Website, Branded App, Coaching,
Setup & Personal Consulting

$125 monthly * (Save $2410)

*paid annually

Learn more

Ինչպես միացնել Google Search Console-ը

Google Seach Console-ը պարտադիր գործիք է կայքի ադմինի համար: Այն կարևոր դեր է խաղում օպտիմալացման գործընթացի պլանավորման և իրականացման գործում: Այն ներկայացնում է, թե ինչպես է Google-ը ինդեքսավորում Ձեր կայքը:

Դուք կարող եք հետևել կայքի որոնման կատարողականություն, ինչը կնպաստի դրա դիրքի  և տեսանելիության բարելավմանը: 

 

Հետևեք ստորև նշված քայլերին, որպեսզի Ձեր կայքը ավելացնեք Google Search Console-ին և տեղեկություններ ստանաք կայքի ցանկացած սխալի կամ խնդիրների մասին:

 

Կարգավորման քայլեր

 

Քայլ 1. Գնացեք Google Search Console և սեղմեք «Start now» կոճակը:


 

Ինչպես միացնել Google Search Console-ը


 

Քայլ 2. Տեղադրեք Ձեր կայքի URL-ը պահանջվող վանդակում և սեղմեք Continue

 

Ինչպես միացնել Google Search Console-ը

Քայլ 3. Պատճենեք HTML tagը և տեղադրեք այն Ձեր վահանակի header script բաժնում:


Ինչպես միացնել Google Search Console-ը

Պատճենելուց հետո մուտք գործեք Ձեր վահանակ, անցեք «Կարգավորումներ» և ընտրեք «Ինտեգրումներ» ենթաբաժինը:


Մուտքագրեք և տեղադրեք ձեր կոդը Header scripts վանդակում, նշված նշանների մեջտեղում 


 Ինչպես միացնել Google Search Console-ը

Սեղմեք ներքևում գտնվող «Պահպանել փոփոխությունները» կոճակը:

 

Քանի որ սեփականության իրավունքը հաստատված է, Search Console էջից սեղմեք «Go to property » կոճակը:

 

Sitemap-ի կարգավորում

 

Քանի որ արդեն մուտք եք գործել Google Search Console, ձախ կողմում գտնվող նավիգացիոն ընտրացանկից գնացեք Sitemaps բաժին:

 

Դուք կտեսնեք Ձեր կայքի URL-ը «Add a new sitemap section» բաժնում: Տեղադրեք հետևյալ տեքստը «sitemap.xml/» վանդակում և սեղմեք Submit կոճակը:

 

Սկսեք ուսումնասիրել Google Search Console-ը՝ կայքի տեսանելիությունը բարելավելու համար որոնման արդյունքներում։
 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար