Ինչպես փոխել Ձեր Uteach ենթադոմենը

Գրանցվելով Uteach -ում համակարգն ի սկզբանե տրամադրում է Ձեզ ենթադոմեն՝ միացնելով Ձեր բրենդի անվանումը և uteach.io-ը:

Օր․՝ yoursite.uteach.io 

Այս հոդվածում կկիսվենք ենթադոմենը փոխելու հեշտ գործընթացով: 

  • Մուտք գործեք Ձեր կառավարման վահանակ և անցեք Կարգավորումներ> Դոմեն 
  • Դոմեն բաժնում, կտեսնեք Ձեր ենթադոմենի պատուհանը, սեղմեք խմբագրման նշանին

Այս հատվածում կատարեք Ձեր փոփոխությունը, ստուգեք ներքևի հատվածում, թե ինչպես է երևալու նոր տարբերակը և սեղմեք Պահպանել։ 

 

Հիշեցում․Ենթադոմենը հնարավոր է փոխել միայն մեկ անգամ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել: Խնդրում ենք նկատի ունենալ, որ URL հասցեն փոխելու դեպքում նախորդ հասցեն այլևս չի գործի: Ցանկացած URL, որը Դուք կավելացնեք այստեղ, կայքի այցելուներին կուղղորդի դեպի Ձեր նոր հասցե:

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար: