BLACK FRIDAY OFFER!

$125 monthly * (Save $2410)

*paid annually

Learn more

Ինչպես ստեղծել և կառավարել գրառումներ համայնքում

Ահա թե ինչպես կարող եք ստեղծել և կառավարել գրառումները Ձեր համայնքում։ Այն ստեղծելու համար սեղմեք «Նոր գրառում» կոճակը

  1. Լրացրեք «Վերնագիր» դաշտը
  2. Ավելացրեք գրառման բովանդակությունը «Նկարագրություն»դաշտում: Օգտագործեք տեքսի խմբագրման գործիքները։
  3. Ավելացրեք նկարներ,եթե ցանկանում եք։
  4. Ընտրեք համապատասխան թեման՝ «Հասանելի թեմաներ» բացվող ընտրացանկից:
  5. Ընտրեք «Հրապարակել»՝  գրառումն անմիջապես հրապարակելու համար կամ ընտրեք «Պլանավորել՝ գրառման ապագա ամսաթիվը և ժամը սահմանելու համար: Եթե պատրաստ չեք հրապարակելու, կարող եք ընտրել«Պահպանել որպես սևագիր» կամ «Չեղարկել», եթե այլևս չեք ցանկանում պահել գրառումը: 

 

Ձեր գրառումը պլանավորելուց կամ հրապարակելուց հետո կավելացվի «Իմ գործողությունները» բաժնում։

 

Գրառումները կատարելու հատվածում  հնարավորություն ունեք ջնջելու կամ փոփոխելու հրապարակված գրառումները: Եթե Ձեզ անհրաժեշտ է փոխել պլանավորված գրառման ամսաթիվը, սեղմեք խմբագրման նշանը։ Այնուհետև անցեք «Պլանավորված ամսաթիվ» դաշտ՝ նոր ամսաթիվը մուտքագրելու համար: Պահպանեք ձեր փոփոխությունները՝ ժամանակացույցը թարմացնելու համար:

Ձեր հրապարակված գրառումը կհայտնվի համայնքի անդամների էջերում։ Այն ցույց կտա գրառման վերնագիրը, պրոֆիլի նկարը, թեման, որի տակ դրված է, և ստեղծման ամսաթիվը: Անդամները կարող են փոխազդել գրառման հետ՝ հավանելով, մեկնաբանելով կամ կիսվելով: Վերևից կարող եք պատճենել հղումը:

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար 🙂