Ինչպես պաշտպանել օնլայն դասընթացների հեղինակային իրավունքները

Հեղ. ՝ Sona Hoveyan / Թարմացվել է .12 Հուն 2024
8 րոպե կարդալու
Ինչպես պաշտպանել օնլայն դասընթացների հեղինակային իրավունքները

Անհանգստացա՞ծ եք, որ Ձեր նյութերն ու դասընթացները կարող են տարածել կամ գողանալ: Թվային տեխնոլոգիաների այս դարաշրջանում բոլոր ստեղծագործողներին, այդ թվում և առցանց դասընթացների հեղինակներին, անհանգստացնում է գրագողության խնդիրը: 

Դասընթացը ստեղծելու համար այդքան ջանք և ժամանակ ծախսելուց հետո ոչ ոք չի ցանկանա, որպեսզի  մեկ ուրիշը վայելելի իր աշխատանքի պտուղները: Այդ պատճառով Uteach-ն ամեն ինչ անում է արգելելու Ձեր ստեղծածի այս կամ այն կերպ օգտագործումը: 

Դուք նույնպես կարող եք ձեռնարկել որոշակի միջոցառումներ՝ ուղղված առցանց դասընթացների և նյութերի հեղինակային իրավունքների պաշտպանությանը: Ահա, թե ինչպես: 

Ինչ է մտավոր սեփականությունը և հեղինակային իրավունքը

Մտավոր սեփականությունն օրենքով սահմանված այն իրավունքներն են, որոնք հիմնականում վերաբերում են արվեստի, գիտության, գրականության, և այլ ոլորտներում մտավոր գործունեությանը: Այն բաժանվում է երկու ոլորտի՝ հեղինակային իրավունք և արդյունաբերական սեփականություն: 

Առցանց դասընթացների ոլորտում հեղինակային իրավունք ասելով հասկանում եք Ձեր դասընթացներին և կայքին առնչվող մտավոր սեփականությունը: Դրանք ներառում են տեսադասընթացներն ու live դասերը, աուդիո ֆայլերը, սոցիալական մեդիայում տեղադրված կոնտենտը, բլոգը, Ձեր էլեկտրոնային գրքերը, դասընթացի անվանումն ու լոգոն, Ձեր կողմից ստեղծված և դասավանդման կայքում տեղադրված նկարներն ու այլ ուսումնական նյութերը: 

Փաստաթղթերի ստորագրում

Ինչպես խուսափել օնլայն դասընթացի հեղինակային իրավունքների խախտման ռիսկերից

Դե իհարկե, սխալ կլինի կարծել, թե  Ձեր ստեղծագործության հեղինակային  իրավունքները որևէ հարթակում կամ որևէ գործիքի օգնությամբ հարյուր տոկոսով հնարավոր կլինի պաշտպանել: Անհնար է նույնիսկ հաշվել այն բոլոր եղանակները, որով հնարավոր է պատճենել համացանցում ցանկացած ֆորմատով տեղադրված նյութը: Այս խնդրին բախվում են նույնիսկ աշխարհի խոշորագույն կազմակերպությունները: 

Սակայն ամենևին էլ կարիք չկա հուսահատվել կամ դադարեցնել ստեղծագործական գործունությունը: Կարող եք ձեռնարկել մի շարք քայլեր՝ գրագողության ռիսկերը առավելագույնս նվազեցնելու համար: 

#1 Կիրառել տարբերանշան 

Չկա պաշտպանության ավելի լավ տարբերակ, քան սեփական բրենդինգի տարրերն օգտագործելը: Նման տարրերը ներառնում են Ձեր լոգոն, ֆայլերի վրա կիրառվող կնիքը և տարբերանշանը: Դրանք կհանդիսանան որպես տարբերակիչներ, և, եթե անգամ Ձեր նյութը ինչ որ կերպ հայտնվի այլ հարթակում, ապա դրանք “կմատնեն” իրական հեղինակին: 

Նույնիսկ եթե հնարավոր լինի հեռացնել տեսնայութի կամ ֆայլի վրա տեղադրված տարբերանշանները կամ լոգոն, միևնույն է դրանից խորապես կտուժի տեսանյութի որակը և հետագա օգտագործման համար չի լինի պիտանի:  Ուստի այս առումով Դուք ապահով դիրքերում եք: 

#2 Երևալ տեսանյութում 

Առաջին հայացքից այս քայլը բավականին պարզ է թվում: Եթե նույնիսկ կոմպլեքսավորվում եք ամբողջ ընթացքում տեսախցիկի առաջ խոսելիս, կարող եք նվազագույնը չորս դրվագ տեղադրել, որտեղ հստակ երևում է Ձեր դեմքը: Ուստի, նույնիսկ եթե հաջողվի որևէ կերպ տարածել տեսանյութը, պարզ կլինի, թե իրականում ով է հեղինակը: 

#3 Լինել տարբերվող 

Ինչքան էլ փորձեն Ձեզ կրկնօրինակել՝ դա նրանց չի հաջողվի: Չէ՞ որ վաճառել դասընթաց չի նշանակում միայն տրամադրել ռեսուրսները և վերջ: Չմոռանանք, որ Դուք պարբերաբար կապի մեջ եք գտնվում ուսանողների հետ, օգնում նրանց, պատասխանում հարցերին, կամ, միգուցե, անհրաժեշտության դեպքում տրամադրում լրացուցիչ նյութեր: Բացի դասընթացի տեսանյութը ստանալուց, ուսանողները Ձեզ նաև վճարում են առցանց դասավանդման այն յուրահատուկ միջավայրի համար, որն ունակ եք ստեղծել միայն Դուք: 

Ուստի կարևոր է հասկանալ՝ ի՞նչն է հատկապես Ձեզ դարձնում յուրահատուկ, և դարձնել այն առցանց դասավանդման մի մասնիկը: Օրինակ՝ կարող եք բոլոր վիդեոդասերը սկսել թեմային բնորոշ ասույթով, կամ բոլոր էպիզոդների վերջաբանում դասընթացը եզրափակել միևնույն արտահայտությամբ և այլն: Այս կերպ Դուք կլինեք հիշվող, իսկ մարդիկ անմիջապես կկարողանան տարբերել, որ հենց Դուք եք դասընթացի հեղինակը: Նույնիսկ կարող եք երբեմն թարմացնել վիդեոդասը, ներառել այլ տարրեր կամ փոխել որոշ էպիզոդների բովանդակությունը: 

#4 Օգտագործել հեղինակային իրավունքի պաշտպանության նշան (©) 

Հեղինակային իրավունքները նաև ցույց են տրվում © նշանի միջոցով: Դրա փոխարեն կայքերում հաճախ կարող եք հանդիպել անգլերեն copyright` հեղինակային իրավունք բառը: Դրան սովորաբար հետևում են տարեթիվը և կազմակերպության անունը: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ նշանը չկիրառելու դեպքում չեք կարող պահանջել Ձեր իրավունքները: Ճիշտ է, այն չի ապահովում լրացուցիչ պաշտպանություն, սակայն մարդկանց համար հանդիսանում է ազդանշան, որ նյութը գողանալու դեպքում կունենան խնդիրներ: 

#5 Ներառել ստեղծման ամսաթվերը 

Բոլոր ռեսուրսները, որ առաջարկում եք, այդ թվում առցանց դասընթացները, էլեկետրոնային գրքերը, բլոգը, ցանկալի է պահպանել այնպես, որ երևա ժամանակի մասին որևէ նշում: Այսպես, եթե դրանք հրապարակում եք առցանց դասավանդման կայքում, ստեղծման մասին  ամսաթվային նշումը կատարվում է ավտոմատ կերպով: Ամսաթվի նշում ունենալու համար կարող եք ռեսուրսները պահպանել Ձեր էլեկտրոնային փոստում, կամ Google Drive ամպային համակարգում: Հեղինակային իրավունքի վիճելի հարցի պարագայում ամսաթիվը կօգնի հասկանալ՝ ով է հեղինակը: 

#6 Ստեղծել հեղինակային իրավունքի սեփական քաղաքականությունը 

Կարելի է մտածել, թե այն, ինչ արգելված չէ՝ թույլատրված է: Ուստի Դուք պարզապես կարող եք արգելել Ձեր ռեսուրսների որևէ կերպ տարածելուն կամ ներբեռնելուն ուղղված յուրաքանչյուր քայլ՝ Ձեր դասավանդման կայքի էջերից մեկում այդպիսի ինֆորմացիա տեղադրելով: Էջում կարող եք տեղադրել հեղինակային իրավունքների մասին Ձեր քաղաքականությունը և հստակ կետերով նշել՝ ինչն է արգելված կամ թույլատրելի: 

Ինչպես նաև կարող եք ներառել տեղեկատվություն այն մասին, թե ինչ քայլերի եք պատրաստ դիմել հեղինակային իրավունքերի խախտման դեպքում: Սա ևս մեկ քայլ է, որը հնարավորինս կկանխի Ձեր ստեղծածը անզգուշորեն կամ ոչ միտումնավոր կերպով տարածելը: 

#7 Օգտվել առցանց գործիքներից 

Պարզելու համար՝ արդյո՞ք Ձեր նյութը տեղադրված է համացանցի որևէ այլ հարթակում՝ կարող եք օգտվել գրագողության ստուգման գործիքներից: Կան կայքեր, որտեղ տեղադրելով օրինակ Ձեր բլոգի հղումը, կարող եք տեսնել կրկօրինակված հատվածները: Մյուսների դեպքում հնարավոր է պատճենել և տեղադրել տեքստը կամ ներբեռնել ֆայլը, որպեսզի տեսնեք նմանատիպ նախադասությունները: Այդպիսի գործիքների օրինակ է Plagibot-ը, որը կիրառելի է հայերեն լեզվի դեպքում: Իհարկե, այսպիսի գործիքների օգնությամբ չեք կարող պարզել՝ ով է առաջին հրապարակել նյութը, սակայն նմանությունը բացահայտելու դեպքում կարող եք շարունակել ուսումնասիրել ամսաթիվը և կայացնել որոշում: 

Առցանց գործիքների օգտագործում

Ինչպես է Uteach-ը օգնում նվազեցնել գրագողության ռիսկերը 

Uteach-ը դասավանդման հարթակ է, որին արդեն միացել են հազարավոր մասնագետներ ամբողջ աշխարհից՝ կիսելու իրենց գիտելիքները և գումար աշխատելու: Հաճախակի թարմացումների շնորհիվ հարթակն ամեն ինչ անում է Ձեր դասընթացների և նյութերի անվտանգությունն ապահովելու և հեղինակային իրավունքների խախտման ռիսկերը նվազեցնելու համար: Այժմ ավելի մանրամասն ծանոթանանք այդ հնարավորություններին: 

Դասընթացի և այլ ռեսուրսների հասանելիության կառավարում  

Uteach-ով ստեղծված Ձեր կայքում  Դուք կարող եք կառավարել յուրաքանչյուր առցանց դասի, տեսադասընթացի, և առհասարակ, ռեսուրսների հասանալիությունը: Սա նշանակում է, որ կարող եք դասընաթացներն ու այլ ուսումնական նյութերը տեղադրել ոչ հրապարակային տարբերակով: Դրանք նաև կարող են՝

  • Լինել մասնակի փակ, որպեսզի ուսումնական նյութին հասանելիություն ունենան միայն նրանք, ում կտրամադրեք հղումը: 
  • Լինել փակ, և միայն նրանք, ում Դուք կտաք հասանելիություն էլ․ փոստի միջոցով, կկարողանան մուտք գործել համակարգ և դիտել դասերը: 
Uteach-ի կառավարման հարթակ

Այս երկու տարբերկաների դեպքում կայքի այցելուները, որոնք գրանցված չեն որպես ուսանող, չեն ունենա հասանելիություն Ձեր առցանց դասընթացին կամ այլ ուսումնական ռեսուրսին: Եվ իհարկե, ցանկացած պահի կարող եք դրանք հրապարակային դարձնել և տեսանելի բոլորի համար: 

Ուսանողների՝ օգտահաշիվ մուտք գործելու կառավարում

Դասընթացավարներից շատերը մտահոգված են, որ գրանցված ուսանողները պարզապես կարող են իրենց օգտահաշվի տվյալները տրամադրել մեկ ուրիշի և կիսել տվյալները ընկերների հետ: Uteach-ում Դուք նման խնդիր չեք ունենա, քանի որ կարող եք միացնել բազմակի մուտքի կառավարման հնարավորությունը: 

Ակտիվացնելու դեպքում ուսանողները չեն կարողանա մուտք գործել հաշիվ միանգամից մի քանի սարքից, քանի որ կպահպանվի միայն վերջին մուտքը, մինչդեռ մյուս մուտքը համակարգն ավտոմատ կերպով դուրս կհանի հաշվից: 

Uteach-ի կառավարում

Տեսանյութի ներբեռնման արգելափակում 

Uteach-ի միջոցով ստեղծված կայքում տեղադրված Ձեր դասընթացները համակարգը չի թույլատրում ներբեռնել, անկախ նրանից գրանցված ուսանող է, որը վճարել է դասընթացի համար, թե պարզապես կայքի այցելու: 

Բրենդինգի ամրապնդման հնարավորություններ

Uteach-ն առցանց դասավանդան այնպիսի հարթակ է, որտեղ Դուք կարող եք ստեղծել և զարգացնել Ձեր անձնական բրենդը: Սա նշանակում է, որ կարող եք կայքում ավելացնել Ձեր բրենդինգի տարրերը՝ այդ թվում սահմանել գույներ, ավելացնել լոգո, ֆավիկոն և, իհարկե, յուրահատուկ տարբերանշան (watermark), որն էլ արտացոլվում է տեղադրված տեսանյութերի վրա: Նույնիսկ որևէ հարթակից դասընթացը ձայնագրելու դեպքում այն կտարածվի տարբերանշանով հանդերձ, որն էլ բնորոշ է միայն Ձեզ: Մյուս կողմից, կարող ենք իրավիճակին նայել դրական տեսանկյունից: Չէ՞ որ, եթե պահպանել եք վերոնշյալ բոլոր կետերը, ստացվում է՝ տարածողը Ձեզ անվճար գովազդում է: Նրանք, ովքեր ցանկանում են տեսնել ամբողջական դասընթացը, ստանալ Ձեզնից ավելին, միևնույն է կդիմեն Ձեզ և կվճարեն: 

Հեղինակային իրավունքների քաղաքականության էջի ստեղծում 

Օգտագործելով էջերի կոնստրուկտորի հնարավորությունը՝ կարող եք ստեղծել առանձին էջ, որտեղ կներկայացնեք մտավոր սեփականության նկատմամբ Ձեր պահանջներն ու կտեղեկացնեք այցելուներին հեղինակային իրավունքների հնարավոր խախտման դեպքում Ձեր գործողությունների ընթացքի մասին: 

Uteach-ով էջի ստեղծում

Իրավաբաններ և փաստաբաններ, որոնք զբաղվում են հեղինակային իրավունքներով

Այնուամենայնիվ, եթե նկատել եք հեղինակային իրավունքների խախտում, կարող եք կապ հաստատել տվյալ անձի հետ՝ պահանջելով հեռացնել նյութը: Պայմանավորվածություն ձեռք չբերելու դեպքում կարող եք դիմել իրավաբանի, որը կօգնի Ձեզ այս հարցում: Մեր վստահելի իրավաբաններն ու փաստաբաններն են՝ 

Վահագն Գրիգորյան

GM Legal 

Դիմել Ֆեյսբուքում  


Ծովինար Կարապետյան 

Davtyan & Karoni 

Դիմել ինստագրամում  


Հասմիկ Բալաբեկյան

Balabekyans

Դիմել ինստագրամում

Անի Դավթյան 

Lawsuit 

Դիմել ինստագրամում

Հանձնվե՞լ, թե՞ շարունակել ստեղծել

Հաճախ կարող եք այնքան համակվել հեղինակային իրավունքները պաշտպանելու մասին գաղափարով, որ պարզապես մոռանաք ամենակարևորը՝ թե ինչպես եք օգնում ուսանողներին և ապահովում նրանց որակյալ դասընթացներով: Կարող ենք համաձայնել, որ թաքցնել գիտելիքները սնդուկի մեջ և դնել այն անմատչելի վայրում, միայն թե այն գրագողների ձեռքը չընկի, ամենաճիշտ լուծումը չէ: 

Փոխարենը հարկավոր է ձևավորել ուժեղ բրենդ և բիզնես, որի դեպքում Դուք ձեռք կբերեք անուն և այլևս կարիք չեք ունենա մտահոգվել նյութերի տարածման մասին: Շարունակեք դրականորեն փոխել ուսանողների կյանքը, և ոչ ոքի չի հաջողվի պատճենել Ձեր յուրահատկությունը: 

Իսկ ինչու՞ չսկսել ստեղծել առաջին դասընթացը հենց այսօրվանից: Փորձեք Uteach-ն անվճար և ստացեք հնարավորություն ընդլայնելու առցանց դասավանդման Ձեր բիզնեսը: 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):