Website, Branded App, Coaching,
Setup & Personal Consulting
$125 monthly * (Save $2410)
*paid annually
Կայքի դիզայնն ընտրելուց հետո հաջորդ քայլը կլինի ավելացնել անհատական դոմեն։ Դոմենը Ձեր կայքի հասցեն է։ Օրինակ հիմա դուք uteach.am կայքում եք։
Կարևոր հիշեցում․Դոմեն ավելացնելը պարտադիր չէ։ Այն կարող է լինել Uteach-ի ենթադոմենով։ Համակարգն ի սկզբանե տրամադրում է Ձեզ ենթադոմեն՝ միացնելով Ձեր բրենդի անվանումը և uteach.am-ը:
Օր․՝ yoursite.uteach.am
Ձեր կայքի դոմենը կառավարելու համար անցեք կարգավորումներ և սեղմեք «Դոմեն» դաշտը:
Եթե ցանկանում եք փոխել Ձեր դոմենի անունը, կարող եք գնել դոմեն և ավելացնել այն Ձեր կայքում։
Քայլ 1
Դրա համար անհրաժեշտ է ընտրել Դոմենի տեսակը(այն կարող է լինել ենթադոմեն)
Քայլ 2
«Ավելացնել նոր դոմեն» դաշտում տեղադրել դոմենը և պահպանել։ Փոփոխոթյունները հաջողությամբ պահպանելուց հետո կբացվի Ցուցումների պատուհանը, որտեղ մանրամասն կերպով ներկայացված է հաջորդական քայլերը։
Քայլ 3
Մուտք գործեք ձեր դոմենի մատակարարի հաշիվ և մուտքագրեք նշված nameserver-ները։Եթե դեռ չեք որոշել, թե որտեղից գնել դոմեն, մեր լավագույն առաջարկն Է՝name.am
Հետո անհրաժեշտ է սեղմել Ակտիվացնել կոճակին,որպեսզի այն դառնա կայքի հիմնական դոմենը։ Նշված քայլերը կատարելուց հետո Ձեր դոմենը կլինի ակտիվ։
Հետո անհրաժեշտ է սեղմել Ակտիվացնել կոճակին,որպեսզի այն դառնա կայքի հիմնական դոմենը։ Նշված քայլերը կատարելուց հետո Ձեր դոմենը կլինի ակտիվ։
FAQ
Ե՞րբ կարող եմ տեսնել փոփոխությունները:
Nameserversը փոխելուց հետո 24 ժամում փոփոխությունները կհայտնվեն կայքում Քանի դեռ դոմենը չի փոխվել, Դուք կտեսնեք հաղորդագրություն, որ դեռ չեք ստեղծել DNS-ները:
Քանի՞ դոմենի տարբերակ ունեմ ես
Դուք ունեք 2 տարբերակ ավելացնելու համար; դոմեն և ենթադոմեն:
Ինչպե՞ս ավելացնել ենթադոմեն
Ենթադոմեն ավելացնելու համար անհրաժեշտ է ավելացնել CNAME
Որտեղի՞ց գտնել DNS record-ներ
Երբ փոխեք nameserver-ները, Uteach-ը հնարավորություն է տալիս ավելացնել DNS record-ները։
Որտե՞ղ կարող եմ ստանալ SSL հավաստագիր:
Uteach-ը տրամադրում է SSL հավաստագիր: Դուք պարզապես պետք է սպասեք մինչև 1 ժամ։
©2024 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են