Uteach-ի միջոցով Դուք կարող եք օգտագործել CRM գործառույթը՝ ուսանողների հետ տվյալները կառավարելու և նրանց առաջընթացին արդյունավետ հետևելու համար:
Այս կերպ կարող եք պահպանելլ ուսանողների մասին տեղեկություններ, ինչպիսիք են նրանց կոնտակտային տվյալները, դասընթացի առաջընթացը և կատարողականի տվյալները, որոնք կարող են օգնել Ձեզ անհատականացված ուսուցում և աջակցություն տրամադրել:
CRM մուտք գործելու համար հետևեք այս քայլերին:
Քայլ 1. Գնացեք Կառավարման վահանակ ➡️ Մարքեթինգ ➡️ CRM

Ձեր ստեղծած բոլոր դաշտերը կցուցադրվեն այստեղ:
Քայլ 2. Սեղմեք Ստեղծել նոր դաշտ կոճակը: Լրացրեք անհրաժեշտ տեղեկատվությունը:


Գրանցման ժամանակ Ձեր ավելացրած դաշտը կերևա և կլինի պարտադիր լրացման։

Ուսանողը կտեսնի դաշտերը պրոֆիլի Հավելյալ տեղեկություններ բաժնում։

Երբ նրանք լրացնեն անհրաժեշտ տեղեկատվությունը, Դուք կկարողանաք տեսնել պատասխանները։Պատասխանները տեսնելու համար անցեք Օգտատերեր> Ուսանողներ բաժին։ Խմբագրեք այն ուսանողին, ում պատասխանը ցանկանում եք տեսնել։

Ավելի արագ տեսնելու համար դաշտեր բաժնից ակտիվացրեք դաշտը։

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։
©2026 Uteach Բոլոր իրավունքները պաշտպանված են