Դարձեք Uteach-ի գործընկեր

Affiliate ծրագրին միանալը պասիվ եկամուտ ստանալու ևս մեկ միջոց է: Uteach Affiliate ծրագրի միջոցով Դուք կարող եք վաստակել Ձեր կողմից գեներացված հղմամբ կատարած ցանկացած վաճառքի համար:  Բացի այդ, Դուք կարող եք հետևել Ձեր հաջողությանը և չափել Ձեր ներդրումների վերադարձը վերլուծական գործիքների միջոցով: Հիանալի է հնչում, այնպես չէ՞:

Տեսնենք, թե ինչպես կարող եք զարգացնել Ձեր բիզնեսը և սկսել ավելի շատ վաստակել:

Քայլ 1. Միացեք որպես աֆիլիեթ

Եթե արդեն ունեք Uteach-ում գրանցված հաշիվ, հետևեք այս պարզ քայլերին: 

Գնացեք կառավարման վահանակ ➜ Մարքեթինգ ➜Դառնալ գործընկեր: Եթե հաշիվ չունեք, կարող եք գրանցվել այստեղ։

Դարձեք Uteach-ի գործընկեր

Քայլ 2 Ստեղծեք և ուղարկեք Ձեր հղումը

Որպես Uteach-ի գործընկեր, Դուք ունեք եք հատուկ հղում (կարող եք խմբագրել այն),որը կիսում եք Ձեր լսարանի հետ՝ մեր հարթակը գովազդելու համար: Երբ ինչ-որ մեկը գրանցվում և դառնում է Uteach վճարող օգտատեր ՁԵՐ հղման միջոցով, Դուք ամսական 30% միջնորդավճար եք ստանում, քանի դեռ նա շարունակում է օգտվել ծառայությունից: 

Այստեղ կարող եք տեսնել հասանելի հղումը:

Դարձեք Uteach-ի գործընկեր

Նշենք, որ հղումը ստեղծվում է ավտոմատ կերպով: Այնուամենայնիվ, Դուք միշտ կարող եք փոփոխել այն՝ սեղմելով Անհատականացնել հղումը:

Դարձեք Uteach-ի գործընկեր

Քանի որ հղումը ուղարկվելու է Ձեր լսարանին, Դուք կարող եք հետևել Ձեր եկամուտին՝ օգտվելով վերլուծական գործիքներից:

Ստորև ցուցադրված գրաֆիկը ցույց է տալիս Ձեր հղման սեղմումների քանակը, գրանցված օգտատերերի, հաճախորդների և եկամուտների քանակը:

Դարձեք Uteach-ի գործընկեր

Հաջորդ բաժինը Կատարման մանրամասներն է: Այստեղ, Դուք կարող եք տեսնել տվյալները,ինչպիսիք են՝ օրական կտրվածքով սեղմումների քանակը, գրանցված օգտվողները, հաճախորդները և եկամուտները:

Դարձեք Uteach-ի գործընկեր

Ներքևում միջնորդավճարի մանրամասների բաժինն է։ Այստեղ Դուք կարող եք հետևել կարգավիճակին և գումարին։

Դարձեք Uteach-ի գործընկեր

 

Ձեր ստացած միջնորդավճարը ստանալու համար օգտագործեք տվյալ դաշտը։

 

Դարձեք Uteach-ի գործընկեր

 

Վճարման պատմությունները կարող եք տեսնել այս հատվածում։

 

Դարձեք Uteach-ի գործընկեր

 

Խնդրում ենք նկատի ունենալ

  • Գումարի մինիմալ հայցումը $300 է 
  • բոլոր միջնորդավճարները ձեզ վճարվում են ԱՄՆ դոլարով
  • պարտադիր է սեղմել Ձեր կողմից ուղարկված հղմանը, և գրանցվել Uteach-ում նույն բրաուզերում։ Զգուշացրեք Ձեր լսարանին խուսափել ինկոգնիտո բրաուզերներից 
  • Զգուշացրեք Ձեր լսարանին չմաքրել բրաուզերի քեշը հղումը սեղմելուց հետո 
  • 30% միջնորդավճարը հաշվարկվում է՝ Ձեր կողմից ուղարկված օգտատիրոջ ընտրած բաժանորդագրության պլանից 
  • ամսական բաժանորդագրության դեպքում միջնորդավճարը կարող եք ստանալ, երբ ամիսն ավարտվի
  •  տարեկան բաժանորդագրության դեպքում միջնորդավճարը կստանաք 3 ամիս հետո 
  • երբ գումարի հարցումն ուղարկեք, միջնորդավճարը կստանաք 10 աշխատանքային օրվա ընթացքում

Ինչպես տեսնում եք, գործընթացը բավականին պարզ է. Արդյունքում Դուք դառնում եք Uteach-ի հաջողության մի մասը և ստանում եք լրացուցիչ եկամտի հոսք:

FAQ

Արդյո՞ք ես պետք է լինեմ Uteach-ի հաճախորդ՝ աֆիլիեթ ծրագրին մասնակցելու համար:

Պարտադիր չէ, որ Դուք լինեք Uteach-ի հաճախորդ։ Եթե  հետաքրքրված եք, խնդրում ենք կապվել մեզ հետ։

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար