Կառավարման վահանակի բաժիններ

Բարի գալուստ Uteach-ի ուղեցույց: Մենք ուրախ ենք, որ միացել եք մեզ: Եկեք կարճ ներկայացնենք կառավարման վահանակի բաժինները՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես և որտեղ կարող եք վերահսկել Ձեր կայքի գործունեությունը:

Ընդհանուր ակնարկ 

Կառավարման վահանակն այն տարածքն է, որտեղ կարող եք տեսնել Ձեր կայքի ամբողջ ինֆորմացիան։ Այն թույլ է տալիս հեշտորեն տեղաշարժվել Ձեր կայքի ցանկացած բաժնում։ Ձեր կայքի կառավարման վահանակ կարող եք մուտք գործել` սեղմելով պրոֆիլի նկարին, այնուհետև կառավարման վահանակին։

Կառավարման վահանակի բաժիններ

 

1․Կառավարման վահանակի աջ հատվածի վերևի մասում կտեսնեք «Իմ կայքը» կոճակը, որի վրա սեղմելով՝ կհայտնվեք Ձեր կայքում։

Կառավարման վահանակի բաժիններ

2․ Հարցական նշանին սեղմելիս՝ կտեսնեք հետևյալ ենթաբաժինները

Կառավարման վահանակի բաժիններ

3․ Զանգակի նշանին սեղմելիս՝ կտեսնեք Ձեր կայքի բոլոր ծանուցումները, երբ կգրանցվի նոր ուսանող կամ կգնվի նոր դասընթաց, Ձեզ կուղարկեն նամակ կայքի “հետադարձ կապի” ֆորմայով, կանցնեն թեստ և այլն։ Իսկ այս հատվածում կտեսնեք Ձեր պրոֆիլը և վահանակից դուրս գալու “Ելք” կոճակը։

 

Կառավարման վահանակի բաժիններ

Ներքևի հատվածում կտեսնեք կայքի հիմնական հղումները և ընդհանուր վերլուծությունը։

Կառավարման վահանակի բաժիններ

Խմբագրել գլխավոր էջը: Սեղմելով այստեղ՝ դուք կարող եք փոփոխել գլխավոր էջի տեսքը և տեքստերը։ 

Ստեղծել նոր դասընթաց: Երբ Ձեր վիդեոդասը պատրաստ է, կարող եք սեղմել և հայտնվել վիդեոդասի էջում։ Այնուհետև լրացնել պահանջվող տեղեկատվությունը քայլ առ քայլ, կամ պարզապես ստեղծել նորը։ 

Ստեղծել նոր էջ: Դուք կարող եք ստեղծել նոր էջ՝ լենդինգ,տեղեկատվական պատրաստի շաբլոնների հիման վրա կամ հավաքել դատարկ էջից Ձեր անհատական դիզայնը։ 

Ինչպես թարգմանել կայքի արտաքին տեսքը։  Դուք կարող եք թարգմանել կայքի արտաքին տեսքը այն լեզուներով,որոնք հասանելի են։

 

Ձեր դպրոցը

Այս բաժնում կարող եք տեսնել կայքի վերլուծությունը,որը ներառում է

  • Բոլոր օգտատերերը
  • Ընթացիկ ամսվա վաճառքները
  • Ուսման միջին տևողությունը
  • Ուսանողներ
  • Հանձնած թեստեր
  • Դասընթացն ավարտելու տոկոսայնություն
Կառավարման վահանակի բաժիններ

Այս հատվածում կտեսնեք Ձեր կայքի նոր օգտատերերին,եկամուտը, վաճառված ռեսուրսները և ընդհանուր ուսանողների թիվը։ Իսկ աջ հատվածում կարող եք օգտագործել ժամանակի ֆիլտրը։

Կառավարման վահանակի բաժիններ

 

Նոր օգտատերեր

 Այս հատվածում տեսնում եք գրանցված ուսանողների մասին ինֆորմացիա։

Կառավարման վահանակի բաժիններ

Ռեսուրսները

Այս հատվածում կտեսնեք Ձեր կայքի ընդհանուր պրոդուկտները և ուսանողների քանակը։

 

Կառավարման վահանակի բաժիններ

Նավիգացիոն մենյու 

Վերևի հատվածում կտեսնեք Ձեր կայքի անվանումը կամ լոգոն։ Սեղմելով նրա վրա՝ նույնպես կհայտնվեք Ձեր կայքում։ Կառավարման վահանակի ձախ հատվածում կտեսնեք կայքի հիմնական բաժինները։

Կառավարման վահանակի բաժիններ

Դրանք են ՝ 

  1. Օգտատերեր - Այստեղ կարող եք տեսնել, ավելացնել, խմբագրել կամ ջնջել կայքի ուսանողներին, ադմիններին, հեղինակներին և խմբերին ։
  2. Ուսումնական նյութեր- Այս բաժինը ներառում է Ձեր վիդեոդասերը, թեստերը, Live դասերը և հասվատագրերը։ 
  3. Կայքի կոնստրուկտոր- Այս բաժնում ներառված են Ձեր կայքի արտաքին տեսքի հետ կապված ենթաժինները։ Կարող եք հեշտությամբ ընտրել կայքի դիզայնի նմուշը, փոփոխել գլխավոր էջը և անհատականացնել բրենդինգը, ավելացնել կամ ջնջել էջերը, փոփոխել կայքի հիմնական լեզուն և դասավորել մենյուն
  4. Մարքեթինգ - Այն ամենը, ինչը կապված է մարքեթինգի հետ, կտեսնեք այս բաժնում ։
  5. Բլոգ - Այստեղ կարող եք ավելացնել կամ ջնջել հոդվածները ։
  6. Հավելված - Այս ենթաբաժնում կգտնեք հավելվածի մասին տեղեկություն և հնարավորություն փոփոխելու տվյալները ։
  7. Պրոդուկտներ - Այս բաժնում կարող եք ստեղծել թվային և ֆիզիկական պրոդուկտներ և վաճառել դրանք ։
  8. Վճարումներ և վաճառքներ բաժինը ներառում է կայքի ֆինանսական հատվածը։ 
  9. Հաղորդագրություններ բաժնում կգտնեք Ձեր կայքի “Կապ մեզ հետ” էջի հաղորդագրությունները ։
  10. Կարգավորումներ բաժնում կտեսնեք կայքի ընդհանուր և էլ․հասցեի կարգավորումները, կարող եք կցել անհատական դոմենը, ինտեգրել տարբեր մարքեթինգային գործիքներ և ավելացնել տեսազանգի հավելվածները ։
  11. Աջակցություն բաժինը կուղղորդի Ձեզ աջակցության էջը, որտեղից կարող եք ստանալ շատ հարցերի պատասախաններ։

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար 🙂