Ինչպես Ձեր կայքը միացնել Zapier-ին

Ինտեգրումները կարևոր են օնլայն բիզնեսի արդյունավետ կառավարման համար: Կան ինտեգրման տարբեր տեսակներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր գործողությունները պարզեցնելու և ավտոմատացնելու համար:

 

Zaper ինտեգրման միջոցով դուք կարող եք ավտոմատացնել անընդհատ կրկնվող աշխատանքները խնայելով՝ ավելի շատ ժամանակ Ձեր հիմնական աշխատանքը կատարելու համար:

 

Հետևեք այս քայլերին՝ Ձեր Uteach հաշիվը կարգավորելու համար:

 

  • Մուտք գործեք կամ գրանցվեք Ձեր Zapier հաշիվ:
  • Ստեղծեք նոր Zap
  • Մուտք գործեք Zaps բաժին ձախ մենյուից
  • Սեղմեք Ստեղծել Zap կոճակը:

Ընտրեք trigger 
 

  • Ցանկից ընտրեք Uteach հավելվածը:
  • Ընտրեք  triggering event։ Ձեր ընտրած իրադարձությունը տեղի կունենա Uteach հավելվածում, որը կգործարկի  Zap-ը, օրինակ՝ Նոր ուսանողի գրանցում, նոր դասընթացի գրանցում, անցած թեստ և այլն:
  • Ընտրեք Ձեր Uteach հաշիվը: Ձեր ընտրած հաշիվը կօգտագործվի Zap-ում:

Մուտքագրեք ձեր API key  և դոմեն:


  • Մուտք գործեք Ձեր Uteach վահանակը, անցեք «Կարգավորումներ» բաժին և հետո «Ինտեգրումներ»
  • Ընտրեք Zapier-ը 
  • Պատճենեք API key-ը և տեղադրեք այն Zapier էջի համապատասխան բաժնում:
  • Պատճենեք դոմենի անունը և տեղադրեք այն Zapier էջի համապատասխան բաժնում նույն կերպ։
  • Սեղմեք ներքևում գտնվող Շարունակել կոճակը:

Ցանկից ընտրեք action և action event և սեղմեք Շարունակել:

 

Set up the action՝ ընտրելով Ձեր ցանկալի value ու ֆայլը բացվող ցուցակներից: Լրացրեք օգտատիրոջ անունը և էլ.փոստի դաշտերը և շարունակեք:

 

Հաջորդը կբացվի Test Trigger բաժինը: Վերջում, սեղմեք Test & Review կոճակը: Ամեն ինչ վերջացնելուց հետո, միացրեք Zap-ը՝ սեղմելով համապատասխան կոճակը:

 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար