Website, Branded App, Coaching,
Setup & Personal Consulting
$125 monthly * (Save $2410)
*paid annually
Facebook-ի և Google-ի միջոցով գրանցումը և մուտքը գործընթացը շատ ավելի արագ և հեշտ է դարձնում: Ձեր ուսանողներից շատերը կնախընտրեն այս տարբերակները մուտք գործելիս:
Այն ակտիվացնելու համար հետևեք հետևյալ քայլերին։
Ներքևի հատվածում կտեսնեք համապատասխան բաժինը։
Մուտք Facebook-ի միջոցով
Ակտիվացնելով այս կոճակը՝ Ձեր օգտատերերը կարող են գրանցվել/մուտք գործել Facebook-ի միջոցով:
Ակտիվացումից հետո դուք կարող եք տեսնել հաստատման ծանուցումը և արդեն Ձեր ուսանողները կարող եմ մուտք գործել Facebook-ի միջոցով։
Մուտք Google-ի միջոցով
Մուտք գործելու մեկ այլ տարածված տարբերակ է Google-ը: Ակտիվացումը նույնքան պարզ է, որքան Facebook-ի դեպքում։ Սեղմեք կոճակի վրա, որպեսզի այն դրվի Ակտիվ ռեժիմի և վերջ։:
Կարևոր նշում. Եթե ուսանողը գրանցվել է այլ հարթակի միջոցով, գաղտնաբառի փոփոխությունը հրարավոր չէ կայքի ներսում: Այսպիսով, եթե ուսանողները գրանցված են Google-ի կամ Facebook-ի միջոցով, մոռանալու դեպքում չեն կարողանա փոխել գաղտնաբառը Ձեր կայքի ներսում։ Փոխարենը պետք է վերականգնեն այն Գուգլում կամ ֆեյսբուքում և փորձեն կրկին մուտք գործել կայք։
Մուտք գործել Apple ID - ով
Բացի Facebook-ի և Google-ի մուտքից, Դուք կարող եք նաև միացնել մուտքը Apple ID-ի միջոցով:
Որպեսզի օգտատերերին թույլատրվի մուտք գործել կամ գրանցվել Apple ID-ի միջոցով, ակտիվացրեք համապատասխան կոճակը։
Գրանցում միայն սոց․հավելվածների միջոցով
Կարող եք նաև Ձեր կայքի գրանցումները հասանելի դարձնել միայն Facebook-ի և Google-ի միջոցով։ Ակտիվացրեք համապատասխան կոճակը, եթե ցանկանում եք՝ գրանցումը լինի միայն նշված հարթակների միջոցով։
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար
©2024 - Դասավանդիր օնլայն Uteach -ի հետ
Բոլոր իրավունքները պաշտպանված են