Ինչպե՞ս թույլ տալ ուսանողներին գնել պրոդուկտներ առանց գրանցվելու

Ցանկանու՞մ եք ուսանողներին թույլ տալ գնել ձեր պրուկտներից առանց կայքում գրանցվելու։

 

Դա ևս հնարավոր է: Երբ այս ֆունկցիան ակտիվ է, կայքի այցելուները կկարողանան գնել Ձեր պրոդուկտները, հետո նոր միայն գրանցվել կայքում: Սա հիանալի հնարավորություն է, որը կօգնի Ձեզ հեշտությամբ վաճառել Ձեր դասընթացները 😎


Այն ակտիվացնելու համար հետևեք հետևյալ քայլերին։ 

 

  1. Մուտք գործեք կառավարման վահանակից Կարգավորումներ բաժինը
  2. Սեղմեք Ընդհանուր կարգավորումներ ենթաբաժինը
  3. Ներքևի հատվածում կտեսնեք Վճարում առանց մուտքի/գրանցման բաժինը
Ինչպե՞ս թույլ տալ ուսանողներին գնել պրոդուկտներ առանց գրանցվելու

 4․Սեղմեք և ակտիվացրեք կոճակը։Համոզվեք,որ փոփոխությունը կատարվել է և վերջ

 

Հիմա Ձեր կայքի բոլոր այցելուները կարող են գնում կատարվել առանց գրանցման։

 

Կարևոր նշում. Եթե թույլ եք տալիս ուսանողներին գնել դասընթացը առանց գրանցվելու, նրանք դեռ պետք է գրանցվեն վճարումը կատարելուց հետո: Հակառակ դեպքում նրանք հասանելիություն չեն ունենա դասընթացին։

 

  • Երբ ինչ-որ մեկը գնում է դասընթացը, համակարգը նրան տանում է գրանցման կամ մուտք գործելու էջ: Մուտք գործելու դեպքում դասընթացի հեղինակը կարող է տեսնել, թե ով է գնել դասընթացը: 
  • Եթե ուսանողը լքում է կայքն առանց գրանցվելու, գնման մասին ծանուցվում է դասընթացի հեղինակը: Սակայն նրանք չեն կարող տեսնել, թե ով է գնել դասընթացը։ Այս դեպքում գնորդի ստացած invoice-ը ծառայում է որպես գնումն ապացուցելու միակ միջոց։ Այդ դեպքում, հեղինակը կարող է կառավարման վահանակից բացել դասընթացի հասանելիությունն ուսանողի համար։

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար