Make-ը թույլ է տալիս կապել Uteach-ը այլ գործիքների հետ և ավտոմատացնել տարբեր գործողություններ։ Դուք կարող եք օգտագործել այն՝ տվյալներ փոխանցելու CRM համակարգեր, աղյուսակներ, email հարթակներ, Slack և այլ ծառայություններ։
Make-ում ավտոմատացումները կառուցվում են որպես scenarios, և ամենատարածված միացման եղանակներից մեկը webhook-ն է, որը անմիջապես ընդունում է տվյալներ մեկ այլ համակարգից։ Make-ի webhook-ները ստեղծում են եզակի URL, որը կարող եք օգտագործել workflow-ներ գործարկելու համար։
Ինչ կարող եք ավտոմատացնել
Make-ը Uteach-ին միացնելուց հետո կարող եք՝
ուղարկել նոր ուսանողների տվյալները Google Sheets
ստեղծել CRM կոնտակտներ գրանցման կամ գնումից հետո
ստանալ Slack կամ email ծանուցումներ նոր գրանցումների մասին
սինք անել վեբինարների կամ դասընթացների տվյալները այլ համակարգերի հետ
գործարկել follow-up գործընթացներ ֆորմաների լրացումից հետո
Մինչ սկսելը
Համոզվեք, որ ունեք՝
ակտիվ Uteach հաշիվ՝ dashboard-ի հասանելիությամբ
Make հաշիվ
համապատասխան իրավունքներ Uteach-ում
հստակ պատկերացում՝ ինչ գործողություն պետք է գործարկի ավտոմատացումը
Ինչպես է աշխատում ինտեգրացիան
Սովորաբար գործընթացը այսպես է՝ Uteach-ը տվյալներ է ուղարկում ընտրված գործողությունից, իսկ Make-ը ընդունում է այդ տվյալները և փոխանցում այլ համակարգերի։
Make-ը աջակցում է custom webhook-ներ, որոնք ստեղծում են եզակի URL-ներ, կարող են ունենալ անվտանգություն (API key),և աշխատում են իրական ժամանակում։
Ինչպես միացնել Uteach-ը Make-ին
Միացումը շատ պարզ է — պետք է միայն API key և domain։
Գնացեք՝ Uteach Dashboard → Integrations → Make
Պատճենեք տվյալները Uteach-ից
API Key
Ձեր academy-ի domain-ը (օրինակ՝ yourdomain.uteach.io)
Բացեք Make
Ստեղծեք նոր scenario
Սեղմեք +
Փնտրեք Uteach
Ընտրեք ցանկացած մոդուլ (trigger կամ action)
Սեղմեք Add connection
Դուք կտեսնեք 2 դաշտ՝
API Key
Domain
Տեղադրեք Uteach-ից պատճենած API Key-ը
Տեղադրեք ձեր Domain-ը և սեղմեք Save
Պատրաստ է ✅
Ձեր Uteach հաշիվը միացված է Make-ին, և կարող եք սկսել ավտոմատացումներ ստեղծել։