Ինչպե՞ս ստանալ եկամուտ Uteach-ի միջոցով առցանց դասավանդելով

Հեղ. ՝ Sona Hoveyan / Թարմացվել է .12 Հուն 2024
11 րոպե կարդալու
Ինչպե՞ս ստանալ եկամուտ Uteach-ի միջոցով առցանց դասավանդելով

Նորագույն տեխնոլոգիաները և վերջիններիս շարունակական զարգացումը մեծ հնարավորթյուններ են ստեղծում դասավանդողների համար գիտելիքները եկամտի վերածելու հարցում: 

Մինչ մի շարք դասավանդողներ և ստեղծագործողներ բավարարվում են ուսումնական հաստատությունների ընձեռած հնարավորություններից և գերադասում են աշխատել ութժամյա աշխատանքային ռեժիմով, մյուսները օգտվում են առցանց դասավանդման հարթակի առավելություններից և շարունակում բազմապատկել իրենց շահույթը: Իսկ ինչպե՞ս է դա նրանց հաջողվում: Եկեք ուսումնասիրենք, թե ինչպես առցանց դասավանդումը կարող է դառնալ եկամտի հիմնական աղբյուր: 

Արդյո՞ք առցանց դասավանդումը ժամանակատար է

Մի շարք դասընթացավարներ, սակայն, բաց են թողնում առցանց դասավանդման հնարավորությունը՝ կարծելով, թե առցանց դասընթացների ստեղծումը և վաճառքը չափից շատ ժամանակատար է: Մինչդեռ փոքրածավալ դասընթաց ստեղծել կարող եք նույնիսկ ավելի քիչ քան երկու շաբաթում: Այս ամենը հնարավոր է դառնում առցանց գործիքների և դասավանդման հարթակի միջոցով, իսկ Ձեզ մնում է միայն համակարգել գործընթացը: Միևնույն ժամանակ, դասավանդման հարթակի հնարավորությունները չեն սահմանափակվում միայն դասընթացներ ստեղծելով: Ուստի, եթե ցանկանում եք ժամանակի և ֆինանսական նվազագույն ներդրումներով ստանալ առավելագույն եկամուտ, ապա այս հոդվածում միասին կբացահայտենք բոլոր հնարավորությունները: 

Առցանց դասավանդման ձևաչափն էականորեն տարբերվում է ավանդական դասավանդումից և ունի մի շարք առավելություններ: Առաջին հերթին այն ավելի քիչ ծախսեր և ներդրումներ է պահանջում, ինչը նշանակում է, որ կարիք չկա հոգալ տարածք ունենալու և կոմունալ վճարների մասին: Փոխարենը, այս միջոցները կարող եք ներդնել Ձեր դասընթացները կատարելագործելու, նոր ուսանողներ ներգրավելու և այլ ուղղություններում: 

Իսկ երբ դասավանդումը կազմակերպվում է առցանց դասավանդման հարթակի միջոցով, հնարավորությունները բազմապատկվում են: 

  • Կարողանում եք ներգրավել ուսանողների ոչ միայն տարածաշրջանից, այլև ամբողջ աշխարհից: 
  • Ունենում եք ներկայանալի և մասնագիտական  կայք՝ պատրաստված կայքի կոնստրուկտորի միջոցով:
  • Ավտոմատացնում եք մի շարք գործընթացներ, այդ թվում թեստերի ստուգում, ծանուցումներ, ուսանողների ներկայություն: 
  • Առաջարկում եք բազմատեսակ նյութեր մեկ հարթակում, որտեղ ուսանողները կարող են գրանցվել, կամ գնում կատարել ցանկացած պահի: 
  • Դարձնում եք դասընթացներն ավելի ինտերակտիվ և ներգրավում դասավանդման ժամանակակից մեթոդներ:
  • Վճարումները ստանում եք մեկ միասնական համակարգով:
  • Ունենում եք հասանելիություն բազմատեսակ գործիքների և ինտեգրացիաների՝ դասավանդման գործընթացը ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար:
  • Հետևում եք առցանց դասավանդման բիզնեսի բոլոր գործընթացներին  մեկ կառավարման վահանակից և խնայում ժամանակ:

Ճկուն աշխատանքային գրաֆիկը, բազմատեսակ ռեսուրսներն ու գործիքները, լրացուցիչ եկամուտ ստանալու և որպես մասնագետ աճելու հնարավորությունները միայն սկիզբն են: 

Առցանց դասընթացով ուսուցում տանից

Ինչպես ստանալ եկամուտ դասավանդման հարթակի միջոցով 

Եթե երբևէ ցանկացել եք գումար վաստակել առանց տանից դուրս գալու և առանց կանխորոշված աշխատանքային գրաֆիկի, միմիայն օգտագործելով Ձեր մասնագիտական հմտությունները, ապա դասավանդման հարթակը այն է, ինչ անհրաժեշտ է Ձեզ: Առցանց դասընթացների, տեսադասերի, թվային ռեսուրսների վաճառքը  կարող է դառնալ  եկամտի կանոնավոր աղբյուր:  Եկեք անդրադառնաք յուրաքանչյուրի ստեղծման և վաճառքի մանրամասներին: 

Առաջարկել տեսադասընթացներ 

Առցանց դասընթացների վաճառքը վերջին տարիներին գնալով ավելի տարածված է դառնում, և պատճառը բավականին պարզ է: Որևէ դասընթացի հաճախելու փոխարեն մարդիկ աստիճանաբար նախընտրում են դիտել տեսադասընթացներ իրենց հարմար ցանկացած վայրից և ցանկացած ժամի: Տեսադասընթացները բոլորիս համար հիանալի միջոց են արագ նոր հմտություններ ձեռք բերելու, ժամանակի հետ համընթաց քայլելու և պահանջված մասնագետ լինելու հարցերում: Ուստի, որպես դասընթացավար, Դուք պարզապես չեք կարող բաց թողնել հնարավորությունը:

Հաշվի առնելով, որ արդեն ունեք որոշակի ուսումնական նյութեր, վերջիններս համակարգելը և թվային տարբերակով ներկայացնելը շատ ժամանակ չի պահանջի: Ահա թե ինչպես կարող եք ներկայացնել և վաճառել առաջին տեսադասըթնացը: 

  1. Թեմայի ընտրություն և նպատակների սահմանում - թեև առաջին հայացքից այս քայլը բավականին պարզ է թվում, սակայն թեմայի կոնկրետ և պարզ ձևակերպումը կօգնի Ձեզ հստակեցնել հետագա քայլերի ուղղվածությունը: Ինչպես ավանդական դասավանդման դեպքում, առցանց դասավանդումը նույնպես ենթադրում է հստակ նպատակների սահմանում, որոնք երաշխավորում են տեսադասընթացն ավարտելու դեպքում  ուսանողի ստացած  արդյունքները: 
  2. Ենթաթեմաների առանձնացում - տեսադասընթացը հարկավոր է դեռևս բաժանել փոքրիկ մասերի, որտեղ ցանկալի է, որ յուրաքանչյուր էպիզոդ ունենա առավելագույնը տանսհինգ րոպե տևողություն առավել արդյունավետ լինելու համար: Հետևաբար, ենթաթեմաները և վերջիններիս կառուցվածքը ծառայում են որպես կմախք, որին միս ու արյուն են հաղորդում Ձեր նյութերը: 
  3. Նյութերի հավաքագրում և ստեղծում - հաջորդ քայլն ուղղված է բուն ուսումնական նյութի պատրաստմանը: Այստեղ կարևոր է հաշվի առնել ուսանողների ուսումնական կարիքները՝ ի՞նչ նոր բան են նրանք ցանկանում իմանալ, ի՞նչ մեթոդով են նրանք ավելի լավ ընկալում, ի՞նչը դասընթացը կդարձնի ինտերակտիվ և այլն: Բացի այդ, կարող եք ստեղծել լրացուցիչ նյութեր, օրինակ՝ թեստեր, որոնք կօգնեն ամրապնդել ստացած գիտելիքները: Ի դեպ, ավտոմատ ստուգվող թեստեր կարող եք ստեղծել հենց դասավանդման հարթակի միջոցով:
  4. Դասընթացի ձայնագրում - մեկ տեսախցիկ, մեկ միկրոֆոն, և բնական լուսավորություն: Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է որակյալ տեսանյութ ստանալու համար: Այո՛, ստանալ որակյալ տեսանյութ ամենևին էլ չի նշանակում օգտագործել թանկարժեք սարքավորումներ: Նույնիսկ տեսախցիկը հնարավոր է փոխարինել այլևս բոլորին հասանելի սմարթ հեռախոսով: Եթե տեսախցիկի առաջ ներկայանալը կոմպլեքսավորում է Ձեզ, ապա կարող եք հագեցնել դասընթացը Ձեր պատրաստած այլ տեսանյութերով և սահիկներով: 
  5. Նյութերի խմբագրում -  տեսանյութերի խմբագրման առկա գործիքները գործըթացը դարձնում են այնքան արագ, որ հնարավոր է տաս րոպե տևողությամբ տեսանյութը խմբագրել առավելագույնը տասնհինգ րոպեում, եթե հաշվի առնենք, որ այն բաղկացած է մի քանի տարբեր հոլովակներից, նկարներից և անիմացիաներից: Խմբագրել կարող եք հետևյալ գործիքների անվճար տարբերակներով՝ LoomOpenShot, և  Lightworks: Եթե փնտրում եք ավելի հեշտ խմբագրման տարբերակ, ապա սկզբնական շրջանում կարող եք օգտվել բջջային հավելվածներից, որոնք անգամ առաջարկում են պատրաստի նմուշներ: Մի փոքր ստեղծագործական մոտեցում, և տեսադասընթացը պատրաստ է: 
  6. Դասընթացի տեղադրում հարթակում - տեսադասընթացի ներկայանալիությանը, կայունությանը  և հասանելիությանը կխթանի  առցանց դասավանդման Ձեր կայքը: Այն կծառայի որպես այցեքարտ բոլոր այցելուների համար, որտեղ պոտենցիալ ուսանողները կծանոթանան Ձեր գործունեությանն ու առաջարկվող դասընթացներին՝ ընդամենը մեկ հայացք գցելով կայքի մի քանի էջերի: Մեր օրերում առցանց դասավանդման կայք կարելի է ունենալ րոպեների ընթացքում՝ միևնույն ժամանակ չտիրապետելով ծրագրավորման հմտությունների: Դրա համար պարզապես հարկավոր է գրանցվել առցանց դասավանդման հարթակում, հետևել դասընթացը կայքում տեղադրելու պարզ քայլերին և սկսել վաճառել: 
  7. Մարքեթինգային առաջխաղացում - էլ ինչ վաճառք առանց մարքեթինգի: Նոր ուսանողներ ներգրավելու համար անհրաժեշտ է նրանց տեղեկացնել նոր թարմացումների ու առաջարկների մասին և «պատմել» Ձեր մասին: Սոցիալական մեդիայում տիրող ակտիվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն կարող է հանդիսանալ Ձեր մարքեթինգային ամենափրկիչը և օգնել առաջխաղացման հարցում: Բացի այդ, կարող եք օգտվել առցանց դասավանդման հարթակի առաջարկած մարքեթինգային անվճար գործիքներից. 
  • իրականացնել էլփոստային մարքեթինգ՝ ուղարկելով ավտոմատացված էլեկտրոնային նամակներ
  • կիրառել զեղչեր ու պրոմոկոդեր՝ ստեղծելու գրավիչ առաջարկներ
  • իրականացնել կայքի SEO առաջխաղացում՝ ունենալու ավելի շատ մուտքային հաճախորդներ
  • ստեղծել ուսանողների տվյալների բազա և վերհանել նրանց կարիքները 

Թեև այս ամենը պահանջում է պրակտիկա, սակայն մարտահրավերներից վախենալ պետք չէ: Հարկավոր է պարզապես կենտրոնանալ վերջնարդյունքի վրա և Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: 

Ինչպես յուրաքանչյուր այլ աշխատանք, տեսադասըթնացներ պատրաստելը և հրապարակելը պահանջում է նվիրվածություն, ջանքեր և իհարկե ժամանակ: Սակայն, կարևոր է հաշվի առնել, որ ներդրած ժամանակը շուտով տալիս է ցանկալի արդյունքը, քանի որ, ստեղծելով տեսադասընթացը մեկ անգամ, հնարավորություն եք ունենում վաճառել այն տարիներ շարունակ՝ միայն կատարելով փոքրիկ փոփոխություններ:

Այսպիսի միջին ծավալի դասընթաց պատրաստելը Ձեզանից կպահանջի միջինում ընդամենը երկու ամիս: Առաջին մեկ շաբաթը կարող եք հատկացնել տեսադասընթացը պլանավորելուն և ենթաթեմաները առանձնացնելուն: Ենթադրենք, այն բաղկացած է 23 էպիզոդից, իսկ դուք մեկ էպիզոդի սցենարը և նյութերը պատրաստում եք մի քանի ժամում: Ուստի ամբողջական դասընթացի նյութերը ունենալու համար կհատկացնենք ոչ ավելին, քան երկու շաբաթ: Կախված Ձեր՝ խմբագրման հմտություններից և յուրաքանչյուր էպիզոդի ծավալից, ձայնագրելը և տեսանյութերը խմբագրելը կպահանջեն երկուսից երեք շաբաթ: Այս ամենին ավելացնենք մի քանի ժամ դասընթացը դասավանդման հարթակում տեղադրելու համար, և դեռևս երկար տարիներ կարող եք վայելել 2 ամսվա կատարած աշխատանքի արդյունքը: Միևնույն ժամանակ, ավելի փոքր ծավալի դասընթաց կարելի է ստանալ անգամ երկու շաբաթվա ընթացքում:

Վիդեո դասընթացով ուսուցում

Վաճառել ուսումնական պրոդուկտներ

Իսկ եթե այնուամենայնիվ դեռ պատրաստ չեք ստեղծել և վաճառել տեսադասընթացներ, ապա կարող եք գումար վաստակել՝ վաճառելով Ձեր ուսումնական պրոդուկտներըը: Առցանց դասավանդման հարթակը տալիս է հնարավորություն վաճառելու թե՛ թվային, և թե՛ ֆիզիկական պրոդուկտներ: Իսկ ի՞նչ են դրանք ներառում: 

  • Թվային պրոդուկտների օրինակներ, որոնք դուք կարող եք հեշտությամբ վաճառել, ներառում են՝  էլեկտրոնային գրքեր, ուղեցույցներ, ձեռնարկներ, խորհուրդներ, դասի պլաններ, գրավոր նյութեր ու հետազոտություններ, աշխատանքային թերթիկներ, և այն ամենը ինչ ստեղծել եք Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում՝ որպես օգտակար ռեսուրս: 
  • Ֆիզիկական պրոդուկտներ- իսկ եթե դեռ չեք հասցրել թվայնացնել այս ամենը, ապա վաճառք հնարավոր է իրականացնել նաև տպագրված տարբերակով: 

Ձեր մասնագիտական ռեսուրսներից յուրաքանչյուրը դասավանդման կայքում տեղադրելը ստեղծում է արագ հասանելի պորտֆոլիո և ուսանողների նեղ շրջանակի հասանելի լինելու փոխարեն դառնում է ճանաչելի և օգտակար ավելի լայն շրջանակների համար: Այսպիսով, ուսանողները կկարողանան գտնել հենց Ձեր պրոդուկտըը, երբ կփնտրեն այն որոնողական համակարգերում (Google, Yandex, Bing և այլն), իսկ Դուք կկարողանաք վաճառել դրանք ավելի հեշտ տարբերակով:

Առաջարկել առցանց դասեր 

Դասընթացներ առաջարկելու համար անպայման չէ դրանք նախօրոք ձայնագրել և մատուցել խմբագրված տեսանյութի տեսքով: Կա ևս մեկ հաճախ կիրառվող տարբերակ՝ առցանց դասընթացներ: Ի տարբերություն նախօրոք ձայնագրված դասընթացների, ուսանողների հետ հաղորդակցումն ավելի անմիջական է: 

Դասավանդման հարթակը, մի շարք գործիքների հետ զուգահեռ, ապահովում է ինտեգրացիա տեսազանգի հավելվածների հետ, ինչպիսին է օրինակ բոլորին հայտնի Zoom ծրագիրը: Իսկ ինչու՞ միանգամից չօգտագործել Zoom-ը դասավանդման հարթակում առցանց դասընթացը տեղադրելու փոխարեն:

  • Դասավանդման հարթակը առաջարկում է լրացուցիչ գործիքներ՝ ուղղված ուսումնական գործընթացի կենտրոնացված կազմակերպմանը:
  • Մասնակիցների ներկայության ստուգվում է ավտոմատ կերպով, ուստի կարիք չկա լրացուցիչ ժամանակ վատնելու:
  • Ներկայության, կատարված վճարի և այլ մանրամասներին հասանելիություն եք ստանում Ձեր կառավարման վահանակից:
  • Ինքներդ եք կառավարում ովքեր կարող են միանալ և հասանելիություն ունենալ առցանց դասընթացին:  
  • Հղումն այլ հարթակներում տարածելու անհրաժեշտություն չկա, քանի որ մասնակիցները մուտք են գործելու անմիջապես Ձեր կայքից: 
  • Դասընթացին կից տրված հանձնարարություների տեղադրումը, ստուգումը, հաստատումը ևս կատարվում է միասնական հարթակում՝ առանց լրացուցիչ մեսենջերների օգտագործման:
  • Վճարը ստանում եք վճարման միասնական համակարգի միջոցով:

Համաձայն կլինեք, որ գործընթացի նման կազմակերպվածությունը խնայում է և՛ ժամանակ, և՛ նյարդեր: 

Առցանց դասեր տանից

Կազմակերպել վեբինարներ 

Ներկայումս վեբինարները լավ տարածում ունեն և հասանելի ենտարբեր թեմաներով: Իսկ ինչու՞ վեբինարների մասնակցելու փոխարեն չդառնալ այն կազմակերպողներից մեկը: Վեբինարի դեպքում, եթե նախատեսում եք կազմակերպել մի քանիսը,  չկա խիստ անհրաժեշտություն պահպանել թեմաների հաջորդականությունը, ինչպես տեսադասընթացների և առհասարակ առցանց դասընթացների դեպքում է: Հետևաբար, եթե Ձեզ չեք տեսնում դասընթաց ստեղծելու գործում, կարող եք ընտրել հենց այս տարբերակը: 

Այնուամենայնիվ, նախապատրաստական աշխատանքները և պլանավորումը կազմում են վեբինար անցկացնելու անբաժան մասը: Սկզբում անհրաժեշտ է ընտրել թեմա, որը տվյալ պահին  ամենաշատն է հետաքրքրում Ձեր լսարանին: 

Յուրաքանչյուր հաջողված վեբինար պարտադիր ներառում է հետևյալ տարրերը.

  • Գրավիչ բովանդակություն, որին հնարավոր է հասնել թեմային համապատասխան պատմությունների և գործնական օրինակների միջոցով:
  • Բազմազան կոնտենտը, որն իր մեջ ամբողջացնում է  տեսանյութեր, նկարներ, աուդիո նյութեր, տեքստային ինֆորմացիա և շնորհանդես՝ ճիշտ չափաբաժիններով:
  • Ինտերակտիվություն, որն հնարավոր է ապահովել նախապես մշակված բաց հարցերի և լսարանին հնարավորինս քննարկումներում ներգրավելու միջոցով: 
  • Գրագետ ներկայացում, ինչը նշանակում է, որ պետք է հետևել ձայնի տոնին, ներկայացման արագությանը, ժեստերին, պահպանել տեսողական կոնտակտ տեսախցիկի հետ:
  • Ժամանակի խելամիտ կառավարում: 

Վեբինարից դուրս լսարանի հետ կապ պահպանելու համար կարող եք տրամադրել լրացուցիչ ռեսուրսներ, պատասխանել մնացած հարցերին, կամ տրամադրել վեբինարի ձայնագրությունը: 

Ստեղծել փաթեթներ (բանդլներ)

Պատկերացնենք՝ Դուք արդենք իսկ ստեղծել եք մի քանի տեսադասընթացներ, առցանց դասեր և ներբեռնել եք ուսումնական ռեսուրսներ: Ավելի շատ ուսանողներ ներգրավելու և դասընթացների առաջարկը ավելի գեղեցիկ մատուցելու համար կարող եք սկսել կիրառել փաթեթների ստրատեգիան: Փաթեթներ ստեղծելը նշանակում է ներառել միանգամից մի քանի ուսումնական նյութ՝ դասընթացներ և պրոդուկտներ, մեկ առաջարկի մեջ: Այն իր հետ բերում է մի շարք առավելություններ.

  • Բազմապատկում եք Ձեր շահույթը, քանի որ սկսում եք մեկ ուսանողին միանգամից մի քանի դասընթաց առաջարկել մեկ փաթեթում:
  • Գործի եք դնում խաչաձև վաճառքների մարտավարությունը՝ երբ միևնույն փաթեթում Ձեր առաջարկած դասընթացներն ու ռեսուրսները միմյանց փոխլրացնում են: Այդպիսով, ուսանողը մեկ դասընթացին զուգահեռ ծանոթանում են մեկ այլ նույնպիսի դասընթացի, որը միգուցը մտքով չէր անցնի ուսումնասիրել: 
  • Ուսանողներին ավելի մեծ արժեք եք փոխանցում, քանի որ նրանք ստիպված չեն լինի որոնել և գնել մի քանի դասընթաց որևէ թեմայի վերաբերյալ այն խորապես հասկանալու համար:

Փաթեթներ կարող եք կազմել տարբեր սկզբունքների համաձայն: Օրինակ՝ փաթեթում ներառել միևնույն թեմայի վերաբերյալ Ձեր ստեղծած բոլոր նյութերը, համակարգել դրանք ըստ իմացության մակարդակի (սկսնակներ և վարժ տիրապետողներ), կազմել կարճաժամկետ առաջարկներ, որոնք հասանելի կլինեն միայն տվյալ ժամանակահատվածի համար, կիրառել զեղչային համակարգ և այլն: 

Այս ամենը հնարավոր է դառնում առցանց դասավանդման հարթակի միջոցով, որն  ապահովում է փաթեթների ստեղծման անհրաժեշտ գործիքակազմով: 

Բովանդակության կառուցման ընթացք

Վարել բլոգ  

Բացի դասընթացներից, վեբինարից, ուսումնական ռեսուրսներից, դասընթացների փաթեթներից հաջորդ տարբերակը, որը կխթանի առցանց դասավանդման հարթակի միջոցով գումար վաստակելուն բլոգ վարելն է:  Մեր օրերում այն լավագույն միջոցներից է լսարան հավաքելու, նրանց հետ օգտակար նյութերով և փորձառությամբ կիսվելու և ուսանողների վստահությունը շահելու համար: 

Բլոգը նաև կօգնի ամրապնդել Ձեր դիրքը շուկայում, քանի որ պարբերաբար կիսվելով թարմ ինֆորմացիայով, ուսանողների աչքերում Դուք կերևաք որպես «հեղինակություն»: Այս կերպ կկարողանաք բարձրացնել դասավանդման կայքի տեսանելիթյունը, աստիճանաբար ձեռք կբերեք մուտքային հաճախորդներ, որոնք էլ շուտով կվերածվեն գնորդների: 

Uteach հարթակում բլոգ տեղադրելը ընդամենը րոպեներ է տևում, ուստի կարող եք պլանավորել բլոգում տեղադրվող նյութերը հենց այսօրվանից և ներգրավել նոր ուսանողներ: 

Դարձի՛ր հաջողակներից մեկը 

Ինչպես տեսնում եք՝ դասավանդման հարթակի ընձեռած հնարավորությունները բազմաթիվ են: Սկսած նախօրոք ձայնագրված դասընթացներից մինչև վեբինարներ, կարճաժամկետ դասընթացներ և պրոդուկտներ: Մինչ այս ամենը իրականացնելը կարող է ժամանակ պահանջել, առցանց դասավանդման հարթակը, ինչպիսին է Uteach-ը, գործընթացը դարձնում է ավելի կազմակերպված, խնայում Ձեր ժամանակը, ապահովում բոլոր անհրաժեշտ գործիքներով ստեղծագործելու, Ձեր ռեսուրսները լավագույնս ներկայացնելու, նոր ուսանողներ ներգրավելու, և իհարկե վաճառք իրականացնելու համար: 

Ամբողջ աշխարհից Uteach-ին արդեն միացել են հազարավոր դասավանդողներ և կերտել իրենց հաջողության պատմությունը: Ուստի դու նույնպես կարող ես կարճ ժամանակում հիմնել առցանց դասավանդման քո բիզնեսը և դառնալ հաջողակներից մեկը: 

Հարթակի բոլոր հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ: Մեր մասնագետները ցույց կտան՝ ինչպես լավագույնս օգտվել այս հնարավորություններից և բազմապատկել շահույթը, եթե  ամրագրեք demo հիմա: 

Սկսեք ԱՆՎՃԱՐ

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):