայնագրված դասընթացներ, որն իրենից էլ ավելի շատ ճկունություն է ենթադրում, քանի որ աշխատակիցները կարող են անցնել վերապատրաստումը իրենց հարմար ցանկացած ժամի և վայրից։
- Առանձին քոուչինգ դասեր, որի դեպքում աշխակիցները կկարողանան միանալ հանդիպումներին կրկին առցանց եղանակով։
LMS հարթակի օգնությամբ, ինչպիսին օրինակ Uteach-ն է, կարող եք ստեղծել ցանկացած տեսակի դասընթացներ աշխատակիցների համար։ Այս պարագայում՝
- Կարիք չկա Zoom կամ այլ հարթակներում առանձին մուտք գործել և պլանավորել դասընթացը, այնուհետև հղումներով կիսվել խմբերում։ Աշխատակիցները հասանելիություն են ստանում դասին միանգամից ձեր ակադեմիայի կայքէջից, մեկ կոճակի օգնությամբ։
- Աշխատակիցների համար ավտոմատ կերպով կազմվում է ուսուցման գրաֆիկ օրացույցում, ինչի շնորհից ավելի հեշտ է տեսնել՝ որ օրերին ինչպիսի հանդիպումներ կան։
- Կա հնարավորություն ավտոմատ ծանուցել աշխատակիցներին դասընթացի սկսվելուց երեսուն րոպե և մեկ ժամ շուտ, որպեսզի նրանք ստանան հիշեցումներ և բաց չթողնեն հանդիպումը։
- Ներկայությունը դասընթացներին նույնպես հաշվարկում է համակարգը, և ներկայացնում առանձին հաշվետվություն յուրաքանչյուր աշխատակցի առաջընթացի մասին։
Իսկ նախապես ձայնագրված դասընթացների դեպքում կարող եք ավելացնել ցանկացած ֆորմատի նյութեր, ինչպես օրինակ՝ տեսանյութեր, աուդիո, թեստեր, հարցումներ, ֆայլեր և տեքստային ինֆորմացիա։
Կազմակերպեք համագործակցային ուսուցում
Ինչպես արդեն նշեցինք մարտահրավերները քննարկելիս, հեռավար աշխատակիցները չունեն հնարավորություն գործընկերներին ինքնաբերաբար հանդիպելու և անմիջական քննարկումներ ունենալու։
Այս առումով, հեռավար աշխատակիցների խմբային դասընթացներ անցկացնելն ավելի նախընտրելի է, քանի որ վերջիններս կարողանում իրենց թիմի լիարժեք անդամ զգալ։ Հարցումների ընթացքում պարզ է դարձել, որ գործատուների 84%-ը կարծում են, որ ուսումնական համայնքների առկայությունը դրականորեն է ազդում հեռավար աշխատակիցների ներգրավվածության վրա։
Այս դեպքում կարող եք՝
- Հանձնարարել խմբային առաջադրանքներ, որոնց ընթացքում հեռավար աշխատակիցներն ավելի կինտեգրվեն թիմում։
- Ստեղծել թեմաներ քննարկման համայնքներում, որտեղ աշխատակիցները կարող են հարցեր տալ միմյանց, պատասխանել մեկնաբանություններին և հաղորդակցվել։
Եթե օգտագործում եք LMS հարթակ, ինչպիսին Uteach-ն է, կարիք չկա ստեղծել խմբեր սոցիալական ցանցերում, քանի որ հարթակն արդեն իսկ տալիս է համայնքների հնարավորություն։
Որպես ադմին՝ կարող եք կարգավորել՝ ովքեր կարող են հասանելիթյուն ստանալ համայնքին և հրապարակումներ կատարել։
Քննարկեք ուսուցման նպատակները
Դասընթացներում բավարար չափով ներգրավված չլինելու պատճառներից մեկը այն է, երբ հեռավար աշխատակիցներն ամբողջովին չեն պատկերացնում կազմակերպության և իրենց նպատակները։
Այս խնդրից խուսափելու համար մինչ աշխատակիցներին դասընթացների կցելը քննարկեք նրանց ուսուցման նպատակները, ինչու են անցկացվում դասընթացները, ինչպես դասընթացը նրանց կօգնի բարելավել հմտությունները, կամ ինչպես կօգնի հասնել ընդհանուր թիմի նպատակներին։
Ընդ որում, համոզված եղեք, որ դասընթացի վերջնարդյունքները կոնկրետ են և չափելի։ Եկեք պատկերացնենք, որ հեռավար աշխատակիցների դասընթացի թեման որևէ CRM համակարգն է, քանի որ որոշել եք անցում կատարել նոր CRM գործիքի։ Եթե որպես վերջնարդյունք նշենք հետևյալը՝ «Իմանալ նոր ծրագրի կիրառման եղանակը», այն չի լինի կոնկրետ կամ չափելի։ Վերջնարդյունք ավելի կոնկրետացնելով կստանանք՝ «Կարողանում է կիրառել ծրագիրը նոր թիմային պրոյեկտում»։
Ապահովեք հեշտ հասանելիություն դասընթացի նյութերին
Երբ աշխատակիցները ստիպված են յուրաքանչյուր նյութի հասանելիության համար տարբեր հարթակներից օգտվել, օրինակ՝ Excel ֆայլեր, տելեգրամյան ալիքներ, թեստեր՝ կազմված Google Forms-ի օգնությամբ, և այլն, ապա կենտրոնացվածությունը կորում է։
Մինչդեռ ուսուցման ողջ ռեսուրսները հնարավոր է համակարգել ձեր LMS հարթակում։ Ինչպես օրինակ՝
- Ավելացնել ուղեցույցներ, ստեղծել հաճախ տրվող հարցերի բաժին, որտեղ աշխատակիցները կարող են հեշտությամբ ֆիլտրել և գտնել անհրաժեշտ ինֆորմացիան։
- Ակտիվացնել դասընթացների տակ հարցեր և կարծիքներ թողնելու հնարավորությունը, և աշխատակիցները կկարողանան ավելի համակարգված կերպով ստանալ դասընթացի վերաբերյալ հարցերի պատասխանները։
- Աշխատակիցներին կցել համապատասխան համայնքների։
- Ուղարկել ավտոմատ ծանուցումներ։
- Կազմակերպել բջջային ուսուցում ձեր իսկ բջջային հավելվածի միջոցով, որը ըստ ձեր բրենդի պահանջների ապահովում է Uteach-ը։
Ինչն ամենակարևորն է, հարթակը կօնի ձեզ ճիշտ վերլուծել դասընթացների արդյունքները և հետևել հեռավար աշխատակիցների ուսման առաջըթացին և արդյունքներին։
Անցկացրեք արդյունքների գնահատման հարցում
Երբ առաջին անգամ իրականացնում եք հեռավար աշխատակիցների ուսուցում, խնդիրների մի մասը ի հայտ է գալիս միայն դասընթացն անցկացնելու ընթացքում և նույնիսկ դասընթացիցի հետո։ Այսպիսի ոչ բոլոր հարցերն է հնարավոր կանխատեսել պլանավորման փուլում։
Ուստի դասընթացները բարելավելու և դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է նաև լսել աշխատակիցների կարծիքը։
Հետադարձ կապ ստանալու համար հարցումները լավագույն եղանակներից են։ Նման հարցումները կօգնեն պարզել ի՞նչն էր օգտակար հեռավար աշխատակիցների համար, որտե՞ղ նրանք դժվարությունների հանդիպեցին, ինչպիսի՞ն կուզենային, որ ապագա դասընթացները լինեին։
Բացի ընդհանուր հարցումներից, կարող եք նաև անհատական օնլայն հանդիպումներ կազմակերպել աշխատակիցների հետ, որոնց ընթացքում հետադարձ կապը կհաղորդվի քննարկման ընթացքում։
Նմանատիպ հարցումներ ևս հնարավոր է իրականացնել Uteach-ի ձևաթղթերի միջոցով։ Ձևաթղթերում կարող եք կցել ցանկացած տեսակի պատասխանով հարցեր, ինչպես օրինակ տեքստային, նկար, բազմակի ընտրությամբ կամ բաց պատասխանով հարցերով։
Ձևաթուղթը լրացնելուց հետո պատասխանները առանձին հաշվետվությամբ կարտացոլվեն համակարգում։
Աշխատակիցների ուսուցումն ավելի հեշտ է Uteach-ի հետ
Ցածր ներգրավվածությունը, սոցիալական մեկուսացման զգացողությունը և հաղորդակցության խնդիրները հեռավար աշխատակիցների վերապատրաստման գործընթացում հիմնական մարտահրավերներն են։ Հուսով ենք, խորհուրդները կօգնեն հաջողությամբ հաղթահարել դրանք։
Իսկ որպեսզի գործընթացը հնարավորինս սահուն անցնի, անհրաժեշտ է նախևառաջ ունենալ վերապատրաստման պլան։ Դասընթացներն անցկացնելուց հետո մի մոռացեք հետադարձ կապ հավաքել աշխատակիցներից, որն էլ կօգնի ձեզ բարելավել դասընթացները։
Իսկ Uteach-ն օգնում է ավտոմատացնել ուսուցման և օնբորդինգի մի շարք գործընթացներ, խնայել ժամանակ և դասընթացները դարձնել ավելի արդյունավետ։ Uteach-ի միջոցով 6000-ից ավելի անհատներ, ակադեմիաներ և կազմակերպություններ կարողանում են հեշտությամբ ստեղծել և կառավարել դասընթացների անցկացման ողջ գործընթացը։
Ամրագրեք անվճար հանդիպում մեր մասնագետի հետ, իմանալու՝ ինչպես Uteach-ը կարող է բավարարել հենց ձեր կազմակերպության ուսուցման կարիքները։