Ինչպես ուղարկել և ստանալ ավտոմատ նամակներ

 

Uteach-ը հարմար է բազմաթիվ ավտոմատացված գործիքների համար: Եվ ավտոմատացված նամակներ ուղարկելը դրանցից մեկն է: Այս հնարավորությունը զգալիորեն խնայում է ժամանակը, քանի որ Դուք ստիպված չեք լինի ձեռքով նամակներ ուղարկել, երբ փոփոխություն է տեղի ունենում:

 

Համակարգն ամեն ինչ անում է Ձեր փոխարեն, և Ձեզ մնում է միայն ակտիվացնել էլ․փոստի ակտիվացման կոճակը։

 

Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է՝

 

  • Մուտք գործել կառավարման վահանակ
  • Ընտրել Կարգավորումներ բաժին,
  • Հետո Էլ․հասցեի կարգավորումներ
Ինչպես ուղարկել և ստանալ ավտոմատ նամակներ

Կան հետյալ ենթաբաժինների ավտոմատացված նամակներ՝

 

  • Գրանցում
  • Գաղտնաբառի վերականգնում
  • Կարգավիճակի փոփոխություն
  • Դասընթացներ
  • Թեստ
  • Live դաս
  • Պրոդուկտ
  • Փաթեթներ
  • Բաժանորդագրություն
  • Հավաստագիր
  • Coaching
     

Երբ Դուք անցնեք այս բաժիններից յուրաքանչյուրով, կտեսնեք ավտոմատացված էլ․փոստի օրինակը տարբեր դեպքերի համար:

 

Ընտրեք այն խումբը, որտեղ ցանկանում եք միացնել կամ անջատել ավտոմատացման հնարավորությունը: Նշենք, որ նամակներն ուղարկվում են ուսանողներին, ադմիններին և հեղինակներին:
 

Ստորև կարող եք տեսնել ակտիվացման կոճակը։ Այն ակտիվացնելու դեպքում Ձեր նամակը կուղարկվի տվյալ գործողությունը կատարվելուց հետո։ Օրինակ ուսանողը կստանա նամակ գրանցվելուց հետո։


Ինչպես ուղարկել և ստանալ ավտոմատ նամակներ

Այն անջատելու համար պետք է նորից սեղմել և անջատել տվյալ կոճակը։


Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար