BLACK FRIDAY OFFER!

$125 monthly * (Save $2410)

*paid annually

Learn more

Ինչպես են ադմինները և անդամները տեսնում համայնքը

Ստեղծված համայնքում և՛ անդամները, և՛ ադմինները կարող են հեշտությամբ տեսնել և կառավարել բովանդակությունը: Ահա թե ինչպես կարող եք  օգտագործել համայնքի գործառույթները որպես ադմին։

Գլխավոր էջ։ Ձեր համայնքի գլխավոր էջն է, որտեղ դուք տեսնում եք բոլոր թեմաներն ու գրառումները:

Անդամներ։ Այս բաժնում կարող եք տեսնել ձեր համայնքի մաս կազմող բոլոր անդամներին: Այն ցուցադրում է  պրոֆիլի նկարները, անունները և նրանց կողմից արված գրառումների քանակը: Միայն ադմինները հնարավորություն ունեն կառավարելու համայնքի անդամներին,անհրաժեշտության դեպքում՝ ջնջելու կամ ավելացնելու։

Իմ գործողությունները բաժնում կարող եք հետևել ձեր փոխազդեցությունները, ներառյալ գրառումները և մեկնաբանությունները։

Թեմաների և գրառումների կառավարում. Դուք կարող եք դիտել և կառավարել թեմաները «Թեմաներ» բաժնում, իսկ գրառումները Թեմաներ բաժնի ներսում։

 

Ինչպես են ուսանողները տեսնում և փոխազդում համայնքի ներսում

 

Ահա թե ինչպես Ձեր ուսանողները կարող են տեսնել և շփվել միմյանց հետ համայնքի ներսում։

Ուսանողները ստանում են ծանուցումներ,որոնք ուղղորդում են նրանց միանալ համայնքին:

 

Իրենց պրոֆիլի միջոցով ուսանողները կարող են դիտել այն համայնքները, որոնց մաս են կազմում և տեսնել համայնքը՝ սեղմելով «Տեսնել ավելին»:

Ահա թե ինչպես են նրանք տեսնում Ձեր համայնքը:

Գրառումների կամ թեմաների ստեղծում. «Նոր գրառում» կոճակը թույլ է տալիս ուսանողներին սկսել քննարկման նոր թեմաներ։ Ուսանողները կարող են կարդալ, հավանել և մեկնաբանել համայնքի գրառումները։

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար 🙂