Uteach-ի օգտագործման առավելություններից մեկն այն է, որ այն թույլ է տալիս նաև փոխել կայքի լեզուն: Դուք կարող եք փոխել ինչպես Ձեր կառավարման վահանակի, այնպես էլ կայքի ինտերֆեյսի լեզուն:
Ձեր կառավարման վահանակի լեզուն փոխելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին՝
Աջ մասում կտեսնեք Հասանելի լեզուներ բաժինը, որտեղից կարող եք ընտրել հետևյալ լեզուները՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն և իսպաներեն:
Անհրաժեշտ է ընտրել Ձեր նախընտրած լեզուն հետո սեղմել Պահպանել փոփոխությունները կոճակը։
Դուք կարող եք հեշտությամբ փոփոխել կայքի արտաքին տեսքի լեզուն ցանկացած լեզվով: Այն փոփոխելու համար անհրաժեշտ է ՝
Աջ մասում կտեսնեք թարգմանությունների հատվածը։ Վերևի աջ հատվածից ընտրում եք Ձեր նախընտրած լեզուն,հետո սեղմում Թարգմանել և համակարգը ավտոմատ կերպով կթարգմանի ամբողջ կայքի ինտերֆեյսը։
Իսկ արդեն ներքևի հատվածում կտեսնեք բոլոր թարգմանված բառերն ու նախադասությունները։
Թարգմանությունները բաժանված են ըստ խմբերի,որտեղ ներառված են տվյալ էջի հետ կապ ունեցող բանալի բառերը կամ նախադասությունները և նրանց թարգմանությունները։
Ընտրելով Ձեր նախընտրած խումբը՝ կտեսնեք 2 սյունակ՝ ձախ մասում անփոփոխ բանալի բառերն են, իսկ աջ մասում արդեն կարող եք տեղադրել թարգամանության Ձեր տարբերակը։
Իսկ եթե ցանկանում եք արագ գտնել որևէ բառ, անհրաժեշտ է նույնությամբ տեղադրել Փնտրել դաշտում։
Աջ մասում կատարեք փոփոխությունները և սեղմեք Պահպանել։
Կարևոր է հիշել
©2023 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են