Ինչպես թիմը կարող է ավտոմատացնել հաշվետվությունները LMS-ում

Հեղ. ՝ Sona Hoveyan / Reviewed by Shushanik Shahbazyan / Թարմացվել է .23 Սեպ 2026
8 րոպե կարդալու
Ինչպես թիմը կարող է ավտոմատացնել հաշվետվությունները LMS-ում
Սեղմագրել   ChatGPT Perplexity
Google

Ըստ վիճակագրության՝ խոշոր ընկերությունների 90%-ը, միջին ընկերությունների 97%-ը և փոքր ընկերությունների 84%-ն արդեն օգտագործում են LMS հարթակներ աշխատակիցների ուսուցումն ու վերապատրաստումը կազմակերպելու համար։

Գործընկերի հետ մեր ունեցած փորձը ցույց է տալիս, որ կազմակերպությունները կարողանում են ավտոմատացնել աշխատակիցների ուսուցման գործընթացի 70%-ից ավելին LMS հարթակի շնորհիվ։ 

Սովորաբար հաշվետվություններ պատրաստելիս HR և L&D թիմի մասնագետները ստիպված են գտնել հարցումների տվյալները, արտահանել Excel կամ այլ ֆորմատով, առանձին կապ պահպանել աշխատակիցների և ղեկավարների հետ` ամբողջական պատկերը ներկայացնելու համար։ Սակայն կարելի է հաշվետվությունների պատրաստման գործընթացը ևս ամբողջովին կազմակերպել հարթակի առաջարկած գործիքների օգնությամբ։

Եկեք դիտարկենք մի քանի օրինակ։

LMS դաշբորդի հիմնական բաժինները

LMS-ի դեպքում անհրաժեշտ տվյալները մեկ տեղում են, ուստի կարիք չկա յուրաքանչյուր տվյալ իմանալու համար մուտք գործել առանձին գործիքներ, կամ փորձել գտնել՝ որ Excel ֆայլում եք պահպանել տվյալները։ 

Ուսուցման ընդհանուր պատկերը՝ ներառյալ, թե քանի աշխատակից է վերապատրաստվել, ինչպիսի առաջընթաց է գրանցվել, ովքեր են հավաստագրվել, և այլն՝ տեսանելի է գրաֆիկների միջոցով։

Այժմ դիտարկենք՝ անալիտիկայի ինչ տվյալների կարող եք հետևել հարթակի միջոցով։ 

1. Արդյունքների ընդհանուր պատկերը

Հիմնական դաշբորդն ուսումնասիրելիս առաջին հերթին տեսնում եք այն գլխավոր ինֆորմացիան, որոնց մասին սովորաբար հարցնում են թիմերի ղեկավարները և ինչի շուրջ Ձեր թիմում ընթանում են քննարկումները։ Օրինակ՝

  • Քանի՞ աշխատակից է մասնակցում կազմակերպության կողմից առաջարկվող դասընթացներին
  • Քանի՞սն են ավարտել ուսուցումը
  • Քանի՞ աշխատակից է ստացել հավաստագիր
  • Ինչպիսի՞ արդյունքներ են ցույց տալիս թեստերում
  • Որքանո՞վ են ակտիվ օգտվում հարթակից ու մասնակցում վերապատրաստումներին

Uteach-ի հիմնական դաշբորդում, օրինակ, կարող եք տեսնել սովորողների և հավաստագրված օգտատերերի քանակը, ուսուցման միջին տևողությունը, թեստերի արդյունքները, դասընթացների ավարտման տոկոսը, նոր և ակտիվ օգտատերերի քանակը։ Տվյալները կարող եք դիտարկել նաև ըստ ընտրված ժամանակահատվածի։

Օրինակ՝ եթե նախորդ ամսվա ընթացքում հարթակում ակտիվ է եղել 800 աշխատակից, իսկ այս ամիս՝ 430, ապա կարող եք կատարել ավելի խորը վերլուծություն պատճառները բացահայտելու համար։

Հնարավոր է նաև՝ ցանկանում եք վաճառել դասընթացները Ձեր գործընկերներին կամ հաճախորդներին։ Այդ պարագայում կտեսնեք նաև վերջին վաճառքներն ու ֆինանսական հաշվետվությունները։

2. Ֆիլտրացիա և տվյալների համախմբում

Պատկերացնենք՝ թիմում միմյանց մասին հետադարձ կապ ապահովելու գործընթացը բարելավելու համար ունեք նոր դասընթաց։ Եվ այն պարտադիր է բոլոր աշխատակիցների համար։ Ընդհանուր դաշբորդը ցույց կտա՝ աշխատակիցների քանի տոկոսն է ավարտել դասընթացը։

Սակայն ավելի մանրամասն կարելի է դիտել կատարողականը ըստ թիմերի։ Օրինակ, պարզել, որ վաճառքի թիմում դասընթացն ավարտել է աշխատակիցների 95%-ը, իսկ օպերացիոն թիմում՝ ընդամենը 20%-ը։

Այսպիսի մանրամասն անալիտիկան հնարավորություն է տալիս հասկանալ, թե որտեղ է անհրաժեշտ միջամտել և ինչ քայլեր ձեռնարկել։ 

Uteach-ում տվյալները կարող եք ֆիլտրել ըստ ժամանակահատվածի, խմբի, օգտատիրոջ կարգավիճակի, կոնկրետ դասընթացի կամ ուսումնական նյութի, հավաստագրի առկայության և թեստերի արդյունքների։

Բացի ստանդարտ ֆիլտրերից, կարող եք CRM-ում ստեղծել ձեր կազմակերպությանը համապատասխան լրացուցիչ դաշտեր և ֆիլտրել արդյունքները ըստ՝ 

  • պաշտոնի,
  • մասնաճյուղի,
  • բաժնի և այլն։

3. Կոնկրետ դասընթացի անալիտիկա

Հաճախ ուսուցման արդյունավետությունը գնահատում ենք նրանով, թե աշխատակիցների քանի տոկոսն է ավարտել դասընթացը։ Եվ եթե այդ ցուցանիշը սպասվածից ցածր է, մտածում, որ աշխատակիցները պարզապես պատրաստակամություն չեն դրսևորում մասնակցելու։ Սակայն գուցե խնդիրը հենց դասընթացների բովանդակությունն է։ Որպեսզի առավել հստակ կարողանաք մոտենալ խնդրին, անհրաժեշտ է նաև դիտարկել առանձին դասընթացների ցուցանիշները։

Հնարավոր է, որ դասընթացը չափազանց երկար է, թեստը չի համապատասխանում ուսումնական նյութին, կամ ընտրված ֆորմատը հարմար չէ աշխատակիցների համար։

Uteach-ի դասընթացների անալիտիկայում կարող եք տեսնել՝ 

  • Գրանցվածների ընդհանուր թիվը
  • Քանի տոկոսն են ավարտել դասընթացը
  • Ովքեր են ամենաակտիվ մասնակիցները
  • Քանի տոկոսն է դասընթացը լիարժեք ավարտել
  • Կարծիքներ և հարցեր դասընթացի մասին

Ավելի տրամաբանական է վերանայել ծրագիրը հենց այս ցուցանիշներից ելնելով։

Միայն քանակական տվյալները միշտ չէ, որ ամբողջական պատկեր են տալիս։ Այդ նպատակով կարող եք հենց Uteach-ի միջոցով ձևաթուղթ ստեղծել, հարցում անցկացնել աշխատակիցների շրջանում և հետադարձ կապ ստանալ։

Ի դեպ, մեր գործընկեր Magnus HR-ին հաջողվել է բարելավել դասընթացների որակը հենց անալիտիկ տվյալների հիման վրա։

Մանրամասն վերլուծությունների միջոցով տեսնում ենք ուսանողների կատարողականը՝ որտեղ են երկար կանգ առել և որտեղ ինչ արդյունք են գրանցել։ Անալիտիկան մեզ հնարավորություն է տալիս գնահատել  դասընթացների արդյունավետությունը և ուսանողների համար ավելի լավ ուսումնական փորձառություն ապահովել։ Uteach-ի շնորհիվ մեր դասընթացները դարձել են ավելի ճկուն և հասանելի։

Անի Մերուժանի

Magnus HR-ի հիմնադիր

4. Կոնկրետ աշխատակցի կատարողականը

Uteach-ի միջոցով աշխատակցի պրոֆիլից կարող եք տեսնել՝ որ դասընթացներն են հանձնարարված, երբ է ստացել հասանելիությունը, յուրաքանչյուր դասընթացի քանի տոկոսն է անցել, ավարտե՞լ է այն և ստացե՞լ է հավաստագիր, և այլն։

Առանձին հասանելի են նաև թեստերի արդյունքները։

Կարող եք տեսնել՝

  • ստացած միավորը,
  • ճիշտ և սխալ պատասխանները,
  • փորձի կարգավիճակը,
  • թեստն ավարտելու համար ծախսած ժամանակը։

Ըստ ցուցաբերած արդյունքների, կարող եք աշխատակիցների հետ ունենալ առանձին հանդիպումներ ու քննարկումներ, ու հետադարձ կապ տրամադրել։

Այս գործընթացը ևս կարող եք ավտոմատացնել Uteach-ի էլեկտրոնային նամակների միջոցով։ Ենթադրենք՝ աշխատակիցն անցել է դասընթացի միայն 30%-ը և այլևս չի շարունակել, համակարգը կարող է ավտոմատ նամակ ուղարկել՝ Ձեր ցանկալի բովանդակությամբ։ Ուստի ամեն անգամ կարիք չի լինի անհատապես հիշեցնել կամ հետևել։ Ավելին, կխնայեք ժամանակ։ 

Օրինակ, մեր գործընկեր MICE Desk-ը Uteach-ը ներդնելուց հետո կարողացել է խնայել օնբորդինգի վրա ծախսվող ժամանակը մոտ 70%-ով։

«Uteach-ի շնորհիվ մենք 70%-ով կրճատել ենք նոր օպերատորների ուսուցման վրա ծախսվող ժամանակը, քանի որ ստիպված չենք յուրաքանչյուր աշխատակցի զրոյից ներկայացնել աշխատանքը»։

Արթուր Խաչատրյան 
MICE Desk-ի Product Owner

5. Համայնքներ և հետադարձ կապ

Ինչպես նշեցինք, ուսուցման արդյունավետությունը միայն տոկոսներով չի չափվում։

Եթե աշխատակիցները հարցեր են տալիս, քննարկում են առաջադրանքները և կիսվում աշխատանքի ընթացքում ստացած փորձով, դա նույնպես կարևոր ցուցանիշ է։

Uteach-ում կարող եք ստեղծել կոնկրետ դասընթացին կամ խմբին կցված համայնքներ, ուստի կարիք չկա առանձին հարթակում, օրինակ՝ Slack-ում խումբ բացել։ 

Ադմինիստրատորը կարող է սահմանել՝

  • ով կարող է միանալ համայնքին,
  • ով կարող է հրապարակումներ ստեղծել,

Այստեղ աշխատակիցները կարող են հարցեր տալ և կիսվել փորձով, իսկ HR կամ L&D մասնագետը ստիպված չէ տարբեր Slack ալիքներից ու չատերից հավաքել հարցերն ու հետադարձ կապը

6. Առցանց հանդիպումների մասնակցություն

Աշխատակիցների առաջադիմությանը կարող եք հետևել ոչ միայն նախապես ձայնագրված դասընթացների դեպքում, այլ նաև live հանդիպումների շրջանակներում։

Uteach-ը հնարավորություն է տալիս հետևել  հաճախելիությանը ավտոմատ կերպով։  Ադմինիստրատորը տեսնում է մասնակիցներին, նախատեսված հանդիպումները և ընդհանուր հաճախելիության ցուցանիշը։

Աշխատակիցներն էլ իրենց հերթին ունեն ուսուցման օնլայն օրացույց, որտեղ տեսնում են նախատեսված հանդիպումները ըստ օրերի և ժամերի։ 

Ավտոմատացումներ, որոնք խնայում են HR և L&D թիմերի ժամանակը

Դաշբորդն արդեն օգնում է ավելի արագ գտնել անհրաժեշտ տվյալները։ Հաջորդ քայլը կրկնվող գործողությունները ավտոմատացնելն է։

AI-ի միջոցով արագ գտեք անհրաժեշտ տվյալները

LinkedIn Workplace Learning Report 2025-ի տվյալներով՝ L&D մասնագետների 71%-ն արդեն ուսումնասիրում, փորձարկում կամ ներդնում է AI գործիքներ աշխատանքում։ 

Uteach-ն առաջարկում է AI օգնական, որին կարող եք ուղղել Ձեր հարցերը կամ որի միջոցով կարող եք կատարել գործողությունները։ Օրինակ հարցնել ՝ ո՞ր աշխատակիցներին դեռ չի հանձնարարվել դասընթաց, թեստի ինչպիսի արդյունքներ են գրանցել տվյալ բաժնի աշխատակիցները, կամ նշել, որպեսզի AI կազմի թեստը նախընտրելի թեմայով։ 

Ղեկավարների համար ավտոմատ հաշվետվություն պատրաստեք

Եթե բաժնի ղեկավարը յուրաքանչյուր շաբաթ պետք է ստանա պարտադիր ուսուցման ընթացիկ պատկերը, նույն հաշվետվությունը ամեն անգամ սկզբից հավաքելու կարիք չկա։

Uteach-ում կարող եք աշխատակիցներին նախապես բաժանել ըստ խմբերի, ընտրել անհրաժեշտ դասընթացներն ու ցուցանիշները և տվյալները սինխրոնիզացնել  Google Sheets-ում։

Յուրաքանչյուր բաժնի ղեկավարի համար կարող եք սահմանել մենեջերի դերը, որի դեպքում նա կտեսնի միայն իր թիմի աշխատակիցների առաջադիմությունը, թեստերը, հավաստագրերն ու մասնակցությունը։

Եթե ցանկանում եք հաշվետվությունը նաև ավտոմատ ուղարկել, գործընթացը կարող եք շարունակել Zapier-ի միջոցով։

Իրականացրեք ավտոմատ վերահավասատագրում

Որոշ ոլորտներում շատ կարևոր է հետևել, որպեսզի հավաստագրի ժամկետը լրանալուց հետո աշխատակիցը կրկին անցնի որակավորման դասընթացը։

Uteach-ում կարող եք վերահսկել հավաստագրերի կարգավիճակը, ժամկետը և կրկին հավաստագրվելու անհրաժեշտությունը։

Երբ հավաստագրի ժամկետը լրանում է, աշխատակցին կարող եք կրկին ուղղորդել համապատասխան ծրագրին։

Ավտոմատացրեք թեստավորման գործընթացը

Այն, որ աշխատակիցների մեծ մասն ավարտել է դասընթացը, դեռ չի նշանակում, որ նրանք յուրացրել են նյութը։

Uteach-ում առանձին կարող եք վերլուծել թեստավորման արդյունքները, ստացած միավորները, ճիշտ և սխալ պատասխանները, փորձերի կարգավիճակն ու տևողությունը։

Մեր գործընկեր Ամերիաբանկը Uteach-ի միջոցով ստեղծել է աշխատակիցների թեստավորման համակարգ թեկնածուների գնահատման և գիտելիքների ստուգման գործընթացն ավելի արագ և օբյեկտիվ դարձնելու համար։

Արդյունքում՝

  • թեստավորում է անցնում 3 անգամ ավելի շատ աշխատակից՝ ավելի կարճ ժամանակում,
  • բոլոր թեկնածուները գնահատվում են նույն սկզբունքներով,
  • աշխատանքի ընդունման որոշումները հիմնվում են թեստավորման ավելի հստակ տվյալների վրա։

Ինչպես ընտրել LMS հարթակ

LMS ընտրելիս միայն առաջարկած լայն հնարավորություններով առաջնորդվել պետք չէ։

Առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ խնդիր եք ցանկանում լուծել, ինչ գործընթացներ եք ուզում ավտոմատացնել և ինչ արդյունք եք ակնկալում հարթակից։

1. Սահմանեք՝ ինչ նպատակի համար է անհրաժեշտ LMS-ը

Օրինակ՝ LMS կարող է անհրաժեշտ լինել՝

  • նոր աշխատակիցների օնբորդինգի և ուսուցման
  • պարտադիր ուսումնական ծրագրերի կազմակերպման 
  • թեկնածուների գիտելիքները թեստավորելու
  • սերտիֆիկացման 
  • գործընկերների կամ հաճախորդների ուսուցման և այլ նպատակների համար։

Յուրաքանչյուր նպատակի դեպքում պահանջները տարբեր են։

Եթե հիմնական խնդիրը նոր աշխատակիցների օնբորդինգն է, կարևոր են դասընթացների ավտոմատ գրանցումը, առաջադիմության վերահսկումը, թեստերն ու հիշեցումները։

Եթե պարտադիր ուսուցում եք կազմակերպում, ավելի կարևոր են դառնում հավաստագրերը, դրանց գործողության ժամկետները, և հաշվետվությունները։

Եթե մի քանի մասնաճյուղ կամ մեծ թվով բաժիններ ունեք, անհրաժեշտ կլինեն խմբեր, դերեր, ֆիլտրեր և լրացուցիչ հնարավորություններ։

2. Կազմեք պարտադիր և ցանկալի հնարավորությունների ցանկ

Երբ արդեն պարզ է՝ ինչ խնդիրներ պետք է լուծեք, կազմեք LMS-ի պահանջների ցանկ։

Այն ավելի լավ է բաժանել երկու մասի։

Պարտադիր հնարավորություններ

  • անալիտիկա և հաշվետվություններ
  • դերեր և օգտատերերի կառավարում
  • դասընթացների տարբեր ձևաչափեր
  • համապատասխան ինտեգրացիաներ

Ցանկալի հնարավորություններ

  • AI օգնական,
  • բջջային հավելված,
  • խաղային ուսուցման հնարավորություն

3. Գնահատեք՝ ինչ համակարգերի հետ պետք է աշխատի LMS-ը

Կազմեք այն գործիքների ցանկը, որոնք արդեն օգտագործում եք թիմում։ 

Օրինակ՝

  • HRM կամ HRIS,
  • CRM,
  • Հաղորդակցման գործիքներ և այլն

Այնուհետև ստուգեք՝ LMS-ն ունի՞ համապատասխան ինտեգրացիաներ։

Բացի պատրաստի ինտեգրացիաներից, կարևոր են նաև API ինտեգրացիաները։

4. Սահմանեք օգտատերերի դերերը

Նախապես պարզեք՝ ովքեր են աշխատելու հարթակի հետ և ինչ հասանելիություն են ունենալու

Օրինակ՝

  • HR և L&D մասնագետներ,
  • թիմ լիդեր
  • դասընթացավարներ,
  • աշխատակիցներ,
  • արտաքին գործընկերներ։

Յուրաքանչյուր խմբին պետք է հասանելի լինի միայն այն տեղեկատվությունն ու գործիքները, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքը կատարելու համար։

5. Հաշվի առեք, որ Ձեր թիմը կարող է ընդլայնվել

LMS ընտրելիս հաշվի առեք նաև՝ որքանով եք պլանավորում ընդլայնել Ձեր թիմը, որպեսզի կարողանաք պարզել՝

  • հնարավո՞ր է ավելացնել նոր մասնաճյուղեր կամ բաժիններ,
  • ինչպես է փոխվում արժեքը օգտատերերի քանակի աճի դեպքում։

Եթե կազմակերպությունը միջազգային է կամ նախատեսում է ընդլայնվել այլ շուկաներում, ստուգեք նաև՝ ինչ լեզուներ կարող եք կիրառել կայքում։ 

Uteach-ում, օրինակ, կարող եք փոխել համակարգի ինտերֆեյսի լեզուն, ստեղծել բազմալեզու էջեր և օգտագործել էջերի ավտոմատ թարգմանություն։

6. Ամրագրեք demo հանդիպում

Demo հանդիպման ընթացքում կտեսնեք այն գործընթացները, որոնք LMS կավտոմատացնի։ Այն հնարավորություն կտա գնահատել՝ որքանով է հարթակը համապատասխանում ձեր թիմի կարիքներին։ 

7. Փորձարկեք հարթակը

Մինչև ամբողջ կազմակերպության համար LMS  ներդնելը կարող եք այն փորձարկել մեկ թիմի շրջանակում։ Uteach-ն առաջարկում է անվճար փորձարկման հնարավորություն։ 

Աշխատակիցների վերապատրաստումն ավելի արդյունավետ է Uteach-ի հետ

Uteach-ն օգնում է ավտոմատացնել ուսուցման և օնբորդինգի մի շարք գործընթացներ, խնայել ժամանակ և դասընթացները դարձնել ավելի արդյունավետ։ Uteach-ի միջոցով 6000-ից ավելի անհատներ, ակադեմիաներ և կազմակերպություններ կարողանում են հեշտությամբ ստեղծել և կառավարել դասընթացների անցկացման ողջ գործընթացը։ 

Ամրագրեք անվճար հանդիպում մեր մասնագետի հետ, իմանալու՝ ինչպես Uteach-ը կարող է բավարարել հենց ձեր կազմակերպության ուսուցման կարիքները։

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):