Որո՞նք են Uteach-ի առանձնահատկությունները

Հեղ. ՝ Vera Mirzoyan / Թարմացվել է .25 Ապր 2024
4 րոպե կարդալու
Որո՞նք են Uteach-ի առանձնահատկությունները

Այսօր համացանցը լի է օնլայն դասավանդման հարթակներով։ Սա մեծացնում է մրցակցությունը ոլորտում ինչպես նաև դժվար ընտրության առաջ կանգնեցնում կրթություն մատակարարողներին ու տարբեր ոլորտների այն բոլոր ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են կիսվել իրենց տաղանդով, գիտելիքներով կամ հմտություններով, իսկ փոխարենը գումար վաստակել։ Այս անգամ ես կներկայացնեմ այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ինչ-որ ձևով Uteach-ին վեր են հանում մրցակցություննից և արժանի դարձնում Ձեր ընտրությանը։ Եվ այսպես․ հերթով թվարկում ենք առանձնահատկությունները և ավելի մանրամասն ներկայացնում դրանց էությունը։

#1 Հայկական հարթակ

Ոչ բոլորն են տիրապետում տարբեր լեզուների, այնպես որ եթե նույնիսկ Դուք կարող եք փոխանցել Ձեր ուսումնական նյութը տարբեր լեզուներով, ապա հայկական լսարանում դա մեծ խնդիրներ կստեղծի և կառաջացնի Ձեր հավանական հետևորդների հիասթափությունը։

Մյուս կողմից մի շարք ուղղություններ պարտադիր են դարձնում հայերենը։ Պատկերացնենք հայ ուսուցիչ և հայ ուսանող, ովքեր ուսումնական պրոցեսում օգտագործում են անգլերենը։ Վստահաբար, սա նախընտրելի տարբերակ չէ։

Օնլայն դասավանդման հայկական հարթակ

Կամ եկե՛ք պատկերացնենք լեզուների դասավանդումը։ Օրինակ անգլերեն դասավանդելու համար հայերենի կիրառումը լավ տարբերակ է։ Նման դեպքում արդյունքն ավելի մեծ է և ստացված, քանի որ մանրամասները բացատրվում են ուսանողի մայրենի լեզվի հետ համեմատություններով։

#2 Սեփական հարթակ

Uteach-ը հնարավորություն է տալիս ստեղծելու Ձեր սեփական կայքը՝ օգտագործելով Ձեր իսկ երազած դոմեն անունը։ Հարթակն առաջարկում է նաև կայքի գրավիչ դիզայնի տարբերակներ, որոնք ապահովում են կայքի հրաշալի տեսքը՝ անկախ այն հանգամանքից, թե տեխնոլոգիական ինչ սարքավորումներով են մուտք գործում Ձեր օգտատերերը․ համակարգիչ, բջջային հեռախոս, պլանշետ և այլն։

Այս հարթակի օգնությամբ էլ Դուք կստեղծեք Ձեր հավատարիմ հետևորդների բանակը, կկիսվեք Ձեր մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով և կարժանանաք լսարանի հավանությանը։

#3 Վիդեոդասեր

Օնլայն դասավանդման կարևորագույն տարրերը տեսագրություններն են։ Հավանաբար կհամաձայնվեք, որ այսօր մարդիկ ավելի շատ նախընտրում են նայել որևէ տեսագրություն և դրանից ինչ-որ բան սովորել կամ տեղեկություն ստանալ, քան կարդալ տեքստային բովանդակության 1 էջ, ինչը շատ երկար կարող է թվալ։ Մեր օրերում մարդիկ ալարում են կարդալ։

Վիդեոդասեր

Մի շարք ուսուցիչներ միանգամայն ազատ են տեսախցիկի առջև և կարող են ներկայացնել իրենց ուսումնական նյութն առանց որևէ հուզմունքի կամ կաշկանդվելու։ Սակայն, կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր խուսափում են տեսախցիկներից։ Նման դեպքերում օգտագործվում են նաև միայն ձայնագրություններ, որոնք կցվում են հատուկ հատուկ սլայդների։ Այս սլայդներն ինչ-որ ձևով ավելի պատկերավոր են դարձնում նյութը և պարզաբանում օրինակները։

#4 Բլոգինգ

Տեղյա՞կ եք, թե աշխարհում քանի բլոգեր կա ներկա դրությամբ․ ասում են 31 միլլիոն ակտիվ բլոգեր։ Նրանցից ոմանք դա անում են ուղղակի հաճույքի համար, մինչդեռ մյուսների համար սա աշխատանք է։ Ունենալով Ձեր սեփական բլոգը՝ Դուք նոր հնարավորություններ եք ստանում՝ ինչպես նոր աշակերտներ և հետևորդներ գրավելու, այնպես էլ հավելյալ եկամուտ ձեռք բերելու համար։

Մեր օրերում բլոգները, որոնք այցելուների մեծ թիվ են ապահովում, ծառայում են որպես հրաշալի գովազդային հարթակներ։ Մի շարք կազմակերպություններ իրենց թիրախային լսարանին հասնում են հենց նման հարթակների միջոցով։ Այս նպատակով համագործակցել կարող եք ինչպես որոնողական համակարգերի (Google, Yandex և այլն), այլ նաև առանձին բրենդների ներկայացուցիչների հետ։

#5 Անհատական բրենդ

Ունենալով Ձեր սեփական հարթակը, դիզայնը, օնլայն վիդեոդասերը, բլոգը՝ Դուք ստեղծում եք Ձեր սեփական բրենդը։ Սա այն է, ինչի մասին գուցե երազել եք։ Այսօր Uteach-ն այստեղ է՝ օգնելու ստեղծել Ձեր բրենդը, այն տեսանելի ու ճանաչելի դարձնել մեծ լսարանին, մասնագիտական աճ գրանցել՝ օգտվելով ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներից և հետևելով արդի տեղեկատվական միտումներին։

Անհատական բրենդՁեր սեփական դոմենը դառնում է Ձեր սեփական բրենդը։ Օրինակ ինչպե՞ս է, որ մարդիկ ասում են «լիստ» (նկատի ունենալով list.am կայքը), և բոլորը հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։ Այստեղից կարելի է ենթադրել, որ այս բրենդը հասել է իր նպատակին։ Դուք նույնպես կարող եք բոլորին հայտնի դարձնել Ձեր usucich.am-ը (սա պարզապես օրինակ է, իսկ այստեղ կարող է լինել Ձեր դոմենը)։

#6 Արդյունավետություն

Ինչպես օնլայն դասավանդման բոլոր հարթակները, Uteach-ը նույնպես արդյունավետություն է ապահովում ուսումնական գործընթացում։ Այն հարմար է օգտագործել և՛ ուսումնական նյութ ապահովողների, և՛ սովորել ցանկացողների համար։ Այս հարթակը վերացնում է տարածքային ու ժամանակային բոլոր սահմանափակումներն ու տարածում «ուսուցում՝ առանց սահմանների» գաղափարը։ Օրինակ Uteach-ի միջոցով հեշտությամբ կարելի է կազմակերպել անգամ հաշվապահության օնլայն ուսուցումը, որովհետեւ Uteach-ի բոլոր գործիքները հնարավորություն են տալիս նման բարդ թվացող մասնագիտության ուսուցումը հեշտացնել ու տարբերություն չունենալ օնլայն ու օֆլայն ուսուցման մեջ։

 

Ո՞ւմ և ինչի՞ համար է Uteach-ը։ Օնլայն ուսուցման կայք ստեղծելու հարթակ Հայաստանում

Դե Ձեզնից մնում է միայն վստահել Uteach-ին և սկսել Ձեր երազանքների իրականացումը։ Աշխատե՛ք նույնիսկ տնից, ստեղծե՛ք նյութեր, որոնք կապահովեն Ձեր հաստատուն եկամուտը։

Uteach-ին ավելի լավ ծանոթանալու և Ձեր հաջողությանը հասնելու համար պարզապես

 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):