Ինչպես կատարել իմեյլ մարքեթինգային արշավներ

 

Իմեյլ մարքեթինգը արդյունավետ միջոց է մեծ լսարանին հասնելու համար: Կանոնավոր, անհատականացված էլ․նամակները կարող են օգնել հարաբերություններ հաստատել հաճախորդների հետ:
 

Արդյունավետարշավները օգնում են բարձրացնել բրենդի ճանաչելիությունը, ինչն իր հերթին հանգեցնում է ավելի շատ վաճառքի:

 

Օգտագործեք այս 7 խորհուրդները հաջող իմեյլ մարթեքինգային արշավների համար:

 

  • Սահմանեք ձեր թիրախային լսարանը. Հասկացեք Ձեր լսարանին և այն, ինչ նրանք ակնկալում են Ձեր նամակներից:
  • Ստեղծեք տպավորիչ նամակի թեմայի վերնագրեր. Ձեր վերնագրերը դարձրեք կարճ, կոնկրետ և գրավիչ, քանի որ դա առաջին բանն է, ինչ մարդիկ տեսնում են:
  • Ձեր էլ․հասցեների ցուցակը բաժանեք հատվածների։ Խմբավորեք Ձեր մեյլերը ավելի նեղ խմբերի՝ հիմնված ընդհանուր բնութագրերի վրա, ինչպիսիք են գտնվելու վայրը կամ նախկին վարքագիծը:
  • Անհատականացրեք նամակները. օգտագործեք ստացողի անունը և այլ մանրամասներ՝ Ձեր էլ. նամակներին անհատականցված տեսք հաղորդելու համար:
  •  Օգտագործեք հստակ call to action: նշեք, թե ինչ գործողություններ եք ուզում, որ ստացողը կատարի, օրինակ՝ սեղմելով հղումը կամ գնումներ կատարելը:
  • Follow-up-եր։ Պլանավորեք հետագա նամակներ ուղարկել նրանց, ովքեր չեն պատասխանել նախորդներին:
  • Վերլուծեք արդյունքները բարելավելու համար. Պարբերաբար գնահատեք Ձեր արշավների արդյունքները և սկսեք բարելավել հաջորդ արշավները։

Դուք կարող եք օգտագործել իմեյլ մարքեթինգային տարբեր գործիքներ, որոնք կօգնեն Ձեզ,օրինակ՝ Mailchimp-ը: Այն թույլ է տալիս ստեղծել և ուղարկել նամակներ, կառավարել բաժանորդներին և հետևել արդյունքներին: Mailchimp-ը ինտեգրելու համար Ձեր կառավարման վահանակից գնացեք Ինտեգրումներ բաժինը։:


Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար