Ինչպես ստեղծել համայնք Uteach-ում

Որպես քոուչ կամ դասընթացի ստեղծող՝ մենք առաջարկում ենք Ձեր սեփական առցանց համայնքը ստեղծելու և կառավարելու հնարավորությունը՝ բարձրացնելով Ձեր ուսանողների ուսուցման փորձը։

Համայնքի ստեղծում

  1. Մուտք գործեք կայքի կառավարման վահանակ: 
  2. Ձախ կողմից ընտրեք «Համայնքներ» բաժինը (Նկատի ունեցեք, որ այն ներկայումս բետա տարբերակում է, ինչը նշանակում է, որ այն նոր գործառույթ է, որը դեռ մշակման փուլում է և կարող է թարմացվել նոր գործառույթներով): 
  3. Նորը ստեղծելու համար սեղմեք «Ստեղծել նոր համայնք» կոճակը:

 

Այս բաժնում մուտքագրելու եք համայնքը ներկայացնող հիմնական տեղեկատվությունը:

  1. Համայնքի անվանում։ Ընտրեք այնպիսի անուն, որը և՛ նկարագրական, և՛ գրավիչ է պոտենցիալ անդամների համար: 
  2. Օպտիմալացված հղում. Այն ավտոմատ կերպով փոփոխում է համայնքի հայատառ անվանումը՝ լատինատառի։ Փոփոխեք այն նախօրոք, քանի որ համայնքը պահպանելուց հետո այն փոփոխման ենթակա չէ։ 
  3.  Վերբեռնեք նկար. առաջարկվող նկարի չափը 760x428px է: 
  4. «Նկարագրություն» դաշտում ներկայացրեք Ձեր համայնքի մանրամասն նկարագրությունը: Այստեղ ունեք տեքստի խմբագրման գործիքների ամբողջ շարք՝ տեքստը փոփոխելու, հղումներ ավելացնելու և նկարներ կամ տեսանյութեր տեղադրելու համար: 
  5. Ընտրեք համայնքի տեսակը. որոշեք՝ արդյոք  համայնքն անվճար է լինելու, թե մուտքի համար կպահանջվի մեկանգամյա գին: 

 Երբ լրացնեք բոլոր տեղեկությունները, սեղմեք «Հաջորդը»՝ համայնքի կարգավորումներին անցնելու համար:

 

 

Համայնքի կարգավորումներ

 

Ձեր համայնքի համար հիմնական տեղեկատվությունը տրամադրելուց հետո ժամանակն է սահմանել կարգավորումները։

Կարգավիճակ

Ակտիվ։ Այս տաբերակումուսանողները կկարողանան գնել մուտքի հասանելիությունը և դառնալ համայնքի անդամ ։

Սևագիր։ Համայնքի անդամներ չեն կարողանա գնել կամ միանալ այս համայնքին: Բայց այն հասանելի կլինի կառավարման վահանակում:

Ներքևի հատվածում կտեսնեք 2 վանդակ՝ 

  • Ավելացնել անդամներ ընտրված դասընթացներից ,պրոդուկտներից և այլն:
  • Արդեն ստեղծված խմբերից անդամներ ավելացնելու համար նշեք «Ավելացնել անդամներ խմբերից» վանդակը: Եթե Ձեզ անհրաժեշտ է ստեղծել նոր խումբ, պարզապես սեղմեք «Ստեղծել խումբ»,որը Ձեզ կուղղորդի դեպի խմբի ստեղծման էջ: Գրեք խմբի անվանումը և սեղմեք Պահպանել կոճակը: Վերադարձեք համայնքի կարգավորումների էջ; այնտեղ կտեսնեք կանաչ ծանուցում: Սեղմեք թարմացման կոճակը՝ ընտրության համար հասանելի խմբերի ցանկը թարմացնելու համար

 

Եթե ցանկանում եք թույլ տալ անդամներին սկսել քննարկումներ, ստեղծել նոր թեմաներ ապա միացրեք կոճակը: 

 Եթե նախընտրում եք սահմանափակել համայնքի գործողությունները միայն ադմիններով և հեղինակներով, ակտիվացրեք «Միայն ադմինները/հեղինակները կարող են հրապարակել» տարբերակը:

 

 

Ձեր համայնքի կարգավորումները ավարտելուց հետո սեղմեք «Պահպանել» կոճակը՝ փոփոխություններն ավարտելու համար:

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար 🙂