Հոդվածները հիանալի հնարավորություն են տալիս ներգրավվելու Ձեր լսարանին և հարաբերություններ հաստատել Ձեր ուսանողների հետ՝ ստեղծելով համայնքի զգացում: Դրանք նաև միջոց են դեպի այցելուներին Ձեր կայք ուղղորդելու համար, որն օգնում է ավելի լայն լսարանի հասնել և բարձրացնել կայքի տեսանելիությունը որոնման համակարգերում:
Ահա , թե ինչպես կարող եք բլոգի հոդված ավելացնել ձեր կայքում:
1. Մուտք գործեք կառավարման վահանակ > Բլոգի ենթաբաժին
Այստեղ կարող եք ավելացնել,խմբագրել, ջնջել կամ տեսնել բլոգի հոդվածները:
Եթե ցանկանում եք, որ հոդվածները հայտնվեն հրապարակման հերթականությամբ, ակտիվացրեք կոճակը, ինչպես ցույց է տրված նկարում:
2. Սեղմեք Ստեղծել նոր հոդված կոճակը
Լրացրեք անհրաժեշտ դաշտերը՝
Վերնագիր -
Հրապարակման ամսաթիվ
Հեղինակ
Կարգավիճակ - որոշեք կարգավիճակը և դրեք այն որպես ակտիվ, որպեսզի այն ցուցադրվի կայքում
Օպտիմալացված հղում- Սա դասընթացի էջի հասցեն է։ Այն պետք է գրվի լատինատառ։ Բառերը պետք է բաժավեն գծիկով:
Նկար
Բովանդակություն- տեղադրեք Ձեր հոդվածը այստեղ
3. Լրացրեք SEO-ի մանրամասները
Մետա վերնագիր,Մետա նկարագրություն և Մետա հիմնաբառեր
4. Սեղմեք Պահպանել կոճակը:
Շնորհավորում եմ: Ձեր առաջին հոդվածը պատրաստ է։
Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար