Website, Branded App, Coaching,
Setup & Personal Consulting
$125 monthly * (Save $2410)
*paid annually
Բարի գալուստ Uteach-ի աջակցության ուղեցույց: Մենք ուրախ ենք, որ միացել եք մեզ:
Ձեր պրոֆեսիոնալ կայքի կարգավորումները սկսվում է ստորև ներկայացված հիմնական քայլերից: Հիշեք, որ ցանկալի է կարգավորել այս կետերը հենց սկզբից:
Եկեք տեսնենք, թե ինչպես կարող եք կարգավորել Ձեր կայքը մի քանի արագ քայլերով:
Ինչպես ընտրել կայքի դիզայնի նմուշ և փոփոխել
Առաջին գործողությունը, որ կարող եք անել՝ դիզայն ընտրելն է: Դիզայնի նմուշների անհատականացումն օգնում է ավելի լավ ներկայացնել Ձեր նիշան (ոլորտը):
Բոլոր հասանելի դիզայնները տեսնելու համար հարկավոր է՝
Այս բաժնում կտեսնեք բոլոր հասանելի դիզայնի նմուշները։ Եթե հավանել եք նմուշներից մեկը պարզապես անհրաժեշտ է ընտրել դիզայնը և սեղմել վրան։
Կտեսնեք 2 կոճակ՝
Նախադիտում -հնարավորություն է տալիս մինչև ընտրելը տեսնել ամբողջական դիզայնը և
Ընտրել այս դիզայնը - այս կոճակով հաստատում եք Ձեր ընտրությունը
Զգուշացում - Դիզայնը փոխելու դեպքում Ձեր գլխավոր էջի և առանձին էջերի ինֆորմացիան կկորչի։ Այսինքն, եթե դուք ստեղծել եք տարբեր էջեր (մասին, ծառայություներ և այլն) և մի օր ցանկանաք փոխել կայքի դիզայնի նմուշը, այս բոլոր էջերը կջնջվեն։ Խնդրում ենք լինել ուշադիր։
Կարո՞ղ եմ ցանկացած ժամանակ փոխել իմ ընթացիկ դիզայնի նմուշը։
Այո, Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոխել այն,այնուամենայնիվ հարկավոր է հիշել, որ՝
Այսպիսով, նախքան դիզայնը փոխելը, համոզվեք, որ պահպանել եք Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը նախորդ նմուշից։
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք այն [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք չատի նշանին` Ձեր հարցը գրելու համար։
©2024 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են